Հարգելիներս, եկեք մենք էլ մեր հերթին հետեւենք ընտրությունների ընթացքին ու գրառենք ամե ինչի մասին, ինչ տեսնում ենք: Խնդրում եմ լինել առավելագույնս ազնիվ:
Սկսեմ ինձնից: Դեռ չեմ գնացել ընտրության: Շուտով կգամ:
Մեր ընտրատարածքը երեւում է մեր իսկ բնակարանի պատուհանից: Հասցեն՝ Երեւանի թիվ 164 դպրոց (Թոթովենցի փ. 7), ընտրատեղամաս 1/24:
Մեր ընտանիքից արդեն քվեարկել են մայրս ու հայրս: Իրենք տեղեկացրին, որ ընտրատեղամասում բաժանվում է Երեւանյան Կրկեսի տոմսեր՝ առանց որեւէ ակնարկի, թե ում ընտրեն եւ այլն…
Այժմ իմ դիտարկումը (պատուհանից). արդեն իսկ մոտ 15 գազել մարդ են բերել ընտրատեղամաս:
Սպասում եմ ձեր գրառումներին՝ այս վերնագրի ներքո:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 152 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ժոժոբ, չի կարելի այդ աստիճան ցինիկ լինել: Բարեբախտաբար, ցինիզմն էլ սահմաններ ունի:
Ի՞նչ ցինիզմն է մասին է խոսքը, էդ ինչի՞ հաշվին էիք ուզում հաղթանակել, մի հատ անկապ a1plus.am ունեք, որից օգտվում եք/ենք ... ու վե՞րջ:
էլ չեմ ասում, որ օրվա կեսը էդ անտեր սայթը կամ 404 Error է տալիս, կամ էլ լավագույն դեպքում db error:
Դրանո՞վ էք ուզում հաղթել, դե ուրեմն պլիս, սուս… լեզուս էլ չի ֆռռում, որ դա հիմարություն կոչեմ:
Իսկ հեռվից /Phenomen/ մտքեր արտահայտելը հեշտ է:
Դրան ի պատասխան հանձնաժողովի նախագահ Վասիլ Աֆյանն ուղղակի ներս է հրավիրել ոստիկաններին, որնք փորձել են լրագրողին հեռացնել տեղամասից: Այդ ընթացքում լրագրողը շարունակել է կատարել իր մասնագիտական պարտքը, ինչի արդյունքում տեղամաս ներխուժած մի երիտասարդ նախ լուսանկարել է լրագրողին, ապա նաեւ նրա ձեռքից խլել ֆոտոապարատն ու ձայնագրիչը եւ սկսել ոտքերով եւ ձեռքերով հարվածել Լուսինե Բարսեղյանին: Այս ամենին ականատես են եղել եւ չեն խոչընդոտել ոստիկանները:
BTW, իմ ունեցած տվյալներով Սերժը հանգիստ անցնում է . սա արդեն առանց ցինիզմի:
Ես վստահ եմ, որ Հայաստանում կգտնվի մի 50,000 հաստ բանով մարդ, ու ծեծողներն էլ կծեծվեն, ոստիկաններն էլ: Հավատա, այդքան մարդը բավական է, որ Հայաստանի պես 2,5 միլիոնանոց երկրում մի քանի հարյուր մարդու պոզ պոկվի:
վերջիվերջո, ոչ բոլորն են ոչխար, ու այս ընտրությունների որոշիչ պահն այն է, որ ընդդիմության կողքին կան ազատամարտիկներ, ու ոչ քիչ:
Շուտ մի ուրախացի Ժոժոբա, դեռ մի երկու օր սպասի:
Jojoba, բա ի՞նչ իմացար, որ Phenomen-ը հեռվից է հետեւում այս ամենին, չլինի՞ թե ես եմ բերանիցս դուրս թռցրել
Հենց նոր վերադարձա ընտրատեղամասից: Լավ ակտիվ էր: Այդ պահին Գազել չկար դպրոցի դեմը կանգած, սակայն… մի 10 րոպե հերթ եմ կանգնել: Հերթի մեջ մեր ու մեր հարեւան շենքի բնակիչներին էին հիմնականում:
Ներսը համեմատաբար հանգիստ էր, ու միակ քիչ-միչ խառնաշփոթը հերթի հետ էր կապված (ընտրատեղամասի դռներից ներս ու դուրս):
Տոմս բաժանող չտեսա: Հարցրի դպրոցի աշխատակից իմ ծանոթին: Պատասխանեց ծիծաղելով, որ դա ինքն է եղել, բայց ոչ թե խոսքը մասսայական բաժանելու մասին է, այլ ինքը մոտն ունեցել է 5 հատ տոմս, ընտրատեղամասում տեսել է մեր հարեւաններից մեկին (որին պետք է այդ տոմսերը տար դեռեւս երեկ), ու օգտվելով առիթից, տվել է: Էս էլ սենց:
Այսինքն, ըստ իս (ու վերջին ԱԺ ընտրության ժամաակ էլ է այդպես եղել), կեղծիքները լինելու են ոչ թե ընտրատարածքներում, այլ՝ դրսում, մինչեւ ընտրողի՝ ընտրատարածք մտնելը: Այդ է վկայում իմ տեսածը՝ Գազելնելով մարդիկ են բերում ընտրատարածք: Չեմ կարծում, որ եկել են որեւէ շենքի բակ ու ժավել ծախողների նման կանչել՝ ով որ ուզում է Լեւոնին ընտրել, համեցեք, տանենք-բերերք…
A1plus-ը այս պահին էլ տալիս է DB Error: connect failed: Ու, իրոք, չեմ պատկերացնում, թե էլ որտեղեց ստանամ թարմ նորություններ:
Իսկ, http://69.50.223.104/~levonfor/ կայքում ընդամենը տեսա այս հայտարարությունը, որը ցանկանում եմ ներկայացնել նաեւ Ձեզ:
Փետրվարի 19-ի ընտրությունների օրը Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբում կգործեն թեժ գծեր։ Խնդրում ենք ընտրությունների ընթացքում տեղ գտած օրինախախտումների մասին տեղեկացնել` զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով`
1. (010) 500406
2. (010) 500407
3. (094) 795004
4. (094) 662988
Ի տարբերություն այս կայքին, vazgenmanukyan.am- ում հանդիպեցի որոշ նորությունների՝ կապված խախտումների հետ:
Տեղեկություններ նույն vazgenmanukyan.am կայքից:
ես չեմ հասկանում, բա ոնց է, որ իմ մոտ Ա1-ը նորմալ բացում է: միայն մեկմեկ էռոռ է տալիս, բայց երբ թարմացնում եմ, նորմալ բերում է:
Ժոժոբա, հեռուն մեղադրել պետք չի, մի կտոր հացի համար չեմ հեռվում: Հետո, ինչ է նշանակում` հեռվից հեշտ է, ինչն է հեշտ:
Եթե դու վստահ ես, որ այն խախտումները, որոնց մասին կարդում ես տարբեր լրատվամիջոցներում, մեծ ազդեցություն են ունենալու, ապա քեզ “հեռվից” հիասթափեցնեմ` Լևոնի օգտին այսօր քվեարկելու է մոտ 700,000 հայաստանցի: Հանգիստ վստահիր այս թվին, ու Պարզ հաշվարկ արա, թե ինչքան լրացուցիչ ցուցակ պիտի կազմվի, ու ինչքան կարուսել պիտի արվի, որ գոնե դրա կեսը ապահովվի: Եթե հաշվի առնենք Սերժի 400,000 “արդար” ձայները, ապա մի 100,000 կարուսելով ու լրացուցիչով բերելը էական փոփոխություն չի բերի:
Հարգելի ադմինիստրացիա, դուք կարող եք հետեւել նաեւ այլ կայքերից: Օրինակ՝ panorama.am
Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Արման Մուսինյանի.
ժամը 11:00-11:30 սահմաններում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի տան մոտ հավաքված ոստիկանները ծեծել են «Ա1+»-ի թղթակից Հովսեփ Հովսեփյանին, ով փորձել է նկարահանել պատգամավորի տան շուրջը ստեղծված կուտակումները: Իսկ այդ կուտակումները, Մուսինյանի խոսքով, ստեղծել են Երևանի Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի մտերիմները:
5/20 տեղամասում, որը տեղակայված է Շիրվանզադեի անվան դպրոցում, Ա. Մուսինյանի ներկայացմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձին դուրս են հրավիրել և 4 ոստիկաններով ծեծել:
Ավանում «08001» Վոլկսֆագեն մակնիշի մեքենան առևանգել է Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ Արսեն Խանամիրյանին, ով տարվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիր, իսկ ինչպես գիտեք այդ համալիրը պատկանում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին
Շատ տեղամասերում զանգվածային բնույթ են կրում ընտրողներին ընտրատարածք բերելը, ընտրատեղամասերի մոտ ընտրակաշառքների բաժանելն ու Սերժ Սարգսյանի քարոզչություն իրականացնելը:
Արձանագրել է նաև լցոնման դեպք Արարատյան զանգվածում 8/01 ընտրատեղամասում, որտեղ նկատելի է եղել, որ քվեատուփում քվեաթերթիկները դասավորված են շարքով:
Մոռացա հայտնել նույն կայքում տեղադրված Ժառանգույթուն կուսակցության տրամադրած տվյալները՝ խախտումների մասին:
«Ժառանգություն» կուսակցության տեղեկատվական խմբի ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հրապարակեց մինչև ժամը 12:00-ը Ժառանգության գրասենյակում ստեղծված ընտրությունների հասարակական վերահսկողության կենտրոնի կողմից գրանցած ընտրական խախտումները: Ըստ այդմ գրանցվել է 11 դեպք: 15 ընտրատարածքից ցուցանիշներ չկան` կապի վատ լինելու պատճառով:
Ստեփան Սաֆարյանն ասաց, որ նախքան գրասենյակ գալը սեփական աչքերով է ականատես եղել ընտրակեղծիքի: «Նոր-Նորք համայնքում ականատես եմ եղել խախտումների, որտեղ գյուղերից բերված բնակիչները երթուղային տաքսիներով տարվում էին ընտրատեղամասեր` նախապես թաղապետարանի մոտ ստանալով ընտրակաշառք: ԿԸՀ-ում Զոյա Թադևոսյանն էլ հավաստեց, որ դա մասսայական բնույթ է կրում»,- հայտնեց Ս. Սաֆարյանը:
Նրա հավաստամամբ` նմանատիպ դեպք է գրանցվել Զեյթունի ուսանողական հանրակացարանի մոտակայքում գտնվող Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբում, որտեղ Երևանի հարակից մարզերի գյուղերից բերված ընտրողներին տրվում են տեղեկանքներ հաշվառված լինելու մասին: «Սա նկատել է Ազատություն ռադիոկայանի վարորդներից մեկն ու տեղյակ պահել մեզ: Այս խախտմանն ականատես է եղել նաև նախընտրական շտաբ ժամանած Կարինե Քալանթարյանը` անձամբ զրուցելով Բյուրեղավանցի ընտրողի հետ»,- հայտնեց նա:
Բանախոսի տեղեկացմամբ` ընտրախախտումներից մեկը վերաբերել է Ռազմական ակադեմիային: «Ակադեմիայի շտաբի պետը գտնվել է ընտրական տեղամասում վստահված անձի կարգավիճակով»,- ասաց նա ու հավելեց. «Այս մասին ասել է Լևոն Տեր-Պետրոսյանի Նոր-Նորքի նախընտրական շտաբի ակտիվիստ Արմեն Սիմոնյանը` ասելով, որ իր բողոքի ժամանակ նա աննկատ ծլկել է»:
Ստեփան Սաֆարյանը նաև հավաստեց, որ Արթուր Բաղդասարյանի վստահված անձանցից մեկը` Հովսեփ Ղազարյանը, ով հանձնաժողովի անդամ է, տեղեկացրել է, որ ընտրատեղամասում արձանագրվել են առանց անձնագրի քվեարկման դեպքեր, ինչի կապակցությամբ կազմվել է արձանագրություն:
«11/07 Ընտրատեղամասում ժամը 11:00-ի դրությամբ գտնվում է 50-ից ավել մարդ, ինչը ստեղծել է անվերահսկելի իրավիճակ»,- ըստ Ստեփան Սաֆարյանի, այս տեղեկությունը փոխանցել է Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Ընտրախախտման փաստի կապակցությամբ կազմվել է արձանագրություն. «Իրավիճակը շարունակվել է 12:30-ի դրությամբ ու մինչ հիմա էլ նույնն է»:Իր խոսքի վերջում նա կասկածելի համարեց նաև այն փաստը, որ 11:45-ի դրությամբ Էրեբունի համայնքի որոշ տեղամասերում քվեարկել են 500-ից ավել մարդիկ: Այդ տեղամասերի համարները ճշտվում են:
Մի քանի պատճառ.
1. հավանաբար դրված է շերինգ հոստի վրա եվ հատկացված է քիչ ռեսուրս
2. ԴԲ օպտիմիզացված չէ եվ դրանից էլ ելնելով չի կարողանում սպասակել մեծ քանակի յուզերների հոսքը
3. script/db/mysql կապը բավականանին վատ է, եւ հետեւանքում CMS-ը չի կարոզանում սպասարկել:
Jojoba, բա ի՞նչ իմացար, որ Phenomen-ը հեռվից է հետեւում այս ամենին, չլինի՞ թե ես եմ բերանիցս դուրս թռցրել
Չգիտեմ դու ինչ եւ երբ ես թռցրել, բայց դժվար չէ դա իմանալ, եթե գիտես մարդը մինչեւ քո բլոգ մտնելը որտեղ է ինտենսիվ «աշխատել». (Նիկոլ Փաշինյանին մոտիկ կանգնած աղբյուրներից)
Մերսի, Դեմոկրատ, շարունակիր նույն տեմպերով:
Նոր դիտում էի Կենտրոն-ը, որը իրար հետեւից շաղ էր տալիս Լեւոնի կողմնակիցների կողմից թույլ տված խախտումները ու ծեծուջարդը: Երեւի մոռացել են նաեւ հայտնել այս դեպքերը (տեսե՛ք lragir.am -ում տաղադրված «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԸ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է ՏՈՏԱԼ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ, ՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ» հոդվածը):
Մեջբերեմ մի քանի արտառոց դեպք.
« Աբովյան քաղաքի 28/06 ընտրատեղամասում ծեծի են ենթարկվել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անիձինք Գուրգեն Եղիազարյանը, Երջանիկ Աբգարյանը, Համբարձում Եղիազարյանը եւ Ռուբեն Միրումյանը: Նրանց ծեծել են ձեռքի մետաղե կոստետներով: Ծեծվածները մասնակցել են մամուլի ասուլիսին եւ հայտարարել, որ Աբովյան քաղաքում տիրում է զանգվածային ահաբեկության մթնոլորտ, իրենք առավոտյան ստանալով տեղեկություն, որ իրավիճակն Աբովյանում ուղղակի անվերահսկելի է, միանգամից մեկնել են այնտեղ: Տեղում պարզել են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց ուղղակի դուրս են հրավիրում ընտրատեղամասերից եւ ասում, որ վերադառնալու դեպքում նրանց համար ուղղակի վատ կլինի:
Բացի այդ, Աբգարյանն ու Եղիազարյանը պարզել են նաեւ, որ այդ ընտրատեղամասում արդեն արկղի մեջ կա մոտ 500 քվեաթերթիկ, մինչդեռ քվեարկությանը մասնակցել է ընդամենը 124 մարդ: Ընտրատեղամասում փորձելով կազմել այդ մասին արձանագրություն, Երջանիկ Աբգարյանն ու Գուրգեն Եզիազարյանը ծեծի են ենթարկվել 7-8 անձանց կողմից, որոնց Երջանիկ Աբգարյանը տալիս է “հաստավիզ”, “բուղա” բնորոշումը: Գուրգեն Եղիազարյանը հայտարարում է, որ նրանք մոտեցել են իրենց եւ որոշ ժամանակ զրուցելուց եւ հարցեր տալուց հետո ուղղակի միանգամից սկսել են հարվածել: Եղիազարյանի խոսքով, այդ միջադեպին, երբ ընտրատեղամասում իրենց են մոտեցել այդ “հաստավզերը”, հետեւել է մի 25-26 տարեկան ոստիկանության սերժանտ, որին ուղղակի նրանք հրամայել են մի կողմ քաշվել, իսկ հետո ընդհանրապես դուրս գալ ընտրատեղամասից: Գուրգեն Եղիազարյանն ասում է, որ այդպիսի վիճակում է Աբովյանի ամբողջ ոստիկանությունը:
- Թալինում հայտնաբերել են կեղծ անձնագիր, իսկ Արարատյան առաջին զանգվածի 8/01 ընտարտեղամասում հայտնաբերվել է կարուսելի դեպք, այն ֆիքսել են, վերցրել են Սերժ Սարգսյանի անունով քվեարկված քվեաթերթիկները, որոնք բաժանվում էին քաղաքացիներին, որպեսզի նրանք այդ քվեաթերթիկները նետեն արկղի մեջ, իսկ մաքուրը դուրս բերեն իրենց հետ:
- Գումի շուկան, ըստ Արման Մուսինյանի, վերածվել է ոստիկանության անձնագրերի բաժնի, ուր տարվում են գյուղացիներ, ստանում են 9-րդ ձեւ եւ տարվում են Երեւանի տարբեր տեղամասեր քվեարկության: Երեւանից էլ մարդկանց են մեքենաներով քվեարկության տանում Սպիտակ, ասում է Արման Մուսինյանը: Նրա խոսքով, տարածված են զանգվածային ընտրակաշառքի բաժանումները եւ քարոզչությունը Սերժ Սարգսյանի օգտին:
Զավեշտալին այն է, որ այս օրերին ամբողջապես Լեւոնի վրա (վատ իմաստով) ֆիքսված TV-ները լրիվ մոռացել են այս թեկնածուի մասին: Տպավորություն է ստեղծվում, որ նա ոչ էլ դրել է իր թեկնածությունը:
Մամուլի ասուլիս են անում՝ ոչ մի խոսք, միայն անկապ ռեպորտաժներ՝ իբր թե նորմալ ընթաքցի վերաբերյալ:
Մի խոսքով ԼՈԽ լավ է, հլա մի հատ ասեք տեսնեմ, ո՞վ է դեմ մեր ազիզ թեկնածու Սերժ Ազատիչին:
Հը՞, այ տենց սաղդ կսսկվեք, թե չէ завели тут балаган (հլը մի հատ սպասեք մի 2 օր, դեռ կպարզենք այս սայթի հետեւում ով է կանգնած եվ ինչո՞ւ է մինչ հիմա այն նման հակաազգային գաղափարախոսություն տարածում) (ԼՏՊ-ի ստիլով)
P.S. քիչ մնաց մոռանայի
Առաջ՜, Առաջ՜
-----------
Չգիտեմ դու ինչ եւ երբ ես թռցրել, բայց դժվար չէ դա իմանալ, եթե գիտես մարդը մինչեւ քո բլոգ մտնելը որտեղ է ինտենսիվ «աշխատել». (Նիկոլ Փաշինյանին մոտիկ կանգնած աղբյուրներից)
Ժոժոբա, բացատրի այս գրածդ:
Jojoba, շատ ես ոգեւորվել…
Ամեն դեպքում, եթե լսես Armenia-TV-ն ապա Սերժենք հլը որ ամբողջ հանրապետությունով մեկ ծեծվում են: Ու ծեծվում են անխնա… Հիվանդանոց-բան…
Իսկ էդ առաջ-առաջ-ը հիշես, թե մոռանաս, մեկ է, դեռ ետ ենք գնում: էս թափով որ ետ կգնանք, շուտով կհայտնվենք Թութանհամոն-ի ժամանակներում:
Չեմ հասկանում: Ա՞յդ է Ձեր ուժը (ոչ թե քեզ նկատի ունեմ, այլ պետական մանկլավիկներինը): Ողորմելինե՜ր:
P.S. Առաջ՜, Առաջ՜ դեպի ստրկություն եւ մթություն…
Եղբայր լավ ա գրեցիր, որ խոսքդ Jojoba-ի մասին չէր: Հիասթափվում էի հա: Ուրեմն ինքը մոնիտորի ու ստեղնաշարի գրկում ամբողջ օրը գոռում է Առջ, առջ, ինձ ասում է դրսից գրելը հեշտ ա:
Ի դեպ, ինչ կա Արմենիայով, ես եդ մեկը չունեմ, երբ միացնում եմ Հ1, Ռոբերտն ա` լրագրողներից ուզում ա փախնի, չեն թողնում:
Եթե կարող ես, մանրամասն գրի էլի, ինչ ա ասում Արմենիան:
Խաբար եք, որ Քյավառում ընտրությունները բաց են?
P.S. Առաջ՜, Առաջ՜ դեպի ստրկություն եւ մթություն…
կամաց-կամաց դու էլ ես խելքի գալիս
դժվարը սկիզբն է, հետո դաժե հաճելի է
Եղբայր լավ ա գրեցիր, որ խոսքդ Jojoba-ի մասին չէր: Հիասթափվում էի հա:
Արդե՞ն, հիասթափությունը կգա մի քիչ ավելի ուշ, սպասեք 10-36 ժամ:
Առաջ՜, Առաջ՜
-----------
19-02-08 • 13:36 PM
Ուրա, տղերքը սկսել են արդեն իրենց հայրենանվեր գործը (ԾԵԾԵԼ ԵՆ Ա1+-Ի ՕՊԵՐԱՏՈՐԻՆ, ծեծի են ենթարկում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին), աչքիս ես հաստատ իմ գրազս կրեցի
Եւս մի քանի նման քայլեր, եվ միգուցե մենք հաղթանակենք 90%-ով:
Տղերք, շատ մի սրտնեղվեք, մի օր էլ ձեր թեկնածուն կգա, կամ էլ դուք ճիշտ ընտրություն կսովորեք անել:
Առաջ՜, Առաջ՜
-----------