Ինչպես ճիշտ նշում է echannel-ը, այսօրվա հանրահավաքը ամենաբազմարդն էր նախընտրական շրջանում հրավիրված հավաքների շարքում:
Տեսահոլովակի բնօրինակ
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 17 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
F5-admin, вас случайно не было на том митинге ? мне показалось, что вы стояли в первых рядах в белой куртке и желтой шапке
Դուք ճիշտ էիք… Ձեզ թվացել է: Հայաստանում չէի, այլապես անպայման կմասնակցեի:
P.S. Հայերենն էլ վատ չէր Ձեզ մոտ ստացվում, իզուր անցաք ռուսերենին: Խնդրում եմ վերադառնալ հայերեին: Խոստանում եմ Չգրաքննադատել:
ՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է, ՄՅՈՒՍ ԿՈՂՄՈՒՄ ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔԸ…
հազար ներողություն, ում մասին է խոսքը՞ ես երեվի հետ եմ մնացել կյանքից
Խոսքը ազգի տականք սեժիկի մասին է:
Ժողովուրդ բայց դուք փոփոխություն զգո՞ւմ եք:
Ես անձամբ դա զգում եմ, ու նաև զգում եմ, թե ինչպես է իշխանափոխություն տեղի ունենում, ինչի փորձը մինչ այդ չեմ ունեցել:
Հարցերի հարցը. ԱՅԴ ի՞նչ ուժեր էին, որոնց ազդեցության տակ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված հրաժարական տվեց. Ո՞Վ ԷՐ այն անհատը, որ ՍՏԻՊԵՑ նրան դա անել:
Եթե պարզ լիներ, ապա հարցադրումը չեր լինի: Եթե ակնարկում ես ներկաներին, ապա կներես… դա այդպես չէ:
Ավելի հասկանալի…
Եթե պարզ լիներ, ապա նման հարցադրում չէր լինի: Եթե ակնարկում ես ներկաներին, ապա կներես… դա ակնհայտ այդպես չէ: Ե՛ւ Սերժը, ե՛ւ Ռոբերտը այն ժամանակ անզոր էին նրան ասել «դիր թագդ»
ՈՒՐԵՄՆ, արդյոք ովքե՞ր էին, որ այն ժամանակ ստիպեցին հրաժարական տալ, բայց հիմա էլ Լևոնը չի հանդուրժում այդ կարգավիճակը և ալևս ուզում է ետ գալ:
Դա ի՞նչ ֆիլմ է: Կարելի՞ է պարզ, հարգելի A.S., առանց հանելուկների ու խորհրդավորության:
Հարգելի A.S., ես ինքս ընտրելու եմ Լեւոնին, սակայն Ձեզ սերը դեպի Լեւոնը… կարելի է գնահատել որպես անսահման
Խնդրում եմ հաշվի առնեք, որ Ձեր զրուցակիցը կարող է եւ նախապես չիմանալ, թե Ձեր խոսքն ինչի մասին է, ինչպես դուք եք ասում՝ “գլխի չընկնի”: Այնպես որ եղեք ավելի համբերատար ու ավելի բացատրող: Սա, իհարկե, իմ կարծիքն է, որի հետ կարող եք եւ համաձայն չլինել:
Ինչ վերաբերվում է Լեւոնի պաշտոնանկությանը, կարծում եմ այս հարցին ամենալավը պատասխանել է ինքը՝ Լեւոնը, իր իսկ հոդվածում:
Ես մի տարբերություն էլ եմ տեսնում իմ եւ Ձեր մեջ, հարգելի A.S.: Գուցե սխալվում եմ, սակայն ինձ թվում է, որ դուք սկսել եք արդեն Լեւոնին սրբացնել: Ինչ ասեմ, ինչպես ասում են՝ “սիրիր, սակայն գլուխդ մի կորցրու”: Լեւոնն էլ է տարբեր սխալներ գործել, անգամ ինքը այդ մասին չի խուսափում խոստովանել, թեեւ չեմ կարծում, որ իր ամենամեծ սխալը Ռոբերիտին ու Սերժին բերելն էր, որովհետեւ, որքան քաղաքականությունից ու տրամաբանությունից հասկանում եմ, ապա սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս մարդկանց Երեւան բերողը Վազգեն Սարգսյանն էր, եւ ոչ թե Լեւոնը:
Եւ եկեք սրանից հետո գովենք մերը, այլ ոչ թե պարսավենք ուրիշինը: Այսպես ավելի հետաքրքիր կլինի: Եթե սկսես ներկայացնել Լեւոնի լավ կողմերը, հատկապես՝ որպես ապագա նախագահի՝ նրա առավելությունները, ապա ինքստինքյան կստացվի, որ նրա մրցակիցների մոտ այդ գծերը չկան:
Առայժմ այսքանը, իսկ դուք պատրաստվեք հաջորդ հանրահավաքին: Ցավում եմ, իհարկե, որ Հայաստանում չեմ, հակառակ դեպքում անպայմանորեն կմասնակցեի:
Մեկ դիտարկում եւս
Այսօր Ա1պլյուս-ում կարդացի Գյումրիի հանրահավաքի մասին, հետո այդ էջը կարծես թե “օդ ցնդեց”: Տեղյա՞կ եք, ինչ է պատահել…
Էջի մասին չգիտեմ, բայց հաստատ շատ հզոր հանրահավաք է եղել, իմ բարեկամներից ներկա են եղել ու շատ ոգևորված էին:
А1plus-ում գրված էր այդ հանրահավաքի մասին, նույնիսկ նշված էր, որ մոտ 20 հազար մարդ է եղել, անցել է շատ “ճոխ”, անգամ MMS նկարներ կային… Հետո ուզում էի մեր տղերքից մեկին էլ ցույց տալ, տեսնեմ… էջը չկա:
Հետո էլ զանգեցի տուն՝ մերոնք ասին, թե TV-ով հայտնել են, թե Լեւոնը մեկնել է Մոսկվա: Մի խոսքով, կարծում եմ, “մուտլովկաների” հերթական հեռուստաշարանն է: Բայց А1plus-ի պահը ինձ հարցական մնաց:
Այնուամենայնիվ, ծանոթացա որոշ մանրամասնություններին այս կայքէջերում:
Գյումրիի հանրահավաքի մասին.
http://e-channel.am/?topic_id=1282&PHPSESSID=d52e9967de5305d4fd3121ac10352f05
Մոսկվա մեկնելու մասին.
http://azatutyun.am/armeniareport/report/ar/2008/02/AD66EC52-AD57-402E-A7F7-A65A588B4577.ASP
Շրհակալություն F5-admin-ին օբեկտիվության համար:
A.S.Իմ հարցը մնաց անպատասխան:
Ո՞վ կարող է պատասխանել:
Հարգելի Վահան, եթե Ձեր խոսքը կինոնկարի մասին է, ապա այս ֆիլմը ես դիտել եմ DVD-ով, որը պարունակում էր նաեւ Լեւոնի մի քանի ելույթներ՝ վերջին հանրահավաքներից:
Ֆիլմը ընդհանուր ներկայացնում է Հայաստանի անցած ճանապարհը՝ 1988-ից ի վեր՝ այն տարիների հանրահավաքները եւ պայքարը, անկախության ձեռքբերումը, երկրաշարժը, Արցախյան ազատամարտը… կարծեմ, ֆիլմն ավարտվում է Լեւոնի պաշտոնաթողությամբ:
Ֆիլմը, ըստ իս, նկարված է “Լեւոնի” տեսնակյունից եւ փորձում է մեր երկրի պատմության այս տարիները ներկայացնել՝ հղում անելով Լեւոնին ու իր թիմին, որպես այդ տարիների քաղաքականություն կերտողներ եւ ժողովրդին առաջնորդողներ…
Մի խոսքով, հետաքրքիր ֆիլմ է, սակայն իմ դիտածի որակը այնքան էլ հաջող չէր (սա հաստատ հիշում եմ)
Պարոն Վահան Ամատունի,
Ինչ թվում է դուք շատ լավ գիտեք ում մասին է խոսքը և ուզում եք մեզնից դա լսել, որպեսզի հետագա քննարկման մեջ ինչ-ինչ պայմաններում դա մեր առջև դնեք: Ես կարող եմ իհարկե սխալվել այդ հարցում, բայց ամեն դեպքում ես նման փորձառություն ունեցել եմ:
Պարզապես ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ մենք` հասարակ մահկանացուներս, գիտենք խնդրի միայն մակերեսային` հասարակական կողմը: Ես ձեզ հենց հիմա կարող էի հստակ անուններ տալ, բայց չեմ տա, քանի որ բավականին հավաստի տեղեկատվություն ունեմ նաև այդ անձանցից ոմանց հետագա վարքագծի վերաբերյալ, ինչը այդքան էլ համադրելի չէ իրենց նախկին քայլերի հետ և ինչը չէի ուզենա հրապարակել:
«...Ես ձեզ հենց հիմա կարող էի հստակ անուններ տալ, բայց չեմ տա, քանի որ բավականին հավաստի տեղեկատվություն ունեմ նաև այդ անձնանցից ոմանց հետագա վարքագծի վերաբերյալ, ինչը այդքան էլ համադրելի չէ իրենց նախկին քայլերի հետ...»
Քաղաքացի, սա հստակ և ազնիվ պատասխան է:
Ընկերներիցս մեկը ինձ հետևյալ պատասխանը տվեց. «Իմ կարծիքով Վազգեն Սարգսյանը ստիպեց Լևոնին հրաժարական տալ»:
Համադրելով այս կարծիքը ձեր խոհերին՝ հետևություն. ԻՐՈՔ քաղաքականությունը պոռնկություն է:
Քավ լիցի ճիշտ հասկացեք ինձ. ով ում ուզում է թող ընտրի, յուրաքանչյուրն այլևս ազատ է:
Հարգելի F5-admin հաստատ այդ ֆիմը կուզեի նայել: Ինետում կա՞ դրա հնարավորությունը:
09-02-08 • 23:39 PM
Այս հանրահավաքը և շարժումը խոսում են միայն մի բանի մասին: Լևոնը հաղթելու է, կամ էլ հաղթել է. ինչպես ուզում եք հասկացեք: Իսկ Սերժին ու Ռոբիկին բարի բանտարկություն, որ հանյարծ հոսանքը չխփի բանտախցում: