Մարտի 14-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նսիտերը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» պատգամավորներ Արմեն Աշոտյանի եւ Կարեն Ավագյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը: Հիմնական զեկուցող Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ օրինագիծը լրամշակելիս հաշվի են առնվել կառավարության եւ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության առաջարկներն ու դիտողությունները: Նախագծով առաջարկվում է Հայաստանի տարածքում ՀՀ դրոշը այլ դրոշի հետ միաժամանակ բարձրացնելու անհրաժեշտության դեպքում ՀՀ դրոշը բարձրացնել տվյալ շենքի ձախ կողմից (դեմքով դեպի այդ շենքը): Եթե միաժամանակ բարձրացվում են կենտ թվով մի քանի դրոշներ, ապա ՀՀ դրոշը պետք է բարձրացվի մեջտեղում: Եթե բարձրացվում են զույգ թվով դրոշներ, ապա ՀՀ դրոշը պետք է բարձրացվի կենտրոնից ձախ:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Նորություններ | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը