Գեներալ-պատգամավորի անպատժելի որդին
Մարտի 13-ին Էջմիածնում դաժան ծեծի ու խոշտանգումների ենթարկվելուց հետո սպանվեց 23-ամյա Սեպուհ Կարապետյանը: Նրա «մեղքն» այն էր, որ «հանդգնել» էր պաշտպանել թաղի աղջկան` նրան անհանգստացնողից: Իսկ անհանգստացնողը գեներալ, ԱԺ պատգամավոր Սերյան Սարոյանի որդին էր` Զարզանդ Սարոյանը:
«Բացատրելու համար, որ իր հարեւանի աղջկան ցանկալի չեն Զարզանդի հետապնդումները, Սեպուհը, եղբայրն ու էլի մեկ հոգի գեներալի որդուն կանչել են պարզաբանման»,- պատմում է սպանված երիտասարդի բարեկամը (անունը, հասկանալի պատճառներով, չենք նշում): Ըստ նրա` պարզաբանումն ընթացել է ծեծ ու ջարդով, անգամ` սառը զենքի գործադրմամբ: Ինքնապաշտպանության նապատակով Սեպուհի ընկերներից մեկը կտրող գործիքով հարվածել եւ վնասվածք է հասցրել Զարզանդին` գեներալի որդուն: Իրավիճակն ավելի չթեժացնելու համար նրանք դիմել են փախուստի: Փաստի առթիվ Սեպուհ Կարապետյանի եղբոր նկատմամբ Էջմիածնի ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:
Միջադեպի մասին հեռախոսով տեղեկացվել է այդ օրը Մոսկվայում գտնվող գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը: Նա հեռախոսով տվել է գեներալական իր հրահանգը:
Գոտեպնդված Սարոյանի հրահանգից` կրտսեր Սարոյանը հոր թիկնազորի տղաների հետ սկսում է տակնուվրա անել քաղաքը` իր վրա ձեռք բարձրացնողներին հայտնաբերելու եւ հաշվեհարդար տեսնելու նպատակով: Կարապետյան եղբայրներից ձեռքն է ընկնում Սեպուհը` երկու ընկերների հետ: Իր ութ պաշտպանների հետ Զարզանդը երեք երիտասարդներին տանում է արյունոտ դաս տալու…
«Սեպուհի դիակը գտել են խոշտանգված ու բարբարոսաբար ծեծված: Կոշիկներն ու գուլպաները հանել էին ու բաց ոտքերին այնքան էին հարվածել, որ ծնկներից ներքեւ դրանք բամբակի պես փափկել էին: Ձեռքերը ծակել էին սուր գործիքով, ինչպես Հիսուսին` մեխերով: Իսկ գլխին ու պարանոցին ստացած վերքերին անհնար էր նայել. սիրտ էր պետք, որ դիմանար»,- ասում է սպանվածի բարեկամներից մեկը, ում անունը նույնպես չենք կարող նշել:
Համաձայն հարազատների` Սեպուհի երկու ընկերները նույնպես դաժան ծեծի են ենթարկվել: Դեպքից հետո նրանք թաքնված են. «Հաշվեհարդարից են վախենում»,- ասաց բարեկամներից մեկը:
23-ամյա երիտասարդի դիակը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել Երեւանում: «Որքան էլ փորձել էին դիակն այնպես մշակել, որ բռնության ու ծեծի հետքերը կոծկեին, չէր ստացվել. դրանք շատ ավելի խորն էին քողարկվելու համար»,- պատմում է հուղարկավորության մասնակիցներից մեկը: Վերջինիս փոխանցմամբ` Սեպուհի ազգականները, ի նշան բողոքի ու ընդդեմ անպատժելիության, որոշել էին հանգուցյալի մարմինը դնել Էջմիածնի հրապարակում: «Բայց ինչ-որ զանգ կանխեց այդ քայլը»,- ասաց հուղարկավորության մասնակիցը: Նա ցավով նշեց, որ սպանվածի ծնողները, միջնեկ տղային հողին հանձնելով, անհանգստացած են ավագ որդու ճակատագրով: Քանի որ այսօր նրան փնտրում են եւ ոստիկանները, եւ Զարզանդի թիմի անդամները, որոնք դեռեւս ազատության մեջ են:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ գեներալ Սարոյանի նույն որդին վրաերթի ենթարկեց 10-ամյա երկու տղաների, որոնցից մեկը մահացավ տեղում, իսկ մյուսը դարձավ հաշմանդամ:
Source: Գեներալ-պատգամավորի անպատժելի որդին
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 26 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հարգելի Վահան, նախ մի թեթեւ պարզաբանում. ի՞նչ եք ցանկանում հասկացնել, ասելով՝ չքանդենք մեր տունը: Օրինակ, այն, որ, իշխանությունները ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ժողովրդավարություն հաստատել Հայաստանում, սակայն իրականում հաստատում են բիրտ ոստիկանական-ռազմական կարգեր, հիմա ինչպե՞ս որակենք. նրանք հզորացնո՞ւմ են մեր տունը, թե՞՝ քանդում: Օպերայի հրապարակում քնած ժողովրդի վրա բարբարոսների նման հարձակումը ինչքանո՞վ նպաստեց մեր տան հզորանալուն: Խնդրում եմ ավելի արտահայտվեք:
Երկրորդը. ո՞ւմից պահանջենք, որ օրենքն աշխատի: Մեկ էլ հուշեք, թե ինչպե՞ս պահանջենք: Ի՞նչ է նշանակում նոր օրենսդիր: Եվ արդյո՞ք այդքան վախենալու է ունենալ նոր օրենսդիր:
Ասե՞մ Ձեզ ներկա օրենսդիրներից մեկին. Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյան, ներկայիս վարչապետի հարազատ եղբայրն է: Մասնագիտությամբ էլ՝ գազատնտեսագետ: Որպես ԱԺ պատգամավոր, ընդգրկված է Առողջապահության, բնապահպանության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Հիմա այդ մարդուց, որն, ի միջի այլոց, Հայաստանում բլոտի ֆեդերացիայի նախագահն է (չեմ իմանում, բազար բլոտի, թե բաց բլոտի) ինչպե՞ս կարող ենք պահանջել, որ առողջապահության, կամ բնապահպանության, կամ էլ սոցիալական խնդիրների հետ կապված ՆՈՐՄԱԼ օրենքներ նախագծի: Կարծում եմ, նման կալիբրի օրենսդիրների ինձնից ոչ պակաս տեղեկացված եք նաեւ դուք:
Շնորհակալություն:
Կներեք, սակայն առաջին պարբերության վերջում պետք է գրեի՝ Խնդրում եմ ավելի պարզ ու հստակ արտահայտվեք:
Սրանց ոչ միայն տունն է պետք քանդել, այլև հրապարակայնորեն կախաղան է պետք հանել:
Ինչպես ասում են, է՞ս էիք ուզում: Դե ստացե՛ք, Առաջ Հայաստան!!!
Հարգելի Մտահոգ ես հասկանում եմ քեզ(Ձեզ) : Դու ուզում ես տեսնել իդեալական իրավիճակ:Միանգամից դա չի լինում;Գոյություն ունի հավասարակշռություն
Ես ոչ մի բռնարարք չեմ արդարացնում, բայց և դեմ եմ հեղափոխությանը:
Ի՞նչ է նշանակում հեղափոխություն ու...ոստիկանական բիրտ ուժեր: Հուզականութ-
յունը դնենք մի կողմ ու նայենք պատմությունը: (Դա իմ բարեկամ, ես թողնում եմ քեզ , ժամանակիս սղության պատճառով):
Միայն մի նկատառում. հաջողված(կայացած) հեղափոխությունից հետո տասնամյակներ են հարկավոր դրա հետևանքների վերացման համար(դա ևս ապացուցված է):Հիմա հարց. ունեն՞ք մեզ այդ ժամանակը,երբ առկա է արտաքին անկայուն իրավիճակ, եկ մի փոքր նայենք առաջ…
Հ. Գ.-Հեղափոխությունը զոհեր է պահանջում:Մի գին,որ մեզ պետք չէր վճարել:
Քո 2-րդ հարցադրումն( ո՞ւմից պահանջենք, որ օրենքն աշխատի: Մեկ էլ հուշեք, թե ինչպե՞ս պահանջենք): պետք չէ մեքենաներ շրջելով պահանջենք (ԽՍՀՄ-ը փլուզվեց նրա թերությունները բարձրաձայնելուց)Այս ամենը , իրոք մեզ բոլորիս ՄՏԱՀՈԳԵԼՈՒ տեղիք է տալիս, իշխանություններին ոչ թե պետք է գլխատել,այլ ՍՏԻՊԵԼ այս ուղղությամբ աշխատել: Ոչ թե մենք ինքներս մեր գործերի համար կաշառք առաջարկենք չինովնիկներին ու մանր մունր քյոխվաներին,այլ նրանց մատնացույց անել:Վիրահատենք մարմինը’,,Զտում,, պետք է սկսել ներքևից ու պահանջել վերևներից:
ինչպե՞ս պահանջենք:Օրինակ ,բարձրաձայնենք ,որ այս շուկան տեղի համար բարձր գումար է դրել,կամ անձնագրային սեղանը անձնագրի վավերացման համար գումար է շորթում,կամ դա անում են օդանավակայանում :
ՄԵԶԱՆԻՑ Ո՞վ է այդ երևույթների համար պայքարել,ոտքի կանգնել. ոչ ոք:
Համարել ենք մանրուք ու աչքաթող արել:մինչդեռ մանրուքներ չեն լինում…
Քաղաքացի
Սրանց ոչ միայն տունն է պետք քանդել, այլև հրապարակայնորեն կախաղան է պետք հանել:
Ինչպես ասում են, է՞ս էիք ուզում: Դե ստացե՛ք, Առաջ Հայաստան!!!
Լենինի ժամանակներին բնորոշ կոչ:Միթե ոչինչ չի փոխվել համարյա 1 դար հետո:
Պարոն Ամատունի,
Նախ ասեմ, որ չգիտեմ որ ժամանակների կոչ է իմ ասածը, բայց որ հանցագործներին պատժում են, դա երևի Կայենի ու Աբելի ժամանակներից է, ինչքան էլ, որ դա ձեր համար զարմանալի է:
Չգիտեմ դուք անձանպես ինչ եք արել մինչ այս, բայց ես անձամբ միշտ պայքարել եմ մանր մունր կաշառակերների դեմ: Նորից եմ կրկնում դուք չգիտեմ ինչպես, բայց ես անձամբ դա արել եմ, և հետևաբար այսուհետ խնդրում եմ իմ կամ էլ բոլորի անունից այդպիսի հայտարարություններ չանել:
ՄԵԶԱՆԻՑ Ո՞վ է այդ երևույթների համար պայքարել,ոտքի կանգնել. ոչ ոք:
Համարել ենք մանրուք ու աչքաթող արել:մինչդեռ մանրուքներ չեն լինում…
Անցնեմ մյուս մտքերին, դուք ասում եք մեզ զոհեր պետք չեն: Ես ձեզ ասում եմ իհարկե պետք չեն: Ես ձեր մտքերից հասկացա, որ դուք դեմ եք միայն հեղափոխությունների ժամանակ եղած զոհերին, բայց ասենք կակոյ նիբուծ կրակոցներից զոհված մարդիկ ձեր մոտ հաշիվ չեն: Այսպիսի դեպքեր Հայաստանում լինում են գրեթե ամեն շաբաթ: Իսկ այդպիսի դեպքերի համար մարդիկ պատասխան չեն տալիս, կամ էլ մաքսիմում պայմանական են ստանում: Դե վեր կացեք ու գնացեք հետևողականորեն պայքարեն գեներալ Սեյրանի, Վարդանիկ Ղուկասյանի, Թոխմախի Մհերի հանցանքների դեմ: Տեսնենք թե ինչի կհասնեք: Թե դուք միայն պատրաստ եք օդանավակայանի մաքսավորների հետ պայքարել ու մնացած դեպքերը թողնում եք մեզ?
Հիմա էլ անցնենք մյուս ուտոպիական մտքերին: Ըստ ձեզ, ավելի լավ է, որ մեր գրպանից ամեն օր մի քանի հազար դրամ կողոպտեն տարբեր մեթոդներով ու դա նորմալ է, իսկ երբ որ մի երկու հատ պատուհան է կոտրվում, ի միջի այլոց ոչ ցուցարարների ձեռքերով, այլ հատուկ մարդկանց, ապա դա ողբերգություն է: Հիանալի տրամաբանություն: Էդ դեպքում եկեք մի հատ էլ հիմնադրամ բացենք Սերժ Սարգսյանի պաշտպանության:
Ինչ մնում է հեղափոխություն անելուն: Նախ ասեմ, որ մենք հեղափոխություն չենք անում, այլ երկրի իշխանությունը վերադարձնում ենք նրա իսկական տիրոջը` ժողովրդին և պահաջում ենք նոր ընտրություններ: Իսկ իշխանությունը բռնազավթված է երկու հոգու նրանց շների կողմից: Իսկ եթե անդրադառնանք հեղափոխություններից հետո երկրների վերականգնվելուն, ապա մի պարզ օրինակ բերեմ. ճահիճներում ձկներ չեն աճում, ու ի տարբերություն ձեզ ես չեմ նախընտրում եմ ապրել ճահճում, որտեղ քեզ միշտ փորձում են խեղդել: Մենք մի տարբերություն էլ ունենք. իմ համար առաջնային է մարդու իրավունքները և ազատությունները, իսկ ձեր համար նրա կշտացածության մակարդակը: Պարզապես այստեղ մի գաղտիք գա. երբ մարդոը իրավունքները պաշտպանված են, ապա փորն էլ կուշտ է, իսկ եթե` ոչ, ապա մարդկանց մի մասինը կուշտ է, իսկ մյուս մասինը սոված: Ի վերջո չկա մի երկիր, որտեղ մարդու իրավունքները քիչ թե շատ պաշտպանված են և այնտեղ մարդիկ սոցիալապես պաշտպանված չեն:
Դուք մի տարբերություն էլ ունեք ինձնից. դուք փոփոխություն չեք սիրում, ու ձեր վկայակոչած փոփոխությունը իրականում ոչ մի փոփոխություն էլ չէ, դա տեղում դոփել է, ինչպես օրինակ ընտրական օրենսգրքի տաս տարի շարունակվող բարեփոխումները, որոնք ի վերջո բերեցին նրան, որ ամեն նոր ընտրություն ավելի վատն է, քան նախորդը (ինչքան էլ որ դա զարմանալի է): Ի վերջո շատ քիչ է կարևոր թե ինչ է գրված օրենքներում, կարևոր է թե ինչ ոգով են նրանք կատարվում: Հիմա ՀՀ բոլոր օրենքները կատարվում են ընտրողաբար և բռնապետական (ձեր խոսքերով “կայուն") ոգով:
Եվ ի վերջո պետք է ընդունել, որ յոթ հոգանոց ընդդիմության օրոք, նրանք վաղը կարող են օրենք ընդունեն, որ դուք չեք կարող ասենք էս ինչ մոդելի մեքենայից գնեք, կամ էլ օրինակ չեք կարող լքել երկիրը, մինչև ոստիկանությունից թույլտվություն չունենաք: Սարկազմատիկ է հնչում, բայց ամբողջովին տեղավորովում է այսօրվա հայկական իրականության մեջ:
Մտահոգը խմած եկել է, թարսի պես էլ ինտերնետ չունի, բայց ասում է մինչեվ էդ փոստին չպատասխանեմ, հանգիստ տեղս չեմ կարա սթրվել: դրա համար ինձ խնդրեց գրել .. մի խոսքով իրա կոմենտն է, ես կապ չունեմ, եթե բռնելու հաշիվ կա ... հասցեն ես ունեմ
Ես մի բան գիտեմ. ես ուզում եմ ինձ նորմալ, մտածող մարդ զգալ, սակայն ներկայիս իշխանություններն ասում են՝ դու ապուշ ես ու լավ չես հասկանում ինչ-ինչոց է, ուրեմն թող մենք քեզ թելադրենք, թե որն է քո համար լավը, եւ որն է քո համար վատը…
Ես ասում եմ՝ լավ, թողեք, մի քիչ ինքս մտածեմ: Իշխանությունները շարունակում են՝ դու շատ պուճուր ես, որ ինքդ մտածես… Մենք քեզնից լավ գիտենք, թե ինչ պիտի դու ինքդ մտածես, եւ ինչ պիտի քո մտքով չանցնի…
Ես ասում եմ՝ լավ, թողեք ինձ հանգիստ: Իշխանություններն ասում են՝ դու ահագին դեռ աճելու տեղ ունես, որ ինքդ որոշես, թե երբ պիտի քեզ հանգիստ տրվի, եւ երբ պիտի դու աշխատես: Քանի դեռ ձեն չենք հանել, ուրեմն արա այնպես, ինչպես մենք ենք թելադրում…
Ես ասում եմ՝ դե գիտեք ինչ կա, դուք էլ, ձեր տիրոջ մերն էլ…
Եւ սա որակվում է որպես անկայունության սկիզբ դնող հեղափոխություն:
Отсюда мораль: լավ է ապերլ ք.ք-ի մեջ կայուն, քան թե մաքուր օդի մեջ՝ սակայն մի քիչ գլխապտույտ ունենալով… Իսկ իմ դասատուն ինձ սովորեցրել է լրիվ ուրիշ բան՝ լավ է կույր աչոյ, քան սրտոյ…
Հիմա ի՞նչ, բոլորս մեզ կույր ձեւացնե՞նք:
Sashiki hamar lav er asvats… Hima menq vonc karox enq Sashikic pahankel, vor aroxchapahutyan masin lav orensdrakan aracharkutyuamb hasdes ga? Endhanrapes, hamozvats em, vor na chgiti el, te “orensdrutyun” parz bar e, te bard? Bayc, esorva orov 4 valet e brnel, u inch el xosa, tak chi ta…
Ayn, vor antarberutyune amenavnasakar bann e ayn vichakum, vorum haytnvel enq menq, da hastat e. Isk ayn, vor antarber chlinele vorakvum e vorpes “vtangavor xaxer”, sa arden vaxkotutyan nman mi ban e. Yes qaxaqaci em, vonc karox em antarber ditel, te inchpes e brnabarvum mi amboxch zhoxovurd?
Admin-in: knereq, vor ays fontov em grum… KDWin-s trel er… erevi marti 1-in tesnox e exel hraparakum, u hetevic ein enkel mer hayrenaser vostikannere
«Մենք մի տարբերություն էլ ունենք. իմ համար առաջնային է մարդու իրավունքները և ազատությունները...»
ՔԱՂԱՔԱՑԻ, Ձե՛ր խոսքերն են: Հետաքրքիր ու խորը գուշակությունների հատկությամբ եք օժտված: Բառերի ու տարածության մեջ կարողանում եք մարդկանց տարբերեկել: Կարդալ դիմացինների մտքերը:
Հիասթափեցնելով ասեմ քեզ, որ չես ընկալել իմ գրածի միտքն ու իմաստը: Կարդա մեկ անգամ ևս ու կհամոզվես,որ դա տեղում դոփել չէ և ոչ էլ վերադարձ նախկին խավարի թագավորությունը: Մի տարբերություն, սակայն, ես կասեմ. իր ազատությունների ու իրավունքների համար պայքարողը բռնապետի ոգի չի՛ ունենում, ոչ մի տուն չի՛ քանդում ու ոչ մեկին հրապարակայնորեն չի՛ կախում, իսկ ի հակակշռում Կայենի, Սուրբ Գիրքը այս և նման օրինակների միջոցով ավելի շատ ՍԵՐ է քարոզում, բայց՝ ոչ հակառակը:
Հ.Գ. Կտրելով գլուխը՝ մենք չե՛նք կարող վիրահատել մարմինը…
Եթե հակադարձում եք ինձ, ապա հակադարձեք նաև մյուս մտքերիս: Ես սուրբ գիրքը ամենևին էլ ի նկատի չունեի, բայց եթե դուք վկայակոչում եք այն, ապա մի քանի դրվագ էլ ես բերեմ՝ Սոդոմ Գոմոր, Համաշխարհային ջրհեղեղ: Ի՞նչ էին սրանք: Այո, աստված սեր է քարոզում, բայց ինքն էլ շատ լավ հասկանում է, որ երբեմն վիրահատությունները պետք է ռադիկալ` արմատական լինեն:
Ես մասնագիտորեն հայտարարում եմ. այն քաղցկեղը, որը պատել է մեզ, կբուժվի միմիայն ռադիկալ` արմատական վիրահատության ժամանակ և հիվանդը կփրկվի, իսկ փոքր ու ամոքիչ վիրահատությունները միմիայն հնարավորություն կտան քաղցկեղին ավելի աճելու: Ի միջի այլոց, քաղցկեղը հեռացնել է պետք իր բոլոր մետաստազներով` ի դեմս սրա նման գեներալների ու նրա անբարոյական զավակների:
Ինչ մնում է տուն քանդելուն, ապա ես դրան շատ պարզ անդրադարձել եմ վերևում:
Մի հետաքրքիր հանգամանք. այս ողբալի դեպքի վերաբերյալ դեռ ոչ մի քննադատություն չեմ լսել: Զարմանալի է՝ ինչո՞ւ: Ամենակոշտ արտահայտությունը հետևյալն էր՝
Ցավալի և ոչ եզակի դեպք է: Թացն ու չորը տարբերակենք:
Մի՞թե ոչ մի սրտի կսկիծ չունեցաք այդ գրառումը կարդալուց, բացի նրանից, որ դա ցավալի է: Մի՞թե ձեր մտքով անգամ չանցավ հանցագործին օրենքի շրջանակներում պատժելու գաղափարը: Թե՞, քանի դեռ վտանգը չի հասել ձեր տուն, ուրեմն ամեն ինչ կարգին է:
1915 թվին, երբ թուրք երիզակները կոտորում էին մի հայկական գյուղ, կողքի գյուղերը հանգիստ ապրում էին ու մտածում, որ քանի դեռ թուրքերը իրանց չեն հասել, ուրեմն ամեն ինչ կարգին է, և այդպես մենք ունեցանք եղեռն: Հենց հիմա մենք այդ ճանապարհին ենք` ներքին եղեռնի: Ու ինչքան մենք կարծում ենք, որ վտանգը մեզնից հեռու է, այն անասելի արագությամբ սլանում է դեպի մեզ և ինչպես Քրիստոսը կասեր. «երանի նրան ով չտեսած կհավատա» (մեր դեպքում՝ իր մաշկի վրա զգացած):
Բլոգեր, դու ճիշտ ես 100%: Թող Սաշիկին «ընտրած» տեղամասի ժողովուրդը ոտքի կանգնի ու ասի, որ նրան չի ընտրել ու ապացուցի, նույնը` գյումրեցիք Վարդանիկի համար անեն, նույնը… ԵԹԵ ոչ, ուրեմն ընտրյալները համարժեք են ընտրողներին:
ՎԱԽԵՆՈՒՄ ե՞ն` ուրեմն թող այդպես էլ ապրեն, էլ ումի՞ց են բողոքում:
Իսկ դուք ե՞րբ եք վեր կենալու ու դա ասելու: Փաստորեն, դուք լոկալ բողոքները ընդունում եք, իսկ գլոբալները՝ ո՞չ:
Քաղաքացի, դու արդեն ամեն ինչ խառնում ես իրար` օրինակային ու իմաստային առումներով: Եթե հիվանդը մահանա վիրահատության սեղանին, մինչդեռ դու ուզում էիր փրկել: Հիմա այդ ժամանակը չունենք:
Ընդհանրապես, ես չեմ շարունակելու այս անպտուղ բանավեճը, քեզ հաճելի ու հաջող օր:
Ձեր ընտրությունն է չշարունակելը, ձեզ էլ բարի օր:
Ուրիշ ցանկացողներ կա՞ն:
Շարունակենք, թե ինչպես կարելի է հիվանդին փրկել և արդյո՞ք նրա փրկելու ժամանակ մենք ունենք…
Հիվանդը փոխաբերական իմաստով է օգտագործված և վայ են հիվանդին, որ քեզ են վստահելու, թեթև այլակարծությունն անգամ քեզ մոտ արդեն հիվանդության ախտանիշեր է առաջ բերում, պահպանի՛ր առողջությունդ:
Առա՛ջ Հայաստան!!!
Ուրիշ բան չեմ կարող ավելացնել քո համար:
մի րոպե - մի րոպե, դա իմ խոսքն է, խնդրում եմ պահպանել մեր իրավունքները հարգելի ադմին: Միայն մենք եւ մի քանի ղարաբաղցի ունենք հեղինակային իրավունք բացականչելու՝ Առա՛ջ Հայաստան!!! /ուղղա՜՜շ/
Շարունակենք, թե ինչպես կարելի է հիվանդին փրկել և արդյոք նրա փրկելու ժամանակ մենք ունենք…
Ակամայիս առաջանում 2 հարց՝ իսկ արժի՞ էդ հիվանդին փրկել, եթե նրա վերջին խոսքերը եղել են վերոնշյալ հեղիակային խոսքերը:
Կամ, արժի՞ փրկել, եթե հիվանդը կտրականապես դեմ է՞ (սենց որ գնա էֆտանազիայի քննարկմանն էլ կհասնենք):
Հիվանդին, կարծում եմ, արժի փրկել, եթե այդ շանսը կա, իսկ Առաջ Հայաստանը երևի թե մենակ էդ հիմա ագոնիայի մեջ եղած ժամանակվա բառերն եղել:
Հարցը հիմա հետևյալում է` հիվանդին փրկել ամեն օր ասպիրին տալո՞վ, թե՞ թարախակույտը հեռացնելով: Եկեք հիշենք մի հայտնի ասացվածք Ubi pus, ibi evacua: Այսինքն, որտեղ թարախ, այնտեղ հեռացրու:
Հիմա մենք արդյո՞ք ուզում ենք այդ թարախակույտը (կամ ինչպես ուզում եք կոչեք) հեռացնել:
Իմ պատասխանը միանշանակ է: Մենք պարտավոր ենք այն հեռացնել, եթե նույնիսկ չենք էլ ուզում:
24-03-08 • 03:36 AM
Ցավալի և ոչ եզակի դեպք է:Թացն ու չորը տարբերակենք: Պահանջենք, որ օրենք աշխատի պահանջենք, որ օրեննքը բոլորի համար գործի և ոչ թե քանդենք մեր տունը’ նոր օրենսդիր դնելու համար: