Հոդվածիս վերնագիրը ինձ թելադրեց Ազատություն լրատվականի ինտերնետային կայքում փետրվարի 17-ի մամուլի տեսությունը: Կարծես թե մեր խմբագիրները ինչ-որ փոփոխության հոտ են առել: Նայենք…
«Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը քարոզարշավի համատեքստում դիտարկել է.
«Երբ ժողովրդին փորձում են վերածել հեշտ կառավարելի ամբոխի (Phen. - տնօրենի մի հրամանով բոլորը ներկայանան միտինգի, ավտոբուսներով մարդկանց նույնիսկ Ջավախքից բերեն միտինգի, և այլն), նպատակը պարզ է` նրան ծառայեցնել սեփական շահերին, որովհետև այդ պահին ամբոխի վերածված մարդկային խումբը` անկախ թվաքանակից, այլևս չի գիտակցում իր սեփական շահը (Phen. - նույն Սերժ Սարգսյանի միտինգներից հետո կարելի է լսել Ազատության թղթակցի հարցերը միտինգի մասնակիցներին` որևէ մեկը սեփական որևէ ակնկալիք ոչ միտինգից, ոչ թեկնածուից, ոչ էլ ընտրություններից չունի): Դժբախտաբար, այսօր նախագահի որոշ թեկնածուներ, որոնց տարերքն առավելապես հանրահավաքային մենախոսություննէ (Phen. - մենախոսությունը ամբողջ քարոզարշավի ընթացքում եղել է բացառապես Սերժ Սարգսյանի մենաշնորհը, եթե չհաշվենք Արամ Հարությունյանին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկացած միտինգի ելույթ է ունեցել առնվազն 3 քաղաքական գործիչ), հրապարակում հավաքվածներին ձգտում են վերաբերվել որպես գործիքի (Phen. - այն է, բերել, օգտագործել մեկ-երկու ժամ, ու շպրտել` Սերժ Սարգսյանի մարտավարությունը, Լևոնը գրեթե միշտ երթեր է կազմակերպում, մարդկանց ցրում, նոր գնում տուն): Դրան են միտված ակնհայտ ապատեղեկատվությունը, ամենագետի ու ամենակարողի տեսք ընդունելը և այլն (Phen. - Սերժ Սարգսյանին ավելի հստակ նկարագրել հնարավոր չէ): Արդյունքում տեղի է ունենում մարդկանց, այսպես ասած` զոմբիացում (Phen. - երբ մարդիկ հրապարակում կանգնում-սառում են, իսկ նրանց փոխարեն կազմակերպիչները մեծահոգաբար եթեր են թողնում գոռում-գոչյունների ձայնագրություն), ի հետևանս` սթափ մտածողության ժամանակավոր ենթարկում հանրահավաքային գեղեցիկ խոսքերին, որոնք առավելապես կապ չունեն իրականության հետ» - եզրափակել է մեկնաբանը:
Հաջորդ թերթը` Իշխանության դրոշակ «Հայոց Աշխարհ»
Թերթի հոդվածագիրը հռետորական հարցեր է տվել.
«Ինչքա՞ն կարելի է ընտրությունից ընտրություն խոստումներով խաբել ու հուսադրել ժողովրդին (Phen. - նշեմ, որ ընտրությունում պարտված ուժի խոստումներին անդրադառնալը անմտություն կլիներ, ըստ այդմ ենթադրում եմ, որ հոդվածագիրը ի նկատի ունի գործող իշխանությանը), չարաշահել նրա դյուրահավատությունը, հանդես գալ նրա անունից, բայց օրեցօր նրան հրել դեպի անդունդը (Phen. - դեպի անդունդը հրել, այն էլ օրեցօր, կարող է միայն այն ուժը, որը ունի լծակներ. մեր դեպքում դա իշխող կոալիցիան է, և ոչ մի դեպքում` ընդդիմությունը): Մինչև երբ կարող ենք հեշտությամբ սխալվել (Phen. - կարծես թե հոդվածագիրը հարցը դնելով` տալիս է նաև պատասխանը` 3 օրից), ընկնել բախտախնդիրների ակնատը (Phen. - եթե ի նկատի ունի Լևոնի ու ՀՀՇ-ի իշխանությունը, ապա նրանց որևէ անգամ հեշտությամբ որևէ բան չի տրվել, իսկ Ղարաբաղյան երկյակին ավելի քան հեշտ է տրվել իշխանությունը` հոկտեմբերի 27), հետո ուշացումով խելամտել և ճաշակել խոր հիսաթափության ու խաբկանքի դառը պտուղները` կրելով նյութական ու բարոյական մեծ կորուստներ (Phen. - սա արդեն բացահայտ է. նյութական կորուստը հենց միայն Սարգսյանի վարչապետության ընթացքում գների թռիչքն է, իսկ բարոյականը, հենց թեկուզ այն, որ Սաշիկ Սարգսյանը իրեն թույլ է տալիս հայտարարել ԱՄՆ-ում իր կողմից 30 միլիոն դոլար ներդրման մասին, իսկ խոշորագույն հարկատու Սուքիասյանը հսկայական վնասներ է կրում հարկայինի անբարոյական գործողությունների արդյունքում): Բավակա՞ն չէ անընդհատ խաբվենք (Phen. - անընդհատ, բայց վերջին տաս տարում անընդհատ ո՞վ է ձեզ խաբել, մի՞թե ընդդիմությունը, որը երբևէ որոշող չի եղել, թե՞ պաշտոնյաները): Չէ՞ որ նույն տեղում մի քանի անգամ սայթաքելը խելացիության նշան չէ» - գրել է հոդվածագիրը:
«Ազգ»
Գլխավոր խմբագիրը, ամփոփելով քարոզարշավից ստացած տպավորությունները, փոխանցել է.
«Թեկնածուներից մեկին հաջողվեց, պետք է խոստովանել, այնպես և այնքան մաղձոտել մթնոլորտը, ատելությունն այնքան խորացնել, կրքերն այնպես շիկացնել (Phen. - իմ խորհին համոզմամբ, դա արվել է ոչ թե նախագահի թեկնածուներից «մեկի» կողմից, այլ վարչապետի թեկնածուի կողմից` ՌՔ), որ ընտրազանգվածի մի որոշակի հատվածի ներսում առկա բնական դժգոհությունն այժմ վերածվել է անհաշտ թշնամանքի և սպառնում է թափվել փողոց, վերածվել ներազգային բախման (Phen. - դա արդեն տեղի է ունեցել 5 տարի առաջ` ապրիլ ամսին, բայց Ազգը այդպիսի դիտարկումներով հանդես չի եկել): Մարդկանց մի մասին զոմբիացնելու (Phen. - տես մի քիչ վերև) և այդ միջոցով ավելի մեծ զանգվածին վարակելու քաղաքականությունը մշակողներն ու կատարողներն այդ ամբողջը կոչում են «ժողովրդային շարժում» (Phen. - կոնկրետ այս տերմինը ընդդիմադիր դաշտում չեմ հանդիպել, համոզված եմ, որ սա ևս մի քայլ է, 3 օր հետո պնդելու, որ «Ազգը» գրել է Սերժ Սարգսյանի մասին, կամ ասենք, Վահանի մասին), այնինչ դա, փաստորեն, եթե ոչ հակաժողովրդական, համենայն դեպս, ժողովրդի մի մասը մյուսին հակադրելու, ընդհուպ առճակատման տանելու, բախումներ հրահրելու (Phen. - բախումները նույնպես բացառապես իշխանավորների գործելաոճն էիր, հիշենք Արտաշատի կռիվն ու մի քանի երիտասարդների ծեծը օրը ցերեկով` նյութեր բաժանելիս) ձգտու է պարզապես» - գրել է խմբագիրն ու սթափության կոչ արել. «Ընտրություններին մնացել է 2 օր: Բավարար ժամանակ` մտածելու: Այս անգամ ընտրենք ոչ թե համակրանքից ելնելով, ոչ իսկ խղճով, այլ` մտածելով (Phen. - Հօգուտ իշխանության թեկնածուի գրելիս խմբագիրը պիտի գրեր` այս անգամ ԷԼ ընտրենք մտածելով, սակայն ստացվում է լրիվ հակառակ պատկեր. գրելաձևը աշխատում է միմյայն գործող նախագահի ու նրա քաղաքականության դեմ)»:
Հարկ չեմ համարում անդրադառնալ այլ օրերի հրապարակումներին: Միայն ուզում եմ նշել. որևէ հոդվածում չկային անուններ, իսկ դա վկայում է մի բան` զգուշություն ու աչալրջություն: Ի վերջո, բոլորն էլ գիտակցում են, որ նախագահ Տեր-Պետրոսյանը չի հրահանգելու փակել կամ կասեցնել որևէ խմբագրությու, ու իրենք նորմալ աշխատելու են նաև նրա օրոք: Հարցը միայն հնարավորինս արագ համակերպվելու ու ադապտացվելու մեջ է. ավաղ, մեր մամուլի մեծագույն մասը չի գիտակցում, որ հնարավոր է գրել սեփական տեսակետը ու քննադատել իշխանությանը: Ինչևէ, խոստանում եմ սեփական օրինակով հենց մարտ ամսից նրանց առաջնորդել:
Գրառման հեղինակ՝ Phenomen | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 5 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Շնորհակալություն, Phenomen, զգուշացնելու համար: Հարցումը կփակվի, սակայն արդյունքները, բականաբար, չեն հեռացվի: Կմնանա այնպես, ինչպես մնացել են Սերժ Սարգսյանի դրոշակները եւ ինչպես իր, այնպես էլ մյուս թեկնածուների հսկայաչափ նկարները:
Ի վերջո, արդյունքը ներկայացնելը քարոզչություն չէ:
Մեջբերում Ա1պլյուսից
Աբրահամ Բախչագուլյան (ԿԸՀ նախագահի տեղակալ)
«Ընտրական օրենսգիրքը ամրագրում է, որ տեսողական քարոզչական պաստառները… քվեարկության նախորդ եւ ընտրության օրը չեն հանում: Արգելքը վերաբերվում է միայն ԶԼՄ-ների քարոզչությանը»:
Փաստորեն միտքս կիսատ եմ ձևակերպել.
Բանը նրանում է, որ ընտրական օրենսգրքով արգելվում է ոչ միայն քարոզչությունը, այլ նաև քվեարկության օրը տպագրել ու հրապարակել թեկնածուների վարկանիշներին վերաբերող նյութեր: Այսնիքն վաղը մեր այս հարցման արդյունքները կլինեն օրենքից դուրս:
Լավ, համոզեցիք, հանում եմ ե՛ւ հարցումը, ե՛ւ արդյունքները
18-02-08 • 18:10 PM
Ու քանի որ զգուշությունը դեռ ոչ մեկի չի խանգարել, առաջարկում եմ կայքի ադմինիստրացիային` Ընտրություններ-2008 քվեարկության արդյունքները հեռացնել կայքից: ինչքան գիտեմ, խախտում է դա: Եկեք գոնե բլոգերների կողմից այս ընտրություններում խախտում չգրանցվի: