Մի 10-15 րոպե կա, որ վերադարձել եմ Ազատության հրապարակից: Մոտ մեկ ժամի չափ այնտեղ էի, եւ հասցրեցի զրուցել մի շարք մարդկանց եւ իմ ընկերներից Արսենի հետ:
Հրապարակի հարթակում տեսա ինչպես Լեւոնին, այնպես էլ Կարեն Դեմիրճյանին, Արարատ Զուրաբյանին եւ մյուսներին: Հարթակից ժողովրդին բաժանում էին թխվածքներ: Կար նաեւ թաք թեյ: Իմ ժամանելու պահին ժողովուրդը (մի քանի հազար մարդ) համակ ուշադրությամբ ունկնդրում էին «Ազատություն» ռադիոկայանի այսօրվա ձայնագրված ռեպորտաժը: Վրանները իրենց տեղում էին: Հարթակի դիմաց մարդկանց շարքերն ավելի խիտ էին, արձաններից այն կողմ՝ ավելի նոսր, ավելի շատ՝ խմբերով: Վառվում էին խարույկներ, եւ որոշ մասնակիցներ տաքացնում էին իրենց ձեռքները: Կայն ինչպես երիտասարդներ, կանայք, այնպես էլ չափահաս եւ մեծահասակ մարդիկ: Երկրապահներն առանձնանում էին իրենց համազգեստով: Ավելի հեռու կանգնած են ոստիկանները…
Հնչեց երաժշտության. սասանա պար: Մի խումբ երիտասարդներ օղակ բռնեցին եւ սկսեցին պարել: Կողքից ժողովուրդը ծափահարում է եւ ոգեւորում: Աստիճանաբար թափ հավաքեց «Լե-վոն, Լե-վոն» վարկանկումների ալիքը, որն էլ ավելի ուժգնացավ, երբ հարթակից առաջ եկավ Լեւոնը եւ ժողովրդին ողջունեց՝ գլխավերեւում թափահարելով ձեռքերը:
Եղանակը բավականին ցուրտ է: Մնացողներն էլ լավ տաք հագնված ու գլխարկներով: Նրանք կամ կանգնած զրուցում են խմբերով, կամ էլ քայլում հրապարակով մեկ (փորձեցի մի քանի րոպե կանգնած մնալ, զգացի, որ սառչում եմ):
Ինչ են խոսում հրապարակի մարդիկ
Ասում են, որ երկրապահները առեւանգել ու իրենց միության նկուղում պահում են Արեշի (Թոխմախի) Մհերն (Էրեբունու թաղապետին), իսկ Սերժենք էլ առեւանգել են Ջհանգիրյանին, իր եղբորը, օգնականին ու վարորդին… Լարված են բոլորը: Արսեն ասեց, որ, ենթադրվում է, որ այս գիշեր ուժայինները մի բան կձեռնարկեն՝ ցրելու ժողովրդին… Մի պրովոկացիա կհնարեն ու կանցնեն գործի: Կամ էլ առանց դրա
Աստված չանի, սա արդեն կլինի Սերժի ու Ռոբերտի հերթական սխալը:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 5 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ուրախ եմ, որ բռնություններ չեն եղել… մնաց այս գիշեր, մինչեւ վաղը կհայտարարվեն վերջնական արդյունքները, եւ Լեւոնենք կդիմեն վերջնական քայլերի:
Լեւոնենք կդիմեն վերջնական քայլերի
այո, վերջնական եվ վճռական քայլերի կդիմեն.
շատ վճռական են քայլերը՝ անժամկետ հացադուլ, կարող եմ առաջարկել նաեվ ինքնահրկիզում /ներոզ եղեք սարկազմիս համար, բայց այս վարչակազմի հետ նման միջոցները անիմաստ են/
չգիտեմ ծիծաղամ, թե լամ
միակ ինֆորմացիայի աղբյուրը ա1պլուսի կայքն է, որը արդեն 10-15 րոպե ապարդյուն մաքառում է. տպավորություն է, որ սա դիտավորյալ ապուշության արդյունք է
Վճռական քայլերի ու սրանց` իշխանություն տալու մասին…
Մենք, այդ թվում և ես, վերջին օրերին Ազատության հրապարակում կանգնելու ու գիշերելու հասկացանք, որ մեր վճռականությունը ոչ մի կապ չունի ջարդել-փշրելու հետ: Ի փառք Լևոնի նա կարողացավ դա մտցնել ժողովրդի մեջ:
Ինչ մնում է զարգացումներին ու իշխանություն տալուն, ապա ես գնալով հասկանում եմ, որ “միմիայն մեր այնտեղ կանգնելով” շատ հարցեր լուծվում են և բուրգը աստիճանաբար քանդվում է, իսկ սերժիկն ու ռոբիկը իրոք ցայտնոտի մեջ են, որ սկսել են 6-ին անիմաստ ֆաս տալ:
Չեք կարծում, որ եթե Լևոնը ուզենա, ապա այս հարցը ուժային մեթոդով կլուծի? Ես անձամբ համոզված եմ, որ եթե նա դա ուզենար, ապա դա արդեն վաղուց տեղի էր ունեցել, նույնիսկ նախընտրական փուլում:
Այնպես որ եկեք մեր մեջ ուժ գտնենք ու կանգնենք, գիշերենք, շատ մարդ բերենք և ոչ թե թողնենք ամեն ինչ Լևոնի ուսերին ու նրան մեղադրենք հապաղելու մեջ: Նա շատ լավ հասկանում է իրավիճակը և 1000 անգամ չափում է, հետո միայն կտրում:
24-02-08 • 14:40 PM
տեսար, որ ասում էի, հանգիստ կլինի՞