Ընտրապայքարն անտանելի է դարձել. իրար՝ է՛լ դավաճան, է՛լ ծախված, է՛լ ծախած, էլ ի՛նչ ասես որ չեն անվանում: Սկսվեց մեր ներկայիս նախագահից, որը սպառնաց հիշեցնել «մութ ու ցուրտ» տարիների մասին, հետո զգաց, որ իր ասելու բաներ չեն դրանք, միացրեց դհոլը, Կարապետիչին: Հետո միացավ Վազգենը, Վահանը, միացավ ի վերջո Արթուրը: Իսկ ինչո՞ւ… Պատասխան` նրանց «բախչեն քար էր գցվել»: Իսկ ո՞վ էր գցել:
Ազատագրական շարժում գլխավորած Լևոն Տեր-Պետրոսյանը շատ արագ հասկացավ, որ ժողովրդի մի հսկայական զանգված` հիմնականում երիտասարդությունը, իրեն տեսնում է փրկչի դերում: Միգուցե տարվել էր PR աշխատանք դրանից առաջ, բայց էականը աշխատանքը չէ. դա Սերժի համար էլ է արվում, բայց արդյունք չկա: Լևոնը սկսեց շատ խիստ, խարազանող քննադատությամբ միմիայն իշխող երկյակի ու նրանց սատարող հանցագործ ընտանիքների ուղղությամբ:
Առաջին մի երկու հանրահավաքի ընթացքում շարադրեց իր պատկերացումները հանցագործ բուրգի մասին. դա տարածեց իրեն լոյալ «Հայկական Ժամանակով» ու «Չորրորդ Իշխանությամբ»: Ես որպես հայաստանասեր մարդ, սպասում էի հանդարտման՝ շատ հստակ պատկերացնելով, որ հակառակ կողմից հրաձգությունը սաստկանալու է ցանկացած պարագայում: Բայց իմ սպասումները չիրականացան:
Լևոնը գնաց անիմաստ, ինքնավարկաբեկող ու զառանցանքի նմանող քննադատության, Արթուր Բաղդասարյանին անվանելով «պոտենցիալ դավաճան»: Ես չեմ հերքում, որ նա ունի իր հիմքերը, բայց այդ հիմքերը պիտի ներկայացվեն ոչ թե Նիկոլ Փաշինյանին «մոտ կանգնած աղբյուրներով», այլ միտինգային հարթակից: Կարդացե՛ք «Հայկական ժամանակի» օնլայն տարբերակի ցանկացած համար` վերջին շաբաթվա ընթացքում: Նիկոլը իր վստահելի աղբյուրերին է վկայակոչում` հաստատելու Մեդվեդևի հետ Լևոնի հանդիպման փաստը: Իսկ ո՞վ է Նիկոլը, և ի՞նչ հավաստի աղբյուրներ կարող է նա ունենալ Կրեմլում: Պատասխանը ակնկալում եմ բլոգերներից:
Արթուրին քննադատելով` Լևոնը կարծես ուզում է զգուշացնել նրան՝ «ջահել ջան, դու դեռ ունես շանս, տաս օր հետո նոր դեմքով ներկայանալու հայաստանյան ընտրազանգվածին, ու հենց այսօրվանից սկսելու հաջորդ ԱԺ ընտրությունների քո պայքարը. թռի՛ր Սերժի գլխից, ինչպես ժամանակին նա ու նրա ընկերները թռան իմ գլխից, արի իրար հետ կիսվենք»: Գլխից թռնելու տեխնոլոգիան կա, օրինակներ կան, ու դա իրականանալի է: Բայց ինքը Լևոնն էլ վստահ չէ, որ Արթուրը Սերժի խաղն է խաղում: Լրատվամիջոցները որոշ բան մատնում են իհարկե, բայց դա Լևոնին չի համոզում, դա կարող է լինել հետևյալի արդյունք. Արթուրը Սերժի հսկողությունից դուրս է պրծել, և վերջինս փորձում է երկու խոշոր ընդդիմադիրների միջև կռիվ ստեղծել` նրանցից մեկին ներկայացնելով որպես իշխանամետ: Ու այս սցենարը ես չեմ բացառում. ավելին, կարելի է պնդել, որ հենց դա՛ է ունեցել իր որոշիչ դերը Լևոնի այս կոշտ դիրքի հարցում:
Սակայն ավելի հավանական է թվում երկրորդ տարբերակը. Արթուրը իրոք խաղում է Սերժի դաշտում: Այս դեպքում Լևոնի գոռում-գոչյունները բացարձակապես անիմաստ էր, ու ազդում են հենց իր անձնական իմիջի վրա: Եթե դու գիտես, որ ջահելը վաճառվել է ու աշխատում է Սերժի համար, ու նրանք ունեն հստակ սցենար, իրար հետ երկրորդ փուլ դուրս գալու, դու ոչ թե պիտի խարազանես Արթուրին, այլ փորձես պարզապես ավելի մեծ գին վճարել, քան Սերժը: Նրա դիմակը «Հայկական Ժամանակի» էջերում պատռելով ու հետո միտինգում դավաճան անվանելով դու այրում ես կամուրջները: Իսկ դա քաղաքական գայլին չի սազում, դա իմաստուն չէ: Դա ստվեր է գցում քո վրա: Արթուրը իր դերասանական խաղով կարողացել է ստեղծել Սասունցի Դավթի կերպար, համենայն դեպս ժողովրդի խեղճ ու քաղաքականապես «չկրթված» մասսայի մոտ: Ու քո քննադատությամբ դու ջուր ես լցնում հենց նրա` Արթուրի ջրաղացին:
Ի՞նչն եմ ես անձամբ համարում ճիշտ: Լևոնը պիտի կենտրոնանա իր գործի վրա, ու գալիք հանրահավաքում, այսինքն այսօր, բացարձակ չխոսի Արթուրի մասին: Դա իր գործի մեջ չի՛ մտնում: Այսպես թե այնպես, սարքվելու կամ լինելու է երկրորդ փուլ: Ու Արթուրից կա «մեսիջ»՝ միավորումը երկրորդ փուլում: Նա առաջարկում է սակարկել, ուղղակի, ըստ իս, ժամանակ է շահում, տեսնելու, թե ի՞նչ գին պահանջի: Նա ցանկացած դեպքում չի անցնելու երկրորդ փուլ, ուրիշ հարց է, եթե «թվեր նկարեն», բայց այս դեպքում էլ ոտքի է կանգնում Լևոնի ընտրազանգվածը: Ու երկրորդ փուլ անցածներից նա պաշտպանելու է կամ չի պաշտպանելու Լևոնին: Կպաշտպանի, եթե Լևոնը հետ կանգնի նրա քննադատությոնից, չի պաշտպանի, եթե քննադատություն շարունակվի. սա կարող էք ընդունել որպես աքսիոմ: Սերժին նա չի համարձակվի պաշտպանել, որովհետև կկորցնի իր ընտրազանգածը հավիտյան, իսկ իր ընտրազանգվածը Սերժին չի ընտրի:
Լևոնը ունի իր արդեն իսկ հսկա բանակը` 23 կուսակցություն, մի այդքան էլ ՀԿ: Լևոնին պե՛տք չի լաչառություն անել մի թեկնածուի հասցեին, որը նույնիսկ երկրորդ տեղի համար չի պայքարում: Լևոնին պետք չի աղմկել` դրա համար կան Կարապետիչն ու դհոլը:
Գրառման հեղինակ՝ Phenomen | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 14 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
ԱՍ ջան, ես հասկանում եմ, որ Լևոնը զայրացել է, բայց որ նա այդ զայրույթը հրապարակայնորեն վեր է ածում շանտաժի ու այրում բոլոր կամուրջները, դրա մեջ ես նպատակ չեմ տեսնում: Ես կյանքում փորձում եմ օպտիմալին ձգտեմ, ու Լևոնի այս տեսակ քննադատության մեջ չեմ տեսնում որևէ օպտիմալ բան:
Արթուրը կարող է երկրորդ փուլում կողքի կանգնել, բայց դա ի վնաս է իրեն, քանի որ մենք բոլորս համոզված ենք որ Լևոնը հաղթելու է կամ ժողովուրդը հետ է վերցնելու իրենից խլված իշխանությունը, ու օֆֆսայդ մնալու դեպքում Արթուրը իրեն դարձնում է ոչ թե դհոլ, այլ Վազգեն Մանուկյան, լինելով հավետ երկրորդը:
Իմ կարծիքը. Լևոնը այսօրվա հանրահավաքում ասում է` Աստված իրենց հետ, ով միացավ, ով չմիացավ, հիմա մենք ունենք խնդիր հետևելու ընտրական գործընթացին, որ մեզնից մեր առաջին փուլի հաղթանակը չխլեն (սա ֆենոմենի կարծիքը չէ, սա այն է ինչ պիտի ասի Լևոնը): Իսկ ի՞նչ պիտի անի Արթուրը. պիտի հայտարարի, որ ինքը մոբիլիզացնելու է իր բոլոր ուժերը` վերահսկելու ընտրական գործընթացը, և պատրաստ է համագործակցության: Թվում է թե պրիմիտիվ քայլեր են, բայց ավելի սուր խոսքերը կբերեն անկանխատեսելի հետևանքների:
Խորհին շնորհակալությունս Ադմինին, բացթողումներս ու սխալներս ուղղելու համար. միայն մի բան ճշտեմ: “մուց” արտահայտությունը հապավում է, որը հատուկ վերցրել էի չակերտների մեջ, ու մեծատառով գրել էլ չեմ ուզում: “մուց” - նշանակում է մութ ու ցուրտ:
F5 admin-ից: Կներեք, ուղղվեց, եւ “մուց"-ը փոխարինվեղ “մութ ու ցուրտ"-ով (դե մուց-ը մենակ Ձեզ էր հասկանալի )
Հարգելի Phenomen, բարի գալուստ F5 blog որպես հեղինակ: Շնորհակալ եմ A.S.-ին եւ Վահան Ամատունուն՝ Ձեր 1-ին հեղինակային գրառմանը նպաստելու համար:
Մենք էլ ենք շնորհակալ
Phenomen, բրավո, բավականին առողջ մենկաբանում էր, թեեւ Լեւոնի սխալները մի քիչ ավելին են, բայց հիմնական մասը մատնանշված է քո հոդվածում: Ապրե՛ս ու ափսոս, որ սա միայն ներքին օգտագործման համար է, եվ սեփական փայլքով հիացած մարդիկ սրա մասին տեղյակ չեն, կամ չեն էլ ուզում տեղյակ լինել:
Ինչ վերաբերում է F5-admin-ին՝ Լեւոնի կայքի հետ կապված, ապա իրենց տեղն է (դու գիտես ինչի համար եմ ասում): Չես ուզում ոտները թրջել, ջուրը մի մտի, իսկ եթե արդեն մտել էս, մտածի, որ եթե մտել ես, ապա համ ոտերդ պտի թրջվեն, համ էլ մեկ-մեկ ձեռդ ջեբդ պտի տանես:
Հազիվ ազատվինք իրենց կայքի հիմար նախնական վերսիայից, եվ դրանում նաեւ F5-admin-ին փառք (նրա նկատողություններց հետո մարդիկ մտածեցին մի քիզ նորմալոտ բան սարքել, բայց պարզվեց, որ միայն արտաքին տեսքը լավացավ, բայց ոչ՝ կազմակերպական հարցերը):
Հասարակ օրինակ. իմ ծանոթներիցս մեկին 3 հոգի առաջարկել էին սարքել իրենց սայթը (Լեւոնի սայթի մասին է խոսքը). հարց, իսկ ինչո՞ւ 3 հոգի 1 սայթի համար, պատասխանատու պետք է լինի միայն մեկը, ոչ թե 3 վալանտյոր: Եթե մի բանի պատասխանատու, կամ շահագրգիռ կողմ են 3 անկախ մարդ, ապա ոչինչ էլ չի ստացվի (ըստ իս):
հակերական հարձակումներ են լինում: Քանի որ URL-ը չի գրվում այնպես, ինչպես պետք է գրվեր: Այժմ այն գրվում է
http://69.50.223.104/~levonfor/ , բայց սա չէ իրականը:
հակերության հետ դա ընդհանրապես կապ չունի, դա կապված է միայն վատ webmaster-i հետ, որը կարծել է, որ ինքը նաեվ լավ սիս-ադմին է, հետո պարզվել է, որ dns-ից ընդհանրապես գաղափար չունի
F5Admin, ամենաքիչը 3-4 անգամ մենակ դու ես ասել, որ հանեն էդ ապուշ 302 տեմպ ռեդիրեկտը, հիմա նորից նույն սխալն է:
HTTP/1.1 302 Found =>
Date => Sat, 16 Feb 2008 14:36:26 GMT
Server => Apache/1.3.34 (Unix) mod_auth_passthrough/1.8 PHP/5.1.6 mod_log_bytes/1.2 FrontPage/5.0.2.2635 mod_ssl/2.8.25 OpenSSL/0.9.7f
Location => http://69.50.223.104/~levonfor/
Connection => close
Ի միջի այլոց, եւս մեկ մեկնաբանում Բ. Վահանի կողմից ԱԿԲ-ում.
_forum.armkb.com/news/31180-ocherednoj_blef_ot_lagerja_ltp.html
F5Admin, BTW, դու հեռակա կարգով ծանոթ ես այդ տողերի հեղինակին
ժամականին դու մի քանի նշանակում ես արել նրա… բարեկամին… 5-րդ մասիվում:
-------
Առա՜ջ , Առա՜ջ
Հա՞ որ,
իսկ ինձ թվաց, որ այսօրվա Քոչարյանի ելույթից հետո (հավանաբար իմացաք` ինչը նկատի ունեմ) Լեւոնը հաստատ չի անցնի:
Սա չարախնդություն չի, ընդհամենը կարծիք (նախորոք ասեմ, քանի բզիկ-բզիկ չեք արել ինձ)
-------
Առա՜ջ , Առա՜ջ
Ապե, դու արդեն յուղ ես վառում:
Հարգելի Jojoba, ինձ բախտ վիճակվեց այսօր դիտել «Քոչարյայն + 4 լրագրողներ» պիեսը (ինձ հյուրընկալել էր ավստրիահայ մի բժիշկ, որի տանն էլ թեյի սեղանի շուրջ դիտեցի արբանյակային Հ1-ով): Ըստ երեւույթին, դու այդ «հարցուպատասխանը» նկատի ունես: Վերջին բառը վերցրեցի չակերտների մեջ, որովհետեւ հարցերը տալիս էր Քոչարյանը (խամաճիկի դերում հայտնված հեռուստալրագրողների միջոցով, որոնցից, ի միջի այլոց, ամենալավը խաղում էր Նվերը), ու այդ հարցերին պատասխանում էր իբր թե հենց նոր այդ հարցերը լսած Քոչարյանը: Իր լեզվով ասած, այս պիեսի «մահանան» Լեւոնի ուժերի վերջին նախընտրական ստուգատեսն էր:
Ասեմ, որ Սերժի խաղը շատ յուրահատուկ է. ոչ մի անգամ նա որեւէ տրամաբանական պատասխան չի տվել որեւէ մեղադրանքի, այլ օգտագործել է տարբեր առիթներով տարբեր խամաճիկների՝ սկսած մորուքավոր մաթեմատիկոսից (Արամ Հարությունյան), շարունակած քնարերգու Կարապետիչից ու հարվածային գործիք Արտաշից, ու վերջացրած Քոչարյանից:
Լավ, անցնեմ բուն թեմային: Եթե քեզ թվում է, որ որոշ մարդիկ, լսելով Քոչարյաինին, փոխեցին իրենց դիրքորոշումը, ապա ես համոզված եմ՝ Լեւոնին նման մարդիկ պետք չեն: Թող փոխեն: Եթե Քոչարյաին հռետորությունը քո վրա ազդել է, դա ուրիշ խնդիր է (դու ազդվող անձնավորություն ես երեւում, Դեմոկրատը մի հատ գառան նկար տեղադրեց, մինչեւ հիմա սիրտդ ցավում է):
Սակայն խնդրում եմ ուշադրություն դարձրու (համոզված եմ, որ բոլոր ալիքներով վաղը այդ «հարցուպատասխանը» մի քանի անգամ կկրկնեն), թե ինչ մթնոլորտում էր անցնում այս «անմիջական խոսակցությունը» դեռ նախագահ Քոչարյանի ու նրա կամակատարների միջեւ: Դիտում էի ու հիշում իմ սիրելի տատիկի թաղումը. ինչ-որ մռայլություն ու տխրություն էր պատել բոլորիս: Նույնն էլ այս թատրոնի մթնոլորտն էր: Նույնիսկ Քոչարյանը չէր կարողանում ժպտալ:
Իրականում սա մի ակցիա էր՝ ուղղված բացառապես Լեւոնի դեմ: Դե եթե 1-ին փուլով հաղթել եք, էլ ի՞նչ եք քամակներդ ճղում: Թող այդպիսի հարց տային: Կամ էլ, ավելի գրագետ ու լրագրողական ոճով հարցնեին, թե՝ Հայոց զորքի ա՛յ Գերագույն հրամանատար, խնդրում ենք ամբողջ ազգին խոստացեք, որ Ձեր 80000-իվ ավելի բանակի զինվորական ու սպայական կազմը իրոք 19-ին քվեարկելու է, եւ ոչ թե հրաման կատարի: Կամ էլ՝ ինչո՞ւ եք ուսուցիչներին, բժիշկներին, ուսանողներին, դպրոցականներին, դասախոսներին (եւ այդպես շարունակ) Դեմոկրատի ասած ոչխարի տեղ դրել ու քշում դեպի հանրահավաքներ, ինչո՞ւ եք գյուղապետերին, քաղաքապետերին, մարզպետերին ու մնացած բոլոր -պետերին լծել Սերժի քարոզչության զահմրկեցուցիչ գործին: Ինչո՞ւ է ամբողջ պետական ապարատը աշխատում միայն 1 թեկնածուի օգտին եւ ի վնաս միայն մեկ այլ թեկնածուի:
Թող հարցնեին՝ դուք, որ մի թիզ հող չեք վերադարձրել, դա համարում եք հաջողությո՞ւն: Դա՞ էր ձեր՝ որպես նախագահի, առաքելությունը: Իսկ ի՞նչ հաջողությունների եք հասել՝ արտաքին քաղաքականության հարցում:
Ինչո՞ւ նույն այդ Նվերը չհարցրեց, թե՝ ե՞րբ եք թույլ տալու, որ նորմալ աշխատենք: Ե՞րբ եք հեռուստաալիքների վրայից բարձրացնելու ձեր «ծանր» ձեռքը:
Թող հարցնեին, թե քանդված երկիր ժառանգած նախագահ ջան, բա որ քանդված էր այդ երկիրը, ինչո՞ւ էիք մի գլուխ գովել ձեր նախորդին՝ այն էլ գրավոր տեսքով:
Մի խոսքով, շատ չերկարացնեմ, քանի որ ամեն ինչ պարզից էլ պարզ է (իմ համար որ՝ հաստատ):
Ադմին էլի սկսիր խոսել/ Թող հարցնեին, Ինչո՞ւ չհարցրեց, պետք է/
խոսքը նրա մասին է, որ Լեվոնի դիրքերի բավականին ուժեղ խարխլում էր.
Հետո, ով կարող է հաստատել կամ ժխտել, արդյոք Քոչարյանի խոսքերի մեջ գոնե 1% ճշմարտություն կա՞ /նկատի ունեմ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, Քելբաջարը տալ չտալու, եվ Աղդամի հարցում/. Մի խոսքով հասկասար ինչ նկատի ունեմ
խոսքը չի գնում նրա մասին, որ Ռոբը լուկավիտ անում էր, թե ոչ/ ԻՄՀՕ լավ սուտը նա է, երբ համեմված է ճշմարտության փոքր դոզայով/
Այ հարցը հենց դրանում է, թե ինչ դոզայի մասին է խոսքը . Իսկ որ ասածների մեջ կար ճշմարտության դոզա, ես համոզված եմ, ինչպես նաեվ նրանում, որ դհոլը ճիշտ էր ասում, երբ բացահայտեց Լեվոնի ՊՌ-ի սուտը- Մեդվեդեվ-Անդրիանով ակցայում.
հետո էլ շատ մի ուրախացի, 200-300 հազարնոց միտինգր /ձեր իսկ խոսքերով/ դեռ ձեզ հնարավորություն չի հաղթանակի /նույնիսկ եթե ամին ինչ հարթ անցնի/, էլ չեմ խոսում նրա մասին, որ միտինգի 20-30% ից ավելի օրգանի աշխատողներ էին եվ «просто зеваки» /դիտորդ/ (по всему периметру).
+ если брать последный промахи ПРшиков Левона + последный нападки Сержа, то шансов у вас - кот наплакал.
հայ հայ մոռանում էի
-------
Առա՜ջ , Առա՜ջ
ԱՍ
Ով Լևոն է ընտրում, արդեն կողմնորոշվել է, իսկ ով որ պետք է լսի Քոչարյանի պեսի “խայտառակություններն”
խոսքը չի գնում նրանց մասին, որոնք կողնորոշված/անկախացած/ինքնորոշված են վաղուծ, այլ այն բողոքական մասսայի մասին, որը կամ չի գնում ընտրությունների, կամ էլ դեռեվս չի կողմնորոշվել. եվ մի ասա, որ նրանց ձայները ձեզ պետք չեն
մի անգամ արդեն նման սխալ արտահայտություն արեց Լեվոնը/ արտաշատում/
16-02-08 • 08:09 AM
Հարգելի Phenomen, բարի գալուստ F5 blog որպես հեղինակ: Շնորհակալ եմ A.S.-ին եւ Վահան Ամատունուն՝ Ձեր 1-ին հեղինակային գրառմանը նպաստելու համար:
Առաջին գրառումը եւ նման վերլուծություններ՝ հոյակապ է:
Անմիջապես ասեմ, որ համաձայն եմ Ձեր գրառման տողերով ձգվող հիմնական «կարմիր թելի» հետ (թեեւ իմ որոշումը՝ Լեւոնին ընտրելու իմաստով, դրանից չի փոխվելու): Իսկ Ձեր հիմնական միտքն այն է, որ Լեւոնն այս ընտրարշավի վերջին օրերի ընթացքում թուլացրել է իր համբերատարությունը:
Ինչո՞ւ եմ ասում այս ընտրարշավի, որովհետեւ մեծ հույսեր ունեմ, որ լինելու է նաեւ երկրորդ փուլ: Հույսեր ունեմ, որ Սերժը եւ իր թիմն այնքան լկտի չեն գտնվի (ավելի ճիշտ՝ թույլ չի տրվի), որ հարցը փակեն 1-ին փուլով: Ելնելով այս համոզմունքից, կարծում եմ, որ Լեւոնի թիմը ճիշտ կաներ, որ դասեր քաղեր հենց այս՝ վերջին 1 շաբաթվա իր թերացումներից:
Գուցեեւ ինչ-որ հիպոթետիկ մտքեր եմ արտահայտում, սակայն ինձ թվում է, որ ամենամեծ սխալը, որ գործում է Լեւոնի շտաբը այն է, որ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԸ (feedback):
Ի՞նչ է ասածս: Գոյություն ունի Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական պաշտոնական կայքը: Մի անգամ գրել եմ, դարձյալ կրկնեմ. ի՞նչ է նշանակում, որ այսօր արդեն փետրվարի 16-ն ենք (Երեւանի ժամանակով՝ 01:10 AM-ի կողմերը), իսկ կայքի ամենավերջին նորությունը վերաբերում է փետրվարի 13-ին: Լավ, ասենք մեր F5 թիմը, որը ոչ մի եկամուտ կամ շահույթ չակնկալելով f5blog.com-ից, առնվազն օրը 1 անգամ թարմացնում է կայքը, մի՞թե վճռորոշ այս պահին Լեւոնի կայքը պետք է լինի այսպես բացիթող վիճակում: Իմ պատկերացմամբ, А1plus-ը պետք է հղում աներ Լեւոնի կայքին, եւ ոչ թե այն, ինչ ներկայումս ունենք:
Ինչո՞ւ սկսեցի կայքից: Որովհետեւ, եթե Լեւոնի թիմում սոցիոլոգներ կան, ապա պետք է Լեւոնի շտաբին տեղյակ պահեին, որ իր ընտրազանգվածի երիտասարդ կամ չափահաս զանգվածը, ի տարբերություն մյուս թեկնածուների (բացառությամբ Սերժի), ԽԻՍՏ ԱԿՏԻՎ Է ինտրենետում: Իսկ եթե դա այդպես է, ապա գոնե պետք է այդ կայքը ունենար ՀԶՈՐ հետադարձ կապի հնարավորություն, եւ ոչ թե այս պրիմիտիվ էջը: Մի բան է էլ. նամակ գրելը, մեկ այլ բան՝ գրել քո մտահոգությունները, որոնք մատչելի կլինեն նաեւ մյուս ընթերցողներին, ինչու չէ, նաեւ՝ ուղղակիորեն Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Տեսնում եմ առանձին էջ՝ Առաջարկություններ, բայց, կներեք, ո՞ւմ: Ավելի լավ չէ՞ր լինի ապահովել Live-կապ շտաբի որեւէ մեկ աշխատակցի հետ, որին Լեւոնը ամեն օր կհարցներ՝ «ի՞նչ կա-չկա»:
Ես վերցնում եմ միայն ինտրենետը, սակայն նույնը կարելի է ասել նաեւ հետադարձ կապի այլ ոլորտների մասին:
Հիմա ուղղակի հարց հենց Ձեզ՝ հարգելի Phenomen: Եթե նման ինտրենետային հետադարձ կապի ծառայություն լիներ (էլ չեմ ասում՝ պաշտոնական բլոգ, ֆորում ու տենց...), դու այս գրառումը չէի՞ր տեղադրի իրենց մոտ, նաեւ այն համոզմամբ, որ պետքական մարդիկ կընթերցեն եւ գուցե անեն հետեւություններ: