Արթուր Բաղդասարյանին ու նրա թիմին փետրվարի 3-ին լսելու էին եկել ավելի քան 50000 մարդ:
Եկել էին, եւ ոչ թե բերման էին ենթարկվել: Եկել էին լսելու թեկնածուի խոսքը, այլ ոչ թե երգիչ-երգչուհիներին:
Եկել էին մեկ անգամ եւս ընդվզելու ներկա իշխանություններին:
«Այս հանրահավաքին վաղը կմիանան Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, բոլոր այն մարդիկ, որ ուզում են ապրել ազատ, արդար երկրում: Կարեւոր չէ, թե ով ում կմիանա, բայց համախմբումը շատ կարեւոր է… Այս հանրահավաքն ընդամենը մեկնարկն է, եւ հաջորդ հանրահավաքն ավելի հզոր կլինի...»
Հայաստան առանց աղքատության, Մատչելի բնակարան յուրաքանչյուրին, Աշխատանք և արժանապատվություն, Մրցունակ և զարգացած Հայաստան, Վերադարձ Հայրենիք...
Գրառման հեղինակ՝ FRIEND | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
հասկացիր ոնց ուզում ես, իսկ ով է ասում, որ ստեղ մասսան բերման ենթարկված չէր?
առավոտվա 10.-ից-»12-13:00 էնքան գլուխս տարան, ես էլ գիտեի հարսանիք է ... որ իմանաի միտինգի են պատրաստվում, էն ել արտուրի համար .... մի 2 խոսք կասեի
եկել էին պատուհաններիս տակը կանգնած ինչոր բաներ էին քննարկում .. բարձր բարձր (Ani Hoteli դիմած)
Այսօր դիտեցի Եվրոպոլիսը` Արթուրի մասնակցությամբ: Հպարտ և ուրախ եմ, որ ազգս ունի նման քաղաքական գործիչներ: Հայլուրի մեկնաբանները չկարողացան, թեև սկզբում փորձեցին հեգնել, հունից հանել Արթուրին, սադրել, հակառակը, նա ինքը ի սկզբանե տվեց այնպիսի տոն, այնպիսի հանդուրժողականության մթնոլորտ ստեղծեց, որ անփորձ ու անվարժ մեկնաբանները չգտան իրենց կածանը: Բայց սրա մասին չեմ ուզում գրել:
Հիմնական միտքս այն է, որ Արթուրը ոգևորվել է մի քիչ շուտ: Նա ունի կայուն տեմպերով աճող ընտրազանգված, ունի ճարտարություն լեզվի մեջ, և կարողանում է համոզել: Սակայն իմ կարծիքով նա չունի բավականաչափ փորձ` իր ազնվագույն նպատակները իրականություն դարձնելու համար: Բացի այդ, ընտրապայքարում այսօր կա ավելի մեծ ժողովրդականություն վայելող ընդդիմադիր թեկնածու`Լևոնը, ու նրանք կիսում են գաղափարական ընդդիմության ձայները:
Ըստ իս, խելամիտ գտնվելու դեպքում, Արթուրը պիտի վեր կանգնի իր այսօրվա ամբիցիաներից` փորձ ու հարգանք կուտակելով 3 տարի հետո նախագահական ընտրություններին բոլոր ընդդիմադիրներին ջախջախիչ պարտություն հասցնելու համար: Դեռ ավելին, Արթուրը հնարավորություն ունի այսօրվա ԱԺ--ի նախագահի պաշտոնն զբաղեցնելու: Այս ամենը իհարկե մի պայմանում` եթե նա միանա Լևոնին, դրանով իսկ ապահովելով մյուս ընդդիմադիր լիդերի` Րաֆֆիի աջակցությունը. վերջինս արդեն հայտարարել է, որ ցանկացած ընդդիմադիր միացմանը կցուցաբերի աջակցություն:
Ուրեմն, հենց այս տարվանից նորմալ գործադիր և օրենսդիր իշխանություն ձևավորելու, ինչպես նաև հաջորդ նախագահական ընտրություններում ժողովրդի աջակցություն ունենալու համար Արթուրին պետք է կանգնել Լևոնի կողքին:
Հակառակ դեպքում, ևս տաս տարի պիտի լինի եթերից ու խոսքից զուրկ, բոլոր հեռուստաընկերություններով ծեծվող ընդդիմադիր:
04-02-08 • 19:43 PM
Հարգելի FRIEND, մի բան խնդրում եմ ճշտենք: Ձեր մատնանշած աղբյուրում (echannel) գրված էր, որ հանրահավաքին ներկա են եղել մոտ 20000 մարդ, հիմա դուք ասում եք՝ ավելի քան 50000, այսինքն, 2,5 անգամ ավելի… Էդ ո՞նց հասկանանք…