Լֆիկաշատի քաղաքապետ Լևոն Ալրաղացի Սարգսյանը ԱԺ է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկում է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անվանափոխություն: Առաջարկը հավանություն չի ստացել: Քաղաքապետը տեղեկացվել է, որ 2019 թվականի ընտրություններից առաջ ԱԺ-ի պարտականությունները հանձնվել են ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությանը:

-----------

Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը «Դոդավան» և «Լֆիկաշատ» թիմերի միջև, որը կայացել է «Նեմեցկի» մարզադաշտում, ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Ֆուտբոլիստներին շոկի չենթարկելու, ինչպես նաև դարպասապահների կյանքը չվտանգելու նպատակով որոշվել է զերծ մնալ տասնմեկ մետրանոց հարվածներից: Սահմանադրական դատարանի և ՀՖՖ ղեկավարության մեկրոպեանոց խորհրդակցության արդյունքում որոշվել է արդյունքը թողնել անփոփոխ և եզրափակիչ խաղն անցկացնել երեք թիմերի մասնակցությամբ:

-----------
Ի պատասխան ԱԼՄ հեռուստաընկերության հեռարձակած «Էրեբունի-Երևան» տոնախմբության արարողությանը՝ Հանրային Հեռուստատեսությունը 48 ժամանոց ուղիղ եթերում ցուցադրել է «Երևան-Լֆիկաշատ» տոնախմբությունը, որին հրավիրվել են «Երկու Աստղ» նախագծի բոլոր մասնակիցները՝ Սիրուշոն և Հայկոն: Տոնախմբության գլխավոր պրոդյուսեր Նունե Եսայանին շնորհվել է ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի 2-րդ կարգի դիպլոմ:

-----------
Ամենայն Մկաց և Դոդաց կաթողիկոս Տեր Տեր Կճոզ Առաջինի կոնդակով ուժը կորցրած է ճանաչվել «Հայր Մեր» տերունական աղոթքի առաջին պարբերության չորրորդ տողի երկրորդ մասը: Նախկին՝ «որպես հերկինս, և հերկրի» փոխարեն տվյալ տողը այսուհետ արտասանվում է՝ «հերկինս»: Ուժը կորցրած է ճանաչվել նաև «որպես և մենք թողունք մերոց պարտապանաց» արտահայտությունը:

-----------
Գրի առնվեց Phenomen-ի խնդրանքով
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում եմ Phenomen-ին եվ f5blog.com-ին
Հեղինակին կալանման կամ բերման ենթարկելու հետ կապված բոլոր հարցերով դիմել խմբագրություն //