Եկեք այսօրվա ասուլիսներից մեջբերումներ կատարելով, վերլուծենք մեր «հարազատ», «քոմփլեմենտար» եւ «շիփ-շիտակ» մարդկանց խոսքերն ու ֆաշիզմին ներհակ տրամադրությունները:
Այսպես. այսօր ասուլիս են տվել Աշոտյանը եւ բաղդասարյանը (հատուկ փոքրիկ տառերով, իր պես՝ փոքր: Ի դեպ, Կարապետիչի ականջը կանչի, ինչպես կասեր «ՉԻ» թղթակից Վահե Պետրոսյանը`Պրիվետ, ՏԻԿ):
բաղդասարյանը ասել է հետեւյալը, որը քաղել եմ Լրագրից.
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ինքը պատասխանատու չի զգում իրեն մարտի 1-ի թափված արյան համար, քանի որ դա հաջորդեց այն բանին, որ մեկ օր առաջ ինքը գործակցության հուշագիր ստորագրեց իշխանության հետ, ապա Արթուր Բաղդասարյանը նշել է, որ եթե ինքը մարտի 1-ից հետո ստորագրեր այդ հուշագիրը, ապա կասեին, թե ինչպես է այդ իրադարձություններից հետո ձեռք սեղմում իշխանության հետ («բլոդացումը»՝ իմ կողմից): Արթուր Բաղդասարյանի խոսքով, մարտի 1-ի համար պատասխանատու են նրանք, ովքեր կազմակերպել էին այդ ամենը եւ ինը-տասը օր շարունակ մարդկանց պահում էին հրապարակում, անծրագիր: Ինքը միշտ եղել է շիտակ, շիտակ ու անկեղծ ասել է, թե ինչու չստացվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ գործակցությունը, եւ որ ինքը արժանապատվորեն սեղմել է իշխանությունից իրենց մեկնած ձեռքը:
1. Ուրեմն, բաղդասարյանը խոստովանեց, որ իշխանությունները կրակել են եւ այդ ամենի մեղավորը ղեկավարներն են:
2. Նա խոստովանեց, որ տեղյակ էր մարտի մեկի դեպքերի մասին, եւ դրա համար է ասում՝ եթե մարտի 1-ից հետո սեղմեի…
3. Ինքը հաստատեց եւս մեկ անգամ, որ անպայման գնալու էր իշխանության հետ համագործակցության:
Աշոտյանի մտքերից.
Արմեն Աշոտյանի խոսքով, ժամանակն է վերադարձնել մարդկանց վստահությունը իշխանությունների նկատմամբ:
«Պետք է արմատախիլ անել Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածի սոցիալական բազան («բլոդացումը»՝ իմ կողմից), փոխել նրանց տրամադրվածությունները, որպեսզի Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի խոսքերը մարդկանց համար կարծիք չձեւավորեն։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու են այդ 350 հազար մարդիկ անցել այդ ճամբար, համակարգային լուծում գտնել նրանց խնդիրներին։ Այդ ձևաչափում Տեր-Պետրոսյանը պետք չի լինի», կարծում է Արմեն Աշոտյանը:
Էլ բռության եւ անհանդուրժողականության դրսեւորումը ինչպե՞ս է լինում:
բաղդասարյանը ասել է, որ Հեղինե Բիշարյանն ընտրվելու է Ազգային Ժողովի փոխնախագահի թափուր պաշտոնում, Վահան Հովհաննիսյանի դատարակ թողած տեղը:
Տեսնենք՝ սա կդիտվի՞ հերթական սուտ լուրը, թե՞, այնուամենայնիվ, արթուր բաղդասարյանը գոնե մի բան ճիշտ կասի:
Օրինաց երկիր կուսակցության նախագահ, Հայաստանի անվտանգության խորհրդի ապագա քարտուղար Արթուր Բաղդասարյանը ապրիլի 4-ի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ինքը մտադրություն չունի մասնակցել Հայաստանի նախագահի հաջորդ ընտրությանը: Այդ մասին Արթուր Բաղդասարյանը հայտարարել է ի պատասխան լրագրողների հարցի:
Օ՜, անհագ ցանկությունն անգամ բաղդասարյանին չի ստիպի առաջադրվել: Չնայած, Դհոլն էլ էր առաջադրվել, բայց հիշեք 16 տոկոսը ի՞նչ դարձավ, կարծեմ, 7500 ձա՞յն էր, թե՞ ինչ...
Թեեւ ասուլիսը եղավ եւ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց առանց սահմանափակելու հարցերը, մոտ մեկ ժամ, այդուամենայնիվ, արդեն ոտքի վրա նրան հնչած հարցը, որ վերաբերում էր ՕԵԿ-ին նվիրված Տիգրան Կարապետյանի բանաստեղծություններին, Արթուր Բաղդասարյանը թողեց անպատասխան:
Ցավոտ հարցերին չանդրադառնալը, ինչ-որ չանդրադառնալը պաշտոնի քաշին…
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Հետընտրակայն Հայաստան | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը