Սկզբում ուզում էի անտեսել եւ չբարձրաձայնել այս մասին, բայց ախր… շատ խոզ ենք, շա՜տ…
Հաճախ, երբ ծնողական պարտականություններս կատարած չեմ լինում (նկատի ունեմ այդ օրը տուն վերադառնալիս հետս շոկոլադ կամ չիպս չեմ բերում, կամ երեխաներիս այգի, կարուսել տանելու հեչ հավես չի լինում), ապա, որպես ամոքիչ քայլ, երեխաներիս տանում եմ հրապարակ՝ երգող շատրվանների մոտ (փառք աստծո, քթիս տակ է, թե չէ ինչ պտի անեի...)
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ ՀՀ քաղաքացիներ | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ի՞նչ արժե ՀՀ քաղաքացին համաշխարհային թանկացումների ֆոնին
Ենթադրում եմ, որ շատ-շատերդ ինձ կմեղադրեք պոպուլիզմի եւ (կամ) քաղաքական սպեկուլյացիաների մեջ նման վերնագրի ընտրության համար, բայց հավատացեք, որ այս քաղաքական եւ պատերազմական թոհուբոհի ֆոնի վրա շատ-շատերս այնպես էլ չընկալեցինք, թե ինչ տեղի ունեցավ:
Իսկ տեղի ունեցավ այն, որ ՀՀ իշխանությունները հերթական անգամ թքած ունեին իրենց իսկ ժողովրդի վրա: Խոսքը Վրաստանում (մասնավորապես՝ Աջարիայի տարածքում) հանգստացող կամ բնակվող ՀՀ քաղաքացիների էվակուացիայի (տեղահանման - տեղափոխման) մասին է:
Ընդդիմախոսները կասեն, որ իշխանությունները արեցին հնարավոր ամեն ինչ… իրականում դա այդպես չէր կամ, համենայն դեպս, ես (մարդ ով գտնվում էր այդ խառնաշփոթի կենտրոնում) նման բան չեմ նկատել:
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ ՀասարակությունԲաց նամակներ | 5 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հարգելիներս, տեղյա՞կ եք. թե ի՞նչ կա-չկա մեր քաղաքական կյանքում: Ինքս Հայաստանում չեմ, իսկ հայկական կայքերում էլ ինչ որ անսովոր խաղաղություն է տիրում: Նման՝ փոթորիկից առաջ տիրող անդորրությանը: Ինքս այստեղ ինչ-որ իրարամերժ խոսակցություններ եմ «ականջիս ծայրով» լսում, ըստ որոնց.
• ամեն ինչ այնքան խաղաղ չէ, որքան փորձում են ներկայացնել հայկական էլեկտրոնային աղբյուրները. իրականում իշխանությունները լավ խառնված են իրար (ոչ թե Գյուլի չգալու, այլ հենց ներքին վիճակի համար)
• ասում են նաեւ, որ սեպտեմբերի 5-ի հանրահավաքը վերածվելու է մասսայական նստացույցի՝ ի պատասխան սեպտեմբերի 10-ից հետո եվրոպացիների Հայաստան գալուն եւ հերթական մոնիտորինգի առաքելության
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Քաղաքականություն | 13 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
«Грузинский капкан» с запахом нефти. Мир снова увидел звериный оскал Кремля
Клаузевиц писал, что война может состояться только в том случае если ее желают обе стороны. С желаниями грузинской стороны все ясно: молодое национальное государство, почувствовав силу, желает самоутвердиться и восстановить суверенитет в пределах своих юридических границ.
Нефтепровод Баку-Тбилиси-Джейхан, соучастие грузинских войск в оккупации Ирака и демократическая «розовая» революция 2003 года гарантировали симпатии Запада к Грузии. Конечно, штурм Цхинвали в 2008 году несколько напоминал штурм Грозного в 1995 году, но это всегда можно объяснить менталитетом развивающейся страны. Внутреннее дело в большинстве случаев так и остается внутренним делом.
Не исключено, что за спиной грузинского руководства действительно стояли американские советники, которые преследовали свою цель: поймать русского медведя в грузинский капкан. В самом деле, кто сказал, что следующей жертвой «американского империализма» будет Иран?
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Քաղաքականություն | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Свидетельство моего российского знакомого Андрея, из города Краснодара. Привожу дословно запись телефонного разговора.
Андрей: Шолом, Авром! А меня тут недавно в Абхазию вербовали.
Авром: Расскажи!
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Նորություններ | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ռեջեփ Թայիփ Էրդողան.
«Շաբաթվա ընթացքում արտգործնախարար Ալի Բաբաջանը Մոսկվայում հանդիպելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո էլ պարզ կդառնա հայկական կողմի հետ հանդիպման օրն ու բանակցությունների ձեւաչափը»:
Ես չեմ հասկանում, էլ հայերի հետ ինչո՞ւ է հանդիպում, թող ռուսների հետ պայմանավորվի, վերջացնի…
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Նորություններ | 19 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Այսօր (արդեն երեկ) Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը հաղթեց Թուրքիայի իրենց հասակակիցներին 2 : 1 հաշվով:
Որեւէ մեկդ սպասու՞մ էիք…
Ինքս եղել եմ մարզադաշտում: Հաճելիորեն զարմացած ու ոգեւորված եմ մեր տղաների մտածված կոմբինացիաներից, լավ խաղից եւ գեղեցիկ գոլերից:
Գրառման հեղինակ՝ Marat | Բաժինը՝ Մարզաշխարհ | 5 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Կարծում եմ, բոլորն էլ կհամաձայնվեն, որ Հայաստանի օլիմպիական հավաքականը, Պեկինում անցկացվող ամառային օլիմպիական խաղերում, հանդես եկավ գերազանց: Էականն այստեղ վաստակած դեռեւս հինգ մեդալների գույնն ու մետաղի տեսակը չէ:
Եվս մեկ ուրախալի լուր.
Գրառման հեղինակ՝ Marat | Բաժինը՝ Մարզաշխարհ | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ժողովուրդ ես արդեն հեղինակ եմ, կարող եք շնորհավորել…
Հարգանքով՝ Սկսնակ
Գրառման հեղինակ՝ Marat | Բաժինը՝ Նորություններ | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Եկեք քննարկենք վերջին մի քանի օրվա ընթացքում բոլորիս տապագնապի մեջ պահած ռազմական գործողությունների եւ ՀԱՏԿԱՊԵՍ այդ դեպքերի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների պահվածքի վերաբերյալ:
Իմ խորին համոզմամբ, ռուսները լրատվադաշտում շարունակում են ծանր պարտություն կրել: Հանրահայտ բոլոր գործակալությունները` BBC, CNN… խոսքները մեկ արած դարձել են Սահակաշվիլու հանրային դատապաշտպանները: Եթե հիմնվես միայն արեւմտյան տեղեկատվության վրա, ապա վրացիք իրենց համար հանգիստ քնած էին, Սահակաշվիլին էլ խորհում էր Վրաստանի դեմոկրատացման հերթական քայլի վրա ու… օսթեները վրա տվեցին: Վրաստանը արիաբար պաշտպանվում էր ու անգամ գրանցում որոշ հաջողություններ` սեպարատիստներին «հանդարտացնելու» ուղղությամբ, մինչեւ որ ռուսական կայսրությունը, ով իրականում սանձազերծել էր այս պատերազմը, չխառնվեց, չբացեց իր խաղաթղթերը եւ չսկսեց խեղճացնել Կովկասում ժողովրդավարական կղզի համարվող սուվերեն Վրաստանին: Մոտավորապես այսպես: Դե, ռուսներից մինչեւ հիմա կիսահղի մնացած Ուկրաինան, Լեհաստանը եւ մերձբալթյան երկրները եւ նրանց այժմյան հայր ԱՄՆ-ն ու մյուս գերտերություններն էլ «փորձում են» կարգի հրավիրել ռուսական արջին:
Գրառման հեղինակ՝ Մտահոգ | Բաժինը՝ | 35 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը