Ապրիլի 9 ին, «քաղաքակիրթ» աշխարհի օրհնությամբ, Հայաստանում հաստատված ավազակապետական վարչախմբի մի պարագլխին փոխարինեց մեկ ուրիշը: Փոխարինեց զանգվածային ընտրակեղծիքների, աննախադեպ բռնությունների, քաղաքական հալածանքների եւ խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված սահմռկեցուցիչ սպանդի միջոցով:
Արեւմուտքը բավարարվեց հայաստանյան իրադարձություններին վերաբերող արտաքուստ խիստ, բայց իրականում դատարկ ու անպատասխանատու հայտարարություններով, կամա թե ակամա նպաստելով հանցագործ իշխանությունների վերարտադրությանը:
Եւրոպական կազմակերպությունները, առաջնորդվելով քաղաքական նկատտառումներով եւ կրկնակի ստանդարտներով, բռնեցին ոչ թե ժողովրդավարության, ազատության եւ իրավական պետության գաղափարներով տոգորված Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, այլ անօրինական վարչախմբի կողմը:
Առերեւույթ կայունության ապահովման շահագրգռությամբ, բայց ծածկաբար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով, Արեւմուտքը նախընտրեց մեր երկրում ունենալ խոցելի լեգիտիմությամբ օժտված բռնապետություն, քան ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն:
Անկախ, սակայն, միջազգային հանրության այս վրդովեցուցիչ վերաբերմունքից, ակնհայտ է, որ հայ ժողովուրդը, հավատարիմ մնալով ազատության եւ ժողովրդավարության գաղափարներին, չի համակերպվել եւ երբեւէ չի համակերպվելու իր կամքի բռնի ոտնահարման նմանօրինակ փաստի հետ:
Պատահական չէ, որ նորընծա բռնազավթչի երդման արարողությունը տեղի ունեցավ մի կողմից՝ ոստիկանության եւ բանակի ստվարախումբ գումարտակների սվինների ներքո, մյուս կողմից՝ համաժողովրդական ցասման ու բողոքի զանգվածային միջոցառումների ուղեկցությամբ: Այդ միջոցառումների շարքում կարեւոր տեղ էր զբաղեցնում նաեւ բանտերում եւ ազատության մեջ գտնվող բազմաթիվ քաղաքական գործիչների ու ազատամարտիկների հայտարարած հացադուլը:
Գիտակցելով հանդերձ քաղաքական պայքարի այդ ծայրահեղ միջոցի կարեւորությունը եւ խորապես գնահատելով հացադուլավորների սխրանքը, ես այնուամենայնիվ կոչ եմ անում՝ այս պահից դադարեցնել հացադուլը: Ձեր առողջությունը, անկոտրում կամքը եւ վճռականությունը անհրաժեշտ են համաժողովրդական պայքարի հետագա հանգրվաններում ավելի արդյունավետ ներդրվելու համար:
Ապրիլի 9 ը ոչ թե վերջը, այլ սկիզբն է այդ սրբազան պայքարի, որի դրսեւորման քաղաքական եղանակներն առաջիկայում հասանելի կլինեն մեր հասարակությանը: Կասկած չունեմ, որ համաժողովրդական շարժման հարատեւությունը կստիպի նաեւ միջազգային հանրությանը՝ փոխելու իր վերաբերմունքը մեր պետության նկատմամբ:
10 ապրիլի, 2008 թ. Լեւոն Տեր Պետրոսյան
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Հետընտրակայն Հայաստան | 20 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
2 ԱԴՄԻՆ. սա ավելի կարեւոր է ԻՄՀՕ, քան Լեւոնի կոչը
ԽՈԶԻ ՄԻՍԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Տեղական խոզի միսը վաճառակետերում 3000 դրամից պակաս հնարավոր չէ գնել: Երբ զայրացած քաղաքացիները հարցնում են վաճառողներին, թե ի՞նչն է խոզի գնի նման թանկացման պատճառը, վերջիններս պատասխանում են. «Խոզ չկա»:
Դեռեւս մի քանի ամիս առաջ խոզի մսի ամենաբարձր գին էր սահմանված 2000-2200 դրամը , մինդեռ այսօր ամենացածր գինն է 3000 դրամը: Խոսքը վերաբերվում է տեղական մսին, սակայն վաճառակետերում կան նաեւ արտասահմանյան խոզի մսեր, որոնք տեղականից 500-700 դրամով էժան արժեն:
Ժոժոբ, թարգի արի Ավստրիա, խոզը լիքը, օրական մորթում ու թարմ թարմ մատուցում են մարդկանց:
Jojoba, մեր պետության ամենամեծ դժբախտությունը հենց նրանում է, որ խոզի գինը թանկացել է, իսկ… մարդու գինը հավասարվել է գետնին:
Հուսով էի լուրջ քննարկում ծավալել:Հուսով էի լուրջ խոսել Նախագահ Տեր-Պետրոսյանի կոչի եւ հատկապես առաջին եւ արկրորդ պարբերությունների վերաբերյալ,բայց դուք ընկել եք խոզեր,այծեր,հավեր… էլ չգիտեմ ինչեր:Լավ չէ,լավ չեք աշխատում....
Որ ասում են ...
Ժոժոբա.
Հեգնական խոսելը դարձել է սովորություն,"խասյաթ" կամ միգուցե առաջնահերթություն,հա՞:Բարեկամ վիրավորում ես չէ՞:
Խնդրում եմ լեւոնականերին չնեղանալ ինձնից, բայց եթե հանենք հացադուլավորներին ուղղված խոսքերը, ապա այս ուղղերձը առնվազն դատարկ եւ սնանկ է:
Իսկ ինչից ես ենթադրում որ այս ուղերձը դատարկ է ու սնանկ:Տաքսի նստողների կարծիքն է՞:
2 Phenomen
գալը գամ, բայց ինչքան հիշում եմ ավստրիայում ինձ պարտք մարդ չկա, իսկ ձրի ուտելու կայֆը լրիվ ուրիշ է ..
Հետո էլ մենակ ուտելը խո չի, հետդ խմող է պետք, իսկ աչքիս դու հետս խմող չես.
2 F5-admin
Jojoba, մեր պետության ամենամեծ դժբախտությունը հենց նրանում է, որ խոզի գինը թանկացել է, իսկ… մարդու գինը հավասարվել է գետնին:
չէ, դրանում չէ .. այլ նրանում, որ նախընտրական խոստումները եւ գրազները, ոչ պետական այրերը, ոչ ընդիմության գայլերը, ոչ էլ հասարակ մահկանացուները / օր. ադմինները/ չեն ուզում կատարած լինեն.
2 Philosopher
Հուսով էի լուրջ քննարկում ծավալել
ծավալել է պետք, արի ծավալենք, բայց ախր բան չկա է ծավալելու կամ գոնը ծավալվելու ...
հետո էլ սոված փորին մենակ գյուտեր եվ հեղափոխություններ են լավ ստացվում ծավալել, իսկ քննարկումներ՝ դժվար թե .
Հեգնական խոսելը դարձել է սովորություն,"խասյաթ" կամ միգուցե առաջնահերթություն,հա՞:
կենսակերպ, պահպանական ռեակցիա, կամ форма жизни /հայերեն չստացվեց թարգմանել/:
Ակամա հիշեցի իմ մի ադրբեջանցի ընկերոջ խոսքերը, որը կովկասի բնակիչներին ՍԵՎ անվանակոչելը բացատրում էր յուրովի /Черный это не цвет кожи, это состояние души/.
2 Philosopher
Հեգնական խոսելը դարձել է սովորություն,"խասյաթ" կամ միգուցե առաջնահերթություն,հա՞:Բարեկամ վիրավորում ես չէ՞:
հազիվ մի անգամ առանց հեգնանքի գրեցի /նկատի ունեմ #1 մենկաբանությունը/ էն էլ մեջը հեգնանք գտան:
Ներող, էդ իմ ո՞ր արտահայտության մեջ կար հեգնանք: Եթե հանենք վերջին 2 նախադասությունները ուղղված ադմինին, ապա ես ոչ մի հեգնելու մտադրություն չունեի: Դա այն է ինչ ես մտածում էի մինչ ընտրությունները, ընտրությունների ժամանակ եվ հիմա /էս էն ձեր իմացած ՀԻՄԱ-ն չի/:
Կոպիտ էին եվ միգուցե լկտի՞, բայց առանց հեգնանքի:
Ներիր ես երբեք Նրա մասին մեծ կարծիք չեմ ունեցել /առանց մեկնաբանելու թե ինչի հիման վրա է հիմնված իմ անձնական կարծիքը կամ տվյալները նրա մասին/, համեմատել որեւէ մեկի հետ էլ չեմ ուզում ... ներող նմանատիպ ձեվով չեմ էլ կարող գովերգել նրանց, ովքեր ֆանատիկորեն նրան էին հարում կամ պաշտպանում ...
Ինչ վերաբերում է վիրավորելուն, ապա նախ՝
1. վիրավորելու ոչ մի ծանկություն չկար
2. եթե մտել ես գետը մի վախեցիր եւ թրջվելուց /քաղաքական պայքարը եվ վարվելակերպը ի սկզբանե գնում էր կեղտոտ, դրա համար էլ պետք չէ մեղադրել ոչ մի կողմին վատ կամ սխալ արտահայտվելու համար/ (խոսքը իմ եւ քո մասին չէ)
3. որ մտածեմ 3-րդն էլ կգդնեմ՝ արժի որ՞
Իսկ ինչից ես ենթադրում որ այս ուղերձը դատարկ է ու սնանկ:Տաքսի նստողների կարծիքն է՞
խի տաքսի նստողը մարդ չի՞.
էդ էլ տաքսի է, խո ջիպ չի.
բացի տաքսի նստողներից, նաեվ մեր տաքսի սերվիսի վարորդների կարծիքն է. հա մեկ էլ մեր դիսպեչեր Անիկի /վախտին ԳոսՍնաբում է աշխատել/
Պ.ս. Քաղաքացուց լուր կա՞. չլինի մարդը իրա խոսքը արեց /կարծեմ բլոգադուլ էր ուզում անել/
Ժոժոբա դուք իրո՞ք տաքսի եք քշում:Կասկածում եմ,գիտե՞ք:ՀԻմա պարզաբանեմ,թե ինչու:Դուք չեք կարող միաժամանակ եւ’ տաքսի քշել,եւ’ Հայլուրում աշխատել:Իսկ Հայլուրում աշխատելու մեջ ձեզ “կասկածելու” հիմքս այն է,որ դուք իմ գրածի կոնտեկստից կտրեցիq եւ այլ բան ներկայացրիք:Ի նկատի ունեմ սմայլերը:Դրանք հանելով,իմ գրածը վերածվեց մի տաղտուկ “հայոց աշխարհի” նյութի,որը մարդ կարդում է,եւ ...
Տաքսի նստողին ո՞վ բան ասաց:Ես էլ եմ նստում,եւ կասեմ որ շաբաթը երկու անգամ որ հաստատ նստում եմ:
Իսկ քննարկում ծավալել կարելի էր:Կարելի էր խոսել միջազգային հանրության պահվածքից,նրանց Տեր-Պետրոսյանի մեղադրելու հիմքերի առկայությունից եւ նման այլ թեմաներից,թե չէ էլի մի սկսեք խոզեր,այծեր,էշեր,հավեր,աքլորներ,շներ,կատուներ,ձիեր,ջորիներ եւ այլ տնային կենդանիներ…
Ժող մի հատ էս նկարը նայեք էլի....
Եկեք որպես ոչ-բռնի բողոքի ակցիա բոլորս Ժոժոբին բոյկոտ հայտարարենք մի քանի օրով, որ սկսի հետներս լուրջ խոսել: Թե չէ լրիվ արդեն անկառավարելի է դառնում
Ժոժոբ, ակցիան իրականցնելու ժամանակ նեղանալ բան-ման կլինի՞, թե՞ չէ:
Իսկ ոչ դոդացմանը, ոչ ռոբոտացմանը, ոչ սերժանտացմանը կարգախոսի վերաբերյալ կասեմ, որ Վերվարածները միգուցե այդ քայլերն են իրականացնում, բայց դե ինչպես ասում են, դիտում ենք за солидарности.
Պա՜յ, քաղաքացին էլ եկավ, ես էլ արդեն մտածում էի տարել են բանակ…
Բոյկոտ եք ուզում անել, արեք, հեսա այնպիսի՛ վրաերթ կազմակերպեմ՝
• մի 2 հատ էլ պոռնո նկար կգցեմ սերվերի վրա,
• գոնե մի հատ ԴՈՍ ատակա կանեմ ես IP-ից
• մի հատ ֆրաուդ օրդեր կգնա f5blog.com-ի Philosopher յուզերի կողմից:
Դե, դրանից հետո տեսնեմ՝ կարո՞ղ եք հաստատել, որ այս սայթը մանկական պոռնոգրաֆիայով կամ սկամ-ով չի զբաղվում
Փարք աստծո, արդեն սցենարը ունենք, դասերը քաղել ենք:
Լավ, իհարկե կատակում էի ... բողոքի ակցիային կողմ եմ :-Ճ
Անկառավարելի դառձնում է կյանքը, մի որոշ ժամանակ անց կտեսնեք, ինչեր դեռ կարող են լինել (նկատի ունեմ` կառավարական եվ օլիգարխիկ օղակներում, եթե իհարկե Սերժ դյադյան դրա դեմը չառնի՝ նմանատիպ սցենարը նույնպես իրատեսական է): Ամեն դեպքում, քավության նոխազներ դեռ կլինեն:
Philosopher խոսքերից
Էհ ձե՞ռ եք առնում: Ինչո՞ւ եք այստեղ վերածել այն «Էն բանի» մասին նյութերով լի կայք:
Philosopher, մի նեղացիր իմ խոսքերից, ձեռ առնելու ցանկություն չունեմ, երբեմն մի քիչ համարձակ եմ կատակում, բայց վիրավորելու ցանկություն իրականում չունեմ.
Ազնիվ պիոներական (դու հավանաբար չես եղել հոկտեմբերիկ, պիոներ եւ կոմերիտական, իսկ ես, հիշելով իմ անցյալը, կարող եմ հավաստիացնել, որ այդ տարիքում իմ տված խոստումներից, երեւի թե ամենապատասխանատուն եղել է պիոներ ընդունվելիս իմ տված երդումը):
Ժոժոբ, հենց գրում ես, մոտս սկսում է մի այնպիսի ծիծաղ, որ ուշքի չեմ գալիս…
Էս վերեւի գրածը`որպես նախաբան.
Բոյկոտ եք ուզում անել, արեք, հեսա այնպիսի՛ վրաերթ կազմակերպեմ՝
• մի 2 հատ էլ պոռնո նկար կգցեմ սերվերի վրա,
• գոնե մի հատ ԴՈՍ ատակա կանեմ ես IP-ից
• մի հատ ֆրաուդ օրդեր կգնա f5blog.com-ի Philosopher յուզերի կողմից
Բռնության կոչեր, Սահամանադրական կարգի տապալմանը ուղղված անհաղորդ վայրագություններ, մարդկային կյանքին սպառնացող անհարկի քայլեր, մարդկային մտքի դեմ ուղղված «դեմարշ ակցիա» եւ այսպես շարունակ.......
Լավ, իհարկե կատակում էի ...
Կատակի կեսը լուրջ է,այսպես կասե նա (կարեւոր չէ, թե ով)… Ադմին, ուշադիր կլինեք: Մարդ ես, Ժոժոբն է էլի, որոշեց` արեց, ո՞վ գիտե:
Philosopher, մի նեղացի իմ խոսքերից, ձեռ առնելու ցանկություն չունեմ, երբեմն մի քիչ համարձակ եմ կատակում, բայց վիրավորելու ցանկություն իրականում չունեմ.
Ժոժոբ OK. ես նույնպես կատակում էի… Պարզապես սմայլն էի մոռացել…
Ֆիլ ջան, իմ կարծիքով այս կայքում Սահմանադրական կարգը, կամ անկարգությունը, ով ոնց ուզում է պատկերացնի, հենց Ժոժոբն է «ռուլիտ» անում:
Հարգելի Phenomen, խնդրում եմ մեկընդմիշտ հիշել, որ այս կայքը ստեղծված է նրա համար, որ բոլորս արտահայտենք մեր սեփական կարծիքները, եւ մեր կայքի Սահմանադրությունը (կամ, ավելի ճիշտ կարգուկանոնը) չի նախատեսում «ռուլիտ» անել այլ անդամներին (շատ-շատ, մենք հնարավորինս փորձում ենք ուղղել տառասխալները եւ այլ բացթողումները՝ առանց աղավաղելու գրառման միտքը): Իսկ այն, որ Jojoba-ի գրածները դուք համարում եք «ռուլիտ» անել, դա արդեն Ձեր կարծիքն է:
Առաջարկում եմ չֆիքսվել մեր օրերում երրորդական նշանակություն ունեցող հակադրությունների վրա եւ ծավալել ավելի ողջամիտ քննարկումներ: Հիշեցման կարգով ասեմ՝ մի՞թե մեր օրերում չեն մնացել ՀՀ Քաղաքացիներ կամ սողուններ ... Նոր վարչապետ ունենք, նոր օսկանյան ունենք, այդ մասին գրենք ու քննարկենք…
Ահա մեր կանոնակարգը, որը դուք ընթերցել եք գրանցվելիս.
Այս բլոգում տեղադրված գրառումներն արտահայտում են դրանց հեղինակների տեսակետը եւ պարտադիր չէ, որ համընկնեն կայքի ղեկավարների կարծիքի հետ: Բացառություն են հանդիսանում միայն կայքի անձնակազմի կատարված հրապարակումները:
Գրանցվելով սույն բլոգում, դուք համաձայնվում եք երբեւէ չտեղադրել անբարո, իմաստազուրկ, վիրավորական, բռնություն արտահայտող եւ նման գրառումներ եւ մեկնաբանություններ, ինչպես նաեւ գովազդել որեւէ ապրանք կամ ծառայություն: Բլոգի ղեկավարները եվ խմբագրերն իրենց իրավունք են վերապահում խմբագրել կամ լրիվությամբ հեռացնել սույն կանոններին չհամապատասխանող գրառումները, որի մասին այդ գրառումների հեղինակները կետղեկացվեն էլ. փոստի միջոցով:
Լավ, քանի որ իմ պերսոնան արդեն առաջացնում է հակասական վերաբերմունք, եւ քանի դեռ հերթական անգամ, ադմինը ինձ նկատողություն չի արել (կարծեմ 2 հատ դեղին քարտ արդեն ունեմ), ժամանակավորապես ինքնաբացարկ եմ հայտարարում, քանի դեռ պահպանվում է լարվածությունը իմ սեփական անձի շուրջ:
. ԼՏՊ-ի ձեվով ասած, մինչեւ ազգովին հետ չկանչեք, չեմ գա:
. Կամ Հրանտ Խաչատրյանի պես կասեմ՝ սկզբից կասեմ, որ երբեք չեմ զբաղվի քաղաքականությամբ, բայց հետո ամեն դեպքում, եթե հարկ առաջանա… նորից կվերադառնամ՝ եթե իմ վերադարձը բխի ազգի շահերից:
Ինչ վերաբերում է ադմինի տված խորհուրդին (մի՞թե մեր օրերում չեն մնացել ՀՀ Քաղաքացիներ կամ սողուններ), ապա, ափսոս, որ ստիպված եմ ձեզ լքել, քանի որ մի քանի օր առաջ, երբ անցնում էի Երեւանի փողոցներով, տեսա փողոցային գովազդի վահանակները, որոնց, չգիտես ինչու, վաղուց չէի նայում:
Եվ առաջացավ մի միտք. այստեղ ստեղծել գովազդային բաժին, անվանել բաժինը «Իմ զենքը իմ… »: Հիմա պատկերացրեք, դրվում է ասենք որեւէ մի գործչի նկար եվ առաջարկվում են տարբերակներ՝
ասենք, Գեղամյանի նկարը իր տարբերակենրով՝ Իմ Զենքը իմ ...
Կամ ասենք, նույն Շուշան Պետրոյանի նկարը, կամ էլ, ինչո՞ւ չէ՝ նաեւ ԼՏՊ-ի նկարը իր տարբերակենրով: ԻմՀՕ կարելի է զարգացնել այս միտքը՝ մի խոսքով թողում եմ ձեր վրա այս ամենը ՝ աճեք, ծաղկեք, բազմացրեք:
Злые Вы, уйду я от Вас!
Ժոժոբ
1. Չե կարծում,որ արժեր այդ տեսակի զոհողության գնալ եւ ինքնաբացարկ հայտնել:Իսկ պերսոնա ասելով ում եւ ինչ նկատի ունեիր,հուսավ եմ պատասխանիդ ականտեսը լինել:Իսկ քո անձի շուրջ լարվածություն չեմ կարծում որ առկա է:
2. Խնդրում եմ մի գրիր լտպ:Սա տգեղ է,եւ չեմ կարծում,որ այդ հավելյալ 2 րոպեն,որը քեզնից կպահանջվի գրելու համար Լևոն,այդքան անհրաժեշտ է քեզ:Մի փոքր տգեղ է դա:Կարծում եմ ինձ հետ կհամաձայնվեն բոլորը:Չարժե գրել նաեւ ռք,սս այնպես որ եկեք նորմալ անուններով գրանք,խոսենք ու զրուցենք…
3. Լևոնը չի ասել մինչեւ չխնդրեք չեմ գա:Չէի կարծում,որ դու եւս այդ սխալը կգործես,եւ կգրես այդպիսի,վիրավորական չհնչի,քանզի ոչ մի այդպիսի քայլի դիմելու ցանկություն իսկ չկա,որ դու աղավաղում ես Տեր-Պետրոսյանի խոսքերը:
Նա ասել է հետեւյալը.
- Տարիներ առաջ ասել էիք, որ կգա ժամանակը, որ ժողովուրդը ինքը կզգա ձեր անհրաժեշտությունը ու ինքը ձեզ ետ կկանչի մեծ քաղաքականություն..
- Ներեցեք, ես այդպիսի բան չեմ ասել:
- Ասել եք`կխնդրեն կգամ:
- Ոչ էլ այդպիսի բան եմ ասել:
- Մոտավորապես:
- Ոչ ել մոտավորապես: Մոտավորապես չկա: Իմ խոսքը ճշգրիտ ասեք: Ուզո՞ւմ եք ասեմ, թե ոնց եմ ասել: Ինձ հարց են տվել`հաջորդ ժամկետում առաջադրելո՞ւ եք ձեր թեկնածությունը: Հաջորդը նշանակում էր 2001 թվականին: Ասացի`ոչ, Սահմանադրությունը արգելում է… Կտրուկ պատասխանել եմ ոչ: Հետո, արդեն մոռացել եք: Թերթում չի երեւում. հետո ժպտացել, կատակ եմ արել, ասել եմª եթե ազգովի չխնդրեք: Երկրորդ այդ նյուանսը բոլորը մոռացել են: Անգամ եթե կատակով, խոսվել է երրորդ ժամկետի մասին: Այսինքն դա կոնկրետ հարց էր, կոնկրետ պատասխանով: Աղավաղվել, դարձել է լեգենդ:
Ահա Ժոժոբա ջան:
Իսկ որ մենք վատն ենք,դաժան եւ դու դա համարում ես բարձրաձայնելու ճիշտ թեմա,ապա դա քո գործն է:
Եւ Ադմին Ֆենոմենը պարզապես սմայլով եւ հումորային ռեպլիկ էր արել,արժեր դրա համար կանոնակարգ եւ չգիտեմ էլ ինչեր հիշեցնել:
Անկեղծ ասած սմայլ հասկացությունը չեմ սիրում, գրառումս իրոք կատակ էր, հակառակ դեպքում “ռուլիտ"ի փոխարեն կլիներ, ասենք, ղեկավարել: Աչքիս Փիլիսոփան հասկացավ, մնացածը չուզեցին:
11-04-08 • 03:44 AM
Բարդ է, որեէ մեկնաբանում անել նման դեպքում… բայց լռելն էլ անիմաստ է.
Երեւի թե նման դեպքում ավելի լավ քան այս խոսքերն են դժվար գտնեի ...
Ամենայն հավանականությամբ աստված ծիծաղում է
Խնդրում եմ լեւոնականերին չնեղանալ ինձնից, բայց եթե հանենք հացադուլավորներին ուղղված խոսքերը, ապա այս ուղղերձը առնվազն դատարկ եւ սնանկ է:
Ո՞ւր են այն խոստումները, որոնցով նա երկար ժամանակ կերակրում էր իր հետնորդներին, որ գիտի ինչ անել, եվ ամեն ինչ լավագույնս կերպ կանխամտածված է, կա հստակ պլան....
Հիմա այս ամենից հետո երկար լռություն պահելուց հետո, վախտ-վախտ մի հատ էլ անկապ Կոչ է անում… ու վե՞րջ:
Բարի եղիր, տղամարդկություն ունեցի, վեր կաց ասա… ժողովո՛ւրդ, ես սխալվում էի, կամ սխալվեցի, կամ գոնե էլի մի անգամ ասա… որ իմ սխալս սրանց հայաստան բերելն էր (գոնե մի սխալ կարողացիր խոստովանել), թե չէ տպավորություն է ստեղծվում, որ դու ինչպես միշտ՝ ճիշտ էիր, սխալը մենակ սրանք էին, որոնք չգիտես ինչու տեղյակ չէին, թե դու ինչպես էիր կանխամտածել, կամ միտումնավոր քո մտածած ձեւով չարին ...
Թե չէ չի ջոգվում, ո՞ւմ հոբարեն էսքան մարդ «վարի գնաց»:
Թե՞ արդեն տղամարդկությունը եւ քաղաքականությունը իրար հետ անհամատեղելի բաներ են… չլինի՞ թե մենակ «էն բանի» հետ է համատեղելի վերջինս:
Գոնե ասա, որ բան չի ստացվել եւ առնվազն առաջիկա 6 ամիսը չի ստացվի, թե չէ էս ԱԴՄԻՆԸ հոգիս հանեց՝ գրազը չի ուզում տա ...
սպասի 20 օրից պարզ կլինի
սպասի 40-ունքը անցնի
սպասի էսմեկը գա, էնմեկը գնա
սպասի Բարանը հայտարարություն արեց, էն մի անասունը ինչ-ինչ հայտարարություն պիտի անի… էս 2 օրը..
Հոգնած եւ սոված նստել ենք, հիմա էլ ԱԴՄԻՆՆ է խոստումներով մեզ կերակրում, լավ է գոնը վախտ-վախտ ԿՈՉ-եր կամ Հայտարարություններ չի անում:
Հ.Գ. Ադմին, հիմա արխային սխալներս ուղղի:
Ֆ5-ադմինից. ուղղած