Հայրենական Մեծ Պատերազմում ԽՍՀՄ ժողովուրրդների շատ ծանր գնով ձեռքբերված հաղթանակը հետպատերազմյան շրջանում այն թյուր պատրանքը ստեղծեց, թե իբր գործող ստալինյան վարչակարգը ամենից կենսունակն է: Նույն տարիներին էլ ավելի խորացավ կուսակցական տոտալիտարիզմը, իսկ հաղթնակը վերագրվեց Ստալինին եւ Կոմկուսին, դրանով իսկ կուսակցական բյուրոկրատիան դարձնելով անկառավարելի եւ կամայական:
Կուսակցական բյուրոկրատիան ՆԳՆ-ի եւ ՊԱԿ-ի հետ լարված մտնոլորտում էր պահում ժողովրդին եւ դրանով իսկ հասարակական-քաղաքական կյանքը շատ խիստ հսկողության տակ էր:
Գաղափարական հարկադրանքի պայմաններում գիտությունը եւ մշակույթը դիտվում էին որպես կուսակցության քաղաքականությանը ծառայող բնագավառներ: Բոլոր այն մտավորականները եւ մասնագետները, ովքեր հետեւողականորեն ծառայում էին կուսակցությանը եւ հասնում բարձր դիրքերի: Այդ պրո-կոմունիստ անձանց համար ստեղծվում էր առաջխաղացման լայն հնարավորություններ:
1940-ականներին ԽՍՀՄ ժողովուրդների գլխին սեւ ամպեր կուտակվեցին: 1946-48-ականներին ընդունվեցին որոշ օրենքներ, որոնք վերաբերվում էին գիտությանն ու արվեստին եւ միտված էին «մտավորականություն» հասկացության փոշիացմանը: Համամիութենական բանավեճերի եւ »չեկիստների» օգնությամբ ռեժիմը «ջրի երես հանեց» հարյուրավոր եւ հազարավոր հեղինակավոր ու անվանի մարդկանց,որոնք իրենց տեսակետների համար մեղադրվեցին այլակարծության, դավաճանության, միասնական հոսանքին հարելու, օտարամոլության եւ այլ, Աստված գիտե, թե ինչ արատների մեջ:
Տուժեց նաեւ Հայաստանի ԽՍՀ-ը: Միայն 1949-ի հունիսին Հայաստանից աքսորվեց եւ Ալթայի երկրամաս քշվեց 2754 ընտանիք կամ 12316 մարդ:
Այս որոշումը կայացրել էր ԽՄԿԿ կենտկոմը: Ըստ այդմ` հանրապետությունը պետք է մաքրվեր անբարեհույս տարրերից: 1953 թվականին Ստալինի մահից եւ Բերիայի ձերբակալությունից հետո բոլոր աքսորյալների գործերը վերանայվեցին, եւ նրանք արդարացվեցին:
1949 թվականի աքսորը ԽՍՀՄ ժողովուրդների եւ այդ թվում՝ հայ ժողովրդի նկատմամբ ստալինյան վերջին չարագործություներից էր:
1953 թվականի մարտի 5-ին մահացավ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Իոսիֆ Ստալինը: Նրա մահով ավարտվեց բռնությունների, չարագործությունների, բռնադատումների եւ գնդակահարությունների մի ամբողջ ժամանակաշրջան: Սակայն վարչահրամայական համակարգը թափանցել էր երկրի տնտեսական եւ հասարակա-քաղաքական կյանքի ամենախորը ոլորտները, ուստի նրան հաջորդած ղեկավարները չփորձեցին անգամ ձեռնարկել հասարակության արմատական վերափոխման որեւէ գործընթաց:
1956 թվականին որոշում ընդունվեց «անհատի պաշտամունքի ու դրա հետեւանքները հաղթահարելու մասին»: Ըստ այդմ`միլիոնավոր մարդկանց հալածանքներն ու սպանությունները դրվեցին միայն Ստալինի եւ նրա մերձավորագույն շրջապատի վրա, չնայած այն հանգամանքին, որ նման որոշում ընդունողների բացարձակ մեծամասնությունը ուղղակիորեն մասնակցել էր եղել վերոնշյալ եւ այլ բոլոր անարդարություններին:
Շարունակելի
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Հետընտրակայն Հայաստան | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը