Մի երազ տեսա:
Երազիս մեջ կույր էի: Կույր ու բախտավոր: Բախտավոր, քանզի չէի տեսնում կոտորածներ ու բռնագաղթ, այրված գյուղեր ու խարխլված ճակատագրեր, գանգերի բլուրներ ու չորացած մարդիկ: Չէի տեսնում հայրենազուրկ ուրվականներ, որդեկորույս կիսամեռներ ու հոգեդարձ հալածյալներ:
Չէի տեսնում մահվան մահճում հանգչողի մարող հույսը, ու Ավետարանի էջերում «ինչո՞ւ»-ի պատասխանը փնտրողի անվերջ արտասուքը չէի տեսնում:
Գրառման հեղինակ՝ Phenomen | Բաժինը՝ Արձակ գործեր | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
«Սա Հայոց ցեղասպանության ամենամյա հիշատակման համար հիրավի ողբերգական մեկնարկ է»:
«Հիշյալ համատեղ հայտարարությունը Հայաստանի կառավարության ցայժմ կատարած ամենալուրջ ռազմավարական վրիպումներից մեկն է»,- կարծում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Հայոց ցեղասպանության հիշատակի օրվանից` ապրիլի 24-ից երկու օր առաջ, եռակողմ հայտարարություն է տարածվել Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի կառավարությունների կողմից, որում նշվում է. «Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ»:
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Նորություններ | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ի՞նչ է սա՝ հերթական նախընտրական խա՞ղ, թե՞ լուրջ մտադրություն: Ա-մեկ-պլյուսից տեղեկանում ենք, որ…
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վերջին ամիսներին եղել է Հայաստանի պետական-քաղաքական օրակարգի առանցքային հարցը։
ՀՅ Դաշնակցությունը բազմիցս հայտարարել է, որ երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ միայն։ Առանց նախապայմանների շրջափակման վերացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ ճանապարհի սոսկ առաջին քայլերը կարող են լինել։ Մեզ համար բացարձակապես անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը մեր պետության ինքնիշխան եւ կենսունակ լինելիության եւ սերունդների՝ ազգային-պետական իրավունքների հաշվին։
Հաստատակամ այս սկզբունքներին՝ մենք անընդունելի եւ դատապարտելի ենք համարում Հայաստանի Արտաքին գործերի նախարարության կողմից Թուրքիայի հետ ապրիլի 22-ի հայտարարության ստորագրումը։
Մենք գտնում ենք, որ հայ ժողովրդի մեծագույն ողբերգության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի անմիջական նախօրեին եւ Թուրքիայի ղեկավարների վերջին շրջանում կատարած՝ Արցախյան հիմնախնդրի եւ ընդհանրապես բացահայտ հակահայկական հայտարարությունների ու նախապայմաններ թելադրելու պայմաններում, այդ փաստաթղթի ի հայտ գալը հարվածում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին։Արձանագրելով, որ այս ընթացքը ենթադրում է բացասական առումով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիային իր մասնակցության նպատակահարմարության հարցը կքննարկի առաջիկա օրերին»,-ասված է հայտարարության մեջ:
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Հայտարարություններ | 14 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
կամ Չոբանի երկիր Հայաստանս-4
Բոլորդ տեղյակ եք երեւի, թե ինչպես եւ ինչու Սերժ Սարգսյանը ստեղծեց մի ակումբ, ու անունն էլ դրեց՝ խորհուրդ, վրան էլ մի հատ վրադիր՝ հանրային: Ու ինչպիսի ինտրիգներ առաջացրեց այս ակումբը երկար ժամանակ ինչ-որ պաշտոնի (թեկուզ՝ ձեւականորեն) ձգտող մի խումբ «հայրենասերների»՝ մարդկանց, ովքեր գրասենյակային մե՜ծ սեղան ունենալու, քարտուղարուհի ունենալու, ու եսիմ էլ ինչ անձնական ամբիցիաներից ինքնաբավարարվելու համար պատրաստ էին անգամ նախագահականի ավտոպարկի գառաժի պետը դառնային, մենակ թե՝ առավոտներն իրենցից գոհ սափրվեն, նախաճաշեն ու գնան գործի:
Ինչքա՜ն քիչ բան է պետք մարդ արարածին՝ երջանիկ դառնալու համար՝ աթոռ, պաշտոն ու անմիջապես նախագահին զեկուցելու հնարավորություն: Եվ ինչքան մեծ բաներից է պատրաստ նույն մարդ արարածը հրաժարվելու իր կյանքից՝ իր անունից, հեղինակությունից կամ պատվից:
Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Քաղաքական սողուններ | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հարգելի հեղինակներ եւ մեկնաբաններ,
Մոտենում է ապրիլի 24-ը՝ համայն հայության, ինչպես նաեւ մի քիչ կարեկցանքի զգացումով օժտված ոչ հայերի սգո մեծ օրը…
Եկեք քննարկենք այն հարցը, թե՝ արդյոք, ունենալով նման մեծ կորուստ, մենք դաս ենք քաղել: Արդյոք վտանգ կա, որ Մեծ եղեռնի համաշխարհային ճանաչումը նպատակից վերածվում է միջոցի: Արդյոք արժե մանկահասակ երեխաների ձեռքը բռնել ու գնալ Ծիծառնակաբերդ, թե՞ պետք է թողնել, որ նրանք մեծանան, ԸՆԹԵՐՑԵՆ ու հասկանան, թե ինչ է կատարվել այդ սեւ օրերին… Արդյոք Թուրքիայի հետ հարեւանություն անելը պետք է դառնա օրակարգ, եւ այլն… եւ այլն…
Հուսով եմ, որ Փիլիսոփան եւ մյուսները իրենց պատմական տեղեկություններով մեզ կօգնի ճիշտ հասկանալ, թե ինչ է եղել իրականում: Կարծում եմ, Ժոժոբան կգտնի նկարներ, որոնք կբացահայտեն շատ հարցեր…
Սպասում եմ անկեղծ, ու մերօրյա քաղաքականությունից հնարավորինս հեռացված գրառումներ:
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Հասարակություն | 37 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Երեկվա գրական գեղեցիկ երեկոն ֆ5-ում միտք առաջացրեց Չարենցին նվիրված թեմա բացել: Այս թեման էլ նվիրենք հայ մեծանուն գրողին ու նրա ստեղծագործություններին:
Շա՜տ եմ սիրում Չարենցի ահա այս ստեղծագործությունը… Խիստ արդիական է:
Գրառման հեղինակ՝ Marat | Բաժինը՝ Չափածո գործեր | 8 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ներկայությանս առաջին ասեղը… Սրսկվեք
Ճանաչեք զիմաստություն և զխրատ, իմացեք զբանս հանճարոյ:
***
Ով եմ ես, Աստված,
Երբ չլինելուս համար պետք էր լոկ
300 դրամ 20 տարի առաջ:
Ինձ ծնեց, գուցե, մեկի ուշացած
Վայելքի լկտի անզգուշությունը,
Ու ամեն գիշեր քնում է ինձ հետ
Մեկի հարամած, խանգարված քունը:
Ոչ մեկ իմ բախտին բաժակ չշրջեց,
Տեսնելու համար արու եմ, թե էգ,
Իմ էս չընդհատված անգոյությունը
Տեսնես ում էր պետք:
Ու քանի մեկը հղի էր ինձնով,
Ինձ թվում էր, թե այդ ես եմ հղի`
Չգիտեի, ախր, ինչպես բացատրել
Սրտխառնոցը իմ:
Անխուսափելի կյանքի զգացում էր,
Շտապեցրած մի քիչ, մատուցված հում-հում,
Որ աշխարհ չեկած, արդեն նկատեի`
Լացով են ծնում, լացելով ծնվում:
Ամեն մեկը իր գորշ կյանքն է ողբում,
Ամեն մեկն ունի իր սգո սյունը,
Ինձ էլ երևի բաժին է հասել
Էս աբորտ չարած դժգոհությունը:
Ով եմ ես, Աստված,
Երբ իմ լինելու համար հերիք էր
19 գրամ 20 տարի առաջ…
***
Իմ շուրթերը վաղուց ցամաքած են
Ու կերածս միայն ցամաք հաց,
Երեկվա իմ անմեղ, կույս մտքերը
Դարձել են անխիղճ բախտի քացը:
Ես գլուխը դեռ իմ չեմ կախել,
Էդ ամենը գրո՜ղ է, հեչ է,
Ես պատրաստ եմ էլի բղավել,
Աշխա՜րհ, հանվել եմ, լի՛ց մեջս:
Երեկվա հարվածածդ տեղերը,
Ձեռքդ դի՛ր, դու զգու՞մ ես, դեռ գոլ են,
Եթե դու էդքան առնական ես,
Ես, ուրեմն, կրքո՛տ արվամոլ եմ:
Ես դռան դեմի անտեր շունն եմ,
Դե զարկի՛ր, իմանամ, ո՜վ է տերը,
Ես սիրում եմ ծեծված էս վիճակը,
Երբ ներսիցս հորդում են տողերը:
Գրառման հեղինակ՝ Դորիան | Բաժինը՝ Չափածո գործեր | 76 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական «Новое Время» թերթին տված հարցազրույցում, գնահատելով ինտերնետի դերն ու նշանակությունը մեր օրերում, ասել է, որ ինտերնետն այսօր երկխոսությունների համար լավագույն հարթությունն է, քանի դեռ ավելի հասարակական տեսակետից նշանակալի, կենցաղ ու տուն թափանցող, միևնույն ժամանակ ուղիղ հաղորդակցման հնարավորություն ընձեռնող միջոց դեռևս չի հայտնաբերվել:
Դիտարկելով Ռուսաստանում ինտերնետային ցանցի զարգացման հեռանկարները, Մեդվեդևը օրինակ է բերել նշյալ բնագավառում Հայաստանի առաջընթացը: Նա մասնավորապես ասել է:
«Ես վերջերս ներկա էի WIMAX հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման միջոցառմանը Հայաստանում, և ուղղակի նախանձեցի մեր հայ բարեկամներին, որովհետև այդ փոքր երկիրը ամբողջապես ծածկված է ինտերնետ հասանելիությամբ: Նրանք ծածկել են ողջ տարածքը, բացարձակապես ամեն անկյուն:
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հումոր | 5 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հայաստանյան քաղաքական կյանքը վերջերս այնքան էլ աշխույժ չէ, ու մեր բլոգը ինչ-որ չափով շեղվել է քաղաքական թեմաներից: Այս հունը համաչափ պահելու համար բացում եմ հետևյալ թեման՝ խնդրելով բոլորիս, այդ թվում նաև ինձ, հնարավորինս հեռու մնալ քաղաքական մեկնաբանություններից (առայժմ, որպես սկիզբ) ու գնահատել «չոր, թվային» փաստեր:
Մտքովս անցած թեման երկրի տնտեսությունն է, ավելի ճիշտ՝ փակ տնտեսական համակարգի (ինչպես դա անվանում են մակրոտնտեսության առաջավոր հեղինակները) զարգացման հեռանկարները:
Գրառման հեղինակ՝ Phenomen | Բաժինը՝ Հասարակություն | 14 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ինչպես եւ խոստացել էի, զմայլվեք մեր իրականությամբ:
Տվյալները վերցվել են «ՀՀ-ում մարմնավաճառների եւ տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց խմբերի չափերի գնահատման Հաշվետվություն, 2008թ.»-ից:
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Նորություններ | 82 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը