F5 բլոգ

Թարմ մտքեր եւ կարծիքներ

Ազիան'-ի ավատարը

կամ ԽՈՏՈՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ

Մայիսի 22-ին Բաքվում մեկնարկում է Եվրատեսիլ 2012 երգի մրցույթը: 2006 թվականից ի վեր Հայաստանն առաջին անգամ որոշեց չմասնակցել հեռարձակողների եվրոպական միության միջոցառմանը: Խնդիրն այստեղ այնքան մասնակցելու-չմասնակցելու հարցը չէ, որքան դրա առեղծվածային ոդիսականի,որտեղ հարցերն ավելի գերակշռող էին, քան պատասխաները:Նայեք այս թեմայով մամուլի նյութերի վերնագրերին, խրոնոլոգիային ու անորոշության հերթականությանը:

Ո՞ւմ ենք ուղարկելու Ադրբեջան(«Հրապարակ» թերթ):

Եթե գնում են Բաքու «Եվրատեսիլի» մասնակցելու, ուրեմն որոշել են նաեւ, թե ով է գնալու. Սարգիս Մանուկյան(News.am):
Հայաստանը չի՞ մասնակցի ‘’Եվրատեսիլ 2012’’-ին(mamul.am)

«Հանրայինը» «ԵՎրատեսիլ»-ի համար դեռ որոշում չունի, բայց «Դորիանսն» իր հոլովակը ներկայացնում է ( «Թերթ»թերթ):

Հանրայինը բոյկոտում է Եվրատեսիլը Բայց` երգիչների անունից(«Հայաստանի զրուցակից» ):

Դավիթ Ամալյան. ««Եվրատեսիլը» բոյկոտելը թուլություն է»(Medialab. am):

“Հանրայինը” եթեր կտա՞ “Եվրատեսիլ-2012″-ը(«Հենարան» մամուլի ակումբ)

Իրականում ի՞նչ է կատարվում («Բնաբան»):


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Ազիան | Բաժինը՝ Վերլուծականներ | • Ուղարկել ընկերոջը

Ազիան'-ի ավատարը

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #80, 2012-05-03

Երկու օր անընդմեջՙ ապրիլի 27-ին եւ 28-ին, Նիդերլանդների խոշոր քաղաքներումՙ Դեն-Բոսում եւ Ամստերդամում, օգնություն հայ երեխաներին նիդերլանդական Dear Angel կազմակերպությունը նախաձեռնել էր բարեգործական համերգ-երեկոՙ իրենց մոտ հրավիրելով երիտասարդ ու խոստումնալից արտիստներ Հայաստանից:

Dear Angel կազմակերպությունը, որի 4-ամյակը լրացավ ընդամենը մեկ ամիս առաջ, աշխատանքային իր գործունեությունը ծավալում է բացառապես սեփական նախաձեռնության ու միջոցների հաշվին, նաեւ իրագործում իր նախագծերըՙ համագործակցելով Հայաստանի եւ Հոլանդիայի համանման կառույցների հետ: Այս անգամ Dear Angel-ը, լայնամասշտաբ կերպով կազմակերպելով այս միջոցառումները, տարբեր նպատակներ էր հետապնդել: Դրանցից առաջինը օգնելն էր արվեստում ինքնահաստատման քայլեր անող երիտասարդ արտիստներին, ակնկալվող Հասույթն էլ ուղղելով հայ անապահով երեխաներին: 


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Ազիան | Բաժինը՝ | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Կարծես թե վերնագրում ամեն ինչ ասել եմ:

17-րդ տեղ - Արտաշես Գեղամյան
18-րդ տեղ - Խոսրով Հարությունյան
19-րդ տեղ - Հայկ Բաբուխանյան

Նկարները դիտմամբ չեմ դնում՝ քանի որ պատրաստվում եմ հաց ուտել:

Հ.Գ. Զի քո է արքայությունը… ամե՜ն


Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Տարբեր | 4 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Էհ… ժամանակները փոխվում են. հիմա արդեն բուժող բժիշկներին ենք բռնում և համայն հանրությանը ցուցադրում, թե ինչպիսի օպերացիա իրականացրեց մեր փառապանծ ոստիկանության 6-րդ վարչությունը:

Ձերբակալվեց առաջին «կաշառակեր» բժիշկն իր պարտականությունները կատարելիս: Շնորհավորում եմ բոլորիս - Կոռուպցիան հաղթահարված է:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Տարիներ առաջ ընկերներիցս մեկը, ով վերջին 2 տարին ապրում էր ԱՄՆ-ում ժամանեց Երեւան: Երբ խոսք գնաց այն ամենի մասին ինչով կարելի է զբաղվել այնտեղ, հիշեցինք մեր ազգի «լավագույն» շերտի բնորոշ գծերի մասին /այդ թվում նաեւ քցելու/, եվ հենց այդ ժամանակ էր, որ ընկերս նշեց, որ Հայաստանի «քցոցին» լոկ խախուպար է համեմատած ամերիկյան տարբերակների հետ: Իմ բոլոր պնդումները, որ ԱՄՆ-ում օրենքը գործում է, եվ այն ինչ կատարվում է ԱՀՍՏԵՂ չի կարող ոչ մի դեպքում պատահել ԱՅՆՏԵՂ: Բայց ընկերս պնդում էր, որ նույնիսկ գործող օրենքի պայմաններում ԱՅՆՏԵՂ որեւէ բիզնես դնելը, կամ ուղղակի մարդկանց հավատելը բավականին ռիսկային է:

Այ հենց այս վերջինի մասին էլ կուզենայի խոսել այս հոդվածի շրջանակներում:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Փյունիկ | Բաժինը՝ Հասարակություն | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Այսօր դարձյալ միմյանց են հանդիպելու Մադրիդն ու Բարսելոնը: Ոչ թե զուտ ֆուտբոլային թիմերը, այլ՝ քաղաքները: Թեեւ, միայն իսպանական այս երկու քաղաքների մեջ չէ պայքարը, այլ՝ Իսպանիա եւ Կատալոնիա: Եթե ավելի հեռուն գնանք, կգանք-կհասնենք մինչեւ Հայաստան, որովհետեւ մեզնից մի մասը Ռեալի երկրպագուներ են, մյուսները՝ Բարսայի:

Այ թե խա՜ղ կլինի: Տեսնենք, թե ինչպես կավարտվի (ես գտնում եմ, որ Ռեալը կհաղթի 3-1 հաշվով:

image


Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Մարզաշխարհ | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Առանց թաքցնելու կարող եմ ասել, որ ԵԽԽՎ) լիագումար նիստում Սերժ Սարգսյանի ելույթը լավ մշակված էր եւ խելամիտ:

Եթե դեռ չեք ծանոթացել ելույթի տեքստին, ապա այն կարող եք կարդալ ներքեւում:

Սերժ Սարգսյան


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Մտահոգ | Բաժինը՝ Քաղաքականություն | 5 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Այսօր գործնական հանդիպում ունեի «քաղաքում»: Նկատի ունեմ՝ Երեւանի կենտրոնում:

Եթե անկեղծ ասեմ, ապա մեր մայրաքաղաքի կենտրոնի գույնը բացվել ու պայծառացել էր: Խոսքս մարդկանց մասին չէ, այլ՝ փողոցներին նայող շենքերի: Նախկին գորշ շենքերը դարձել էին վարդագույն, շենքերի նախկին փուլ եկած պատշգամբները՝ բարեկարգված, իսկ այլ շենքերի փողոցին նայող ֆասատները «սվաղով» հարթացվել ու ներկվել եւ:

Աննկարագրելիորեն բարելավվել է Երեւանի կենտրոնի արտաքինը:

Ով ինչ ուզում է թող ասի՝ լվացվող փողերի ու քաղաքապետարանի մասին: Բայց որ Երեւանի կենտրոնը վերջապես «լվացվել» ու մաքրվել է՝ դա արդեն փաստ է:

Մնում է՝ մենք ինքներս մաքրասեր լինենք եւ պահպանենք ձեռք բերվածը:


Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Առօրյա | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Վաղը ֆուտբոլային մեծ օր է: Հայաստանի եւ Ռուսաստանի համար:

Անձամբ իմ համար՝ ավելի լարված օր, քան ՄՅ-Բարսա խաղից առաջ, թեեւ ինքս Բարսայի մոլի երկրպագու եմ:

Վաղը դաշտ դուրս չի գա Չավի-Ինյեստա-Մեսսի եռյակը, բայց խոսքը մեր ֆուտբոլի ազգային հավաքակաին մասին է: Եվ խաղն էլ վճռորոշ է՝ ինչպես զուտ մրցակցային, այնպես էլ հոգեբանական առումով:

Մերոնք ապացուցելու բան ունեն: Պետք է հաղթել արագաշարժ եւ տեխնիկապես ուժեղ անհատ-ֆուտբոլիստներից կազմված Ռուսաստանի հավաքականին:

ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում Ռուսաստանը 18-երորդն է, մենք՝ 62-երորդը: Միեւնույն է, հաղթել է պետք: Այն էլ՝ մրցակցի դաշտում:

image


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Մարզաշխարհ | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Այս վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում հայաստանյան քաղաքական դաշտում եւ պարզություն է, եւ անորոշություն:

Պարզ է մի բան. դիմություն-ընդդիմություն հակամարտությունը ձեւափոխվել եւ մտել է փոխադարձ ռեւերանսների փուլ: Նվազել է անհանդուրժողականությունը, կամ էլ մարդիկ սկսել են զսպել իրենց ներքին ատելությունը: Իսկ ԶԼՄ-ները հլու-հնազանդ կերպով սկսել են կրկնօրինակել իշխանական մոտեցումները՝ Լեւոնն այլեւս հրեական դրոշի հետ չի ասոցիացվում, կցկտուր, սակայն որոշակի տեղեկատվություն են տալիս միտինգների եւ երթերի մասին: Ընդդիմադիրների շեշտադրումներն են փոխվել:

Ի՞նչ է սա՝ հանգուցալուծո՞ւմ, թե՞ նոր կծիկի առաջացում:

image


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Վերլուծականներ | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Էջի ձեւավորում

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom