Ողջույն բոլորիդ: Մինչեւ խոսքս սկսելը (այսօր այն բավականին բառաշատ է լինելու) ցանկանում եմ մեկնաբանել այլ գրառումներում հնչած մտքերին եւ տեղեկացնել իմ սեփական կարծիքները:
Նախ, Jojoba-ին տեղեկացնեմ, որ վերադառնալու եմ Հայաստան 18-ին, այնպես որ ընտրությունների օրը եւ այդ օրվան հաջորդող օրերին կլինեմ Հայաստանում: Սա հատուկ նշում եմ անվտանգության աշխատակիցների համար: Եթե իմ հետ մի բան կատարվի, ուրեմն մեղքը Բելավիայինն է ու Զվարթնոցի տեխանվտանգության ծառայության աշխատակիցներին (Արթուր Բաղդասարյանի ոճով): Կատակը մի կողմ, իհարկե, ցավալի զգացումներ ունեցա՝ տեղեկանալով ավիավթարի մասին:
Դարձյալ Jojoba-ին պատասխանեմ՝ տեղեկացնելով, որ ես մենակ չեմ աշխատում այս բլոգում, եւ ուղղումները հաճախ կատարվում են F5 team-ի այլ անդամների կողմից:
Անցնելով Phenomen-ին, ցանկանում եմ հիշեցնել, որ «սոցհարցում» բառի առաջին արմատը «սոցիում»-ն է, այն է՝ «հասարակություն»: Դուք հարցում եք անցկացրել Ձեր ծանոթ-բարեկամների շրջանում, իսկ այդ շրջանակի կարծիքը քիչ կարող է տարբերվել Ձեր մասնավոր կարծիքից: Ուզո՞ւմ եք կոնկրետ շենք ասեմ, գնաք, տեսնեք, թե ինչպես են միահամուռ բոլորը Սերժին ընտրելու: Ի միջիայլոց, այդ շենքի բնակիչների 70%-ը ղարաբաղցիներ կամ նախկին ադրբեջանաբնակներ են: Մի բան էլ ասեմ. ղարաբաղցիները, ի տարբերություն մյուսների, շատ լավ ընկալում են «մոտալուտ վտանգը» եւ շատ հաջող «համախմբվում»: Ամեն դեպքում՝ ուրախ եմ խիստ, որ Ձեր մտերիմների շրջանում Սերժին, Արտաշին, Արամին, Տիգրանին, Արմանին ընտրող չկա: Սա արդեն ձեռքբերում է, որի մեջ, ելնելով Ձեր կրքոտ գրառումներից, կա նաեւ Ձեր անձնական ներդրումը (ժամանակ եւ էներգիա):
Ես ինքս Հայաստանից բացակայում եմ (Ավստրիայում եմ), ուստի եւ նախընտրական այս թեժ օրերին կարողանում եմ հետեւել միայն էլեկտրոնային աղբյուրներից, հիմնականում՝ A1plus.am -ից: Օրը 2 անգամ էլ տուն եմ զանգում՝ իմանալու որոշ բաներ, որոնք այսօր քննարկվում է ընտանիքներում, սակայն տեղ չի գտնում էլ. նորություններում: Այսինքն, տեղյակ եմ, որ Լեւոնին միացավ նաեւ Արամ Կարապետյանի գլխավորած Նոր Ժամանակները, Արթուր Բաղդասարյանը նախընտրեց միայնակ գրավել 1-ին տեղը եւ Հեղինե Բիշարյանի միջոցով հակադարձեց Լեւոնի այն համոզմունքը, որ Արթուրի նման քայլն առնվազն ժողովրդին դավաճանել է, Ավետիք Իշխանյանն ինքը պատասխան չունի, թե ինչ կարելի է անել ստեղծված անօրեն իրավիճակից, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներն էլ հերթական անգամ զեկուցել են ընտրարշավի մեղմ ու կոպիտ թերությունների մասին… Մի խոսքով, կարծես թե մոտենում է Finita la Comedia (եթե, իհարկե, այս ամենը կարելի է անվանել կատակերգություն. ըստ իս, ավելի շուտ կարելի է ասել՝ Viva Tragedia):
Մարդկանց կրքերը բեւեռացել են 2 կետում՝ կամ Սերժ, կամ Լեւոն: Դե Արթուրականներին չեմ ասում, որովհետեւ էն գլխից նրանք կենտրոնացել էին Սերժի՝ իրենց արարչի վրա: Եկեք չմոռանանք, թե ո՞վ ՕԵԿ-ի վրա շունչ փչեց ու դարձրեց «կուսակցություն»: Եվ ո՞վ ՕԵԿ-ը լցրեց տարբեր փողատերերով: Օրինակ՝ մեր թաղապետ այժմ հանրապետական Դավիթը (Նոր Նորքում) թաղապետ դարձավ ՕԵԿ-ի հովանավորությամբ: Եվ եկեք հիշենք, թե ո՞վ ասեց՝ «տղա՛ս, դու արդեն սկսել ես ջահելություն անել» ու ՕԵԿ-ից մնաց մենակ անունը: Չեմ կարծում, որ մեր ժողովուրդն էնքան հավես ու ժամանակ ուներ, որ ԱԺ ընտրություններից առաջ (2007) ու հետո՝ մինչեւ մեր օրերը, ասեր՝ «Արթուր ջան, Սերժը քո հետ չի, բայց մենք քո հետ ենք...»: Էլ չեմ ասում, որ կոնկրետ խոսակցություններ կային, որ ԱԺ-2007 ընտրությունների ժամանակ որոշ տեղեր հանրապետականները իրենց գործը թողած, աշխատում էին ՕԵԿ-ի համար: Անգամ խոսակցություններ են պտտվում, որ Արթուրի վերջին բազմամարդ միտինգը դարձյալ ապահովվել է ոչ-ՕԵԿ-ական ուժերի մասնակցությամբ: Իհարկե, սա կարող է կատարվել 2 պատճառով՝ կամ հանրապետականները ցանկանում էին ի դեմս Արթուրի Լեւոնին ցույց տալ, որ մենակ ինքը չէ, որ կարող է այդքան մարդ հավաքել, կամ էլ հանրապետականները ցանկանում էին Արթուրին հասկացնել, որ, եթե ցանկանան, նրա ընտրազանգվածը կարող են ոչ միայն նվազեցնել, այլ նաեւ՝ բազմապատկել: Ասում են՝ Հայլուրով ու մնացած ալիքներով ահագին ժամանակ են հատկացրել Արթուրի հանրահավաքի լուսաբանմանը: Այս դեպքում երեք պատճառ կարող եմ տեսնել՝ կամ Արթուրը Սերժի հետ է, կամ Արթուրին շուտ-շուտ ցույց էին տալիս՝ երրորդ բեեւռ ձեւավորելու համար, կամ էլ պարզապես ժողովրդին խաբելու, որ Արթուրն իրենց մարդն է (այս դեպքում ընդունում ենք, որ Արթուրն իրականում իրենցը չէ):
Այն, որ այս բլոգում A.S.-ն գրեց մեծ խանդավառությամբ, որ ՕԵԿ-ը ցանկանում է միանալ Լեւոնին, Jojoba-ն շատ դիպուկ պատասխանեց՝ ավել վատ Լեւոնի համար: Հարգելի A.S., հավատա, որ տխրել բացարձակապես պետք չէ (նկատի ունեմ Արթուրի չմիանալը): Ի վերջո, դուք 67%-ոց ճշտությամբ կանխատեսում էիք արել՝ 3 գումարելիներից 2-ին (Լեւոն եւ Րաֆֆի) ճիշտ էիք ընտրել: Թող ինձ ներեն «Ժառանգության» անդամները, որ մի ամբողջ կուսակցության անվան փոխարեն գրում եմ՝ Րաֆֆի, ուղղակի, որպես հայ, ամեն ինչ անձնավորելու վատ սովորություն ունեմ:
Այսպիսով, զգո՞ւմ եք ինչ է կատարվում: Հիմա բոլորովս Արտաշին թողած՝ պիտի կպնենք Արթուրին: Ահա թե որտեղ է մեր թուլությունը (դե, թերություն լավ չի հնչում): Չմիացավ, ինքը գիտի, գուցեեւ լուրջ պատճառներ ուներ: Պատճառներից մեկն այն է, որ ասում եք՝ ական է ընդդիմության դաշտում, իսկ ես ասում եմ՝ ականի խնդիր չկա, պարզապես գործի է դրվել լավ պլանավորված նախընտրական ռազմավարություն: Եթե Հայաստանի հավաքականի խաղացողներից մեկը պորտուգալացուն խաբս է տալիս, ուրախանում ենք, եթե Արթուրն է խաբս տալիս, դարձնում ենք դավաճան: Այդպես չի, ինչքան որ բոլորս ենք մտածում մեր երեխաների մասին, ոչ պակաս էլ իրենց երեխաների մասին հոգ են տանում ՕԵԿ-ի վարչության անդամները: Հնարավոր չէ՞: Կամ, ինչքան դուք եք Լեւոնին ասում՝ հայրենասեր է, նույնքան էլ Արթուրն է Սերժին կարծում հայրենասեր: Էլի՞ հնարավոր չէ: Կամ էլ՝ դուք (ու ես) իրար ենք խառնվել ապագայի համար, նույնքան էլ ՕԵԿ-ը կարող է իրար խառնվել կուսակցության ապագայի մասին (աչքը տեսածից է վախենում): Կամ էլ, Արթուրը լավ էլ ազնիվ խաղացող է, ու հիմա էլ իր հերթն է Սերժին ցույց տալու, թե՝ իզուր իմ հետ այսպես վարվեցիր: Դարձյալ հնարավոր տարբերակ (որին, անկեղծ լինեմ, ամենաքիչն եմ հավատում): Բոլոր դեպքերում, Արթուրն իր խաղն է խաղում (մենակ կամ այլոց օգնությմաբ՝ դա արդեն կարեւոր չէ) եւ իր նկրտումներն ունի:
Այնպես որ՝ սառը դատեք ու կտեսնեք, թե ինչքան լավ է ամեն ինչ հալած յուղի պես սիրուն հոսում: Ես թեեւ պաշտպանում եմ Լեւոնին, սակայն կարծում եմ, որ Սերժի ու Ռոբերտի գծած սխեման հետեւյալն է. 2-րդ փուլ են անցում Սերժը եւ Արթուրը, ընդ որում ոչ թե Արթուրի, այլ Սերժի ավելի շատ ձայներով, որովհետեւ Արթուրը երբեմն համը հանում է իր «ժողովրդասիրությամբ»: Իսկ երկրորդ փուլում հաղթում է Սերժը: Արթուրը, որպես պարտված թեկնածու սեղմում է Սերժի ձեռքը (ուշադրություն դարձրեք՝ Հարավային Կովկասի պետությունների նախագահական ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ պարտված թեկնածուն սեղմում է հաղթածի ձեռքը, ինչպիսի՜ առաջընթաց), ԵԱՀԿ-ն փնթփնթալով արձանագրում է 1 քայլ առաջ (հնարավոր լիներ, տեսնեին ոչ թե ձեռքսեղմումները, այլ պաչ-պռոշտիները) եւ… առաջ դեպի Հայաստան:
Ահա այն, թե, ըստ իս, ինչ է սպասվում Հայաստանին 19-ին ու դրանից հետո, եթե… Լեւոնը «կոտրվի»: Կոտրվի ու ասի՝ դե դուք էլ, Ձեր «Մոնտե-Կարլո» երկրին էլ: Չհավատացիք ինձ՝ դե գնացեք ու ապրեք Ձեր երկնիշ աճով:
Սերժն ու Ռոբերտը հեշտությամբ իշխանություն տվող չեն: Մոռանանք դա մեկընդմիշտ: Եթե Լեւոնը պարտադրված էր նահանջել իր նախագահ եղած ժամանակ (ոչ միայն ֆիզիկապես, այլ նաեւ՝ բարոյապես), ապա ներկա խաները չեն նահանջելու եւ ոչ մի քայլ: Նահանջելն իրենց համար Սովետաշեն է: Պատկերացնո՞ւմ եք, ասենք, մաքսային Արմեն Ավետիսյանն արդեն 5-10 հազարանոց կոնյակ չի խմում, այլ դրա փոխարեն խմում է… բերդի չեֆիր: Կամ էլ՝ Արմեն Պուրտոյանը ոչ թե աճուրդի ժամանակ 05-005 ավտոհամարի գինը բարձրացնում է մինչեւ 300,000 դոլարի, այլ 5000 դրամ է տալիս կլյուչնիկին, որ իր «տուլիկը» բարձրացնեն «կամեր»: Սերժը ղումար է խաղում՝ որպես կոն դնելով լուցկու հատիկներ: Քոչարյանը դահուկ է քշում երազում: Աշոտյանն էլ ստիպված է լինում հերթապահել հիվանդանոցում (ու հիվանդից փող ուզում, որ երեխայի սեպտեմբերի 1-ին 12 թերթանի լուսացքով միտողանի տետր առնի...)
Ես, իհարկե, ընտրելու եմ Լեւոնին, ամեն ինչը մի կողմ դրած, թեկուզ այն բանի համար, որ եթե Սերժը դառնա նախագահ, ինձ մեղավոր չհամարեմ: Գոնե ինձ չեմ մեղադրի: Իսկ ինքնամեղադրումը ահավոր երեւույթ է (նույնիսկ կան որոշ հոգեկան հիվանդություններ, որոնց հիմնական նշանը հենց ինքն իրեն պարսավելն ու մեղադրելն է): Գոնե չեմ ասի՝ ձեռքս կոտրվեր, ու չկարողանայի թերթիկում նշում անել… Մի բժիշկ ընկեր ունեմ, ասում է՝ լավ, ինչո՞ւ ես ընկել անցյալների հորձանուտներում ու ինչո՞ւ ես պատրասվում վերակենդանացնել ինչ-որ մեկին, ավելի լավ չէ՞ ընտրել նոր մարդու (ինքը Արթուրին է ընտրելու): Հետաքրքիր նմանություն. հիշեցի տղերքիս (ու, ընդհանուր առմամբ, բոլոր երեխաներին), որոնք մինչեւ նոր խաղալիքը չեն ջարդում, չեն սկսում այդ խաղալիքով խաղալ…
Սակայն Լեւոնը սուրբ չէ, այլ՝ եղած 9-ին ամենահարմարը (ըստ իս): Սխալներ գործել է, ու բնավ՝ ոչ քիչ: Իսկ եթե ընտրենք մեկին, ենթադրորեն, ով սխալ չի գործել, արդյո՞ք դա երաշխավորում է, որ նա սխալ չի գործելու: Ուզո՞ւմ եք մի քանի «թարմ» սխալներ էլ ես ասեմ՝ իր մամլո խոսնակին ընտրելը (ով չի կարողանում լրագրողների ներկայությամբ մտքերը ճիշտ ձեւակերպել), շատ է իրեն թեթեւացնում (կասեի նաեւ՝ ընկել է Նիկոլի ջրերը), հակադարձում է ամեն ինչին, թեեւ չէր խանգարի երբեմն էլ լռելը կամ մեծահոգություն ցուցաբերելը (նույն Արթուրի պահով, կարող էր, չէ՞, ասել, որ՝ «չմիացավ, ի՞նչ է պատահել, սակայն միանալու դեպքում մենք ավելի հեշտ կհաղթեինք» կամ նման մի բան, իսկ ինքը անմիջապես այրում է բոլոր կամուրջները, իսկ որ ինձ մնա, պետք էլ չէր ընդհանրապես այդ կամուրջներից խոսելը), հայտարարություններ է անում, ու այդ հայտարությունների թեման չի մեկնաբանում լրագրողների միջոցով: Չէ՞ որ մարդիկ կան, ովքեր DVD չունեն կամ չեն դիտել ու չեն կարողացել հանրահավաքներին մասնակցել, սակայն կարոտել են նրա խոսքին: Էլ չեմ ասում այն մասին, որ levonpresident.am -ը թարմացվում է ընդամենը ամիսը մի քանի անգամ (այլ ոչ թե օրը մի քանի անգամ):
Հիմա կասեք՝ համ Լեւոնին ընտրում ես, համ էլ՝ քննադատում: Դե, իմ պատկերացմամբ, որեւէ թեկնածուի պաշտպանել, դեռ չի նշանակում ասել, որ նրա մոտ ամեն ինչ իդեալական է, իսկ մյուսների մոտ՝ ամեին ինչ գլխիվայր շրջված: Համեմատության մեջ է երեւում, թե ով ինչ առավելություն կամ թերություն ունի: Ահա այսպիսի մի համեմատություն էլ արել եմ ես իմ համար ու այս եղանակով եմ գտել իմ թեկնածուին: Իմ անձնական կյանքը շատ չի տուժի նրանից, որ հանկարծ հաղթի Սերժը: Ոչ էլ կշահեմ, եթե ընտրվի Լեւոնը: Քավ լիցի:
Այս տողերը գրելիս արդեն փետրվարի 15-ն է… ուրբաթ: Շաբաթ օրը Լեւոնի հանրահավաքն է: Չգիտեմ՝ երթ լինելո՞ւ է, թե՞ ոչ: Հանրահավաքի մասնակիցների թիվը շատ բան է որոշելու: Հանրահավաքում ու դրանից հետո «Լե-վոն նա-խա-գահ» կանչողների ձայնի միացյալ ուժն է որոշելու՝ արդյո՞ք ժողովրդի մնացած հատվածը կհավատա Լեւոնի առաքելությանը, թե՞ ոչ: Լեւոնը իր հանրահավաքներից մեկում հայտարարեց, որ եթե մտել է ջուրը, ուրեմն թրջվելուց վախեցողը չէ, եւ առանց աջ ու ձախ նայելու գնալու է մինչեւ վերջ: Ես հավատում եմ նրա այդ կոչին: Ես հավատում եմ, որ այս անգամ եթե փորձեն կեղծել ընտրությունները, դա կլինի մեր վերջին հնարավորության կորուստը՝ երկրում փոխել ինչ-որ մի բան դեպի լավը:
Աստված տա, որ բանը չհասնի բռնություններին (շատ մեծ հարցական է ինձ համար): Ու թող կատարվի այն, ինչ բարի է…
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 23 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հա, մեկ էլ մի բան: Ադմին ջան, ո՞նց էս պատրաստվում քվեարկել Լևոնի օգտին, երբ որ ինձ ու քեզ մաքսիմում 2 ժամվա ճանապարհ է բաժանում, ասենք A2-ով կամ A9-ով:
Կներես, Ադմին, չէի տեսել, որ հենց սկզբում գրել էիր, որ 18-ին վերադառնում ես: Ինքնասեր մարդ եմ, իմ անունը տեսել եմ ու հենց այդտեղից սկսել կարդալ:
Մարազմ....
հարգելի ադմին, եթե աչքերդ ջուր է կտրել եվ ուշքդ գնում է միտինգը լսելու համար, ինզ համապասխան կերպ վճարում ես, վերցնում եմ լապտոպը, եվ գնում միտինգ ու միացում երեվանիս skype-ov/ինչ գռեհկություն - լապտոպով միտինգ 88-ին միգինգ գնում էինք ուռռելու-» հատուկ կայֆ էր տալիս, երբ բոլորը գոռում էին ղարաբաղը մերն է, իսկ դու արդեն ղարաբաղի քյոլով, ավելի վերին մատերիաների մասին էիր մտացում/
իմ մոտ նենց տպավորություն է, որ ոչ ոք արթուրի կերպարը լավ չի պատկերացնում
խնդրում եմ մի մոռացեք նրա ամբիցիաները/ տուր նրան հնարավորություն, նա սերժի վրայով էլ կթռնի/ ԻՄՀՕ սերժը դա լավ գիտակցում է , եվ չեմ մտացում որ արթուրին շատ առաջ բրդի ... քիչ հավանական է. արթուրը լավ զենք է «հեռակա » տակտիկական խախերի համար, մոտ տարածության վրա, նա կարող է անկառավարելի լինել.
հալալ է բայս տղուն, դհոլը դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտի, որ սրան հասնի/
համ պաշտոն կպոկի, համ ել լավ փող աշխատեց ես միանալ - չմիանալ խախերի վրա
ամեն դեպքում ես ցավով պետք է констатировать անեմ, որ լեվոնի թռավ ընտրապայքարից/ եվս մեկ կոպիտ սխալ կապված медведев-Андрианов
-Դհօլ -» ԱԿԱ Շանթ TV /
Միտինգներին ուռող տղա (sorry, բայց չէի կարող այլ կերպ դիմել): `Էնքան ես ուռել, որ Շանթով ու այլ պաղպաղակներով մի բան ես լսում ու քեզ թվում է՝ ճիշտ է: Դե եթե, ելնելով Շանթից, եզրակացություններ եք անում, ուրեմն վաղը կարող է Շանթով լսես, որ Լեւոնը հանդիպել է վերվարածների Գոքորի հետ…
Մի բան էլ. որ ուռած լինես, Սերժի նկարին չնայես, կարող է բարի հաճույքդ վերածվի կաշմառի…
Կատակը-կատակ, սակայն եթե Սերժի TV-ալիքներին հավատաս, այդ թվում՝ Շանթին, ապա կարելի է ասել, որ մենք ենք ու մեկ էլ Ավստրիան… ուրիշ երկիր չկա:
Ադմին ջան,
Վերլուծությունդ բավականին համակողմանի է, բացի մի փոքր դրվագից.
Ահա այն, թե, ըստ իս, ինչ է սպասվում Հայաստանին 19-ին ու դրանից հետո, եթե… Լեւոնը «կոտրվի»: Կոտրվի ու ասի՝ դե դուք էլ, Ձեր «Մոնտե-Կարլո» երկրին էլ: Չհավատացիք ինձ՝ դե գնացեք ու ապրեք Ձեր երկնիշ աճով:
Ու քո տեքստի այս հատվածը կարծես թե մի քիչ անջատված լինի ընդհանուրից ու մանավանդ գրառմանդ վերջնամասից.
Լեւոնը իր հանրահավաքներից մեկում հայտարարեց, որ եթե մտել է ջուրը, ուրեմն թրջվելուց վախեցողը չէ, եւ առանց աջ ու ձախ նայելու գնալու է մինչեւ վերջ: Ես հավատում եմ նրա այդ կոչին:
Գրառումդ կարդալուց ինձ մի պահ թվաց, որ դու խորին մտորումների մեջ ես ու հենց գրելու ընթացքում էլ դեռ մտորում ես: Նույն իրավիճակը իմ մոտ է, առավոտից երեկո մտածում եմ, թե ինչ է լինելու, իսկ ավելի ճիշտ՝ ինչ ենք անելու:
Համոզված եմ, որ Լևոնը հետ չի կանգնի ոչ մի պարագայում: Համոզված եմ, որ ես էլ հետ չեմ կանգնելու ոչ մի պարագայում: Համոզված եմ, որ ընկերներս էլ հետ չեն կանգնելու ոչ մի պարագայում: Համոզված եմ, որ վաղը հանրահավաքի եկող ժողովրդի մեծ մասը հետ չի կանգնելու: Համոզված եմ, որ Սերժին ու Ռոբին չենք հարնցելու՝ տալի՞ս եք, թե՞ չէ: Համոզված եմ, որ եթե ամսի 19-ին ընտրությունների միջոցով չվերցնենք իշխանությունը այդ ստահակների ձեռքից ապա, դա անելու ենք ամսի 20-ին: Խնդրում եմ վերջին միտքս հեղափոխական չհամարեք: Մինչ օրս կատարված ընտրակեղծիքները արդեն մեզ` ժողովրդին թույլ են տալիս ամեն գնով տեր կանգնել մեր ձայներին:
Իսկ վաղվա հանրահավաքը և երթը շատ բան ցույց կտա:
Հ.Գ. Մի մոռացեք նաեւ, որ Սերժն ու Ռոբերտը աստիճանաբար մենակ են մնում ու իրենց հավատարիմ ուժային կառույցները արդեն այդքան էլ հավատարիմ չեն, իսկ Ղարաբաղյան զորքերի վրա շատ խիստ կասկածում եմ, քանի որ ոչ պաշտոնական տեղեկատվություն ունեմ, որ այդ հարցն էլ է լուծված Բակոյի հետ:
Հաղթելու ենք…
Համոզված եմ, որ եթե ամսի 19-ին ընտրությունների միջոցով չվերցնենք իշխանությունը այդ ստահակների ձեռքից ապա, դա անելու ենք ամսի 20-ին:
ցավը նրանում է, որ ժողովրդի մեծ մասը մնամ ինքնախաբկանքի մեջ է. ցավում եմ բայց դա այդքան էլ իրատեսական չի
Լեւոնը իր հանրահավաքներից մեկում հայտարարեց, որ եթե մտել է ջուրը, ուրեմն թրջվելուց վախեցողը չէ, եւ առանց աջ ու ձախ նայելու գնալու է մինչեւ վերջ: Ես հավատում եմ նրա այդ կոչին:
իսկ ես չեմ հավատում, նրա տակն էլ էդքան մաքուր չի, ոնց վախտին Վազգենի մորը լռացրին, նույմ մեխանիզմն էլ ստեղ է աշխատելու, չնայաց մտածում եմ, որ դրան չի հասնի, ինքը կհրաժարվի այդ մտքից
2Ադմին
չգիտեմ ինչու, բայց հակված եմ ավելի հավատալ Արտաշին այն հարցում, որ այնուամենայնիվ հանդիպում չի եղել. չեմ կարող ասել թե ինչու, բայց ներքին ձայնս ինզ այդպես է հուշում.
99% համոզված եմ , որ ոչ մի հանդիպում չի եղել, չնայած դա մեծ բան չէր էլ փոխելու
որ մենք ենք ու մեկ էլ Ավստրիան… ուրիշ երկիր չկա
իսկ քեզ դեռ թվում է սա երկիր է՞, կամ սա ազգ է՞
ինչքան ուզում եք ինձ քրֆեք, բայց մեկը քո ազգը սրանից ավելի լավը չի դառնա.
եթե մեզ դուր է գալիս, երբ մեզ շինում եմ, ապա մեզ տենց էլ պետք է
մեզ արժանի է, տեղն է/
եվ պետք չի ինքներս մեզ խաբենք, որ դա այդպես չի
դաժե առանց ուռռելու, որ նստես եվ մտածես ով է արժան է այս երկրի նախագահ, բացի տականքներից, ոչնչություններից ուրիշ մարդ չկա
դաժե медведев-ի նման նորաթուխ չկա, որին կարելի լինի ընտրել
հասնում է ... եվ պետք չի մենք ինքներս մեզ լարենք եվ իզուր ներվեր վատնենք այս ապուշության վրա, թե չէ վերջում էլի լոմկա ենք լինելու.
Jojoba ջան,
Քո մազոխիստա-հոռետեսա-խաբկանքային նկրտումները կարծում եմ դու պետք է սահմանափակես միայն քո անձի շրջանակներով, այլապես խոսքդ մի քիչ ոչ կոռեկտ է ստացվում` քո իսկ սեփական պատկերացումների մեջ ընդգրկելով մի ամբողջ ժողովուրդ:
Ի միջի այլոց եթե կրկին վեընթերցես քո գրառումները, ապա շատ հաճախ կհանդիպես նմանատիպ մտքերի.
չգիտեմ ինչու, բայց հակված եմ ավելի հավատալ Արտաշին այն հարցում
99% համոզված եմ , որ ոչ մի հանդիպում չի եղել, չնայած դա մեծ բան չէր էլ փոխելու
Չես զգում, որ քո համոզմունքները միմիայն զգացմունքա-հարմարվողական տոն ունեն? Ես դա զգում եմ և իհարկե քեզ չեմ մեղադրում դրա համար:
Պարզապես խորհուրդ եմ տալիս, բոլորին նույն արշինով չչափել, եթե նույնիսկ նրանք նույն էթնոսին են պատկանում: Այդպես քեզ ավելի հեշտ կլինի:
Մեզ մնում է, միայն մի բան… վատից վատին չընտրենք:
Համազայն եմ, թող Սերժը լինի, հետո իրա աներձագը, հետո լֆիկը, նույնիսկ էն հիմար Խաթուբան (փող հավաքոզ երգիչը) լինի, մենակ հանկարծ Արթուրը, կամ նրա նման Բ-ի տղա Մենուան չգան իշխանության:
Այս դեպքում ես էլի ստիպված պտի լիեմ պանդխտության դուռը բացել:
Մի՛ մեղադրեք Դհոլոթյան մեջ, պարզապես ավելի լավ է տեսնել կանխատեսելի կաշառակերին՝ նախագահ, քանց թե մասամբ կառավարվող, անկանխատեսելի եվ ամբիցիոզ Բ-ի:
Հ.Գ. Եթե վարձկան մարդ կա, ապա խնդրում եմ աջակցեք. պատրաստ եմ վճարել էդ Բ. Մենուա-ին մի հատ լավ ծեծելու համար. ի՞նչ եք կարծում 500 USD հերիք կլինի՞:
Մենուային ես անձամբ առանց վարձի կծեծեմ ամսի 20-ից հետո :
Իսկ ինչ վերաբերում է պանդխտությանը, ես այդ քայլին կդիմեմ՝ հենց Սերժը դառնա նախագահ, որի դեմ անխնա պայքարելու եմ մինչ վերջ…
Քո մազոխիստա-հոռետեսա-խաբկանքային նկրտումները միմիայն զգացմունքա-հարմարվողական տոն ունեն այլապես խոսքդ մի քիչ ոչ կոռեկտ է ստացվում
Լրիվ համաձայն եմ, բայց ավելի լավ է իրատեսական լինել, քանց ինքնախաբկանքի մեջ ինքդ քեզ գցել:
ԺոԺոբա, քո սուբյեկտիվ կարծիքն է, որ մենք ապուշության վրա ներվեր ենք ծախսում: Անձամբ ես դրանով չեմ զբաղված:
Եթե քեզ թվում է, որ Մեդվեդևի տակը մաքուր է, իսկ Լևոնի տակը ոչ, էլի սխալվում էս: Ով էլ իշխանության մոտ է կանգնած, կեղտ ունի:
Համաձայն եմ, որ եթե 19-ին իշխանափոխություն չլինի, ապա կլինի 20-ին: Քանի որ հավատում եմ համբերության բաժակի գոյությանը: Այսօրվա երիտասարդությունը ազատ մեծացած սերունդ է, խոսքս 20-25 տարեկանների մասին է. Արամ Աբրահամյանը շաբաթվա սկզբին լավ էր գրել. դրանք չեն համակերպվելու այն մտքի հետ, որ Մխչյանի մկան զարմիկին կամ Սերժի փեսա Միշիկին ամեն ինչ կարելի ա, իսկ իրենց՝ ոչ: Նրանք կարողանալու են համոզել շատերի, որ Հայաստանում կարող է հավասարություն լինել (համեմատականորեն` այսօրվա հետ), եւ որ այսօր մենք այդ հավասարությունից 101 կիլոմետր հեռու ենք, որ ոչ մեկը ինտելեկտով ու նյութականով Սաշիկ Սարգսյանի հետ մրցել չի կարող:
Վազգենի մորը դու Լևոնի հետ մի համեմատի: Դարդից կոտրված կնոջը քաղաքական գայլի կողքը դնելը անմտություն է: Իսկ Լևոնը ոչ մի պարագայում իրեն խայտառակ չի անի պայքարից դուրս գալով:
Գիտական լեզվով ասած, վերջերս զարգացած աշխարհում մի մոտեցում է ձևավորել` այսպես կոչված «ապագան, որպես նախապատվություններ և ընտրություն»: Այսինքն, մենք որոշում ենք այն ապագան, որը ուզում ենք ու մեր նախապատվություններով և ընրություններվ ձգտում ենք իրականացնել այն:
Քո ասած տարբերակը, դա «ապագան, որպես կանխատեսում» տարբերակն է: Դու պարզապես փորձում ես կանխատեսել, առանց այդ ապագայի նկատմամբ քո լուրջ միջամտությունների:
Ես ընտրում եմ առաջին տարբերակը և՛ այս ընտրությունների ժամանակ, և՛ կյանքիս մնացած բոլոր ոլորտներում:
Phenomen, Քաղաքացի,
տա՛ Աստված, որ ես սխալ դուրս գամ, եւ Լեւոնը անցնի, գոնե ինչ-որ հույս կառաջանա (իրականում մեծ սպասելիքներ չունեմ), բայց լրիվ հնարավոր է, որ… ինչ-որ բան փոխվի:
Եթե անցավ, ապա ես Ձեզնից անզամբ ներողություն կխդրեմ (որը ահավոր չեմ սիրում անել
Եթե քեզ թվում է, որ Մեդվեդևի տակը մաքուր է
Նկատի ունեմ քաղաքական ասպարեզում, թե չէ «արտաքին ռազվեդկա»-ի կադրի տակը չի կարոզ մաքուր լինել եւ մի մտացեք, որ ես կողմ եմ ռուսական քաղաքականությունից. У Путина по локоть руки в крови, и не только у него.
Եղբայրք, իսկ երբևէ մտածել եք, թե ինչու սկսեցին այս տոնով իրար հետ խոսել Արթուրն ու Լևոնը. միթե Լևոնը չի կարող Արթուրի համար գոնե նույնչափ լավ “տեր” լինել, ինչպիսին Սերժն է: Ես վստահ եմ, որ ինչ էլ Արթուրը Սերժի համար այսօր անի, նորից ԱԺ նախագահ չի դառնալու: Բա այդ դեպքում ինչ պաշտոն կստանա: Չեմ պատկերացնում.
Իսկ այ Լևոնը կարող էր նրան լավ “թիքա” առաջարկել, օրինակ գլխավոր դատախազ, կամ էլ սատարել ԱԺ ում նախագահ ընտրելու համար:
Ով կարող է ինձ համար այս վարագույրը բացել: Չեմ տեսնում ինչ պատճառ ուներ Լևոնը այդ աստիճան կտրուկ արտահայտվելու: Միթե նա այնքան վստահ է իր հաղթանակի մեջ, որ արդեն Արթուրի ընտրազանգվածը նրա համար դեր չի խաղում, ու Արթուրի չմիանալով հեռացնում է նրան քաղաքական դաշտից:
Մի կողմից պարզ է, եթե Արթուրը միանա, նրա հավակնությունները մեծ են լինելու: Բայց կարելի է լեզու գտնել, եթե Սերժի հետ լեզու գտել է:
Մնում է մի բան փաստել. Արթուրի վրա մի այնպիսի նյութ կա, որ Սերժը նրան կարող է ծաղրածուի կոշիկներով էլ միտինգ ուղարկել` Արթուրը հլու հնազանդ կանի: Այլ դեպքում ես չեմ պատկերացնում, թե ինչքան ծառայամիտ ու փողա-պաշտոնամոլ կարող է լինել մարդ”
Բացարձակ ոչ մի տեղեկություն, Ա.Ս. ջան: Արդեն մի ամիս է, չկա, գրել էր արձակուրդ է գնում, որ շարժման մեջ ընդգրկվի: միգուցե զբաղված է:
երևի տեսել ես, երկու շաբաթ է չեմ գրել մյուս կայքում, դու էլ չկաս, Հայկը, Խաչիկը, զբաղված են մարդիկ: Շարժում են անշարժը:
Կարծում եմ Լևոնը բավականին վստահ է հաղթանակի մեջ:
Ինչ մնում է Արթուրին ինչ որ բան առաջարկելուն, ճիշտն ասած ես էլ եմ էդ մտածել, բայց վերջում եկա այն եզրակացության, որ Արթուրի նման մարդկանց համար կարևորը խոստման ծավալն է: Այսինքն նա կարող է ցանկացած պահի հետ կանգնել աբելի մեծ խոստմա դիմաց: Իսկ այդպիսի մարրդու վրա հույս դնելը դա նման է ոտքը ականի վրա դնելուն:
Ողջույն հայեր,
խնդրում եւ պահանջում եմ, որ դադարեցրեք Արթուր Բաղդասարյանի հասցեին վիրավորանքներ եւ հեյրուրանքներ շաղ տալը: Ինչու եք այս աստիճան սրտնեղցած? Գոնե ուրախ լինեք, որ Արթուրը կարողացել է Սերժից այսքան ձայն տանել, նրան համարում եք դավաճան ու չեմ իմանում էլ ինչ: Միթե այդքան մակերեսային եք նայում հարցերին, միթե Սերժը այնուամենայնիվ կարողանում է մեզ կռվացնել: Հիշեք, որ նման դեպքում հաղթողը երրորդ կողմն է լինելու:
Ես որ սկսեմ Լեվոնի մասին խոսելը, կարող է խոսեմ մինչեւ լույս: Նկատի ունեմ, որ ասելու շատ բաներ կան: Սակայն ձեզ չհակաճառելը դեռ չի նշանակում, որ դուք ճիշտ եք, ու իմ թիմը սխալ է: Համբերեն մի փոքր էլ ու կտեսնեք, թե ով է ճիշտ ու ով սխալ, ով է Սերժի հետ ու ով է դեմ:
Չի կարելի նման անհանդուրժողականություն ցույց տալ բոլոր նրանց, ովքեր ձեր թիմից չեն: Խոսքս ուղղված է բոլորիդ՝ սկսած ադմինից վերջացրած ժոժոբայով: Վերջինիս ասեմ, թե կարող է կոնկրետ թվարկել այն պատճառները, որը նրան դարձնելու է պանդուխտ Արթուրի ընտրվելու պարագայում:
Ասածս էլ հենց խոստման ծավալին էր վերաբերում, Սերժը նրան երբեք մեծ բան չի առաջարկի, իսկ Լևոնը կարող է ասել, որ դեմ չի լինի, եթե ասենք, Արթուրն ու Րաֆֆին պայքարեն ներկա ԱԺի նախագահի ու փոխնախագահի տեղերի համար:
Ի վերջո, Արթուրն էլ է հասկանում, որ Լևոնին ոչ թե իշխանություն է պետք սեփական աչքում բարձրանալու համար, ինչպես որ Սերժի դեպքում է, այլ նորմալ հասարակարգի հիմքը դնելու համար: Ու նա պիտի իրեն կարողանա ադապտացնել իր համար նոր, պայքարի վրա հիմնված քաղաքական դաշտին, կամ հավետ մնալ ստրուկ` ընտրությունի ընտրություն մի թուլափայ պոկելու հույսով:
մայ ֆրենդ, ասում ես՝ սպասենք մի քանի օր ու պարզ կլինի ով ում կողքին է: Բայց իմ կարծիքով, մի քանի օր հետո գնացքները կանցնեն: Ու Արթուրը միգուցե կհասցնի կողմնորոշվել` իրար հակառակ սլացող գնացքներից որ մեկը նստել, իսկ երկուսից բռնվելը վտանգավոր է` կճղվի:
Մեզ կռվացնողը Սերժը չի, ընկերս, Սերժի հետ մենք պատերազմ ունենք արդեն վաղուց, բայց հիմա մեզ իր կռիվն է ուզում պարտադրել Արթուրը, իր երկկողմանի խաղով:
Ես գրել էի ու գրում եմ որ ուրախ ու հպարտ եմ, որ հայ ազգը ունի նրա պես բանիմաց ու մտածելու ունակ մարդ, բայց այսօր նրան պակասում է վճռականությունը, ու կողմնորոշվելու արիությունը:
15-02-08 • 03:27 AM
Admin ջան, լավ ասեցիր, խմենք: Մեկնաբանություններն ավելորդ են: Սոցհարցումն է միայն ճշտման կարիք զգում. ես այդ Begriff-ը վերցրել էի չակերտների մեջ, հստակորեն գիտակցելով իմաստը:
Ինչ-որ մռայլության հոտ է գալիս խոսքիցդ, մի տեսակ «բայց» կա վերջում:
Սերժի ու Արթուրի սցենարի մասին մտածել եմ ընդամենը 3 օր առաջ ու հասցրել եմ գիտակցել, որ այդ երիտասարդը ինձ լավ խաբել է: Հավատում էի նրա անկեղծությանը: Եթե ուզում ես, հիմա էլ հավատում եմ, երբ ցերեկը ժամը 3-ին նայում եմ 10 րոպեանոց հայլուրը ու դրան հետևող հոլովակները:
Արթուրի ծախվածության փաստը չեմ ընդունում կատեգորիկ կերպով: Չեմ հասկանում, ինչո՞ւ նա պիտի Սերժի կենդանության օրոք (Աստված նրան երկար կյանք տա), Սեդրակի կենդանության օրոք, Միշիկի կենդանության օրոք իրեն հավետ ծառա զգա ու բաց թողնի 5 տարի հետո նախագահ դառնալու հնարավությունը կամ հաղթել ԱԺ ընտրություններում ու դառնալ վարչապետ: Դու, Ադմին ջան, ոնց որ փերսոնս.ամ կարդացած տղա էս, տեսել էս, որ այնտեղ գրել եմ այս հարցի շուրջ: Չեմ հասկանում, այդ ի՞նչ կոմպրոմատ պիտի ունենա Սերժը նրա վրա, որ համաձայնի ամբողջ կյանքում ստրուկ լինել: Ես ուրախանում ու հպարտանում եմ այս տեսակ մարդկանցով: Ու տեսնում եմ, որ Արթուրը կարող է վեր կանգնել ցանկացած կոմպրոմատից ու սպառնալիքից ու չգնա սադրանքների:
Առայժմ այսքանը, մնացածը` երբ որ «օյաղանամ»: