F5 բլոգ

Թարմ մտքեր եւ կարծիքներ

Just for Fun

Hello All

It’s me. As just now i’m in internet cafe (on Mashtots ave) and where i don’t have any armenian soft to type in armenian ... so sorry for it.

Going to upload some funny images.

Enjoy


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հումոր | 6 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը


ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՍԿՍԻ ԵԿԵՂԵՑՈՒՑ

Այսօր Հանրապետական կուսակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է եկեղեցի կառուցել ԱԺ տարածքում: Պատգամավորն ասել է, թե նման նախաձեռնությամբ ժամանակին հանդես է եկել նաեւ ինքը: Ըստ պատգամավորի, Հայ Առաքելական եկեղեցին սերտորեն կապված է պետական կյանքին ու ինստիտուտներին: Այդ եկեղեցին գեղեցիկ կնայվի ԱԺ եւ նախագահի նստավայրի ֆոնին, ասել է Աշոտյանը:

Մի քանի օր առաջ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարել էր, թե Ազգային ժողովը անիծված շենք է, այն կառուցվել է Կոզեռնի գերեզմանոցի տեղում: Հետաքրքիր է, նոր եկեղեցին կհանի արդյոք այդ անեծքը:

lragir.am

Հ.Գ. դե հիմա ինձ ասեք մենք Հայաստանում ենք ապրում, թե՞ Թաթարստանում: Լսել եմ մեծն մուկի-բենամուկին շուտով Եվրոպայից շամաններ է հրավիրելու ԱԺ-ի շենքի վրայից անեծքը հանելու համար:


Գրառման հեղինակ՝ Քաղաքացի | Բաժինը՝ Քաղաքականություն | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

President.am

Էհ.... տերդ թաղեմ այ պետություն.

Շանթը միացնում ես մի հատ աղՋիկ խելոք դեպքով ասում է, որ Պրեզիդենտ.ամը դիզայնով եվ դիվելոպմենթով, նաեվ անվտանգության առումներով լավագույններից մեկն է Հայաստանում. Համ էլ նոր թարմացվել է.

եվ ինչ՞

փորձում ես բացել, ... յոխ տուր, սայթից արարիս.

իրականում երեվում է, որ նոր են թարմացրել :-Ճ


Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հայտարարություններ | 6 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

depressionՈրպես նախորդ թեմայում բարձրացված հարցի լրացում կամ հակադարձում, ինքս ինձ փորձում եմ դատել. այն, ինչ կատարվում է բոլորիս աչքի առջեւ եւ օրը ցերեկով, արդյո՞ք անտարբերություն է, թե՞ ելք չգտած մարդու հոգեվիճակ: Ավելի ճիշտ՝ իրո՞ք մենք բոլորս անտարբեր ենք, թե՞ հուսահատված եւ ընկճված: Չէ՞ որ անտարբերությունը խորը ընճման մեջ հայտված մարդուն բնորոշ նշաններից մեկն է միայն, ու եթե լավ տնտղենք, գուցե հայտնաբերենք այլ պատճառներ նույնպես:

Անձամ ես հակված եմ իմ կողմից հենց նոր «հայտնաբերած» մտքին` մենք անտարբեր ենք, քանի որ ընկճված ենք:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Հասարակություն | 10 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մի շարք համայնքներում:
Տեղի ունեցածից հետո կարելի է համոզված ասել, որ Հայաստանում արդար ընտրություններ մոտ ապագայում, դժվար թե տեսնենք: Եվ իրոք, հերթական անգամ իշխող վարչախումբը, օգտագործելով իր ողջ լծակները` ոստիկանությունը, թաղապետարանների ազդեցությունը բնակիչների վրա, ինչպես նաև` հայաստանյան քրեածին տարրերին, շատ դեպքերում կանգ չառնելով ոչնչի առաջ, իրենց բնորոշ “ախպերավարի” մեթոդներով “նշանակեցին” թաղապետերին:

Առավել ուշադրության էր արժանացել պայքարը Կենտրոն համայնքում, քանի որ այստեղ թաղապետի համար պայքարում գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանի մրցակիցը ՀԱԿ-ի ներկայացուցիչ և Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանն էր: Ամենամտահոգիչն այն է, որ ընտրություններին բավականին քիչ թվով քաղաքացիներ են մասնակցել: Իսկ բնակչության քվեարկություն չկատարելու հետևանքով` տարաբնույթ տեխնոլոգիաներով կատարվող ընտրախախտումների հնարավորությունն ու հավանակությունը մեծանում է: Այսինքն` քաղաքացիների հիմնական մասն արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ այս երկրում հնարավոր չէ քաղաքացու ընտրելու իրավունքի ազատ արտահայտումը: Հաշտվել են, որ չեն կարող իրենց երկրի, քաղաքի, համայնքի, փողոցի, շենքի, ղեկավարմանը մասնակցել յուրաքանչյուրն իրեն “հասանելիք” չափով: Եվ սա ամենամեծ ցավն է: Համատարած անտարբերություն է տիրում, ինչ-որ տեղ մարդիկ հիասթափվել են և արդեն շատ քչերին է մտահոգում, թե ինչ է տեղի ունենում իրենց երկրում: Կարելի է ասել, որ կլանային-օլիգարխիկ համակարգը ճիշտ ուղղու վրա է: Մի քիչ էլ… ու Հայաստանի վերջնական “դուքյանացումը” օրերի հարց կլինի:
Ահա, թե ինչ են ցույց տալիս պեղումներս համացանցում.


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Marat | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը


«Մարտի մեկ» բլոգբաստեր ստեղծողների կողմից

«ՀՀ իշխանություններ» պրոդակշիոնը ներկայացնում է

«Շոթան եզրակացնում է» նոր տրագիկոմեդիան

Իրական մարդկանց եվ դեպքերի նմանության դեպքում, ՀՀ իշխանությունները պատասխանատու չեն իրենց հետագա գործողությունների համար.

Գլխավոր դերերում՝ մի ամբողջ ժողովուրդ

Գլխավոր պրոդյուսեր՝ կստատի հիմա ուր է՞ որ, խաբար չկա՞


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ ՆորություններԸնտրություններ-2008 | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ներող կլինեք հարգելի հոգեբուժներ, որ ջանք չգործադրի, որպեսզի գտնեմ այս համախտանիշի հայկական (ճիշտն ասած լատինականն էլ լավ տեղը չեմ բերում) տարբերակը: Ամեն դեպքում բժիշկները շատ են այստեղ, հուսով եմ, որ ինձ կհուշեն ճիշտ տարբերակը, նկատի ունեմ՝ մարդու հիվանդագին ձգտումը կատարել գնումներ…

Հա, ինչ էի ասում, քիչ մնաց մոռանայի....

Դեռեւս աղջիկ ժամանակներից նկատել եմ, որ… եթե բան ու գործ չունենամ, կամ երբ ժամանակը տաղտկալի է անցնում, ապա փորձել եմ գնումներ անել: Խոսքը հագուստ կամ ուտելիք գնելու մասին չէ… Ճիշտն ասած սիրել եմ միշտ լավ (նկատի ունեմ՝ իմ իսկ աչքերով լավ, եւ ոչ թե հարուստ կամ մոդայիկ) հագնվել կամ սնվել, բայց միշտ խուսափել եմ նման խանութներ մտնելուց, իսկ, այ, օրինակ, մտնել նվերների, տեխնիկայի, տնտեսական ապրանքների (ինքս մի բան տանը չեմ կարող սարքել, նորոգել… բայց գործիքներ կամ տան համար որեւէ բան առնել սիրում եմ), խաղալիքների (հատկապես փափուկ խաղալիքների) կամ անկապ ուղղվածության խանութ կամ շուկա միշտ սիրել եմ:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Բարեւ, ե՛ս եմ | 33 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հարգելի բլոգերներ ...
երեկվա, եվ ընդհանրապես վերջին ժամանկների իրադարձությունների ֆոնի ներքո, անկախ իմ կամքից, ցանկություն առաջացավ ինչ որ ռեալ գործով զբաղվել. Բավական է, որ մենք ինքներս մեզ /լավ, թող լինեմ միայն ես, եվ հետագայում էլ կաշխատեմ միայն իմ անունից խոսել/ ուղղակի դիտորդի տեղ դնենք, եվ հետեվենք թե մի քանի քաղաքական կամ ֆինանսական կլաններ մեկը մեկու հետ չեն կարողանում կիսել երկիրը.

Անձամբ ես, հաճախ, բացի դիտորդ լինելուց ինձ վերապահում եմ քննադատել, ինչ որ տեղ հեգնել .. .երբեմն անտեղի զավեշտի վերածել այն ամենը, ինչը իրականում բավականին լուրջ է:

Գիտեմ, որ հիմա շատերդ կսկսեք ինձ հակաճառել, ասելով «Լեվոն պուպուշ է» կամ «Սերժը թութուշ է» ... բայց սա չի կարեւորը

Ես առաջարկում եմ ռեալ գործով զբաղվել, եվ ոչ թե ամեն անգամ լինել ուղղակի ստատիստի դերում


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հայտարարություններ | 27 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն այսօր հրաժարական դիմում է գրել` ՀՀԿ շարքերը լքելու մասին, իսկ ԱԺ առաջիկա քառօրյա նիստին կներկայացնի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը:

ԱԺ նախագահի փոփոխությամբ խորհրդարանի արդյունավետության բարձրացման մասին վերջին օրերին խոսում էին Թորոսյանի կուսակիցները: Այսօր բոլոր նրանց հարց ուներ ԱԺ նախագահը, թե հատկապես ինչ առումով արդյունավետության մասին է խոսքը: «Չի կարելի պատգամավորների անհատական արդյունավետությունը պայմանավորել խորհրդարանի նախագահով: Պատգամավորների արդյունավետության մասին պետք է մտածել ցուցակները կազմելիս»,- փաստորեն կուսակցական ղեկավարներին, «ցուցակ կազմողներին» կշտամբեց Տիգրան Թորոսյանը:

Մանրամասները տես այստեղ եւ այստեղ:


Գրառման հեղինակ՝ Մտահոգ | Բաժինը՝ Նորություններ | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ձեր մտքերը այսօրվա մասին…

Հ.Գ. այս թեման բացվել է, քանի որ Jojoba-ն այլ թեմայի շրջանակներում սկսել էր իր հարցադրումները ներկայացնել հենց սեպտեմբերի 15-ի մասին:


Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Քաղաքականություն | 7 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Էջի ձեւավորում

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom