Ղարաբաղցի երեխան մոտենում է հորը.
- Հայրիկ, ուզում եմ երեւանցի դառնալ:
- Ղալաթ ես անում, այ շան տղա, դու ո՞նց կարող ես մոռանալ մեր Շուշին ու Գանձասարը, մեր բնությունը ու մեր հայրենի հողը…
Երեխան վախվորած մոտենում է մորը.
- Մայրիկ, ուզում եմ երեւանցի դառնալ:
- Շատ վատ ես անում, տղա ջան, դու մոռանում ես քո հայրական տունը, քո հարազատների օջախը, դու մոռանում ես մեր ավանդույթները…
Երեխան տխուր առանձնանում է իր սենյակում:
Մոտենում է պապիկը.
- Բալես, ինչի՞ ես տխրել:
Երեխան, թե՝
- Բա ո՞նց չտխրեմ, հլը չեմ հասցրել երեւանցի դառնալ, բայց սաղ ղարաբաղցիներով սկսել են վրա տալ…
Հ.Գ. Սա ընդամենը կատակ է եւ հումոր, ընդունեք այն լիաթոք ծիծաղով եւ առանց որեւէ հետին մտքի
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Հումոր | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
29-03-08 • 16:00 PM
Ազգային խտրականության ամենից վառ եւ ամենից ռեալ դրսեւորումը:
Ազատությունը չի նշանակում ռասիզմի լայնատարած արշավանք…