Մի խոսքով, որոշել եմ օլիգարխ դառնալ եվ, ինչպես մեզ մոտ ընդունված է, որ բոլոր օլիգարխները պետք է ունենան իրենց սպորտային ֆեդերացիաները (շախմատի, բլոտի, ֆուտբոլի, ձիասպորտի, քուչի կարադե-Տո՜-յի ...):
Ճիշտ է, հավանաբար նրանք այդ ակումբները ձեռք են գցել ազնիվ ճանապարհով փող կուտակելուց հետո, ես էլ որոշել եմ սկսել վերջից՝ սկզբից ֆեդերացիա կբացեմ, հետո միգուցե փողն ինքն իրեն սկսի հոսել դեպի իմ լայն գրպանը: Իսկ ինչո՞ւ ոչ:
Քանի որ լավագույն (քաղցր) ֆեդերացիաներն արդեն «զբաղված են», ես էլ որոշեցի անել այն, ինչին լավ եմ տիրապետում՝ բացել Super Mario Game-ի ֆեդերացիա:
Հիմա նստած հապճեպ գրում եմ մեր կանոնադրությունը, միգուցե մինչ մեր հարգարժան նախագահի ինագուրացիան հասցնեմ: Եթե ստացվի, միգուցե միասին նշենք Օպերայի եվ Ջյուդոյի շենքում:
А там выдно будет.
Եթե կան առաջարկներ կամ ցանկություններ, ապա խնդրեմ՝ պետությունը կարեւորում է ձեր մասնակցությունը (էն թլիկ աղջիկը ոնց է ասում TV-ով, լավ չեմ հիշում):
Պ.ս. Ադմին, եթե շատ ես ուզում, կարող ես սղագրել:
Պ.Պ.Ս. Ի միջայլոց, այսօր մեր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը Հարսնաքարի առաջ, հենց փողոցի մեջտեղում մեկին ծեծի էր ենթարկում: Ճիշտ է, թիկնապահները «կռուգ» էին կազմել, որ չերեւա, բայց թե ինչպե՞ս պտի ծեծես փողոցի մեջտեղում, որ .... մի խոսքով, ամեն ինչ անցավ թափանցիկ:
քիչ մնաց մոռանայի
---------
Առաջ՜, Առաջ՜ Հայաստան
F5-admin-ի կողմից. կներեք, որ խմբագրել եմ (հուսով եմ, մտքերդ չեմ աղավաղել)
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ «Հայաստան 2020» | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
21-03-08 • 07:08 AM
Դուրս եկավ ձեր միտքը: Միայն մի նկատառում, խնդրում եմ ստահոդ կամ չհիմնավորված տեղեկություններ, ինչպես նաեւ հանրային առողջությանը սպառնացող ապատեղեկատվույուն չտարածել մեր բլոգի միջոցով: Միգուցե Հարսնաքարի դիմաց պարզապես «տըզ» էին խաղում… Խնդրում եմ ստուգել տեղեկատվության ճշմարտացիությունը «Հայլուրի» միջոցով, նոր հրապարակել: