Ի՞նչ է իրականում տեղի ունենում:
Իմ կարծիքով, առկա է 2 հնարավոր սցենար:
1. Գունավոր հեղափոխություն
Իմ կարծիքով այս տարբերակը քիչ հավանական է, քանի որ «չի երեվում փողը պոչը»:
2. Լեւոնը տիրապետում է որոշակի տվյալների, ինֆորմացիայի, որով էլ շանտաժի է ենթարկում կամ իր կողմն է գրավում մարդկանց
Վերջին տարբերակն ավելի հավանական է իմ համար. կա այնպիսի տպավորություն, որ իր ձեռքի տակ նա ունի (կամ միայն ձեւ է անում, որ ունի) տվյալներ, որոնք կարող են «խեղճացնել» շատ-շատերին:
Նույնիսկ եթե այդ տվյալները չեն վերաբերվում որոշ մարդկանց, ամեն դեպքում, ոչ ոք չի ուզում կանգնած լինել մնացածի կողքին: Հավանաբար խոսքը գնում է 27-ի դեպքերի մասին:
Կհարցնեք՝ որտեղի՞ց նրան այդ տվյալները: Պատասխանեմ. հավանաբար կան (կային) մարդիկ, որոնք իրենք ռիսկ չունենալով դրանք հրապարակել, ճիշտ ժամանակին այն հանձնել են Լեւոնին:
Ի սկզբանե իմ մոտ տպավորություն կար, որ Լեվոնը ինչ-որ «կոզր» ունի: Չգիտեմ, այս ամենը Լեվոնի հերթական բլե՞ֆն է (ամեն դեպքում եթե դա նույնիսկ բլեֆ է, ապա շատ լավ է օգտագործվում): Ամեն դեպքում, առաջիկա 10-20 օրը ցույց կտան, թե բլե՞ֆ է այս ամենը, թե՞ ծրագրված սցենար:
Ի՞նչ կասեք:
կանխավ ներողություն եմ խնդրում իմ հայերենիս համար
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Իմ կարծիքով այս տարբերակը քիչ հավանական է, քանի որ «չի երեվում փողը»:
Ներող եղեք, չգիտես ինչու սխալ է գրվել:
Ես նկատի ունեի՝ չի երեվում պոչը, հավանաբար ադմինը ինչպես միշտ խմբագրել է, եվ սխալ ընկալել իմ սխալ գրածը (գրել էի փոչը- ԱԿԱ պոչը):
Ի միջի այլոց, մեկ սցենար էլ կարող է լինել՝ Ռոբերտի եվ Լեւոնի համաձայնություն կա, որպեսզի վերջինս ապահովի Ռոբի անվտանգությունը: Ամեն դեպքում ես շարունակում եմ հակված լինել 2-րդ տարբերակին:
Ոչ մեկն էլ հրեշտակ չի, բայց կարող են մարդիկ լավ զզված լինել, ու ի՞նչ է հարկավոր այդ մարդկանց քո կողմը քաշելու համար` մի պաշտոն (դրանից շատ կա), ու երաշխավորություն, որ իրեն ձեռք չեն տա:
Հիմա պատկերացրու քո իսկ ասածը՝ Մանվելի կամ Սեյրանի օրինակներում: -)
Իհարկե, եթե իրականում նրանք Լեւոնի հետ են. նոր TV-ով էլի ասվեց, որ նրանք նման հայտարարություն չեն արել, ինչպես նաեվ Բարգավաճի 2 դեպուտատների հայտարարությունը Կարո Կարապետյան եվ մյուսը):
հիմա պատկերացրու քո իսկ ասածը Մանվելի կամ Սեյրանի վերիայում՞
հիմա պատկերացրու քո իսկ ասածը Մանվելի կամ Սեյրանի դեպքում՞
Հարգելի Jojoba, կներեք սխալ խմբագրման համար: Այն կուղղվի:
Ինչ վերաբերվում է Ձեր տարբերակներին, ապա ինչո՞ւ չեք նշել ամենաբնական տարբերակը. եղել են անթույլատրելի կեղծումներ, եւ ժողովուրդը սկզբից ընկճվել, այնուհետեւ ոտքի է ելել՝ «ուղղելու» ընտրական սխալները:
Նախ. ինչո՞ւ եք այդքան ցիտում պաշտոնական հաղորդագրությունները: Իրո՞ք այդքան հավատում եք Տաթեւիկի եւ այլոց շուրթերով արտաբերվող տեղեկություններին: Չէ՞ որ, ըստ նույն այդ հաղորդագրությունների, Եվրոպականա դիտորդները ընտրությունները մեծամասամբ համապատասխանել են եվրո-չափանիշներին: Իսկ իրականում, նրանք խոսել են ոչ թե ընտրությունների եւ դրանց արդյունքների, այլ ընտրական գործընթացների մասին: Ավելի պրիմիտիվ օրինակներ. խոսում են Թայվանում ինչ-որ մեզ համար անկապ դեպքի մասին, ու ձայն չկա Երեւանի սրտում ավելի քան 200,000 ժողովրդի խաղաղ ցույցի մասին:
Պաշտոնական տեղեկատվությունն ինչո՞ւ է «համեստորեն լռում» այն մասին, որ արդեն 23-ն ենք, սակայն Սերժի մեծ պաստառները չեն չքվում մեր փողոցներից: Հասկանում եմ՝ նրանք համոզված են, որ կրկնակի ընտրություններ են անցկացվելու, եւ չարժե նույն նկարը հանել-դնել, սակայն չէ՞ որ դա օրենքի ԿՈՊԻՏ խախտում է: Թե՞ ուղղակի ՀՀԿ-ն իրենց առաջնորդի պատկերով նպաստում է պաս պահող բնակչությանը (ընկճում է նրանց ախորժակները):
Մի խոսքով, ինչպես ռուսներն են ասում, «դեռ գիշեր չէ»: Ու ինչպես մեր հայրերն են ասում՝ «կապրենք՝ կտեսնենք»:
Գրում է «ԱԶԳ» թերթը
ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...
Այսպես կամ մոտավորապես այսպես է ասել Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ամբիոնից: Ըստ «Lragir.am»-ի, ՀՀՇ առաջնորդն ի մեջ այլ բաների, ասել է. «Սա վեհացման եւ ստորացման ժամանակաշրջան է: Դժվար է պատկերացնել մի քաղաքացի, որն ունի արժանապատվություն եւ չի կանգնում շարժման կողքին, ուրեմն դա ազգի տականքն է»: Նա ցավ է հայտնել, որ տականքը շատ է, սակայն նշել է նաեւ, որ «ազատ քաղաքացիների, համաժողովրդական շարժման մասնակիցների ավելանալու հետ մեկտեղ այդ տականքը նվազելու է եւ քչանալով՝ մտնելու է իր բները»:
Այս էլ մեր ուսյա՜լ, գիտնակա՜ն, իմաստո՜ւն, եվրոպական ու համաշխարհային արժեքներ կրո՜ղ նախագահացուն…
Նրանց համար, որ կարծում է, որ նման երեւույթը անթույլատրելի է, «ԱԶԳ» օրաթերթը բացել է հատուկ էջ՝ ՏԱԿԱՆՔՆԵՐ:
Գրում է [url=
«Նորվեգը»]http://www.armtown.com/news/am/chi/]«Նորվեգը»[/url] Ամերիկայից.
Մի առած կա «երբ օձի գլուխը քոր է գալիս, մեկնվում է ճանապարհին և սպասում իր գլուխը ջարդողին»: Լևոնը մի եղբայր ուներ, ճիշտ իր նման, թունոտ, վիրավորող, գռգռիչ, անունը Թելման, հիմա հանգուցյալ: Նա բնական մահով չավանդեց հոգին; Նա «Հրազդանմաշ» գործարանի տերն էր և բանվորներին աշխատավարձ չէր տվել 11 ամիս: Մարդկանց համբերությունը հատել էր նրա ստերը լսելուց, քանի որ տեղյակ էին պարսկաստանի ճանապարհով մեծաքանակ պղինձ արտահանելու և միլիոններ վաստակելու փաստը: Մի անգամ մի քանի տղամարդ բանվոր շրջապատեցին նրան գործարանի տարածքում և պահանջեցին իրենց հասանելիքը: Նա հայհոյեց բոլորին և սպառնաց բանտով: Տեղի ունեցավ անսպասելի ողբերգություն, բանվորները բահի մի քանի հարվածով ջնջխեցին նրա գլուխը և նա մեռած ընկավ գետին: Նույնիսկ թիկնապահները չհասցրին միջամտել: Նույն բանը Լևոնին է սպասվում որևէ ժամանակ: Կարծեմ նրա վարքը նրան տանում է «ճանապարհի վրա պառկելու»:
Ըստ «ՄԻԼԻԵԹԻ»
Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ Սամի Քոհենի «Միլիեթի» փետրվարի 22-ի համարում հարապարակած հոդվածին: Ահա թե ինչ է գրում նա.
«Հայաստանի նախագահական ընտրություններից անմիջապես հետո հազարավոր բողոքարկողների փողոց դուրս գալը որոշ կասկածներ առաջացրեց ինչպես արդյունքների ճշտության, այնպես էլ երկրի քաղաքական ապագայի առնչությամբ: Ընտրություններում Սերժ Սարգսյանին ձայների մեծ տարբերությամբ պարտված Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կարծիքով լուրջ ընտրախախտումներ են կատարվել: Հակառակ դրան օտարերկրյա դիտորդները, որոնք հետեւել էին ընտրությունների ընթացքին, նշում են, որ արդյունքների վրա ազդող որեւէ լուրջ խախտում չեն արձանագրել: Սակայն Տեր-Պետրոսյանը համառորեն շարունակում է առարկել եւ հայտարարություններ է անում, թե հետքայլ չի կատարելու եւ պայքարը տանելու է մինչեւ վերջ:
Ի՞նչ ընթացք կունենա այդ պայքարը, կնմանվի՞ արդյոք հարեւան Վրաստանում 5 տարի առաջ ծայր առաջ այն փողոցային ցույցերին, որոնք հանգեցրել էին «թավշյա» հեղափոխության: Հայաստանի առաջնակարգ լրագրողներից մեկը, որի հետ երեկ հարցազրույց ենք ունեցել, ասաց, որ Երեւանում մեծ չէ բողոքարկողների շանսը, որովհետեւ ժողովուրդը հեղափոխություն չի ուզում: Եթե չլինեն ցուցարարների հետ ոստիկանության բախումներ, ապա բողոքարկողների շարժումը կմատնվի անուշադրության եւ շուտով կմարի:
«ՄԻԼԻԵԹԸ» ավելի ճիշտ ու սառն է դատում, քան Լևոնը: Հայաստանին ցնցումներ պետք չեն:Դրան են սպասում մեր թշնամիները: Ներսում պետք չէ թշնամիներ փնտրել, սրելով իրավիճակը: Սա համաժողովրդական շարժում չէ,Լևոնն էլ սուրբ չէ,թող մտնի իր պարսպավոր տունը:
Այս ամենից հետո խնդա՞ս, թե՞ լաս… այս է խնդիրը… զվոխբամ զքեզ զկորուսյալ ու մոլորյալ ժողովուրդս:
Գրում է. F5-admin- ը (որի հայացքները հարգում ու հասկանում եմ) «դեռ գիշեր չէ»: Ու ինչպես մեր հայրերն են ասում՝ «կապրենք՝ կտեսնենք»:
ԹՈՂ ԲԱՐԻՆ ԼԻՆԻ ՈՒ ՍԵՐԸ ՀԱՂԹԻ
Հարգելի Վահան, կներեք, սակայն Ձեր մտքերի մեծ մասի հետ ես համաձայն չեմ, ու կփորձեմ ստորեւ բացատրել, թե ինչու:
Նախ, Ձեր մտքերը (ցավոք) հիմնականում կառուցված են այլ հղումների (էլեկտրոնային աղբյուրներ), այլ ոչ թե «ականատեսի աչքերի» հիման վրա: Սա, բնականաբար, չի կարող չազդել Ձեր ընկալումների վրա: Ինչպես ասում են՝ մի անգամ տեսնելն ավելի լավ է, քան 1000 (կամ որեւէ մեկ այլ մեծ թիվ) լսելը:
Այսպիսով, անցնեք Ձեր բերված հղումներին:
Իմ պատկերացումները ԱԶԳ թերթի մասին
Սա իշխանամետ թերթ է, որն ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա, ծառայում է միայն ու միայն գործող իշխանությանը: Ապացույց. բացեք Լեւոնի ժամանակվա ԱԶԳ-ի որեւէ համար, որտեղ խոսք կա Լեւոնի եւ, ընդհանուր առմամբ, այդ ժամանակվա իշխանությունների մասին: Եթե որեւէ կծու կամ թթու խոսք տեսնեք, ասեք, ես էլ ընթերցեմ: Սա մեկ
Երկրորդը, Լեւոնի խոսքերը Ազգը մեկնաբանում է այնպես, ինչպես Եհովայի վկաներն են մեկնաբանում Աստվածաշնչից վերցված որեւէ պարբերություն: Լեւոնի խոսքը ինչի՞ մասին էր՝ իհարկե, մյուս թեկնածուների: Ձեզ մնում է ապացուցել, որ Սերժից բացի (որին Լեւոնը համարում է իր միակ հակառակորդը), մյուս 7 թեկնածուները տականք չեն: Եկեք հիշենք, թե ինչու նրանք դրեցին իրենց թեկնածությունները, ինչպես իրենց պահեցին իրենց՝ նախընտրական շրջանում, եւ ինչպես ընդունեցին իրենց պարտությունը («կզեցին» եւ կհասկանաք, որ նրաք ոչ ավելին են, քան տականքը: Դուք (եթե չեմ սխալվում) հայաստանաբնակ չեք, իսկ հեռվից չէիք կարող ուշադրությամբ հետեւել ամեն մանրուքին, չէիք կարող տեսնել մյուս թեկնածուների թույնը եւ թարախը՝ Լեւոնի հանդեպ: Նրանք դրել էին իրենց թեկնածությունները ոչ թե նախագահ դառնալու, այլ միայն ու միայն Լեւոնին խանգարելու համար: Այն էլ՝ Սերժի հրամանով: Նրանք կուլ տվեցին այն, ինչ տեսան այս ընթացքում: Ու պատրաստ են աշխատելու մի նախագահի տակ, ով թքեց մի ամբողջ ժողովրդի երեսին: Մի՞թե սա տականքություն չէ: Հատկապես, որ նրանց բազմիցս ասվել եւ զգուշացվել էր, որ այլ ուղի չկա, քան միանալը օրեցօր ընդլայնվող շարժմանը:
Իմ պատկերացումները Նորվիգի մասին
Ես չհասկացա, սա թե՞րթ է, թե՞ Գյուլնազ տատիկի հեքիաթների օն-լայն տարբերակը: Նույնիսկ չեմ էլ ուզում քննարկել: Տիպիկ հնդկական կինո:
Իմ պատկերացումները Միլլեթի մասին
Միլլեթը իր մտքերը կառուցել է բացառապես պաշտոնական տվյալների հիման վրա: Ընտրություններ, որպես այդպիսին, Հայստանում համարյա չեն ընթացել: Եղել է համատարած նախընտրական անհավասարաչափություն եւ կողմնապահություն, եղել է տարածուն վախի եւ ուղեղի լվացման տեխնոլոգիաների կիրառում, ընտրության օրը՝ բռնություններ եւ լցոնումներ, հանձնաժողովների եւ ընտրողների կաշառում, եւ այս ամենի՝ ԿԸՀ-ի կողմից սրբագրում: Օտարեկրկրյա դիտորդները բան չեն նկատե՞լ: Մի՞թե նրանք խոսք են ասել արդյունքների վերաբերյալ:
Ի՞նչ է նշանակում՝ ներսում պետք չէ թշնամի փնտրել: Իսկական թշնամին հենց ներսում է:
Ի՞նչ է նշանակում՝ մեզ ցնցումներ պետք չեն: Մի՞թե մեզ պետք է հարատեւ մնալ այս ճահճոտ սուլթանությունում: Ինչո՞ւ ենք այդքան վախենում ցնցումներից: Եվ, վերջապես, Ռոբերտի ու Սերժի ստեղծած բուրգի (եւ ոչ թե պետության) կազմաքանդելը այդքան սարսափելի՞ է Հայաստանի համար:
Ի՞նչ է նշանակում՝ սա համաժողովրդական շարժում չէ: Եթե ընտրություններից հետո հրապարակում հավաքվում են 200-300 հազար մարդ, սա համաժողովրդական չէ՞՚՚: Անպայման պետք է Հայաստանի կեսը հավաքվեր, որ դառնար համաժողովրդակա՞ն: Եթե փետրվարի 20-ին մարդկանց մեծ մասը դեպրեսիայի մեջ էր, դա նորմա՞լ է:
Ասում եք՝ ժողովուրդը մոլորյալ է: Գիտե՞ք արդյոք, ինչից է մոլորվել: Մոլորվել է իր անունակությունից ու անճարությունից: Եվ Լեւոնն է, որ ժողովրդին ասում է՝ եթե մոլորյալ էիք, ապա ես ցույց եմ տալիս այն ճանապարհը, որով դուք դուրս կգաք այս դեպրեսիայից: Եւ կպատժեմ բոլոր նրանց, ովքեր Ձեզ դարձրել են դեպրեսիվ եւ մոլորյալ:
Ու վերջում դարձյալ անդրադառնամ ամենասկզի մտքիս՝ մի՞թե տականք չեն այն մարդիկ, ովքեր փողի կամ իշխանության համար, կամ էլ՝ իրենց անձնական ամբիցիաներից ելնոլվ խանգարում են այս գործին: Մի՞թե սրիկա չեն այն մարդիկ, որ այս գիշերվա՝ խաղաղ ցուցարարների հնարավոր «Кольцо» ջարդելուց հետո պետք է մեծ-մեծ խոսեն, որ նման օպերացիայի մեղավորը Լեւոնն էր…
Հ.Գ. Շնորհակալություն իմ մտքերը նման գնահատականի արժանացնելու համար:
23-02-08 • 15:12 PM
Ժոժոբ, ախր ինչո՞ւ չես համակերպվում այն մտքի հետ, որ ոչ բոլորն են այս ազգի մեջ ստրկահոգի, ու մի մասը կարող են ուղղակի այն աստիճան զզվել ներկայիս վարչախմբից: Ոչ մեկն էլ հրեշտակ չի, բայց կարող են մարդիկ լավ զզված լինել, ու ի՞նչ է հարկավոր այդ մարդկանց քո կողմը քաշելու համար` մի պաշտոն (դրանից շատ կա) ու երաշխավորություն, որ իրեն ձեռք չեն տա: Վերջ: Այնպես որ հնարավոր սցենարը` իմ պատկերացմամբ: Էլի լիքը մարդ անցնում է Լևոնի կողմը, ու տեղի է ունենում խաղաղ հեղափոխություն, կուզես գունավոր անվանի, կուզես շերտավոր: