«Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը»,- այսօր Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում մի քանի անգամ հայտարարեց Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի Մոնիտորինգի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենը: Ի դեպ, Ագոյի խմբի ղեկավարն ընդգծեց, որ խումբը իր ստեղծման օրից երբեւէ այսքան մեծ կազմով չի ժամանել Հայաստան. կազմում ընդգրկված են ԵԽ անդամ 9 երկրների պատվիրակների: Պատճառը Հայաստանում հետընտրական եւ մասնավորապես մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով ստեղծված իրավիճակն է
«ԵԽ-ն Հայաստանը դիտում է որպես տարածաշրջանային կարեւոր երկիր, գործընկեր երկիր, եւ այդ իսկ պատճառով մեզ համար հետաքրքրական է այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում եւ մենք կարեւոր ենք համարում քաղաքական ճանապարհով դրա հաղթահարումը եւ երկրի վերադարձը ժողովրդավարական ուղի»,-ասաց Պեր Սյորգենը:
Ամբողջ տեքստը կարդացեք այս էջում:
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Հետընտրակայն Հայաստան | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
31-03-08 • 22:54 PM
Կարելի է մտածել, թե մինչեւ հիմա ճիշտ ուղու վրա էինք, ու նոր ենք շեղվել… Հա էլ էս ենք եղել… Ու եթե ժողովուրդը պասիվացավ ու հարմարվեց, հա էլ էս կմնանք…