Հայաստանի լավագույն երգիչներն ու երաժշտական համույթներն արժանացել են 2007 թ.-ի ազգային երաժշտական մրցանակներին:
Նախօրեին Հայաստանի հանրային հեռուստաընկերության (ՀՀՀ) ուղիղ եթերում հեռարձակվում էր հինգրերորդ ամենամյա մրցանակաբաշխությունը: Ինչպես արարողության ժամանակ հայտարարել է հաղորդավար, Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը, այս տարի առաջին անգամ մրցանակներ էին շնորհվում ոչ միայն փոփ-երաժշտության բնագավառում, այլ նաև ջազի, դասական, ազգային և ազգագրական երաժշտության ոլորտներում:
Գրառման հեղինակ՝ Ազիան | Բաժինը՝ Նորություններ | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ինչպես ճիշտ նշում է echannel-ը, այսօրվա հանրահավաքը ամենաբազմարդն էր նախընտրական շրջանում հրավիրված հավաքների շարքում:
Տեսահոլովակի բնօրինակ
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 17 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Խնդրում եմ, դիտեք այս հոլովակները եւ ականատեսը եղեք Արտաշատի 06.02.08 իրադարձություններին, որոնց մեղավորը եւ հրահրողը իբր թե Լեւոն Տեր-Պետրոսյանն էր եւ նրա թիմը:
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Այսօր Ազգային Ժողովում, պատասխանելով “Ժառանգություն” խմբակցությունից Զարուհի Փոստանջյանի այն հարցին, թե ինչու են մարդկանց պարտադրաբար բերում վարչապետի նախընտրական հանրահավաքներին, Ս.Սարգսյանը բառացիորեն տվել է այսպիսի պատասխան.
...բա եթե իրենց կամքով չեն գալիս, բա ո՞ւմ կամքով են գալիս, ուրիշների՞: Կարող եք փորձել, հանդիպել այդ մարդկանց հետ, տեսնել՝ ոստիկաններից կամ զինվորականներից ցեպ, շղթա կա՞, որ այդ մարդկանց պահում է…
Խնդրեմ՝ պարտադրված հանրահավաքներին մասնակցող միամիտ ժողովուրդ: Խնդրեմ՝ Ձեր թեկնածուի շնորհակալությունը Ձեր՝ այդ հանրահավաքներին մասնակցելու օրերին նախորդած վախին, ներկա-բացակային, ընդհանուր լարվածությանը, դրսում կանգնած տեղներդ մրսելուն ու “Առաջ Հայաստան” կոչերին:
Ասեմ չնեղանաք, ինչ-որ մի տեղ Սարգսյանը ճիշտ է ասում. ԴՈ՛ՒՔ ԵՔ ՄԵՂԱՎՈՐ, ԵՎ ՈՉ ԹԵ ՁԵՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ…
Գրառման հեղինակ՝ FRIEND | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ու ո՞վ է կազմակերպիչը: Ի՞նչ եք կարծում: Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավարի եղբորորդին՝ Ջոնիկ Աբրահամյանը: Դե արի ու մի ասա՝ այ մկներ, մկնդեղի հոտ եք առել, իրա՞ր եք խառնվել:
Կարդում ենք A1+-ում:
[15:03] 06 Փետրվարի, 2008
Այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրականացվել է մահափորձ. նրա ուղղությամբ է նետվել հսկայական սառցե կտոր. բարեբախտաբար առաջին նախագահը չի վնասվել: Փոխարենը նրա անվտանգության ծառայության պետի տեղակալն է մարմնական լուրջ վնասվածքներ ստացել. նախնական տեղեկություններով՝ կոտրված է նրա ծնոտը:
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հետաքրքիր դիտարկում է արձանագրել «Ժամանակը»: Տերը՝ Սերժ Սարգսյանը, այսպես է բնութագրում իր ծառային՝ Արտաշես Գեղամյանին, 5 տարի առաջ:
Դիտարկենք Արտաշես Գեղամյանի հայտարարություններն ու հնարավորությունները: Նա խոսում է այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանը երկիրը մասնատում է, տանում կործանման, ավերում, ոչնչացնում է եւ այսպես շարունակ` առաջարկելով փրկել այն:
Բայց եկեք նայենք իրականությանը: Նախ` վերջին տասը տարիների ընթացքում Ա.Գեղամյանը բազմիցս փոխել է իր դիրքորոշումը: Ժամանակին ՀՀՇ-ի երդվյալ թշնամին էր, բայց բոլորն են հիշում, թե մի քանի ամիս առաջ ինչպիսի ռեւերանսներ էր անում նույն ՀՀՇ-ին: Նմանապես ժամանակին Վազգեն Սարգսյանի երդվյալ հակառակորդն էր, բայց հիմա նույնպիսի ռեւերանսներ է անում: Մենք հստակ հիշում ենք, թե որքան ջերմ խոսքեր էր Ա.Գեղամյանն արտասանում Ռ.Քոչարյանի մասին եւ ընդամենը 2000թ. մայիսից հետո սկսեց խոսել նախագահի դեմ: Ինչու՞. բոլորին է հայտնի:
Հեռու չգնանք. ներկայիս խորհրդարանում Արտաշես Գեղամյանը ղեկավարում է մի փոքրաթիվ խմբակցություն, որի անդամները նախագահական ընտրություններին սատարում են երեք տարբեր թեկնածուների: Այսինքն` նա չի կարողանում ղեկավարել տասը հոգու, բայց հավակնում է կառավարել երկիրն ու ժողովրդին:
Նույն Ա.Գեղամյանը, փաստորեն, ցանկանում է դառնալ նաեւ երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար` ոչ միայն չունենալով որեւէ փորձ, այլեւ ժամանակին բանակային ծառայությունից խուսափած լինելով:
Սերժ Սարգսյան, «Հայոց աշխարհ», 10 փետրվարի 2003թ.
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ժող ջան, կարդում եմ ձեր գրածները եւ զարմանում, թե ինչու եք այսքան էմոցիաներով լցվել: Ախր ամեն ինչ այնքան պարզ է դառնում, երբ որ նայում ենք թվերին:
Լավ, սկսենք տրամաբանել միասին: Մեր սկզբնական թիվը Հայաստանի ընտրողների ընդհանուր թիվն է, որը, եթե չեմ սխալվում, կազմում է 2 միլ 200 հազարի:
Հայաստանի նման երկրում սովորաբար քվերակությանը մասնակցում են ընտրողների ոչ ավելի, քան 70 տոկոսը: Քանի որ ընտրողների մի մեծ մասսա (ոնց որ ես) Հայաստանում չեն, եկեք վերցնենք հենց իմ ասած 70%-ը:
Այսպիսով, փետ 17-ին կունենանք 2.200.000 x 70%= 1.540.000 քվե
Հիմա անցնենք ամենակարեվոր մասին: Բոլորդ դժգոհում եք Սերժ Սարգսյանից այն բանում, որ նա օգտագործում է իր բոլոր լծակները ու ադմինիստրատիվ ռեսուրսները: Ավելի վատ Ձեզ համար
Քաղաքականության մեջ սենց աքսիոմա կա. Հայաստանի նման երկրներում, եթե ընտրությունների ժամանակ կիրառվում են ադմինիստրատորական լծակներն օգտագործելու ուժերը, ապա կարելի է հաստատ ասել, որ ընտրողների 27-33%-ը մեխանիկորեն, ակամա կամ նպատակասլաց ընտրելու է այդ ուժերը գործադրող պաշտոնյաին, մեր դեպքում՝ վարչապետ Սարգսյանին: Հասկանում եք, չէ՞, թե խոսքն ինչի մասին է. ԲԱՆԱԿ, ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄ, ՄԻՆԻԱՍՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՕԼԻԳԱՐԽՆԵՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՈՎ, ՄԱՔՍԱՅԻՆՆԵՐ, ՀԱՐԿԱՅԻՆՆԵՐ… մնացածը թողնում եմ Ձեզ:
Ենթադրենք, թե մեր վարչապետը խիստ բարի է, կամ էլ՝ շտաբը լավ չի աշխատում, ու ընդամենը… 15%-ն է իր 100%-ոց ընտրազանգվածը (այսինքն, մի 10-15% скидка արեցի):
Այսպիսով, փետ 17-ին Ս.Սարգսյանը ՀԱՍՏԱՏ ՈՒՆԻ 1.540.000 x 15%= 231.000 քվե
Տակը մնաց՝ 1.540.000 - 231.000 = 1.309.000
Անցանք առաջ: Հիմա անցնենք հիմնական ձայն բերողներին: Ասեմ, որ տոկոսները դնում եմ ենթադրաբար՝ ըստ իմ ունեցած տպավորությունների:
Արթուր Բաղդասարյան, 15%, 1.309.000-ի 15%= 196.350
Վահան Հովհաննիսյան, 15%, 1.309.000-ի 15%= 196.350
Արտաշես Գեղամյան, 10%, 1.309.000-ի 10%= 130.900
Վազգեն Մանուկյան, 7%, 1.309.000-ի 7%= 91.630
Մնացածը՝ 1%, 1.309.000-ի 1%= 13.090
............................
Տակը մնաց՝ 615.230
============
Այս 615.230-ը այն մարդիկ են, ովքեր “արդար ձեւով” իրենց ձայնը տալու են կամ Սերժին, կամ Լեւոնին
Գրառման հեղինակ՝ Sedrak | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 13 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Արթուր Բաղդասարյանին ու նրա թիմին փետրվարի 3-ին լսելու էին եկել ավելի քան 50000 մարդ:
Եկել էին, եւ ոչ թե բերման էին ենթարկվել: Եկել էին լսելու թեկնածուի խոսքը, այլ ոչ թե երգիչ-երգչուհիներին:
Եկել էին մեկ անգամ եւս ընդվզելու ներկա իշխանություններին:
«Այս հանրահավաքին վաղը կմիանան Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, բոլոր այն մարդիկ, որ ուզում են ապրել ազատ, արդար երկրում: Կարեւոր չէ, թե ով ում կմիանա, բայց համախմբումը շատ կարեւոր է… Այս հանրահավաքն ընդամենը մեկնարկն է, եւ հաջորդ հանրահավաքն ավելի հզոր կլինի...»
Գրառման հեղինակ՝ FRIEND | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Պարո՛ն Գեղամյան:
(Ես կանխամտածված չեմ նամակս սկսել «Հարգելի» որոշիչով, քանի որ դուք վաղուց արդեն Ձեր իսկ պահվածքով կորցրել եք հարգված լինելու իմ չափանիշները):
Նախ սկսեմ նրանից, որ դուք շատ վատ քաղաքականագետ եք, ուստի ճիշտ կլիներ, որ այս ընտրություններից հետո վերցնեիք Ձեր հասանելիք հերթական կաշառքը եւ այլեւս անհետանայիք մեր կյանքից: Ձեր դեմքը պատռվել էր դեռեւս Ստեփան Դեմիրճյանին դավաճանելու պահին, սակայն այն ժամանակ ես ինչ-որ մի տեղ փորձում էի «հասկանալ» Ձեզ եւ «ընդունել» Ձեր փաստարկների մեծ մասը: Դեռ այն ժամանակ, բնավ չլինելով Ձեր կուսակցության երկրպագուն, ինչ-որ մի տեղ պաշտպանում էի Ձեր նման պահվածքը: Ես էլ էի կարծում, որ պ.Դեմիրճյանը պետք է միանար Ձեզ, եւ ոչ թե դուք՝ նրան: Դե, ես էլ կարող եմ սխալվել…
Այնուհետեւ, այսօրվա պես հիշում եմ Ձեր եւ իմ թեկնածուի՝ Արթուր Բաղդասարյանի հեռուստաբանավեճը, որտեղ իբր թե «դոմինանտը» դուք էիք: Այնպես էիք ոգեւորվել մեր կուսակցության ճգնաժամի համար, որ կարծես դուք էիք պլանավորել եւ իրականացրել: Ցնծության աստիճան տոն էր այդ դեպքը եւ այդ օրը Ձեզ համար: Եռակի ուրախություն էիք ապրում: Մի կողմից հնարավորություն էր ստեղծվել ժողովրդին ներկայանալու Ձեր ճարտասանությամբ, երկրորդը՝ Ձեզ էլ էին անմիջականորեն ներգրավվել ՕԵԿ-ի «կործանման» բուն գործընթացին, այսինքն՝ «բանի էին դրել» «վերեւներում», եւ, վերջապես, «փող էր կպել»: Ւմանալով, թե այդ օրերին Արթուր Բաղդասարյանը ինչ հոգեկան ընկճված պահեր է ապրում, «դանակավորվել էիք» եւ ընկել «մեյդան»: Այդքան է, հա՞, Ձեր մակարդակը, այդ են, հա՞, պապերդ ու ծնողներդ քեզ սովորացրել: Իսկ չեք լսե՞լ երբեւէ այսպիսի բառեր՝ «կարեկցանք», «օժանդակություն», «օգնության ձեռք»: Եթե քաղաքականությունից մի քիչ հասկանայիք, ոչ թե նյութապաշտ լինեիք, այդ հաղորդումը կօգտագործեիք ու կշնորհավորեիք Արթուրին՝ ինքնամաքրվելու կապակցությամբ:
Գրառման հեղինակ՝ FRIEND | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Կարծում եմ, Ձեզ կհետաքրքրի F5 blog-ի այցելուների վերաբերյալ հետեւյալ տեղեկատվությունը (ըստ Google Analytics-ի)
Jan 3, 2008 - Feb 2, 2008
304 people visited this site
562 Visits
304 Absolute Unique Visitors
00:06:23 Time on Site
42.53% Bounce Rate
51.25% New Visits
Country/Territory and Visits
1. Armenia - 335
2. United States - 63
3. Germany - 37
4. Russia - 33
5. France - 23
6. Netherlands - 15
7. Sweden - 7
8. United Kingdom - 5
9. Hungary - 3
10. Czech Republic - 3
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Նորություններ | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը