Կա ընդունված մի արտահայտություն՝ «Հետիոտնը լինում է կամ արագ, կամ մեռած»
Դե, իսկ այս մեկի մասին - ասել, որ բախտավոր է, նշանակում է ոչինչ չասել
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Առօրյա | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հայկական սպամերներ - պայքարենք իրենց իսկ մեթոդներով
Հայկան սպամ - սա համեմատաբար նոր երեւույթ է (նկատվում է վերջին 4-5 տարիների ընթացքում):
Տվյալ հոդվածը նպատակ չի հետապնդում խոսել հայկական սպամի պատմագրություն, շարժառիթների կամ պատճառաբանության մասին. դրա համար կան լրագրողներ, ում միայն թեմա տուր, այնպիսի հոդված կմոգոնեն, որ նույնիսկ Վարդան Կուշնիրը գերեզմանում շուռ կգա: Մի երկու հոդված գրելուց հետո փոխում են իրենց մասնագիտությունը եւ համայն մարդկությանը սկսում ներկայանալ, որպես «Սպամի փորձագետ».
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 32 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Պարզապես ցնցված եմ: Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք:
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Նորություններ | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ոստիկաններով շրջապատված լինելը դառնում է Սերժ Սարգսյանի այցեքարտը, և նա, ամենայն հավանականությամբ, պատմության մեջ կմտնի հենց այդ իմիջով։ Նույնիսկ հեռավոր Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում նրան ու ժողովրդին բաժանում են ուժայինները՝ դառնալով ՀՀ գործող նախագահի միակ «հենարանը»։
Եթե հիշում եք, ոստիկանական հզոր պատնեշ կար նաև Ս. Սարգսյանի երդման արարողության ժամանակ, երբ նա պատրաստվում էր աշխատանքի անցնել Բաղրամյան 26 հասցեում, և մայրաքաղաքի կենտրոնն այդ օրը հիշեցնում էր անմարդաբնակ մի տարածք, որը զորքը գրավել է, շարքային քաղաքացի չկար Ազատության հրապարակի տարածքում, ուր տեղի էր ունենում հպարտ մենության մեջ մնացած Սարգսյանի «թագադրումը»։
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Քաղաքականություն | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հարգելի Բիլայնի Բաժանորդների աջակցման ծառայություն, ես, Դավիթ Կ. Դ-ս համարվում եմ ձեր բաժանորդը, հեռ. 09101****.
Մի քանի օր առաջ /11.10.2009/ նոր հեռախոսս ուսումնասիրելիս պատահաբար հայտնաբերեցի նոր բաժիններ իմ իսկ հեռախոսում, որն ի դեպ միացված չէ ինտերնետին: Ահա այստեղ տեսնելով նոր բաժին մտա այնտեղ /Menu -> Services -> Beeline -> Beeline -> Zvarchanq -> Astghagushak/:
Եվ որքան մեծ էր իմ զարմանքս երբ սղմելով տրանսլիտով գրված առաջին իսկ կենդանակերպի նշանի վրա, մի քանի վայրկյան հետո ստացա կարճ հաղորդագրություն Բիլայնի կողմից, որ ես բաժանորդագրվեցի Աստղագուշակ ծառայությանը:
Գրառման հեղինակ՝ David | Բաժինը՝ Բաց նամակներ | 11 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Խնդրում եք արտահայտել ձեր կարծիքն այս դիպվածի կապակցությամբ: Երեք օր առաջ մեքենայով տեղ էին գնում, երբ հանկարծ նկատեցի որ Երեվան-Սեվան մայրուղու վրա ավտովթար է եղել: Մեքենան կանգնեցրեցի եվ որոշեցի տեսնել ինչ է կատարվել: Ես բժիշկ եմ, եվ իմ հարկադիր կանգառս պայմանավորված չէր միայն հետաքրքրասիրությամբ:
Մեքենայի մեջ թողնելով կնոջս եվ 2 երեխաներիս շարժվեցի հավաքված մարդկանց ուղղությամբ: Կինս տեսնելով, որ մեքենայի մեջ եմ թողել նոր հեռախոսս որոշում է տեսնել ինչ ֆունկցիաներով է նա օժտված: Հեռախոսը վերցրել էի մի քանի օր առաջ, հեռախոսահարն նույնպես /Բիլայնից/ այնպես որ ես ինքս էլ չեմ հասցրել դեռեւս լրից ծանոթանալ նրա բոլոր հնարավորությունների հետ:
Գրառման հեղինակ՝ David | Բաժինը՝ Առօրյա | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Այսօր Գագիկ Ծառուկյանը ընդունել է Ռուսաստանի գրողների միության պատվիրակությանը իրեն պատկանող «Նոյ» գործարանում.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հումոր | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Եկեք փորձենք տեսնել ինչ զարգացումներ են սպասվում Հայաստանում այս դեպքերի համատեքստում.
Թողնեք վանկարկումներն այն մասին՝ լավ է, թե վատ /խոսքն պայմանագրի ստորագրման մասին է/. Միանշանակ է, որ ամեն դեպքում գոնե սփյուռքն մեծամասնությամբ դեմ է պրոտոկոլների ընդունմանը եվ հետեւաբար ԱՅՈ ասելուն.
Ի՞նչ տրամադրվածություններ են հայաստանում ՞
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Քաղաքական սողուններ | 10 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հոկտեմբերի 6-ին «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Տրանսվերսալ թատրոնը (ԱՄՆ/ Հոլանդիա) Տիկնիկայինի բեմում հանդես եկավ «Blue shade» («Երկնագույն ստվեր») դրամատիկ կատակերգությամբ, որ բեմադրել է դրամատուրգ Բրայան Ռեյնոլդսը: Ներկայացումը, որի պրեմիերան կայացել է այս տարվա սեպտեմբերին՝ Ամստերդամում, «բացեցին» մինետ ձեւացնող դերասանն ու դերասանուհին… այնուհետեւ սեքս, կրակոցներ, հայհոյանք, համբուրվող տղամարդիկ, մի քիչ անհամ հումոր, մյուզիքլային որոշ տարրեր ... Դերասանները ամեն խաղացվող կտորից հետո ծափեր էին ակնկալում, որոնք այդպես էլ չհնչեցին: Ավելի ճիշտ հնչեցին՝ վերջում… քաղաքավարությունից ու հյուրընկալության կանոններից դրդված:
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 11 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Սերժ Սարգսյանի լիբանանյան այցը, թերևս, գագաթնակետն էր։ Բեյրութում երեկ, ըստ էության, արտակարգ դրություն է եղել։ Լիբանանահայերը Սերժ Սարգսյանին օդանավակայանում դիմավորել են շատ «ջերմ»։ Նրանք, ինչպես երեկ մեզ փոխանցեցին Բեյրութից, Սերժ Սարգսյանի մեքենան տեսնելուն պես՝ սկսել են իրենց բջջային հեռախոսները նետել մեքենայի վրա, այնուհետև մեքենայի վրա սկսել են քարեր նետել, սուլել և հայհոյանքներ տեղալ նրա հասցեին։
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Քաղաքականություն | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը