1988 թվականին փետրվարի 27-ին Ադրբեջանի ԽՍՀ Սումգաիթ քաղաքում տեղի ունեցավ հերթական ոճրագործությունը Հայերի նկատմամբ…
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել http://sumgait.info/sumgait/sumgait-1988.htm (տեղեկությունները ռուսերեն են):
Գրառման հեղինակ՝ hovulik | Բաժինը՝ Հայտարարություններ | 12 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
hovulik, կարո՞ղ եք ասել, թե ինչով են հայ ոստիկանները եւ նրանց քրեածին գործընկերները տարբերվում Սումգաիթի ադրբեջանցիներից: Կառաջարկեի ընթերցել այս հոդվածը, նոր պատասխանել:
Ցավում որ այս գրառումը Ձեր մոտ առաջացրեց նմանատիպ *պոռթկում*
Ես ըմբռնեցի Մտահոգի մտահոգությունը… Սա պոռթկում չէ, այլ պարզապես՝ զուգահեռականներ երկու միանման երեւույթների միջեւ: Դերակատարները փոխվել են, սակայն երեւույթը եւ մեթոդները միանման են:
Ի՞նչ էին անում Սումգաիթում՝ ապատեղեկատվություն, էթնիկ զատում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, հետո ադրբեջանցի խուժանը՝ ոստիկանների եւ քրեածին տարրերի հետ համատեղ մտնում էին հայ ընտանիքներ, ծեծում-ջարդում եւ տներից վռնդում հայերին, անգամ սպանում էին՝ իրենց նախնիներին բնորոշ վայրագությամբ:
Ի՞նչ է կատարվել Հայաստանում վերջին ամիսներին, փետրվարի 19-ին եւ շարունակվում է տեղի ունենալ դրանից հետո: Դարձյալ ապատեղեկատվություն, դարձյալ զատումներ (այս անգամ՝ քաղաքական), հետո «հաղթող» թեկնածուի համակիրները՝ ոստիկանների եւ քրածին տարրերի հետ համատեղ փախցնում-տանում կամ տեղում ծեծում-ջարդում են Լեւոնի համակիրներին՝ ոչ պակաս վայրագ ձեւով եւ մեթոդներով, քան դա կանեին մեզնից արեւելք ապրող ցեղերը:
Հարգելի hovulik, իսկ մի՞թե այս ամենը Ձեր մոտ ոչ մի բան չի առաջացնում, թեկուզ հենց՝ հոգեւոր պոռթկում: Արժե՞ մնալ անտարբեր «հաղթած» թեկնածուին սատարող ուժերի տգետ ինքնավստահության նկատմամբ:
Ընդհանրապես չեմ ցանկանում մասնակցել ոչ «հաղթած» և, առավել ևս` «Լույսի արքա» նախագահի թեկնածուների միջև վեճին, դրանով իսկ արտահայտելով այն կարծիքը, որ պետք չէ ընտրել 2-ի միջև, նրանք 9 էին… իսկ մենք արհեստական ձևոր սարքեցինք նրանցից 2:
Ցավոք սրտի, բոլորիս շրջապատում կան մարդիկ, ովքեր, մարմնավաճառի պես ծախվել են մի քանի հազար դրամով (համեմատության համար ասեմ, որ մի քանի հազարանոց պոռնիկիները չեն վայելում հարգանք մնացած մարմնավաճառների մոտ)… ու այդքանից հետո ուզում ենք ինչ որ բան լավ լինի…
ԵՐԲԵՔ!!!!!!!!!!!!!!!
ԱՀԱՎՈՐ ՁՂԱՅՆԱՑԱԾ
Հարգելի Հովուլիկ,
Իրոք, որ Սումգայիթի զոհերի հիշատակը արժանի է ուշադրության: Բայց լսելով դրա մասին, քիչ թե շատ տեղեկացված ցանկացած մարդ ակամայից զուգահեռներ է տանում այդ 20-ամյա ողբերգության և այսօրվա իրականության միջև:
Մերօրյա ավազակները պետք է երևի դաս տային այն ժամանակվա ադրբեջանցիներին, թե, ինչպե՞ս է պետք, օրինակ, կին ծեծել կամ, ասենք, մարդ ձերբակալել:
Իսկ եթե դու չես զբաղվում քաղաքական ոչ մի գործընթացով, ապա քաղաքական գործընթացներն են զբաղվում քեզնով, ու դու մի օր պատահականորեն կնկատես, որ գլխիդ հարվածներ են տեղում ու անզոր ես ինչ-որ բան անել:
Իսկ թեկնածուների 9 լինելու մասին ասեմ, որ էդ 9-ը հենց դրա համար էր, որ դու ասեիր.
պետք չէ ընտրել 2-ի միջև, նրանք 9 էին… իսկ մենք արհեստական ձևով սարքեցինք նրանցից 2:
Իսկ իրականում դա Սերժն էր արհեստականորեն սարքել 9, բայց, բարեբախտաբար, դա նրա մոտ չստացվեց:
Սումգայիթյան իրադարձությունները պատասխանն էին 1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի որոշման՝ «Արդբեջանի ԽՍՀ-ի կազմից Հայաստանի ԽՍՀ-ի կազմ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի փոխադրման մասին Ադրբեջանի ԽՍՀ-ի և Հայաստանի ԽՍՀ-ի Բարձրագույն խորհուրդներին ներկայացված միջնորդության մասին»:
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի սպասավորները կատարել են հիշատակի կարգ՝ սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:
ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարությունը, մտավորականության ներկայացուցիչները, հանրապետության տարբեր հաստատությունների, ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների կոլեկտիվներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ դրել ողբերգության զոհերի հուշարձանին:
Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ,1988թ. փետրվարի այս օրերին, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդեր, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվեցին 32, վիրավորվեցին հարյուրավոր հայեր: Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները անվերադարձ լքեցին իրենց բնակության վայրը:
Հարգելի Հովուլիկ,
Իրոք որ Սումգայիթի զոհերի հիշատակը արժանի է ուշադրության: Բայց լսելով դրա մասին, քիչ թե շատ տեղեկացված ցանկացած մարդ ակամայից զուգահեռներ է տանում այդ 20-ամյա ողբերգության և այսօրվա իրականության միջև:
Մերօրյա ավազակները պետք է երևի դաս տային այն ժամանակվա ադրբեջանցիներին, թե, ինչպե՞ս է պետք, օրինակ, կին ծեծել կամ, ասենք, մարդ ձերբակալել:
Իսկ եթե դու չես զբաղվում քաղաքական ոչ մի գործընթացով, ապա քաղաքական գործընթացներն են զբաղվում քեզնով, ու դու մի օր պատահականորեն կնկատես, որ գլխիդ հարվածներ են տեղում ու անզոր ես ինչ-որ բան անել:
Իսկ թեկնածուների 9 լինելու մասին ասեմ, որ էդ 9-ը հենց դրա համար էր, որ դու ասեիր.
պետք չէ ընտրել 2-ի միջև, նրանք 9 էին… իսկ մենք արհեստական ձևով սարքեցինք նրանցից 2
Իսկ իրականում դա Սերժն էր արհեստականորեն սարքել 9, բայց բարեբախտաբար դա նրա մոտ չստացվեց:
Հարգելիս ու շատ սիրելի ընկեր…
Մարդկանց աստվածացնելը մեզ հայերիս բնորոշ է ավելին քան ուրիշ ազգերի… սակայն մեզ է նաև բնորոշ է ևս մի գեղեցիկ հատկություն՝ հավատարմություն… ժամանակավոր հավատարմություն…
Ապեր բայց ես մարդու անուն տվե՞լ եմ:
Ես ինչ անում եմ՝ իմ ու իմ ընտանիքի համար եմ անում…
Քաղաքացի ջան… արի չվիճենք այս թեմայի շուրջ, քանի որ արդեն դրա պատճառով ես կռվել եմ մեր հիվանդանոցի մի քանի բժիշկի հետ, արդեն 2 շաբաթ է, որ չեմ շփվում քեռուս ընտանիքի հետ…
ԱԽՊՈՐ ՊԵՍ, ՊԵՏՔ ՉԻ:
Փորձեմ քիչ-մը մեղմել լարվածությունը
Մեջբերում hovulik-ից
(համեմատության համար ասեմ, որ մի քանի հազարանոց պոռնիկիները չեն վայելում հարգանք մնացած մարմնավաճառների մոտ)
Ինչպիսի՜ իրազեկվածություն (հուսով եմ, նման բառ կա հայերենում, translate from - осведомленность), շատ հետաքրքիր է, իսկ այս ամենի մասին ի՞նչ գիտի վերջերս ամուսնացած hovulik-ը:
Հարգելի Jojoba
եթե դուք գիտեքո իմ ամուսնության մասին, ապա պետք է իմանաք նաև իմ մասնագիտության մասին էլ… շատ հետաքրքիր մասնագիտություն է… եթե պետք լինեմ - գրեք - կաշխատեմ լինել օգտակար անկախ ընտրությունների ժամանակ Ձեր կատարած ընտրությունից
28-02-08 • 02:44 AM
hovulik, կարո՞ղ եք ասել, թե ինչով են հայ ոստիկանները եւ նրանց քրեածին գործընկերները տարբերվում Սումգաիթի ադրբեջանցիներից: Կառաջարկեի ընթերցել այս հոդվածը, նոր պատասխանել: