Այսօր ես իմ երեք ընկերների հետ միասին մասնակցեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանի փետրվարի 20-ի 1-ին հանրահավաքին (Մատենադարանի մերձակայքում), աննախադեպ բազմամարդ երթին (ըստ իս՝ գրեթե 200 հազար մասնակիցներով) եւ 2-րդ հանրահավաքին՝ Ազատության հրապարակում:
Մինչեւ Մատենադարան ժամանելը՝ խիստ վրդովված էի: Ահավոր վրդովված ու վիրավորված: Այն, որ ընտրությունները կեղծվել են, դա ինձ մոտ որեւէ նույնիսկ փոքր կասկած չի հարուցում, որքան էլ փորձեն փիլիսոփայել հանրապետականները: Նրանց փիլիսոփայությունն այնքան խորն է, որքան բազմաթիվ են Լֆիկի, Դոդի ու նմանների ուղեղի ծալքերը: Ընտրությունները պետք է նման արդյունք ունենային. ես համամիտ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ով հանգստացնում էր հազարավոր ինձ պես վրդովվածներին, թե՝ «ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Հերթական անգամ տեղի են ունեցել նորմալ խայտառակ ընտրություններ»: Իրոք, նախանձելի սառնասրտություն:
Եղանակը սառն էր, սակայն մարդկանց սիրտը լցված էր եւ նրանց «արյունը եռում էր»: Ընկերս՝ Նաիրին, համոզված է, որ «սեպը սեպով են հանում»: Նա խորհուրդ է տալիս. «Սերժենք ասում են՝ մեր դեմ խաղ չկա: Ու երեկ ապացուցեցին դա եւս մեկ անգամ: Էլ ի՞նչ է մնում դրանից հետո: Մնում է մի բան՝ հերթով այցելել այս բազմամարդ զանգվածով բոլոր -ի տղերքի ամրոցները եւ իրենց իսկ դքսություններում հողին հավաասարեցնել այդ «տավարների» եղած-չեղածը: Ծեծել այնպես, որ իր առաջին բջջի առաջանալը հիշի ու քարշ-տալ բերել Ազատության հրապարակ: Հավատա, որ էսօր մի 2 հոգու որ այս սենց՝ մասսայական պատժեն, վաղը Մատենադարանի մոտ 2 անգամ ավելի շատ մարդ կհավաքվի»:
Ես մասամբ եմ համաձայն ընկերոջս մտքին. այն, որ հապաղելով Լեւոնը պարզապես օր-օրի կնոսրացնի իր համակիրների շարքերը, ես չեմ էլ կասկածում: Նույն մարտավարությամբ աստիճանաբար մարեցին Ստեփան Դեմիրճյանի ոչ նվազ բազմամարդ միտինգները: Սակայն Լեւոնը շատ հետաքրքիր է ձեւակերպում իր միտքը՝ «վաղը (իմ կողմից՝ փետրվարի 21-ին) ժամը 15:00-ին դուք ականատես եք լինելու չափազանց կարեւոր իրադարձության»: Ներքուստ կանխազգում եմ, որ Լեւոնը նկատի ունի հենց նույն օրվա ԵԱՀԿ ԽՎ զեկույցը: Սակայն չեմ կարծում, որ այդ զեկույցը այս կամ այն կերպ ազդելու է Սերժի ու Ռոբերտի՝ իրենց իշխանությունից հրաժարվելու մտքի վրա (եթե այդպիսին կա):
Խառնվել է ամեն ինչ: Ուսանողներին դասից արձակել են, քաղաքի կենտրոնում հայտնվել է ոստիկանական «պատժիչ» տեխնիկա (ջրցան մեքենաներ եւ այլն, ես եմ տեսել), ասում են՝ Մանվելը երկրապահների հավաք է անցկացրել (տե՛ս lragir.am), Սարկոզին, Պուտինը եւ Սահակաշվիլին էլ շնորհավորել են արդեն (ոնց որ շատերն են մտածում՝ դրանով հայտնել իրենց «դոբրոն», ու եթե, ասենք, Արամ Հարությունյանն ընտրվեր, ապա վերոնշյալ նախագահները պետք է ուղարկեին իրենց ցավակցությունը): Արտաշես Գեղամյանը, «իր թուրը փառքով դրել է պատյան» ու վերահաշվարկում է վերջերս կտրուկ աճած բյուջեն: Դաշնակները մտել են խորը դեպրեսիայի մեջ, թեեւ չեմ կարծում, որ առաջին շնորհավորողների մեջ Վահանը չի եղել: Կարապետիչն էլ հեռուստացույցից ալերգիա ունի: Վազգեն Մանուկյանից ու Արթուրից էլ ընդհանրապես խաբար չկա: Դե Արթուրը, ինձ թվում է, հայտվել է հիմար դրության մեջ. իրեն ի՞նչ էին խոստացել, ինչ դուրս եկավ: Կամ էլ, ինչպես Դավիթ ընկերս է համոզված, ամենաշատն է շահել այս ընտրություններից (իհարկե՝ Սերժից հետո):
Այնպիսի տպավորություն է, որ ընտրության արդյունքներից միայն Լեւոնն ու իր համակիրներն են դժգոհ: Մյուս 6 թեկնածուները բավարարված են արդյունքներից: Եւ այսպես, Լեւոը դեռ չի բացում իր գաղտնի քայլերը եւ ժողովրդին հավաստիացնում, որ իրենք ունեն հստակ գործողությունների ծրագիր, որ թող «… ոչ ոք թող չկասկածի, որ մենք ձեզ հետ միասին անպայման հասնելու ենք մեր նպատակին` ամենախելոք, ամենաճշգրիտ, ամենավճռական քայլերով» , որ «նահանջելու տեղ չկա», եւ որ «ես կանգնելու եմ մինչեւ վերջ, եթե անգամ իմ կողքին ոչ ոք չմնա»: Սրանք լուրջ հայտարարություններ են:
Մնում է սպասել եւ հուսալ, որ գոնե այս անգամ հրապարակ շտապող մարդիկ կլսեն կոնկրետ քայլերի առաջարկություններ: Կոնկրետ քայլեր՝ կոնկրետ արդյունքներով: Ես ճանաչում եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր էլ «ուժ չունեն» սպասելու: Հատկապես փետրվարյան այս սառը եղանակներին: Հատկապես այն բանից հետո, երբ Ազատության հրապարակից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, հանրապետականների գրասենյակում, Սերժն իր թիմով տոնում է իր հաղթանակը եւ այդ առիթով շքեղ հրավառություն է կազմակերպում:
Պայքար, պայքար մինչեւ… ե՞րբ
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 10 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Լավագույն դեպքում կիմանաք Մոզամբիկի դեսպանի հետ հանդիմպան մանրամասները, որը հուսով եմ 1-2 օր էլ ձեզ ահավոր լարվածության մեջ կպահի:
Գնում ենք մինչև վերջ, բայց ոչ` մինչև առճակատում հատուկ ջոկատայինների հետ:
Վստահում ենք մեր խոհեմ առաջնորդին ու հետևում նրան:
Իսկ հաղթանակ տոնողներին առաջարկում եմ օյաղանալուց հետո մի հատ նայել շուրջբոլորը ու հասկանալ, թե ի՜նչ «աղբակույտի» մեջ են հայտնվել:
Հաղթե՛լ ենք…
Տղե՛րք, Մոզամբիկի հանրապետությունը ձե՛զ հետ է. լա՛վ մնացեք:
«Այս պահին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, նրան միացած մի այլ փոխնախարար` գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, ժողովրդի անունից եւ բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը բանակցություններ են վարում»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը,- «Բանակցությունների իմաստը հետեւյալն է, որ բանակի հրամանատարությունը հանձինս Մանվել Գրիգորյանի, Գագիկ Մելքոնյանի` հայտարարում է, որ իրենք որպես բանակի փոխնախարարներ` կանգնած են ժողովրդի կողքին եւ պայքարելու են ժողովրդի վստահությանը արժանացած թեկնածուի օգտին»:
Մեկը հարցնող լինի, թե սա ձեզ ի՞նչ է տալու:Թե՞ մտածում եք, որ Սեյրան Օհանյանն էլ է միանալու ձեզ եվ ելույթ ունենալու հարթակից, միգուցե նաեվ իրա շքախմբող նստի նստացույցի
Տերդ մեռնի, ա՛յ երկիր…
Եվս մեկ լուր. նոր հայտնեցին, որ Նորքի հոգեբուժական հիվանդանոցը հիվանդների առաջնորդությամբ (առաջնորդ` Նապելոն Վերվարածյանի) եվ իր ողջ անձնակազմով իրենց կարեկցանքն են հայտնել նստացույցի մասնակիցներին. Նրանք ըմբռնումով են մոտենում ակամա այս իրավիճակում հայտնված մարդկանց եվ միաձայն իրենց պատրաստակամություն են հայտնել՝ հյուրընկալ ընդունել բոլոր ցանկացողներին:
Jojoba, պաշտոնական աղբյուրները հերքեցին այդ լուրը:
ԺՈԺ ջան, այստեղ եմ, բայց հետդ գրազ չեմ, գա. արդեն քանի տարի է, որ գրազ չեմ գալիս:
Կարևոր լուր, ասում ես՝ չի լինի. վստահ եմ, եթե (Աստված մի արասցե) Մեծամորի ատոմակայանն էլ պայթի, դու դա կարևոր լուր չես համարի, նույնիսկ եթե ամեն օր կանգնես հայելու առաջ ու հիշես թավ ունքերդ ու փառահեղ թրաշդ, էլի դա քո համար կարևոր լուր չի լինի:
Ուրախացիր, որ Սերժն արդեն/դեռ նախագահ է. քառսունքից հետո կխոսենք, թե ինչքանո՞վ է ինքը լեգիտիմ նախագահ, ու ինչքանո՞վ է նախագահական աթոռը իր «ռազմերով»:
Jojoba, պաշտոնական աղբյուրները հերքեցին այդ լուրը:
Ընդհանրապես, «Ամատունի» ազգանունը բժշկական ազգանուն է (ամեն դեպքում, ես մի քանի բժիշկ ծանոթ գիտեմ այդ ազգանվամբ), բայց իմ իմանալով նշված բժկական հաստատությունում Ամատունի ազգանունով բժիշկ չի աշխատում, իսկ պաշտոնական աղբյուրներին կարիք չկա հավատալու… ստում են, ինչպես նաեւ ստահոդ լուրեր են տարածում որոշ ոչխար ասիստենտներ:
/_forum.rosbalt.ru/index.php?showtopic=458436/
Իսկ հիմա ավելի լուրջ:
Դիմում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբին (դիմումս նաեւ ուղղում եմ Ֆ5Ադմին-ին, ինչպես նաեւ այն բոլորին, որոնք կհասկանան իմ ասածի կարեւորությունը եվ ունեն կապեր ԼՏՊ-ի շտաբում):
Ամենաքիչը ամոթ է, երբ ինչ-ինչ նորություններ ստանալու համար մենք բոլորս, ով «real time news» ստանալու կարիք ունի, դիմում ենք a1plus-ի սայթին, որի աշխատանքը, մեղմ ասած, չի գոհացնում: Էլ չեմ ասում նրա մասին, որ a1plus-ն ամեն դեպքում մնում է a1plus-ի կայք, որն ուղղակիորեն չի ենթարկվում ԼՏՊ-ի շտաբին:
Առաջարկում եմ ԼՏՊ-ի կայքի վրա բացել բաժին, որտեղ կարտահայտվեն նորությունները՝ «real time» տարբերակով:
Ի՞նչ է հարկավոր դրա համար:
1. Մեկ աշխատող (part time), որին տրվում է մեկ բջջային հեռախոս եվ այդ համարը տրվում է մի 10 հոգու, որոնք ժամանակ առ ժամանակ հաղորդում են թարմ ինֆորմացիա
2. Պահանջները. հայերենի իմացությոին (նկատի ունեմ` հայերեն տպելու ունակություն, ոչ ավել):
Մնացածը արդեն կազմակերպչական հարցեր են
Այսինքն.
Եթե ԼՏՊ-ի կայքը չունի այդ հնարավորությունը (չնայած շատ կասկացում եմ), կամ, ասենք, ցանկություն չկա ամբողջ կայքի login/pass-ը տալ ինչ որ մի աշխատողի, ապա առաջարկում եմ իմ կողմից.
1-2 ժամվա ընթացքում սարքել մի լրահոսի script, տեղադրել իմ սայթերից որեվե մեկի վրա (տալ access to this script, so editor will have access only to this script, nothing else), եվ հասարակ include անել իրենց կայքի վրա:
Հասարակ user-ը նույնիսկ չի հասկանա, որ նորությունը ստացվում է, այլ կայքից, իսկ ԼՏՊ-ն կարող է հանգիստ քնել, որ իր կայքի access չունի ինչ որ «անկապ» աշխատող:
Իսկ մենք կստանանք գոնե 1 հատ նորմալ եւ ժամանակին թարմացվող ինֆորմացիոն աղբյուր:
Կրկնում եմ. աշխատողից միայն պահանջվում է հայերեն տպելու հնարավորություն, ոչ ավելի: Նկատի ունեմ, որ նորություն ավելացնելը կլինի ավելի հեշտ, քան այս կայքում հոդված գրելը. նման աշխատողին կարելի վարձել ասենք 50$-ով (ասենք, որեւէ մեկը, որն ունի ինտերնետ աշխատանքի տեղը): Իր արածը ընդամենը լինելու օրը մի քանի անգամ նորություն ավելացնել:
Գոնե այսքանից հետո մի շարունակեք անել նույն սխալերը, ինչը քիչ չէր նախընտրական շրջանում:
Զզվեցինք ամեն անգամ բացել a1plus եվ կարդալ db error, (չեմ խոսում արդեն նրա մասին, որ այդ սայթի հասանելություն եվ բացվել է բավականին երկար եվ տանջագին աշխատանք է): Էլ չեմ ասում, որ ինֆորմացիայի պակասը առնվազն ստիպում է իմ նման նորություններ հնարել (Նապելոն Վերվարածյանի անունից):
Ստահոդ լուրեր են տարածում որոշ ոչխար ասիստենտներ
Ներող կլինեք սխալիս համար. նկատի ունեի ՈԽՉԱՐ:
21-02-08 • 03:27 AM
A.S. (ափսոս Ֆենոմենը այստեղ չի, թե չէ իրեն կառաջարկեի)
Գրազ գա՞նք, որ ոչ մի կարեւոր բան չես իմանա վաղր Լեվոնից:
Ի միջի այլոց, էսօր լավ տոնինք մեր շտաբում հաղթանակը, այնպես որ ներող, երկար չեմ կարող հոգիներդ ուտել: