Ինչպես և նախորդ տարի, հայ ֆուտբոլիստներից «ամենաարժեքավորը» Արտավազդ Քարամյանն է, որին իր ակումբը` Պոլի Տիմիշոարան, այս տարի գնահատել է նախորդի գրեթե կրկնակի չափով` 1,6 միլիոն: Չնչին չափով աճել է երիտասարդ հարձակվող Էդգար Մանուչարյանի տրանսֆերային արժեքը, որն այժմ ըստ transfermarkt.de կայքի, կազմում է 750 հազար եվրո: Էդգարը այդպես էլ դեռ չի կարողանում հաստատվել «Այաքսի» հիմնական կազմում, և առայժմ կայուն հանդես է գալիս ակումբի երիտասարդական թիմում` պարբերաբար դառնալով գոլեր հեղինակ: «Թանկացել են» նաև դարպասապահ Բերեզովսկին ու կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը: Նրանց համար իրենց ակումբներն ու գործակալները սահմանել են 700 հազարական եվրո արժեք: Տարօրինակորեն ցածր է ներկայացված Շվեդիա տեղափոխված կիսապաշտպան Լևոն Փաչաջյանի տրանսֆերային արժեքը` 75 հազար: Մյուս «թարմ» լեգեոները` Ռոբերտ Արզումանյանը գնահատվել է 325 հազար:
Համեմատության համար բերեմ Հայաստանի հետ տնտեսա-աշխարհագրա-քաղաքական «հավասար» երկրների, ինչպես նաև աշխարհի գավաթի 2010 թվականի նախընտրական ենթախմբում մեր մրցակիցների ֆուտբոլային «արժեքները»:
Հայաստան - 5.050.000
Վրաստան - 34.300.000
Ադրբեջան - 4.200.000
Մոնտենեգրո - 40.000.000 (նորանկախ պետություն)
Մոլդավիա - 8.600.000
Էստոնիա - 5.400.000
Բոսնիա - 41.000.000
Բելգիա - 60.000.000
Թուրքիա - 118.000.000
Իսպանիա - 371.000.000
Հաջողություն ցանկանանք Պոուլսենին ու իր սաներին` ԱԳ 2010 խաղերի ընթացքում, ու հիշենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ նպատակ են դնելու ենթախմբից դուրս գալ: Թե ինչ ուղղությամբ է ուզում մարդը դուրս գալ` թողնեմ բլոգերների երևակայությանը:
Գրառման հեղինակ՝ Phenomen | Բաժինը՝ Մարզաշխարհ | 9 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
ադմին առաջարկում եմ բացել մի նոր բաժին եվ այն անվանել «Ստահոդ Լուրեր», համապատասխանաբեր այնտեղ կտեղադրվեն բոլոր այն լուրերը, որոնք ստահոդ են, եվ նրանք կարդալուց միայն գարշանք կարելի է ապրել:
Թող կորչեն Լեվոն Պետրոսյանը, եվ նրա բոլոր սատարողները՜
-----
Առաջ՜, Առաջ՜, Հայաստան
Իմ խորին համոզմամբ, առաջին լուրը այդ բաժնում պիտի ունենա հետևյալ տեքստը:
“Վերջերս Հայաստանի Հանրապետությունում լուրեր են պտտվում 2008 թվականի նախագահական ընտրություններում պարտված թեկնածու ոմն Լ. Տեր-Պետրոսյանի վերաբերյալ, իբրև նա ղեկավարել է հանրապետությունը 1991-1998 ժամանակահատվածում: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը դիմել է Դատախազություն, սույն հերյուրանքների ու զազրախոսությունների հեղինակներին գտնելու և խստորեն պատժելու պահանջով:”
Phenomen
Ես հազվադեպ եմ քո հետ համամիտ լինում, բայց տվյալ պահին լրիվ համամիտ եմ քեզ հետ:
Ադմին, մարդիկ նյութ չունեն կայք բացելու համար/ կամ նոր բաժին կայքում/ իսկ այս դեպքում արդեն պատրաստի նյութ կա/Phenomen գոնի մի հատ առաջարկեց/, իսկ դու չգիտես ինչու հապաղում ես:
------
ես նույնիսկ քիչմ կձեվափոխեյի -
Վերջերս Հայաստանի Հանրապետությունում լուրեր են պտտվում 2008 թվականի նախագահական ընտրություններում պարտված թեկնածու ոմն Լեվոնը, որը չգիտես ինչու իրեն ազգանվանը ավելացրել է. Տեր մասնիկը ...
Ադմինի առաջարկում եմ նաև բացել “Հայաստան 2020” բաժին: Առավոտ օրաթերթում պարբերաբար լինում էր այդպիսի բաժին, ու հիմա բավական պակասություն է զգացվում այդ տեսակ հումորի:
եթե առաջարկս հավանության արժանանա, ապա առաջարկում եմ անդրանիկ գրառումը: Եթե ոչ, ինչ արած:
-------------
Առաջարկությունդ հավանության արժանացավ, ԱԱԾ աշխատակիցները դեմ չեն.
տեղափոխեցի Հայաստան 2020
Phenomen
դուրս եկավ :-Ճ
լավ, իմ վրա պատասխանատվություն կվերցնեմ, եվ էսօր կբացեմ նման բաժին, գլխավոր խմբագիր էլ քեզ կնշակենք /փակ եվ գաղտնի քվեարկությունը անցավ շատ թափանցիկ եվ ինչպես միշտ հայաստանում է լինում միաձայն/:
Մենակ մի բանից եմ վախենում, որ կարող է պատահմամբ Ա.Ս.-ն մի հատ գրառում անի այդ բաժնում, հետո մեկ էլ տենաս խելքին խփի, դնի եվ ստիպի ադմին ... սաղ էդ բաժինը delete արեք /առանց բացատրությունների/:
մի խոսքով, ես բաժինը բացում եմ, բայց Ա.Ս.-ն քո վրա:
Պ.Ս. հիշեցի, որ առաջին անգամ այստեղ պատմեցի իմ գրազի մասին/լեվոնը, թե սերժը կանցնի/, որը մեր հարգելի ադմինը տենց ել չտվեց/չարեց, ինչ որ մեկը փրփուրը բերանին /խնդրում եմ խոսքերս առանց վիրավորանքի, կամ հեգնանքի ընդունել, ...ընդամենը հումորով/ մեղադրում էր ինձ, ապերախտիս, որը իր երեխաների ապագան «մի փոր հաց» է գնահատում
հիմա ակամայից դա ծիծաղով եմ հիշում, ապսոս չեմ հիշում ով էլ այդ հերոսը: /մեկն էլ ես գրածիս նայի, կասի .. բանակի տղերքով հավաքվել են եվ բանակի անցած-գնացած տարիներն են հիշում ;-Ճ /
չեմ հասկանում, կայֆ ես բռնում վրես, թե իրոք չես հիշում:
կոնկրետ այն գրառումը, որին ի պատասխան գրել եմ մի փոր հացով իմ երեխայի ապագան ծախելու մեղադրանքը, որևէ բառ կամ տառ չէր պարունակում գրազի մասին, ու գրազի մասին իմանալուց հետո փնտրել եմ՝ այդ թեմայում որևէ մեկնաբանություն գրազի մասին չէր: Դե հիմա պատկերացրու, դու բորբոքված էս ու բան ունես ասելու, մեկն ասում ա՝ Սերժը կընտրվի, ես էլ իմ մի փոր հացը ախորժակով կուտեմ:
Բանակի տղերքով հավաքվել ենք...
չեմ հասկանում, կայֆ ես բռնում վրես, թե իրոք չես հիշում:
Եթե նույնիսկ կայֆ եմ բռնում, ինչ է, չի՞ կարելի: Ես նոր շատ ուշադիր կարդացի Արտակարգի վիճակի հետ կապված օրենքը. այնտեղ ոչ մի բառ չկա ասված «կայֆ բռնելու բասին»:
Այնպես որ օրենքով դա արգելված չէ:
Իսկ իրականում, ես համոզված չէի թե ով էր գրել, կասկածում էի, որ կարող է դու լինես, բայց համոզված չէի: Իսկ գրելուց, իրականում ոչ մի վիրավորելու ցանկություն չունեի:
Ընդամենը, ցավով նշում էի, որ մուրազս փորս մնաց, էնքան վրեն աչք կար, որ էդ էլ չստացվեց :-(
Լավ ինձ դաս, որ սրանից հետո իմանամ, որ նախընտրական գրազը, դա նախընտրական խոստումների նման մի բան է
17-03-08 • 19:50 PM
Համոզված եմ, որ այս օրերին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին ամենաքիչը հենց ֆուտբոլն է հետաքրքրում: Հայկական իրականության պարադոսքը հենց այն է, որ ՀՖՖ նախագահը քիթը խոթում է քաղաքականության մեջ, եւ ոչ թե ամբողջությամբ իրեն նվիրում հայրենական ֆուտբոլի զարգացմանը: Թող իր նախընտրելի թեկնածուն ընտրվի, ջհանդամ թե հայկական ֆուտբոլը որպես այդպիսին կվերանա, թե չէ: Մյուս կողմից էլ, պ-ն Հայրապետյանին էլ կարելի է հասկանալ. անձնական միլիոնները պահպանելու կամ կորցնելու հարց էր դրվել…