Մարտի 1-ի գործով ձերբակալված Դավիթ Աղայանի հարազատները չեն կարողանում գտնել նյարդաբանի, որը կհամաձայնի մտնել մեկուսարան եւ բուժզննության ենթարկել մեծ գրող Ղազարոս Աղայանի թոռանը:
Դավիթի կնոջից` Յուլյայից տեղեկացանք, որ «վերջին շրջանում խորացել է ամուսնու գլխացավը, նկատվում է գլխապտույտ, բարձրացել է ներգանգային ճնշումը»: Դավիթ Աղայանին անհրաժեշտ է նախ բուժզննություն, ապա նաեւ բուժօգնություն, իսկ մեկուսարանը չունի անհրաժեշտ ուղղվածությամբ մասնագետ՝ նյարդաբան:
Դավիթ Աղայանի հարազատները դիմել են Մասիս քաղաքի նյարդաբանին, սակայն նա հրաժարվել է գալ մեկուսարան:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության ներկայացուցիչները այցելել են մեկուսարան եւ արձանագրել, որ փոքրիկ խցում պահվում է 12 մարդ, այն դեպքում, երբ խցերը նախատեսված են 6 հոգու համար: Այս կազմակերպությունը խոստացել է նաեւ Դավիթի համար նյարդաբանի հարցը լուծել:
Դավիթի կինը դիմել է մի շարք կազմակերպությունների, նաեւ Հայ ազգային կոնգրես, որպեսզի կարողանան բժիշկ նյարդաբան գտնել, որը չի խուսափի մտնել մեկուսարան:
Աղբյուր - Ա1պլուս
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Հասարակություն | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հիմա կասեք, դա ինչ կարեվոր է՞
Կասեմ, հեչ էլ կարեոր չի .. .ուղղակի հետաքրքիր եվ անսպասելի էր.
Ինչպես հաղորդում է «Georgian Times՚» /Վրաստան/ իր հունվարի 28-ի համարում ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ունի հայ-վրացական ակունքներ. Ծնվել եվ մեծացել է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, եւ իրական ազգանունը Քալանթարով է ... իսկ Լավրովը դա իր հերացու ազգանունն է.
Ահա նյութը
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Առօրյա | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
1878 թվականի փետրվարի 19-ին Կոստանդնուպոլսի Սան-Ստեֆանո կոչվող ծովափնյա ավանում կնքվեց պայմանագիր: Պայմանագիրը կնքող կողմերը Ռուսաստանն ու Թուրքիան էին: Այս պայմանագրով Ռուսաստանը մեծ նվաճումներ ունեցավ, որով տիրեց Արեւմտյան Հայաստանի մեծ մասին: Կովկասում Ռուսաստանը մեծ ազդեցություն ստացավ: Ի հեճուկս Ռուսաստանի եւ հայ ժողովրդի (որը կարծես վերջապես դուրս էր գալիս թուրք-պարսկական դժնդակ տիրապետությունից), կրկին առաջ եկան եվրոպական երկրների շահերը, որոնք չէին ցանկանում թույլ տալ Ռուսաստանին դառնալ աշխարհաքաղաքական լրջագույն սուբյեկ: Եվրոպական երկրների նպատակն էլ նաեւ այն էր, որ նրանք ձգտում էին դուրս չմնալ Ասիայից եւ դրա համար նրանց անհրաժեշտ էր ունենալ լրջագույն ազդեցություն Օսմանյան Թուրքիայի վրա:
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Քաղաքականություն | 9 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ու դուք ցանկանում եք, որ մեր ընտրողները հասկանան, թե ինչո՞ւ եւ ո՞ւմ ընտրել ընտրությունների ժամանակ…
Մեր հասարակությունը որպես Գյումրու քաղաքապետ պատրաստ է ընտրել միայն Վարդանիկին, մեր ժողովրդի քաղաքացիական գիտակցությունը ոչ մի բանով չի գերազանցում Վարդանիկի ուղեղին, ու մեր ընտրողների հավատն առ Աստված ոչ մի բանով ավելի բարձր չէ, քան Շիրակի թեմի առաջնորդինը…
Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Հասարակություն | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ուշագրավ հոդվածի հանդիպեցի թերթ.ամ-ում, որից որոշ մեջբերումներ ցանկանում եմ ներկայացնել բոլորիս ուշադրությանը: Ամբողջական հոդվածին ծանոթացեք այս էջում:
2008 թ. 9 ամսում պետական բյուջե են մուտքագրվել 436 մլրդ դրամիհարկեր, որից 95 մլրդ դրամը կամ 22%-ը վճարել են խոշոր հարկատուների առաջին տասնյակում ընդգրկված ընկերությունները:
Ստորեւ առանձնացրել եմ որոշ ընկերություններ, որոնք քիչ թե շատ ծանոթ են մեր հանրությանը:
• 1-ին տեղ՝ «Ղ-Տելեկոմ», 23 մլրդ դրամ
...
• 3-րդ տեղ՝ «Հայռուսգազարդ», 12 մլրդ դրամ
• 4-րդ տեղ՝ «ԱրմենՏել», 11.5 մլրդ դրամ
• 5-րդ տեղ՝ «Ալեքս-Գրիգ», 8 մլրդ դրամ
• 6-րդ տեղ՝ «Ֆլեշ», 7 մլրդ դրամ
• 7-րդ տեղ՝ «Քաղպետրոլսերվիս», 7 մլրդ դրամ
• 8-րդ տեղ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», 4.6 մլրդ դրամ
• 9-րդ տեղ՝ «Հայկական երկաթուղիներ», 3.6 մլրդ դրամ
• 10-րդ տեղ՝ «Գրանդ տոբակո», 3.6 մլրդ դրամ
• 11-րդ տեղ՝ Ատոմակայան, 3 մլրդ դրամ
• 12-րդ տեղ՝ «Ինթերնեյշնլ Մասիս տաբակ», 2.8 մլրդ դրամ
• 13-րդ տեղ՝ «Մաքուր երկաթ», 2.8 մլրդ
• 14-րդ տեղ՝ «Պարես Արմենիա», 2.7 մլրդ դրամ
...
• 17-րդ տեղ՝ «Արդշինինվեստբանկ», 1.9 մլրդ դրամ
• 19-րդ տեղ՝ «Արսօյլ», 2.2 մլրդ դրամ
...
• 28-րդ տեղ՝ Երևանի կոնյակի գործարան, 1.8 մլրդ դրամ
...
• 30-րդ տեղ՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ», 1.5 մլրդ դրամ
...
• 36-րդ տեղ՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը», 1.5 մլրդ դրամ
• 37-րդ տեղ՝ «Հայկական երկաթուղիներ», 1.3 մլրդ դրամ
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Նորություններ | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հարգելի բլոգերներ,
հայեցում ենք Ձեր ներողամտությունը՝ մեր կայքի աշխատանքների մեկօրյա ընդմիջման համար: Տեխնիկական խնդիրներ կային՝ կապված հոսթինգի հետ: Մոտակա մի քանի օրվա ընթացքում հնարավոր է կրկնվեն կարճատեւ ընդմիջումները:
Միեւնույն ժամանակ շնորհակալություն եմ հայտնում Ժոժոբային, որ երեկվա ու նախորդ օրվա իր գիշերային կյանքը գրեթե ամբողջովին նվիրեց կայքն այլ՝ ավելի կայուն հոսթերի մոտ տեղափոխելու վրա:
Շնորհակալություն:
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Հայտարարություններ | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Երեւան է ժամանել համաշխարհային ջազ-ոռք աստղ Al Jarreau-ն: Վաղը նա համերգով հանդես կգա Օպերայի շենքում:
Ինքս այս հիրավի անկրկնելի երգչի երկրպագուն եմ սկսած բարձր դպրոցական տարիքից: Այն տարիներին գժվում էի նրա ձայնի ու կատարման վարպետության համար: Հիմա՝ նույնպես: Այն ժամանակ Al Jarreau Երեւանում լսող համարյա չկար, ես էի ու իմ նման եւս մի քանի տասնյակ երիտասարդներ: Մյուսները «լռվել էին» Տոտո Կուտունիոյի ու նման պրիմիտիվ երգերի վրա: Թող չվիրավորվեն իմ նման որակման համար, սակայն չեմ կարծում, որ Al Jarreau հասկացող եւ սիրող անձը կարող է Տոտո, Պիպո կան այլ -ո-էր լսել ու հաճույք զգալ:
Ինչեւիցէ: Իմանալով, որ այս աստղը Երեւանում է, ինձնից ուրախ գնացի տոմս առնելու: Շախ-ով գնացի ու մատ եղած հետ եկա: Ասացին, որ 30-հազարանոց տոմսերը սպառվել են, ու մնացել են միայն 60-հազարանոց տոմսերը: Շատ տխրեցի, որ ի վիճակի չէի ինձ թույլ տալ մի քանի տոմս գնել: Սակայն ուրախացա, որ, թեկուզ տասնյակ տարիներ անց, Հայաստանում սկսել են Al Jarreau լսել, ու տոմսերն էլ սպառվում են: Իրոք, ուրախ եմ այս փաստի համար…
Իսկ ես… ոչինչ, կբավարարվեմ այսպես, վիրտուալ տեսնելը եւ լսելը այս ջազ-ռոքի արքային…
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Նորություններ | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Այսօր ներկա էի ՀԱԿ-ի հերթական հանրահավաքին: Այն ավելի մարդաշատ էր, քան նախորդ անգամ, իմ կարծիքով Մատենադարանի դիմաց եւ հարակից տարածքներում հավաքվել էին մոտ 40 հազար միտինգավոր:
Եկել էին մարդիկ տարբեր ակնկալիքներով: Ես՝ նույնպես: Ու Լեւոնը դարձյալ անակնկալի բերեց բոլորին: Նա հայտարարեց, որ ելնելով Հայաստանի՝ արտաքին քաղաքական շատ ծանր իրավիճակից, ու նաեւ այն իրողությունից, որ ընդդիմության ակտիվացումը մի լրացուցիչ բեռ կարող է դառնալ առանց այդ էլ արտաքին ուժերի տակ ճկված Սերժի համար, որոշվում է մի քանի ամիս դադարեցնել հանրահավաքները եւ Սերժին ժամանակ տալ՝ լավագույնս դուրս գալու ստեղծված իրավիճակից: Հատուկ նշվեց, որ սա բնավ չի նշանակում պայքարի ավարտ, այլ՝ ժամանակավոր դադար:
Սկզբում հավաքված ժողովուրդը շոկի մեջ էր: Հետո աստիճանաբար հասկացավ ե՛ւ պահի լրջությունը, ե՛ւ առաջին նախագահի իմաստությունը: Չեմ թաքցնի՝ ես նույնպես: Իսկ այն, որ հասկացանք, երեւաց երթից եւ այն մթնոլորտից, որը տիրում էր երթի մասնակիցների շուրջը:
Ահա՛ ելույթի ամբողջական տեքստը:
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Քաղաքականություն | 16 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ի պատասխան ինձ տրված հարցի ... այստեղ սկբում մի մեկնաբանություն գրեցի, հետո որոշեցի, որ իմ գրածն ավելի շուտ առանձին հոդված է, քան թե մեկնաբանություն եւ որոշեցի Վերվարածների նման մի կինոյից 2 հատ սարքել՝ կարճ մեկնաբանությունը կմնա իր տեղում, իսկ հոդվածը՝ իր:
Ահավասիկ
Մեկն էլ հարցնի, թե դու ի՞նչ գործ ունես Internet Cafe-ում, հը՞ն:
Դա մի առանձին թեմա է, եվ ավելի շատ տրագիկ, քանց կոմիկ: Իմ մոտ վերջին մի քանի օրը մի անհաջողություն մյուսի վրա է գալիս, նույնիսկ չեմ հիշում, երբ եմ վերջին անգամ եղել նման շրջապտույտում. Չմանրանալով, ասեմ, որ վերջին ակորդը եղավ այսօր, երբ 19’ ԼՍԴ ՛մ սիրած եւ դժվարությամբ արտասհամաններից բերած մոնիկս թքեց իմ աչքիս առաջ.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Առօրյա | 7 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ակնկալո՞ւմ եք ինչ-որ նոր բան…
Գրառման հեղինակ՝ Մտահոգ | Բաժինը՝ Հայտարարություններ | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը