Թերի Դեւիս, ԵԽ գլխավոր քարտուղար

Մարտի սկզին տեղի ունեցած դեպքերը լուրջ վնաս հասցրեցին Հայաստանի միջազգային հեղինակությանը

Աղբյուր

Council of EuropeՀայաստանի դեմոկրատական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույց (պատրաստել են ֆրանսիացի պատգամավոր, «Եվրոպական Ժողովրդական կուսակցություն» խմբակցության անդամ Ջորջ Կոլումբիերը եւ բրիտանացի պատգամավոր, Սոցիալիստների խմբի անդամ Ջոն Պրեսկոտը)

Չնայած 2008թ. փետրվարի 19-ին նախագահական ընտրությունները հիմնականում «համարվել են ԵԽ չափանիշներին համապատասխան», ԵԽԽՎ-ի ժամանակավոր հանձնաժողովը, որը դիտարկել է հայաստանյան ընտրությունները, գրանցել է մի շարք բռնության դեպքեր եւ բացթողումներ, որոնցից ամենակարեւորն են. բոլոր թեկնածուների համար նախընտրական արշավի անհավասար պայմանները, ընտրությունների թափանցիկության բացակայությունը: Հանձնաժողովը նկատել է նաեւ մի շարք ընտրակեղծիքների դեպքեր:

ԵԽԽՎ-ն մտահոգված է, որ դիտարկված բացթողումները եւ բռնության դեպքերը ոչնչով չեն նպաստել նրան, որ վերականգնվի առկա հասարակական անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Բացի այդ, Հայաստանի ժողովուրդը կասկածի տակ է առնում ընտրությունների արդյունքի լեգիտիմությունը: Հենց հասարակական վստահության բացակայությունն էլ հանգեցրեց խաղաղ ցույցերի, որոնք սկսեցին ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո եւ որոնց իշխանությունները սկզբնական շրջանում համբերատար էին վերաբերվում:

ԵԽԽՎ-ն ցավում է ոստիկանների եւ ցուցարարների բախումների եւ բռնության ուժգնացման համար մարտի 1-ին, որի արդյուքնում զոհվեցին ութ մարդ եւ 100-ավորները վիրավորվեցին: Մարտիմեկյան ողբերգական դեպքերի ստույգ պատճառները, ինչպես նաեւ իշխանությունների` դրան լուծում տալու ջանքերը, ներառյալ Երեւանում հայտարարված արտակարգ իրավիճակը մարտի 1-20-ը, ոստիկանության կողմից անհամարժեք ուժի գործադրումը խիստ տարակարծություն առաջացնող հարցեր են, որոնք պահանջում են անկախ հետաքննություն:

ԵԽԽՎ-ն դատապարտում է բազմաթիվ անձանց շարունակվող ձերբակալությունները, այդ թվում 100-ից ավելի ընդդիմության աջակիցների եւ երեք խորհրդարանականների, քանի որ ձերբակալությունները հիմք են տալիս մտածել, որ այդ ամենը կատարվել է քաղաքական հողի վրա: Դա վկայում է այն մասին, որ իշխանությունները դե ֆակտո խստագույն միջոցներ են կիրառում ընդդիմության դեմ: Հայաստանի ԱԺ առայժմ չի կատարում իր կարեւոր ֆունկցիան, որպես քաղաքական դեբատների ֆորում եւ տարբեր քաղաքական ուժերի միջեւ հանդիսացող փոխզիջում: Այդ պատճառով է, որ ընդիմությունը մարդկանց հանրահավաքներ է կազմակերպում փողոցում` ժողովրդին իր խոսքը հասցնելու համար: Առաջնորդվելով «հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքով` ներկայիս քաղաքական համակարգը արգելել է Հայաստանի ընդդիմությանը որեւէ մասնակցություն ունենալ քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացներին եւ երկրի կառավարմանը: Թերի ընտրական գործընթացների արդյունքում երկրի քաղաքական սպեկտորի մի մասը ներկայացված չէ ԱԺ-ում: Հասարակության անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ պայմանավորված է նաեւ նրանով, որ ընտրական ղեկավարությունը անաչառ չէ, եւ բազմաթիվ բողոքներ կապված ընտրությունների թափանցիկության, քվեաթերթիկների հաշվարկի հետ մնացել են անպատասխան: Իշխանությունների վերահսկողությունը ԶԼՄ-ների նկատմամբ, ինչպես նաեւ անկախ եւ բազմակարծիք հանրային հեռուստաընկերության բացակայությունը էլ ավելի է խորացնում հասարակության անվստահությունը քաղաքական համակարգի հանդեպ; Ատակարգ իրավիճակի ավատարից մի քանի օր առաջ մարտի 17-ին ՀՀ կառավարության առաջարկով ԱԺ-ն հրավիրեց արտահերթ նիստ, որտեղ առանց առարկությունների ընդունեց մի շարք փոփոխություններ «Ցույցեր, հավաքներ, հանրահավաքներ անցկացնելու մասին» ՀՀ օրենքում, որով զգալիորեն սահմանափակվում է հասարակության` հանրահավաքների իրավունքը, ինչպես նաեւ արգելվում են քաղաքական ցույցերը:

Այդ փոփոխությունները հակասում են Եվրոպական չափանիշներին, որոնց մասին նշվում է մարդկանց իրավունքների մասին եվրոպական կոնցվեցիայի 11-րդ հոդվածում եւ կասկածի տակ են առնում Հայաստանի պարտավորությունները որպես ԵԽ անդամ երկիր: Վենետիկյան հանձնաժողովը եւ ԵԱՀԿ /ԺՄԻԳ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում համարել են փոփոխություններն անընդունելի: Պետք է երաշխավորել ՀՌԱԿ-ի եւ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անկախությունը: Բացի այդ, նշված կառույցների անդամները պետք է իրականում ներկայացնեն հայ ժողովրդի շահերը: Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽ-ի փորձագետների խորհուրդները եւ առաջարկները պետք է հաշվի առնվեն ՀՀ իշխանությունների կողմից: ԵԽԽՎ-ն նորից կրկնում է, որ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն ապահովելու հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի անկախությունը եւ բազմակարծությունը ամեն օր:

Հարկային մարմինների կողմից` ընդդիմադիր էլեկտրոնային եւ տպագիր մամուլի ստուգումները պետք է դադարեցվեն: Անհիմն ձերբակալումները, ինչպես նաեւ վատ վերաբերմունքը ձերբակալվածների հանդեպ, հատկապես ոստիկանության բաժիններում, պետք է դադարեցվեն: Եվ օրենքում, եւ գործնականում պետք է մտցվեն երաշխիքներ, որոնցով հասարակությունը կարող է վերահսկել ոստիկանությանը:

ՀՌԱԿ-ի կազմը, ինչպես նաեւ նրա քաղաքականապես կախյալ լինելը խոչընդոտում են բազմակարծությանը: Հետընտրական շրջանում ԶԼՄ-ները լուսաբանում են իշխանավորների կարծիքները` միաժամանակ անտեսելով ժողովրդի մտահոգությունները նախագահական ընտրությունների անցկացման առնչությամբ: Հատկապես մտահոգիչ են հարկային մարմինների ստուգումները ընդդիմադիր ԶԼՄ-ներում: Օրինակ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը, որը հարկային ստուգումներից հետո տուգանվել է 25 միլիոն դրամ (58 հազար եվրո): Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հեռուստաընկերությունը աջակցություն է հայտարարել Լեւոն Տեր-Պետրոսյանի 2007թ. սեպտեմբերին: Բացի այդ, հարկային մարմինները ստուգումներ են անցկացրել 4 ընդդիմադիր օրաթերթերում` «Չորրորդ իշխանություն», «Ժամանակ Երեւան», «Հայկական ժամանակ» եւ «Առավոտ»:

Աղբյուր

Անգլերեն պրես-ռիլիզը ընթերցեք այս էջում

http://assembly.coe.int/ASP/Press/StopPressView.asp?ID=2023

Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…