Այսօր Ազգային Ժողովում, պատասխանելով “Ժառանգություն” խմբակցությունից Զարուհի Փոստանջյանի այն հարցին, թե ինչու են մարդկանց պարտադրաբար բերում վարչապետի նախընտրական հանրահավաքներին, Ս.Սարգսյանը բառացիորեն տվել է այսպիսի պատասխան.
...բա եթե իրենց կամքով չեն գալիս, բա ո՞ւմ կամքով են գալիս, ուրիշների՞: Կարող եք փորձել, հանդիպել այդ մարդկանց հետ, տեսնել՝ ոստիկաններից կամ զինվորականներից ցեպ, շղթա կա՞, որ այդ մարդկանց պահում է…
Խնդրեմ՝ պարտադրված հանրահավաքներին մասնակցող միամիտ ժողովուրդ: Խնդրեմ՝ Ձեր թեկնածուի շնորհակալությունը Ձեր՝ այդ հանրահավաքներին մասնակցելու օրերին նախորդած վախին, ներկա-բացակային, ընդհանուր լարվածությանը, դրսում կանգնած տեղներդ մրսելուն ու “Առաջ Հայաստան” կոչերին:
Ասեմ չնեղանաք, ինչ-որ մի տեղ Սարգսյանը ճիշտ է ասում. ԴՈ՛ՒՔ ԵՔ ՄԵՂԱՎՈՐ, ԵՎ ՈՉ ԹԵ ՁԵՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ…
Հայաստան առանց աղքատության, Մատչելի բնակարան յուրաքանչյուրին, Աշխատանք և արժանապատվություն, Մրցունակ և զարգացած Հայաստան, Վերադարձ Հայրենիք...
Գրառման հեղինակ՝ FRIEND | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Համաձայն եմ 2-րդ գրառմանը:
Նույնիսկ դեպքեր են եղել, օրինակ Ավանում, որ մարդկանց ոչ միայն աշխատանքի վայրերից են քշել հանրահավաքի, այլև իրենց իսկ սեփական տներից:
Բայց միևնույն է նա երբեք չի դառնալու ՀՀ նախագահ:
07-02-08 • 00:29 AM
Ի՞նչ ես խոսում, ասում են, էս մարդը նույնիսկ տեղյակ չի, որ Նժդեհի հրապարակում Սպանդարյանի արձանն է, այլ ոչ թե Նժդեհինը…
Ինքը տեղյակ չի՞, այդքա՞ն անտեղյակ է…