Երեկ ուշ երեկոյան փաստացիորեն արգելվեց «Իրավունք» թերթի տպագրությունը: Պատրաստի համարը հրաժարվեցին տպագրել «Տիգրան Մեծ» և «Գինդ» տպարանները` շրջանցելով պայմանագրային պարտավորությունները և չունենալով տպագրությունն արգելելու որևէ իրավական հիմք: Թերթն առայժմ կթողարկվի միայն էլեկտրոնային տարբերակով:
Մանրամասները` այսօր ժամը 14.00-ին, ՍԻՄ-ի «Ազդակ» ակումբում, կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանի մամուլի ասուլիսի ժամանակ:
Նամակը ստացա մի քանի րոպե առաջ Հրանտ Խաչատրյանից.
Տեղադրում եմ առանց մեկնաբանություններրի:
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Նորություններ | 7 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Թող ների ինձ պարոն Խաչատրյանը, որ մի քիչ այլայլված եմ գրում, բայց հենց իր թերթի թողարկումը խոչընդոտում են, նո՞ր է հիշում, որ բռնատիրության հոտ է գալիս: Իսկ եթե գիտեր, ուրեմն չպետք է պասիվ մնար, այն է՝ միանար Վազգենին, որը նախագահան ընտրություններին իր թեկնածությունը դրել էր «Փոխենք, այլ ոչ թե հարմարվենք» կարգախոսով… իսկ ապրիլի վերջերին բոլորովս ականատես կլինենք հարմարվելու եւս մեկ ակնհայտ իրադարձության…
Ի միջի այլոց, «Իրավունքի» ամենահաջողված մասն, ըստ իս, «Փանջունու անկյունն» է:
Հրանտի դեմ բան չունեմ, բայց երևույթը ինքնին խոսուն է: Քանի դեռ չեն այրել քո տունը, բայց այրել են քո հարևանների տները, ուրեմն ամեն ինչ տանելի է: Բայց հենց այրում են քո տունը, ապա բռնատիրություն է: Ժամանակին էր պետք մտածել (չկարծեք թե արդարացնում եմ արարքը, պարզապես ֆիքսում եմ, թե ով երբ է խոսում):
Դե որ «Իրավունքը» պրոիշխանական է,չեմ կարծում որ ժխտեք:Ինձ համար որ սա այդքան էլ սենսացիա չէ:Խաչատրյանը բարձրաձայնում է միայն իր հետ տեղի ունեցած անարդարությունը եւ ոչ ավեիՆ:Կա նաեւ այլ տարբերակ:Սա ձեւ է,խաղ` ցույց տալու համար,որ Նախկին Նախագահ Տեր-Պետրոսյանից բացի ավելի լավ ու ավելի այլ ընդդիմություն է:
Դա կարծում եմ խաղ է:Քանի որ Հյուսիսային պողոտայում ամենայն գերագույն գլխավոր դատախազի հետ էր զբոսնում:
Այնպես որ մի վհատվեք,քանզի չարժե սրտնեղել,երբ դրա կարիքը բացարձակապես չկա
Նախ չեմ ուզում որեվէ մեկին պաշտպանել, կամ փնովել, բայց հավանաբար «գերագույն գլխավոր դատախազի հետ էր զբոսնում» միայն մեկ նպատակով, որպեսզի կարողանար կանխարգելել նման վերջաբանը:
Դա իմ անձնական կարծիքն է:
Որ իր գլխին շատ ամպեր էին հայտնվել, դա էլ նորություն չէր իր համար: Եվ մեր բլոգի մասնակիցներից մեկի պես, նա էլ այն չարաբաստիկ օրերին օրը մի քանի հատ նամակ էր ուղարկում տեղեկացնելու համար թե ինչ է կատարվում /բայց արդեն «իրավունքի» պրոբլեմներով/: Նկատի ունեմ, որ իմ իմանալով նա ամեն գնով փորձում է շտկել իրավիճակը, եվ մաքուր ձեռքերով եվ դեմքով դուրս գալ ասյ իրավիճակից, բայց երեվի թե միշտ չէ, որ հնարավոր է, եվ ... եվ ...
Չգիտես ինչու, Հրատը ինձ միշտ համարել է Քոչարյանի մարդը /կամ նույնիսկ ծպտված գործակալը, չնայած երբեք դա իմ երեսին չի ասել/, բայց հիմա երեւի не до этого было.
Դաժե ծիծաղս եկավ ...., բայց նույնիսկ ՀՀՇ-ի մի քանի առաջորդներ նմանատիպ կարծիք ունեն իմ մասին: Ասում եմ ծուխը անկապ չի լինում, կարող է իրականում գործակալ եմ, իմ գլխիս էլ խաբար չկա ...
’ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ’ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն այսօր, 2008 թվականի ապրիլի 4-ին, ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը գրանցել է Հայկ Բաբուխանյանի դավադիր խմբակի կազմակերպած փետրվարի 9-ի ապօրինի հավաքը որպես ՍԻՄ կուսակցության XIX համաժողով, իսկ քաղաքական դավանանքը փոխած պարագլխին՝ որպես ՍԻՄ կուսակցության նախագահ: Դեռեւս այսօր առավոտյան արձանագրված □Իրավունք□ թերթի տպագրության ապօրինի արգելումը լրացուցիչ փաստարկ էր հոգուտ կուսակցության եւ թերթի հալածանքների դեռեւս հունվարի 17-ից շրջանառվող կոռուպցիոն ռիսկերի հետ կապված հայտնի վարկածի: Մենք չէինք դիտարկի այդ վարկածը, որը ի դեպ առկա է հարուցված քրեական գործի նյութերում, եթե երկուս ու կես ամիսների ընթացքում այն պաշտոնապես հերքված լիներ: Եթե բաբուխանյանական խմբակի հրապարակած □Իսկական իրավունքը□ նախկինում ընդդիմադիր թերթի կտրուկ շրջադարձը դեպի իշխանամետ դաշտ որպես քաղաքական գործարք իսկապես խթանված է եղել ավելի քան կես միլիոն դոլարի արժեք ունեցող ՍԻՄ գրասենյակը ընդգրկող իրացման ենթակա տարածքի փաստացի սեփականատեր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ նյութական շահերի համընկումով, ապա կուսակցության վերջնական զավթումը պատք է ավարտվեր մինչեւ իրավիճակի հարաբերական կայունացումը՝ ապրիլի 9-ը: Միայն դժվար էր պատկերացնել, որ հեռացող Ռոբերտ Քոչարյանը իր մերձավորի կարողության □չնչին□ աճի դիմաց կհամաձայնի իր վրա վերցնել նաեւ Արցախյան պայքարում մեծ ներդրում ունեցող, օրինապահ եւ պետականաստեղծ, ապակողմնորոշումների եւ ճնշումների դիմակայելու ընդունակ կուսակցության ու թերթի կործանման պատասխանատվությունը, իսկ եկող Սերժ Սարգսյանը ունենալով բավարար լծակներ լուռ համաձայնությամբ կհետեւի, թե ինչպես են հանուն նյութական շահերի քանդում հայոց նորանկախ պետականության ակունքներում ձեւավորված եւ սեփական ուրույն դիմագիծ կերտած հասարակական-քաղաքական միավորը:
Անկախ դրդապատճառներից եւ վարկածներից, վերջին ցնցումների արդյունքում տեղի ունեցած քաղաքական համակարգի ավերածությունները շտկելու փոխարեն իշխանություները ոչնչացնում են նաեւ բեւեռացումից խուսափած ընդդիմադիր կուսացությունն ու հանրապետությունում ամենաընթերցվող եւ վստահություն վայելող լրատվամիջոցներից մեկը՝ □Իրավունք□ թերթը, ինչն ավելի է հառացնում հասարակության երկփեղկվածության եւ քաղաքական երկխոսության առանց այդ էլ անորոշ հեռանկարը:
Մենք եւս մեկ անգամ սթափության ենք կոչում երկրի եւ ժողովրդի այսօրվա եւ վաղվա պատասխանատուներին: Պահանջում ենք մեզ հնարավորություն ընձեռել պաշտպանվել մեր նկատմամբ կիրառվող ստից, կեղծիքից եւ բռնություններից:
ՍԻՄ կուսակցության նախագահություն
4 ապրիլի 2008 թվական
Source: spam from Hrant Khachatryan
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ - 14.04. 2008
Նոր թափով շարունակվում են ՍԻՄ նախկին փոխնախագահ Հայկ Բաբուխանյանի ակտիվ դերակատարությամբ եւ պետական օղակների գործուն աջակցությամբ կուսակցության եւ □Իրավունք□ թերթի դեմ ծավալված ապօրինի հալածանքները:
Շաբաթ օրը, ապրիլի 12-ին, ՀՀ Ոստիկանության Երեւանի կենտրոնական բաժնի կողմից ինձ բանավոր վերջնագիր է ներկայացվել նույն օրը Հ. Բաբուխանյանին հանձնել ՍԻՄ կուսակցությունը, ներառյալ □Իրավունք□ թերթը ամբողջությամբ: Ոստիկանության շենքում, բարձրաստիճան սպաների ներկայությամբ իմ հանդեպ վիրավորանքի, շանտաժի եւ սպառնալիքի մթնոլորտում ինձ հաջողվել է փաստերի ճնշման տակ հետաձգել վերջնագրի ժամկետը եւ պահանջել, որպեսզի ոստիկանությունն այս անգամ պահանջներն ինձ ներկայացնի օրենքի անունից՝ գրավոր տեսքով: Քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով ոստիկանությունն ինձնից բանավոր համաձայնություն է կորզել այն մասին, որ պահանջը գրավոր ներայացնելու դեպքում ապրիլի 14-ին ժամը 14-ին ես կհանձնեմ կուսակցության գրասենյակը: Ինձնից պահանջում են խարդախության հեղինակին հանձնել նաեւ ինձ մոտ գտնվող կուսակցության օրինական այն կնիքը, որի կորստյան մասին թերթում տված սուտ հայտարարության ապօրինի հիմքով նա ստացել եւ իսկականի հետ մեկտեղ ապօրինի շրջանառության մեջ է դրել իբրեւ թե ՍԻՄ նախագահի իր կարգավիճակը հավաստող պետական գրանցման միակ □օրինական□ փաստաթուղթը: Քաղաքական եւ հասարակական նշանակության հարցի վերաբերյալ օպերատիվ կարգով անհապաղ կատարման ենթակա պահանջներ ներկայացնելով ,ոստիկաններն անտեսում են, որ անհերքելի ապացույցների հիման վրա հարցի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում ՀՀ դատախազության եւ ոստիկանության մարմիններում, այդ թվում իրենց իսկ բաժնում, իսկ խնդրո առարկա ՍԻՄ կուսակցության 19-րդ համաժողովի իրավազորության հարցի վիճարկման դատավարության երրորդ նիստը նշանակված է ապրիլի 22-ին:
Հունվարի 17-ից մեր պաշտպանական մարտավարությունը կառուցել էինք, դրա հիմքում ունենալով Հ. Բաբուխանյանի եւ հեռացող նախագահի թիմի ազդեցիկ դեմքերի համընկնող շահադիտական նպատակներով պայմանավորված եւ կոռուպցիոն ռիսկերի հետ կապված վարկածը: Դա հստակ արձանագրել էինք նաեւ ս.թ. ապրիլի 8-ին հրապարակված ՍԻՄ նախագահության ապրիլի 4-ի հայտարարությամբ: Բավական է կողք-կողքի դնել մեր □Իրավունքի□ եւ բաբուխանյանական □Իսկական իրավունքի□ ցանկացած համար եւ պարզ է դառնում նաեւ այդ ստվերային գործարքի քաղաքական ենթատեքստը: Մեր դեմ ուղղված ապօրինություններին մասնակցություն են ունեցել ոստիկանության, Արդարադատության նախարարության եւ դատական համակարգի առանձին օղակներ, բայց այդ մարտավարությամբ մենք հաղթահարեել ենք ապրիլի 9-ի սահմանագիծը՝ երկրի սահմանադրության եւ օրենքների նոր երդվյալ երաշխավորի հայտնվելը:
Դրանից հետո մեր հանդեպ ռեակցիայի ավելի կոշտ դրսեւորումը այլեւս չենք կարող բացատրել մեկ այլ կերպ, քան քաղաքական նկատառումներով: Շուրջ քսան տարիների ընթացքում մենք կարողացել ենք դիմակայել դժվարություններին եւ ճնշումներին, շահամոլներին եւ զեղծարարներին, սակայն պարզվում է, որ ազգային կուսակցությունն ու ազատ թերթը կարծես թե տեղ չունեն Սերժ Սարգսյանի երազած Հայաստանում:
Ելնելով դրանից հայտարարում եմ.
• ՍԻՄ կուսակցության եւ □Իրավունք□ թերթի ուժերը բավարար չեն պետական կոռումպացված օղակների ապօրինի հարձակումներին միայնակ դիմակայելու համար: Իրավիճակը իրավական հունի մեջ պահելու համար անհրաժեշտ է պետական մոտեցում:
Պահանջում եմ.
• Արգելել ՀՀ ոստիկանությանը ՍԻՄ կուսակցության հանդեպ ձեռնարկել օպերատիվ ոստիկանական գործողություններ Հ. Բաբուխանյանի անհիմն պահանջների հիման վրա՝ մինչեւ նրա, կեղծ հիմքերով ստացած վկայականի գործով նախաքննության եւ դատաքննության ավարտը:
• Ձեռնարկել անհապաղ քայլեր □Իրավունքի□ տպագրության արհեստական խոչընդոտները վերացնելու եւ ՍԻՄ կուսակցությունում եւ նրա զբաղեցրած տարածքում մինչեւ
2008 թվականի հունվարի 15-ի դրությամբ գոյություն ունեցող ստատուս-քվոն պահպանելու համար՝ իրավական լուծումները կառավարության ձեւավորումից ու նրա գործունեության կայունացումից հետո շարունակելու պայմանով:
• Քննության անաչառությունն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության Երեւանի Կենտրոնական քննչական բաժնում հարուցված քրեական գործի քննությունը տեղափոխել ՀՀ Դատախազության հատուկ քննչական ծառայություն, ելնելով նրանից, որ ՍԻՄ կուսակցության հետ հարաբերություններում ոստիկանությունն անկողմնակալ չէ, քանի որ մենք բողոքարկել ենք ս.թ. հունվարի 15-ին կուսակցության գրասենյակում ոստիկանության իրականացրած գործողությունների օրինականությունը:
Ոչ ոք խարդախ ճանապարհով չի կարող օրինական տիրոջից, ՍԻՄ կուսակցությունից խլել եւ կործանել փորձություններ անցած, ավանդույթներ, ծրագրեր, նպատակներ ու բազմաթիվ համախոհներ եւ աջակիցներ ունեցող ընդդիմադիր կուսակցությունն ու հազարավոր ընթերցողների վստահությունը վայելող նրա □Իրավունք□ ազատ թերթը, եթե նրա թիկունքին կանգնած չէ հզոր հակապետական ուժ: Մեր արժանապատվությունը մեզ թույլ չի տա հանձնվել դավադիրների մի փոքր խմբի առջեւ: Ուստի.
• Ինձ ներկայացված վերջնագրի եւ դրա ժամկետների պահպանման դեպքում Կուսակցության կնիքը սույն հայտարարության հետ հանձնում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների երաշխավորին, իսկ տարածքն ու փաստաթղթերը՝ նրա կողմից լիազորված որեւէ սուբյեկտի:
Մենք հարգում ենք պետությունն ու նրա օրենքները եւ նույնը պահանջում ենք բոլորից:
ՍԻՄ կուսակցության նախագահ՝
Հրանտ Խաչատրյան
13 ապրիլի 2008 թվական
Հետգրություն.
Ապրիլի 14-ին. ժամը 12:30 –ին Հրանտ Խաչատրյանի ասուլիսը.
ՍԻՄ-ի □Ազդակ□ ակումբում
Ժամը 13:30 ՍԻՄ կուսակցության կնիքի հանձնումը ՀՀ Նախագահի նստավայրում
04-04-08 • 02:35 AM
Ի՞նչ ասեմ… ինչի Վազգենին միանալը էդ աստիճա՞ն վատ բան է: Ինչ է եղել որ, անվնաս սողուն է էլի՝ իր քաղաքական ծերության փուլում:
Ոնց մտածում եմ, իր վաղեմի ընկեր Հայկի սարքած գործերն են, կամ էլ… պարտքեր ունի ու չի փակվում:
Մյուս կողմից էլ, որ մտածում եմ, իբր թե թերթն ինչ է անում, իրեն շատ պետք է թերթ ունենա, մեկ է, օրը մեջ թերթով իր մասին են գրում (կամ ինքն է Հայկին հայրաբար ապտակել, կամ էլ Հայկին են ինչ-որ մարդիկ ծեծել...)