Ժամանակ առ ժամանակ, երբ քաղաքական բեմն ազատ է, հուսով եմ, դեմ չեք լինի ըմբոխշել հայկական ժամանակակից նկարիչների գործերը: Հավատացած եմ, որ մեզնից շատ-շատերն վերջին անգամ գնացել են դպրոցում, էն էլ լավագույն դեպքում պատկերասրահ չի եղել, այլ Հեղափոխության թանգարան, կամ էլ Թումանյանի տուն-թանգարան:
Ահա նա… մեկնաբանությունները թողնում եմ ձեր դատին:
Born in Yerevan, Armenia on June 3 rd, 1964. From 1979 to 1983, studied in the School Of Arts in Yerevan, majoring in painting.
From 1986 to 1992, a student at State Institute of Theatrical and Painting Art of Yerevan, majoring in graphics. From 1992 to 1993, taught art in Children’s Center of Arts in Yerevan. From 1993 to present time, a professor at State Academy of Arts in Armenia. In 1997, Abraham became a member of the United Artist of Armenia.His exhibitions are as follows: 1990 - Moscow, Russia, Bulgaria 1992 - Special Artist Show in Syria, United Arab Emirates, Kuwait 1993 - Tel Aviv, Israel 1994 - Paris, France, Moscow, Russia 1996 - Sophia, Bulgaria 1997 - Yerevan Center of United Artist of Armenia 1998 - Canada 2000 - Holland, Germany 2001 - Yerevan Dedicated to 1700 years of Christianity in Armenia.
Abraham’s two paintings were awarded Highest Price in Graphics. 2002 - Washington D.C., U.S.A. 2003 - Paris, France Abraham is married and has two children; a beautiful family, full of life and creative ideas. He is a professor at the State Academy of Arts in Armenia.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ ՀՀ քաղաքացիներ | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Մեր իսկ թուլությունը եւ անմեղսունակությունը մի կողմի վրա դրած՝ սպասում էինք, թե եվրոպացի քեռիները ի՞նչ գնահատական են տալու մեր ներկա վիճակին: Ով որ տեղյակ չէ, ասեմ, որ անմեղսունակությունը անմեղության հետ որեւէ կապ չունի: Անմեղսունակ՝ նշանակում է իր մեղքը չգիտակցող, չհասկացող, որի համար որեւէ պատասխանատվություն չի կրում: Օրինակ, անմեղսունակ կարող են ճանաչվել որեւէ հանցագործություն կատարած հոգեկան հիվանդները: Եվ ահա մենք, ըստ իս, ե՛ւ թույլ ենք՝ այնքան թույլ, որ մեր խնդիրների լուծումը տեսնում ենք դրսում, այն էլ այնպիսի խնդիրների, որոնք մենք ինքներս կարող էինք եւ պարտավոր էինք լուծել, ե՛վ անմեղսունակ ենք, որովհետեւ գրեթե չենք տարբերվում հոգեկան հիվանդներից (թող ներեն ինձ այդ մարդիկ, թեեւ, մյուս կողմից, կան հոգեկան հիվանդներ, որոնք շատ հեռու են դեբիլիզմից):
Վաղուց է չէի գրում, հիմա ժամանակ ունեմ մի քիչ բացվելու եւ արտահայտվելու որոշ մտքեր:
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Առօրյա | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հրանտ Մելիք-Շահնազարյան - ով է սա ՞
Այսօր պարզեցի, որ «Միտք» վերլուծական կենտրոնի շեֆ է.
Ձեզ որեւէ բան ասում է՞. Ինձ ոչ
Բա ոնց անենք, որ հասարակությունը իմանա նրա մասին ՞
Օրինակ վերցնենք նրա /հավանաբար/ բարեկամից Լևոն Մելիք–Շահնազարյանից. Երեվի հիշում եք այս հանճարին .. .ով անցյալ տարի պնդում էր, որ Ալեյեվի կամ հայրը կամ որդին իր դեմ մահափորձ էին կազմակերպել իր Պտղնում գտնվող դաչայում.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Այսօր հայրս տուն եկավ ու տեղեկացրեց,որ թերթի կրպակում իրեն հաղորդել են, թե՝ «առավոտից եկել, Հայկական ժամանակի բոլոր թերթի կապոցները հավաքել են...»: Նույնը նրան ասել էին մի քանի այլ կրպակներում…
Մտածեցի, թե՝ էդ ի՞նչ են տպել, որ չեն թողել,որ տպագրված նյութերը հասնեն ժողովրդին: Պարզվում է,որ սովորական հայկական տարբերակ է:
Ընթերցում եմ ա1պլյուսում.
Այսօր «Հայկական Ժամանակ» օրաթերթը լույս չի տեսել բացառապես տեխնիկկական պատճառներով,- «Ա1+»-ին տեղեկացրեց թերթի պատասխանատու Հայկ Գեւորգյանը: Ըստ նրա երեքշաբթի, սովորականի պես, թերթը կհասնի ընթերցողին եւ այսօրվա համարի չուշացող, հեղինակային նյութերին ընթերցողը կծանոթանա երեքշաբթի:
Մեր հարցին, թե արդյոք «տեխնիկական պատճառը» պայմանավորված չէ թերթի երեկվա համարում մեծ աղմուկ հանած այն նյութի հետ, ըստ որի Ազգայի ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հանրապետությունում փողեր են լվացվել 95 միլիոն դոլարի, թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը նշեց, որ խնդիրը զուտ տեխնիկական է.թերթի այսօրվա համարը ուշացրել են տպագրության:
Օգտվելով առիթից, Հայկ Գեւորգյանը ներողություն խնդրեց ընթերցողներից:
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Նորություններ | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Երեվի շատերդ կհիշեք անցյալ տարվա սկանդալը, երբ Ֆրանսիայի պրեզիդենտի կնոջ նկարը գնվել եվ առաջադրվել էր Christie’s աճուրդային տան կողմից 91 000 դոլար արժողությամբ.
Նկարը /ֆոտոնկարիչ Միշել Կոնտ/ արժեքը աճուդի ժամանակ բարձրացավ մոտ 20 անգամ եվ բաժին հասավ Չինաչի մի կոլեկցիոների ի զարմանս շատ-շատերի, որոնք սպասում էին, որ նկարը ձեռք կբերի Սարկոզի դրածո մարդկանցից մեկը.
Հիմա էլ նոր սկանդալ.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Նորություններ | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Երեկ երբ գրեցի Castellers de Vilafranca հոդվածը /արդեն ուշ գիշեր էր/ եվ պատրաստվում էի վերջացնել գործերս եվ պարկել քնելու ... երբ հանկարծակի զանգեց հեռախոսը. Չեմ թաքցնի, չնայած նրան, որ ես գիշերային մարդ եմ, բայց միշտ էլ վախեցել եմ գիշերային զանգերից. Ինչ որ գույժ կա այս զանգերում. Ես միշտ հեռախոսը վերցնելիս սպասում եմ ամենավատին.
Հուսով եմ շատ-շատերն կհասկանաք ինչ նկատի ունեմ.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Առօրյա | 10 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Շատ լավ ըմբռնելով /հլը մի հատ խորացեք, ինչ պատմական բառ են օգտագործում/, որ շատ շատերին այստեղ բացի Լեվոնի ծննդյան տարեդարձից, միայն Նիկոլի հանճարեղ պատմվածքներն են հետաքրքրում /էլ չեմ ասում Վանոյի բանաստեղծությունների մասին/, բայց ինչպես առօրյա կյանքում ես խմելուց բացի քաղցրակեր եմ /նկատի չունեմ միաժամանակ/, այնպես որ համեղ շոկոլադից չեմ հրաժարվում երբեք.
Այնպես որ, մեկ-մեկ եթե ոչ միշտ շոկոլադը մարդուն հարկավոր է, էլ չեմ ասում նրա մասին, որ որոշ հետազոտությունների տվյալներով շոկոլադը մարդկանց կարող է «տրամադրել» երջանկության վայրկյաններ.
Լավ թողնենք նախաբանը, եւ անցնենք բուն նյութին. Մի խոսքով Ռելաքս
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հումոր | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Չխորանալով հաղորդման ֆորմատի, հայկական տեսակի եվ հատկապես ժյուրիի անդամների վրա .. փորձեմ ձեզ ներկայացնել մեկ հատված ոչ հայկական տարբերակից.
Գնահատեք ինքներդ
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Առօրյա | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հարգելիներս,
շնորհավորում եմ բոլորիս նոր` 2009 տարին մուտք գործելու կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, հաջողություններ ու լիքը լավ բաներ:
Ետ նայելով այս` անցնող տարվան, թող մեզ Աստված տա իմաստություն, ուժ ու համբերություն` շարունակելու անավարտ գործերը եւ ձեռնարկելու նորերը:
Իմ համար տարին եւ լավ էր, եւ վատ: Վատ էր` կապված ընդհանուր մեր երկրի վատ վիճակից: Վատ էր, քանի որ այս տարի տեսանք այն, ինչին այդպես էլ չէինք հավատում ոչ մեկս, այդ թվում` ես: Կարեւորն այն է, որ տեսնելուց չկուրանանք ու մտքներս էլ չմթագնվի: Մինչեւ սեպտեմբեր ինքս խելքի չէի գալիս ու պարզապես օր էի մթնեցնում: Հետո, ինչպես միշտ, ժամանակը սկսեց բուժել բոլոր վերքերը: Եվ երեկվա արհավիրքը հիմա դարձել է պարզապես վատ հիշողություն:
Տարին ինչ-որ մի տեղ լավ էր, գուցե ոչ այնքան լավ էր, որքան` կայուն: Խոսքս գործնական կյանքիս մասին է: Մեծ թռիչքներ չեղան, սակայն, կորուստներ էլ չեղան: Երեւի լուրջ գործ չունեմ “դրած”, դրա համար էլ կորուստներ էլ չեմ ունեցել: Հարազատներս, ընկերներս կողքիս են, փառք Աստծո, դրանից լավ բան չեմ էլ պատկերացնում:
Մեկ անգամ եւս բոլորիս մաղթում եմ առողջություն, այսինքն` մարմնական, հոգեկան եւ սոցիալական բարվոք տարի ու ապագա:
Սիրով` Ֆ5-ադմին:
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Հայտարարություններ | 11 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ողջույն, հայեր…
Մի քանի ժամ առաջ վերադարձա Կապանից՝ առոք-փառոք, ու Ժոժոբայի ասած ապրանքն էլ՝ ձեռքիս: Չգիտեմ, թե երբ եք վերջին անգամ եղել Սյունիքում (ինքս եղել էի այս գարուն-ամռանը), ուստի եւ մոտս ցանկություն առաջացավ մի քանի բառով ներկայացնել այս տարածաշրջանը՝ տարեմուտին:
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Առօրյա | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը