Ստորեւ ներկայացնում եմ Գարնանամուտի մեր շարժմանը նվիրված բանաստեղծությունս: Հույս ունեմ այն կարժանանա երգիչ երգահան ընկերոջս ուշադրությանը եւ նա կփորձի մի ոգեշունչ երաժշտություն գրել այս բառերի համար: Ընթերցողին խորհուրդ եմ տալիս բանաստեղծությունը կարդալիս «Հիմա»-ներից առաջ փոքր դադար առնել: Սա պահանջում է բանաստեղծության ռիթմը:
Նիկոլ Փաշինյան
ՁՈՆ ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԻ
Ազատության քաղաքում, Ազատության խարույկներ,
Տաք բռունցքներ բյուրավոր` խոցող ցրտին հանդիման.
Մենք ծնվել ենք գարունքին, մենք գարուն ենք սերմանել,
Մեր հունձն առատ է արդեն,-«Հի-մա, հի-մա, հի-մա»:
Այդ մեր վերքերն են երգում հայրենիքի կարոտից,
Ծանակել ենք Վեմը մեր, տանուլ տվել ակամա,
Բայց գարուն է մոտենում ու բողբոջում ենք նորից,
Պար ենք բռնել մենք արդեն,- «Հի-մա, հի-մա, հի-մա»:
Եղբայրության վրաններ Թումանյանի տաք ծոցում:
Լույսը այսօր չի բացվի, այգն անավարտ կմնա:
Հոշոտում են հույսը մեր, մեր հոգիներն են խոցում,
Ծառս ենք եղել մենք արդեն,- «Հի-մա, հի-մա, հի-մա»:
Մարդեղեն բարիկադներ, ոգու եւ վախի բախում.
Փամփուշտներն են մեզ փարվում կարոտած եղբոր նման…
Ութ եղբայրների սրտեր, այլեւս չեն բաբախում,
Նահատակներն են հեւում,- «Հի-մա, հի-մա, հի-մա»:
Զնդանների երախում, մաքառում է շունչը մեր,
Մեր ձայնը չի շղթայվի, մեր երգը չի մահանա,
Ազատության փողոցում մարտիկներ կան աներեր,
«Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Հի-մա, հի-մա, հի-մա»:
Աղբյուրը`ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ ընդհատակյա թերթ
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Հետընտրակայն Հայաստան | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
02-04-08 • 15:15 PM
Նիկոլի նման մարդկանց անգլերեն ասում են driver, այսինքն շարժիչ ուժ: Եվ դա իրոք այդպես է: Նա նույնիսկ իր թաքստոցից մեզ ազդակներ է հաղորդում: