Հոդվածիս վերնագիրը ինձ թելադրեց Ազատություն լրատվականի ինտերնետային կայքում փետրվարի 17-ի մամուլի տեսությունը: Կարծես թե մեր խմբագիրները ինչ-որ փոփոխության հոտ են առել: Նայենք…
Գրառման հեղինակ՝ Phenomen | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 5 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ընտրությունները նոր չեն մարդկության պատմության մեջ: Մարդկությունը ՆՈՐԻ, ԹԱՐՄՈՒԹՅԱՆ կարոտ է և կարիքն ունի փոփոխության՝ ձգտելով դրական տեղաշարժերի, բարեկեցության ու հարմարավետության:
Սա ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ձգտում է, քանի որ միշտ էլ անկատար մարդկային դրսևորումներն իրենց բավարարումները չեն արդարացնում, որովհետև ամեն ինչ հարաբերական է և կա «լավից լավ» սկզբունքը, որի կիրառությունն էլ մարդկությանը մղում է մեկ այլ ծայրահեղության, այն է՝ ծայրահեղ անբավարարվածության դրսևորման ու դժգոհությունների:
Գրառման հեղինակ՝ Ազիան | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ընտրապայքարն անտանելի է դարձել. իրար՝ է՛լ դավաճան, է՛լ ծախված, է՛լ ծախած, էլ ի՛նչ ասես որ չեն անվանում: Սկսվեց մեր ներկայիս նախագահից, որը սպառնաց հիշեցնել «մութ ու ցուրտ» տարիների մասին, հետո զգաց, որ իր ասելու բաներ չեն դրանք, միացրեց դհոլը, Կարապետիչին: Հետո միացավ Վազգենը, Վահանը, միացավ ի վերջո Արթուրը: Իսկ ինչո՞ւ… Պատասխան` նրանց «բախչեն քար էր գցվել»: Իսկ ո՞վ էր գցել:
Ազատագրական շարժում գլխավորած Լևոն Տեր-Պետրոսյանը շատ արագ հասկացավ, որ ժողովրդի մի հսկայական զանգված` հիմնականում երիտասարդությունը, իրեն տեսնում է փրկչի դերում: Միգուցե տարվել էր PR աշխատանք դրանից առաջ, բայց էականը աշխատանքը չէ. դա Սերժի համար էլ է արվում, բայց արդյունք չկա: Լևոնը սկսեց շատ խիստ, խարազանող քննադատությամբ միմիայն իշխող երկյակի ու նրանց սատարող հանցագործ ընտանիքների ուղղությամբ:
Առաջին մի երկու հանրահավաքի ընթացքում շարադրեց իր պատկերացումները հանցագործ բուրգի մասին. դա տարածեց իրեն լոյալ «Հայկական Ժամանակով» ու «Չորրորդ Իշխանությամբ»: Ես որպես հայաստանասեր մարդ, սպասում էի հանդարտման՝ շատ հստակ պատկերացնելով, որ հակառակ կողմից հրաձգությունը սաստկանալու է ցանկացած պարագայում: Բայց իմ սպասումները չիրականացան:
Գրառման հեղինակ՝ Phenomen | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 14 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Թող ինձ ներեն բոլոր հովիվները, սակայն հենց վերնագրի տողն է իմ կարծիքով շատ դիպում նկարագրում ներկա վիճակը, այն, ինչ տիրում է այժմ Հայաստանում սկսած Երեվանից ու վերջացրած ամենախուլ գյուղերով:
Համաձայն չե՞ք ինձ հետ, որ մենք ապրում ենք մի տարածքում, որտեղ գործում են չոբանությունը, տգիտությունը ու զոռբայությունը:
Ապա մի տեսեք, թե ի՞նչ չոբաններ են ժողովրդի «հոտը» «չո՛շ» անելով ուղեկցում դեպի հրապարակ, որտեղ թարմ խոտի կամ սիլոսի փոխարեն հրամցնում են մեկ այլ չոբանի, կարելի է ասել՝ հանրապետական մասշտաբի չոբանի փիլիսոփայական մեծ արժեք ներկայացնող բառերը: Էն էլ ի՜նչ բառեր.
Դե ուրեմն առաջ Հայաստան, առաջ դեպի բարեկեցիկ Հայաստան, առաջ դեպի բարգավաճ Հայաստան:
Ու «հոտի» բոլոր անդամները, ովքեր իրենց կամքից դուրս են եկել այդ հրապարակը (այլապես կստանային մի հատ «բըռռ» ու մի հատ էլ ճիպոտի դաղոց) ոչ թե մտածում են, թե «մթոմ ինչ ասեց, որ հիմա էլ ավարտում է խոսքը «դե ուրմեն»-ով», այլ մոտենում են իրենց հոտի «չոբաններին» բարեվում (մթոմ՝ եկել ենք, բարեւ ձեզ, մեզ ներկա դրեք), հետո մնում-մնում ասում՝ «ես երեխեքը սառան, մեղք են, թողեք, թող գնան տուն» (բայց ճար ունենային, իրենք չէին գա):
Բա սա չոբանի երկիր չի՞:
Ահավորն այն է, որ այս նույն «ներկա ստացող» արու ոչխարը կարող է մտնել տուն ու մի հատ էլ գոռալ իր կնոջ վրա. «ախչի՛, ինչ-որ էրգար խոսեցիր հեռախոսով» կամ էլ բառաչի երեխեքի վրա «արա ասի ձեններդ հլը կդրեք»:
Մեր ոչխարներն ուրիշ են, մեկ-մեկ կարող են խոսել: Խոսել ոչ թե երեխեքի վրա, այլ պարզապես բառեր արտաբերել. «ախպեր, վոոբշեմ չեմ ջոկում, էս մեր երգիրը էս ի՞նչ սարքին»: Սակայն ոչ թե այս դժգոհությունը հայտնում է «Հայլուրը» լսելիս (մոռացա ասեմ, որ իրենք շա՜տ լսող են, կարող են, օրինակ, ժամերով լսել էլիտար տների «Tonus Construction»-ի առաջարկած գները, թեեւ ջրի վարձը չեն կարողանում մուծել), այլ սերիալները գովազդով ընդհատվելիս:
Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Արձակ գործեր | 12 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Տիգրան Կարապետիչ
«Հուշերի փլատակներում» ժողովածուից
Մի պառավ` չտես ու կույս,
Հավաքում էր դաշտում խոտաբույս,
Ասաց ինձ` իմ աչքի լույս
Սերմ կտամ քեզ միայն դու սուս,
Աղջիկներին կխմեցնես թաքուն,
Քեզ կսիրեն առանց դադար ու քուն:
Բերանում կենտ ատամը փայլեց,
Ու դանդաղ դեպի անտառ քայլեց:
Անձրև եկավ, մտա մի տուն,
Բակում կապած էր մի գամփռ շուն:
Դուռը բացեց մեր պառավը թանկագին,
Նա ասաց` քույրեր ենք մենք, ինքը` չարը, ես` բարին,
Երբ բերանի մեջ զույգ ատամ տեսա` հանգստացա:
Չարը միշտ խաբում է իր բարի տեսքով,
Եվ իբր թե` անմեղ, անվնաս անեծքով,
Այդ սերմը, որ վերցրիր քո կամքով սեփական,
Դարձնում է գերի քո յոթը պորտը անհատական,
Շառից, փորձանքից փախա ես հեռու,
Էլ կույս պառավներին ես չեմ հավատալու,
Կփոխանցեմ սիրելի ժառանգներին
Ճշմարիտը, անկեղծն ու բարին:
Իմ կողմից. Մարդ կա մարդ է, մարդ էլ կա Տիգրան Կարապետիչ է:
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Հումոր | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ողջույն բոլորիդ: Մինչեւ խոսքս սկսելը (այսօր այն բավականին բառաշատ է լինելու) ցանկանում եմ մեկնաբանել այլ գրառումներում հնչած մտքերին եւ տեղեկացնել իմ սեփական կարծիքները:
Նախ, Jojoba-ին տեղեկացնեմ, որ վերադառնալու եմ Հայաստան 18-ին, այնպես որ ընտրությունների օրը եւ այդ օրվան հաջորդող օրերին կլինեմ Հայաստանում: Սա հատուկ նշում եմ անվտանգության աշխատակիցների համար: Եթե իմ հետ մի բան կատարվի, ուրեմն մեղքը Բելավիայինն է ու Զվարթնոցի տեխանվտանգության ծառայության աշխատակիցներին (Արթուր Բաղդասարյանի ոճով): Կատակը մի կողմ, իհարկե, ցավալի զգացումներ ունեցա՝ տեղեկանալով ավիավթարի մասին:
Դարձյալ Jojoba-ին պատասխանեմ՝ տեղեկացնելով, որ ես մենակ չեմ աշխատում այս բլոգում, եւ ուղղումները հաճախ կատարվում են F5 team-ի այլ անդամների կողմից:
Անցնելով Phenomen-ին, ցանկանում եմ հիշեցնել, որ «սոցհարցում» բառի առաջին արմատը «սոցիում»-ն է, այն է՝ «հասարակություն»: Դուք հարցում եք անցկացրել Ձեր ծանոթ-բարեկամների շրջանում, իսկ այդ շրջանակի կարծիքը քիչ կարող է տարբերվել Ձեր մասնավոր կարծիքից: Ուզո՞ւմ եք կոնկրետ շենք ասեմ, գնաք, տեսնեք, թե ինչպես են միահամուռ բոլորը Սերժին ընտրելու: Ի միջիայլոց, այդ շենքի բնակիչների 70%-ը ղարաբաղցիներ կամ նախկին ադրբեջանաբնակներ են: Մի բան էլ ասեմ. ղարաբաղցիները, ի տարբերություն մյուսների, շատ լավ ընկալում են «մոտալուտ վտանգը» եւ շատ հաջող «համախմբվում»: Ամեն դեպքում՝ ուրախ եմ խիստ, որ Ձեր մտերիմների շրջանում Սերժին, Արտաշին, Արամին, Տիգրանին, Արմանին ընտրող չկա: Սա արդեն ձեռքբերում է, որի մեջ, ելնելով Ձեր կրքոտ գրառումներից, կա նաեւ Ձեր անձնական ներդրումը (ժամանակ եւ էներգիա):
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 23 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Այո-այո` ճիշտ այդպեսի տպավորութուն ես ստանում, երբ հետևում ես նախագահի թեկնածուների քարոզարշավներին:
Խաբված ու խեղճ ժողովուրդ, ե՞րբ է գալու ձեր Դավիթը ձիուն նստած, կամ կգա՞ երբևէ: Այդ մասին միայն հուսանք երազում…
Իրականությունն այլ է: Այն է` ամեն գնով զավթել փափուկ, հարմարավետ աթոռները:
Խաբված ու խեղճ ժողովուրդ,
Ե՞րբ է գալու ձեր Դավիթը՝ ձիուն նստած կամ՝ կգա՞ երբևէ…
ՀՈՒՍԱՆՔ:
Գրառման հեղինակ՝ Ազիան | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Մի փոքր հատված Գեղամյանի թիմից Գագիկ Թադեւսյանի հարցազրույցից:
...Էդ դատարկ դհոլն արդեն զզվացրել է: Բոլոր թերթերում դա է: Բա ինչ է եղել, ինչ եք այդքան կրկնում: Կա՞յֆ եք բռնում: Ի՞նչ ասելու բան է: Դու ուզում եք, որ ես էլ ասեմ, թե Գեղամյանը ինչ է ասել վարչապետին: Ուզում եք, բայց չեմ ասի:
Իսկ ի՞նչ է ասել` հարցին
Շատ ավելի վատ բան է ասել: Ահավոր բաներ է ասել վարչապետին` «Մոնտե Կառլոներից» սկսած մինչեւ ախպերը: Բայց հիշեք, որ երկուսն էլ խոշոր քաղաքական գործիչներ են, բայց հիմա էդ ճղճիմ բաները մի կողմ են դրել ի շահ երկրի: Դա ինձ ուրախացնում է: Ո՞վ կարող է ասել, որ Գեղամյանը հայրենասեր չէ: Ոչ ոք:
Ինձ մնում է իմ կողմից էլ մի հարց ուղղել Գագիկին՝ էս ի՞նչ ես անում, շեֆիդ բռնած գործին ինչի՞ ես քար գցում: Փաստորեն դուք էլ չեք կասկածում, հա՞, որ Մոնտե-Կարլոն ու Սաշիկը մնացել են Ձեր շեֆի շեֆի կոկորդում… Լավ չեք անում: Մի բան էլ՝ որ ասում եք՝ էդ ճղճիմ բաները, կարո՞ղ է խոսքը Մոնտե Կարլոյի ու Սաշիկի մասին է: Սաշիկն ինչի ճղճի՞մ է:
Հ.Գ. - Հարգելի Գագիկ, կարծում եմ, Ձեր դուրը եկավ Ձեր շեֆին բնորոշ իմ «մուտիլովկաները»: Ծանոթ ձեռագիր է, չէ՞:
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ուրախությամբ տեղեկացա նախ A.S.-ի մեկնաբանությունից, այնուհետեւ՝ А1plus-ից, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը փետրվարի 19-ին սատարելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:
Այսպիսով. «Ժառանգությունն» իր ընտրողներին կոչ է անում. «Պետության եւ ժողովրդի շահերը սպասարկելուն կոչված ապագա նախագահի ընտրություններում ձեր որոշիչ ձայնը տվեք ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին»:
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը