Մեր հասարակությունը սոցիալական կոնֆլիկտ է ապրել և դեռ շարունակում է ապրել: Այսօր հասարակությունը գտնվում է սոցիալական կոնֆլիկտի այն փուլումը, որը բնորոշված է անվանել «մեռյալ» կետ: Այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նա նշեց, որ այսօր դեռևս կան մարդիկ, որոնք իրենց բողոքը արտահայտելու ներքին պատրաստակամություն ունեն:
Հոգեբանի կարծիքով, հասարակությունը պետք է հասկանա, որ ինքը շատ կարևոր ֆունկցիա է կատարել: «Հասարակությունը իշխանությանը ցույց տվեց, որ ինքը այսօր շատ դժգոհ է իր ապրելակերպից: Այսօր իշխանությունների պահվածքից երևում է, նրանք հասկացել են, որ շատ լուրջ բան է կատարվել, որ այլևս նույն ձևով երկիրը կառավարել անհնար է: Այսօր իշխանությունը համապատասխան քայլեր կատարում է»,-նկատեց հոգեբանը:
Նա նշեց, որ ժողովուրդը արդեն ցույց է տվել իր պահանջը և այսօր պետք է իր պահանջատիրական կեցվածքով սպասի խնդիրների լուծմանը: Հոգեբանի կարծիքով, կոնֆլիկտից դուրս գալու դեղատոմսը այն է, որ մարդիկ սկսեն զբաղվել իրենց առօրյա գործերով: Հոգեբանի խոսքով, արտակարգ իրավիճակի դրություն մտցնելը շատ կարևոր էր, հակառակ դեպքում հնարավոր էր, որ սոցիալական կոնֆլիկտը վերածվեր սոցիալական ճգնաժամի:
«Սթրես» կենտրոնի տնօրեն Սամվել Սուքիասյանը կարծիքով, ով ևս մասնակցում էր ասուլիսին, տեղի ունեցած բախումն ուներ իր պատճառները: «Ժողովրդի մոտ կուտակվել էր 20 տարվա բազմաթիվ սոցիալական խնդիրների բողոքը: Վերջին 20 տարվա վիճակը կարելի է համարել բազմագործոնային, անընդմեջ սթրեսային վիճակ»: Նա հայտնեց, որ այս տարվա սկզբին աճել են հոգեկան խնդրիներ ունեցող հիվանդների, ինֆարկտների, շաքարային դիաբետով հիվանդների թիվը:
Նա վստահեցրեց, որ առաջացած հիվանդությունների պատճառը այսօրվա ապրելակերպն է: Մասնագետի կարծիքով, տեղի ունեցած բախումի պատճառով, մարդկանց մոտ հետագայում որոշ հիվանդություներ և շեղումներ ի հայտ կգան:
Տեր Շահեն քահանա Հայրապետյանի խոսքով, տեղի ունեցած զանգվածային անկարգության ժամանակ մարդիկ ամենաթողության մեջ էին: «Այսօր այս վիճակից դուրս գալու համար, ժողովուրդը տրամաբանական մտածողությունից պետք է անցնի հոգևոր մտածողության: Ժողովրդին այս պրոբլեմից դուրս գալու համար կփրկի աղոթքը»,- վստահեցրեց քահանան:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Հետընտրակայն Հայաստան | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
19-03-08 • 01:30 AM
մարդիկ, ես միշտ մտածել եմ, որ ճգնաժամը կարող է զարգանալ ու դառնալ կոնֆլիկտ և ոչ հակառակը, ինչպես նշել է հոգեբանը: ես սխալ եմ՞:
Իսկ այդ մասնագետներին գլխի գցող չի եղե՞լ, որ ոչ թե 20 տարվա սոցիալական խնդիրներն են արնաքամվում, այլ ինֆորմացիոն տեռորն է հասել ոսկորին: