Մեջբերում «Ժամանակ» օրաթերթի ինտերնետային էջից.
... Երեւանում էր ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսը:
...
Պարոն Անխել Մորատինոսը չմոռացավ Հայաստանի «շատ հաջող» ընտրությունների առթիվ շնորհավորել հայ ժողովրդին՝ հիշեցնելով, որ ընտրություններն արժանացել են ԵԱՀԿ-ի դրական գնահատականին: «Մենք վստահ ենք, որ հաջորդ՝ նախագահական ընտրությունները նույն ոգով տեղի կունենան այստեղ», - հայտարարեց Մորատինոսը:
Զգո՞ւմ եք գոնե, թե ինչ է կատարվում: Ելնելով մեր հարգարժան եվրոպացու (ավելի ճիշտ՝ Եվրոպայի կողմից ԵԱՀԿ-ի «գործող պապա» գործուղած դիվանագետի) խոսքերից, ապա Եվրոպան շատ բարձր գնահատականի կարժանացնի հաջորդ տարի սպասվող ՀՀ նախագահի ընտրություններին, եթե.
Ինչպես ասում է Վարդան Պետրոսյանը՝ է՞ս էիք ուզում…
Գրառման հեղինակ՝ Մտահոգ | Բաժինը՝ Քաղաքականություն | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հայարփի ջան, պանիկա չենք սարքում, պարզապես իրերը անվանում ենք իրենց անուններով, ինչը իհարկե աշխարհի բոլոր ծայրերում շատերին դուր չի գալիս:
Այս ընտրությունները անցյալ ընտրությունների հետ համեմատելիս կարելի միանշանակորեն փաստել, որ օգտագործվեցին հայ ազգի վրայով անցնելու ավելի խելացի և կատարելագործված մեթոդներ, օրինակ զանգվածային բազմաձև ընտրակաշառքներ, զանգվածային բթացում ու կուրացում հեռուստաեթերի միջոցով, արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրական իրավունքից զրկում և այլն:
Մենք չարախինդ չենք, պարզապես պետք է տոկուն լինենք դիմագրավելու իրականությանը և ոչ թե փախչենք դրանից:
Իմ ասածն էլ հենց դա է, որ չպետք է փախչել իրականությունից: Իսկ իրականությունն այնքան էլ դառը չէ, որքան որ դուք եք փորձում ներկայացնել: Ասում եք՝ մեր ազգի վրայո՞վ անցան: Կներեք, սակայն տղամարդու պատասխան տամ. ում վրայով որ անցել են, ուրեմն նրան հասնում էր, որ իրեն ոտնահարեն: Իսկ իրենց տղամարդ համարող մարդկանց մեծ մասը, կարծում եմ, ոչ էլ դեմ է եղել, որ իր վրայով անցնեն: Այ, մինչեւ այս ստերեոտիպը մարդու մեջ չկոտրվի, ուրեմն ամեն ինչ հավասարվելու է զրոյի:
Ավելի լավ, որ նույն կերպ ենք մտածում: Ես էլ կարծում, որ հավաքականորեն վերցրաց մենք արժանի ենք, որ մեր վրայով անցնում են:
Ստերետիպը կոտրելուն էլ եմ կողմ: Դրա համար կոնկրետ քայլեր են պետք, որ հաղթահարվի տոտալ բթացմանը ուղղված պետական քաղաքականությունը:
07-06-07 • 14:19 PM
Ինչքան եք սիրում պանիկա սարքել ու այդ պանիկայի մեջ ապրել: Լավ, մի՞թե ոչ մի լավ տեղաշարժ չեք տեսնում, թեկուզ անցյալ ընտրությունների հետ համեմատելիս: Պետք չէ այդքան վատատես լինել: Գոնե եղածով ուրախանաք, չեղածից խառնվում եք իրար: Ամեն ինչ հո միանգամից չէր լիելու: Ամեն ինչն էլ կամաց-կամաց կհարթվի, համբերել է պետք ու խրախուսել ամեն մի լավ փոփոխություն:
Ես այս բլոգի որոշ անդամների մոտ ծայրահեղ չարախնդություն եմ տեսնում: Ուզո՞մ եք վերափոխել ինչ որ մի բան, դե ուրեմն սկզբից ինքներդ վերափոխվեք: