ԳԻՇԵՐ ԵՄ ՈՒԶՈՒՄ
Իմ հոգին նորից գիշեր է ուզում.
Գիշերից պարզ, բաց երկինք է ուզում,
Ուզում է երկինքն աստղով լինի
Ու որ աստղը երազուն լինի…
Գրառման հեղինակ՝ Alik | Բաժինը՝ Չափածո գործեր | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
ԳԱՐՈՒՆՆ Ո?ՒՐ ԳՆԱՐ
,,նվեր գարնան առաջին օրվան”
Գարունն էր գալիս, գարունն էր փթթում,
Ձնհալի թացով աչքերը թարթում
Ու քնից ելնող գեղեցկուհու պես
Երկնքի առաջ իրեն էր զարթում…
Գրառման հեղինակ՝ Alik | Բաժինը՝ Չափածո գործեր | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ես անիծում եմ իմ նախահորը,
Որ կերավ դրախտի անպետք խնձորը,
Ես այդ խնձորի համն էլ չեմ տեսել,
Բայց քիչ դժբախտ չեմ, քան այն ուտողը…
***
Վարդի մոտ բուսած փուշը ինքնագոհ
Կարծում է իրեն նրան համախոհ.
Մարդու հետ ապրող գոռոզ տմարդը
Կարծում է նույնն է իրենց արմատը…
Գրառման հեղինակ՝ Alik | Բաժինը՝ Չափածո գործեր | 12 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Երեվի նկատած կլինեք, որ Ֆ5-ի վրա երբեմն պրոբլեմ էր լինում երկար վերնագրով հոդվածներ տեղադրելն .. Օրինակի համար իմ իսկ տեղադրած «ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ բաց նամակը ՀՀ “արտաքնոցի նախարար” Նալբանդօղլուն» հոդվածն հրապարակելուց հետո կրճատվել էր եւ դարձել «ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ բաց նամակը ՀՀ “արտաքնոցի նախարար” Նալբան...».
Մի խոսքով հիմա այդ պրոբլեմն ֆիկսված է՝ գրեք ինչքան ուզեք. Չէ այդքան էլ մեծահոգի չլինեք, 200 նիշից ավելի թույլ տվող չկա Վերնագրում գրել. Մի մոռացեք, որ ավելի երկար տեքսերի համար «body» կա.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հայտարարություններ | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Այսօր աչքովս ընկավ այս հոդվածը.
«Եթե Հայաստանը չազատի մեր տարածքները, Հարավային Կովկասում մեծ պատերազմն անխուսափելի է»,- հայատարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Բաքվում Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Կելլերի հետ հանդիպման ժամանակ:
«Ադրբեջանն արդեն չի կարող իրեն թույլ տալ սպասել ևս 15 տարի: Այսուհետ խոսքը փոխանցվում է զինվորականներին, և այդ սպառնալիքը գնալով մոտենում է»,- 1news.az-ի փոխանցմամբ` ասել է Սաֆար Աբիևը:
Հիմա սա ի՞նչ է… պարզապես սպառնալի՞ք, թե՞ արդեն սկսել են բոլորին՝ եվրոպացիքին ու մյուսներին տեղյակ պահել, որ չասեն՝ մեզ չէիք ասել…
Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Նորություններ | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
,,ԾԵԾՎԱԾ” ԿԻՆԸ
Հեռու հեռվում փոքրիկ
Մի սենյակ եմ հիշում,
Սենյակում այդ աղքատ
Մի ,,նկար” եմ հիշում.
,,Նկարի” մեջ ծնկաչոք
,,Ծեծված” մի կին եմ հիշում,
Թափված մազեր նուրբ բուրմունք
Աչքին արցունք եմ հիշում…
03.02.09
**** ****
Գիշերը թմրած է,
Հանգել են մտքերը,
Գիշերը ժպտւն է
Քնել են հուշերը:
Ուրախ է գիշերը,
Երբ չկան վերքերը,
Չես տեսնում, չես զգում
Այրող հետքերը…
03.01.09
,,ԷԺԱՆ ՍԵՐԵՐԻՑ”
Գալիս է նորից ,,երազ” տիրուհին,
Հպարտ է, զգաստ ու եղնամարմին,
Պերճանքն է ցնծում հենց միայն տեսքից,
Արբում ես հրաշք նրա բուրմունքից:
Ախ դու նրբագեղ չքնաղ տիրուհի,
Իմ երազաբույր քնքուշ սիրուհի,
Չքանդես հանկարծ խոսքով անզգույշ
Իմ երանավետ աշխարհը անուշ:
Չխոսես, լռիր, չհամարձակվես
Իմ մտացածին աշխարհին դիպչես,
Քո մի ,,ցրտաշունչ” հնչյունը անգամ
Սառույց կբերի, կանի այն եղյամ:
Թող երանությունս մի քիչ էլ տևի,
Թող գոհությունն իմ մի քիչ էլ թևի…
Մի եղիր այդքան էժան ու լկտի,
Թեկուզև պոռնիկ, բայց եղիր հարգի:
24.01.09
...ՈՒ ՄԻ ԽՉՄԱՐ
Խաղողի վազը խչմարը կոտրել
Քիթ բերնի վրա գետնին է փռվել…
Կրծքի տակ պահված լիքը բեր-բարիք
Ունի արևի մի փոքրիկ կարիք:
Կանգնել է ուզում, բայց ,,մեջքը” չկա…
Ափսոս կրծքի տակ այդքան բեր-բարին,
Որ խնամել էր մի ամբողջ տարին,
Որ պետք է հորդեր, մարդկանց զվարթեր,
Լցներ տները, շեմ-մառանները,
Բորբոսն է կապում ցուրտ ու խավարում:
Ելնել է ուզում, օգնողը չկա…
...Մի խչմար է պետք,
Հետը երկու փեռք,
Կիսատ ցանկություն
Մեկ գործողություն…
Խչմարը կոտրած մի վազի նման
Գետնին եմ փռվել քիթ-բերնի վրա…
20.02.09
ՄԵՐ ,,ԳՈՐԾԸ”
Արևը կորել է, չկա,
Շատ անզգույշ է վարվել,
,,Դարանած” ժայռը չտեսնելով
Զարնվել է ու փշրվել:
Փնտրում ենք հիմա անօգուտ,
Փորձում ենք ծվենները գտնել,
Հավաքել փշուրները նրա
Ու նորից իր տեղը դնել:
Դժվար է մեր գործը գիտցեք,
Երկիրը մշուշն է պատել,
Արևի փոքրիկ փշուրները
Վաղուց բորբոսն է կապել:
01.02.09
ԷՍ Ո?ՒՐ ԵՄ ԸՆԿԵԼ
Չգիտեմ այստեղ ի?նչ է կատարվում,
Չգիտեմ այստեղ ես ի?նչ եմ անում,
Այստեղ ինքս ինձ ես չեմ ճանաչում…
Չգիտեմ, թե ես ի?նչ գործ եմ անում:
Չգիտեմ ի?նչ է լույս ու ստվերը,
Չգիտեմ ե?րբ է ծագում արևը,
Ե?րբ են ծողերը լուսը ավետում
Ու այդ ե?րբ եմ ես քնում ու զարթնում:
Չգիտեմ նաև գիշերի գալը,
Չեմ տարբերում ես մութն ու…
Գրառման հեղինակ՝ Alik | Բաժինը՝ Չափածո գործեր | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
ԷԼԻ ,,ԽՆՁՈՐԸ”
Ախ տեր աստված, ներիր հիմարիս,
Կասկածն օձի պես հանգիստ չի տալիս…
Բա մի ,,ոչ ու փուչ” խնձորի համար
Այդպիսի պատիժն շատ չէր ,,անհարմար”,
Ես, ոչնչություն, զավակ անարժան,
Բայց մի? թե Մարդը սրան էր արժան:
Այսքան դարդ ու ցավ, ,,ցամաքած աչքեր”,
Այսքան տառապանք, արյունոտ վերքեր,
Անթիվ, անհամար ավեր հոգիներ
Ու խեղաթյուրված ճակատագրեր:
Դու հզոր ու մեծ, ազնիվ տիրակալ,
Դու`, դատավորդ ամենաարդար…
Թե հողեղեն ենք, մեղքով հավասար,
Պատիժն ինչո?ւ է կիսվել անարդար,
Ինչո?ւ է խեղճը ավել անարժան,
Նրա բաժինը ինչո?ւ է դաժան:
Մեկ հատիկ մեղքը, թեկուզ ահավոր,
Կունենա?ր արդյոք այսքան մեղավոր,
Բա երեխեքը` անմեղ հոգիներ,
Ինչո?ւ են կիսում մեզ հետ մեղքը մեր:
Դու ամենակալ տիեզերական,
Դու մեծ արարիչ, գորովագութ հայր…
Ցասումդ ե?րբ է առնելու դադար,
Պատիժն ինչո?ւ է ախ այսքան երկար,
Ու քանի? հազար տարի է դեռ պետք,
Որ էլ չհիշենք խնձորն այդ անպետք:
Ախ տեր աստված, ներիր հիմարիս,
Խորթ հոր սիրտն անգամ կճաքեր ցավից…
06.01.09
,,ՕՐԿԵՍՏՐԻ ՓՈՐՁԸ”
<Քարոզարշավ>
Հավաքվել է ,,մեր” ողջ օրկեստրը.
Եկեկ են կատուն ու քաչալ շունը,
Բանող եզն ու քաշող գոմեշը,
Խելոք ագռավը, դատավոր էշը,
Էն հիմար կկուն ու չար աղվեսը:
Ոսկե աքլորը, կչկչան հավը,
Էն ամլիկ գառը ու ագահ գայլը,
Պույ-պույ մուկիկը, տզտզան ճանճը
Ու ,,մեր” մնացած ,,հարազատ ցեղը"…
Վերջապես եկավ ,,մեծ դիրիժորը”,
Հիմա կլսենք ,,սոլի-մաժորը”,
,,Նվագողները” աչքները չռած
Նայում են իրենց ,,հանճարի” կողմը:
Ու սկսում է ,,ցեղի փրկիչը”.
_ Գոմե’շ քաշում ես, ուժեղ ու հպարտ,
Մտավորական լուրթ տեսքով անպարտ,
Ե’զ, աշխատում ենք, բայց դժվար է խիստ,
Պիտի երևա դա քո աչքերից…
Կատու մլավիր… կարծես ողբում ես,
Կարծես թե հենց ,,Դլե-յամանն ես"…
Շու’ն, ընդհատ-ընդհատ, զիլ-զիլ հաչում ես,
Ասում բոլորին, որ ատամ ունես:
Մուկիկ, մեկու մեջ խուլ ծվծվում ես.
Ասես ձմեռվա պաշարը չունես…
Հենց երկրորդ տակտից հա’վ, կչկչում ես,
Իբր ածելու հարմար տեղ չունես:
Աքլոր, արշալույս ավետողի պես
Կոկորդ ես մաշում, ծուղրուղույում ես…
Գառնուկ մտար… տխուր մայում ես,
Համոզիչ այնպես, կարծես թե որբ ես:
Պաուզաներին կկուն է կանչում,
Բայց երկար բարակ գլուխ չես տանում,
Հենց հաջորդ պահին ագռավ կռռում ես,
Կարծես ամեն ինչ դու կանխազգում ես:
Գայ’լ, աղվե’ս մտանք...ու էլի ելանք,
Գառնուկ զոհի պես տեղդ մեխվում ես,
Է’շ, մեղավոր ես, տխուր զռում ես,
Մի քիչ համոզիչ, կարծես զղջում ես…
Բոլորդ լուռ եք, ճանճը տզում է,
Ու մի քիչ հետո, շու’ն կլանչում ես…
Գրառման հեղինակ՝ Alik | Բաժինը՝ Չափածո գործեր | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
«ՀՈՏԱԾ» ՄՏՔԵՐՍ
Կուզեի լինել հմուտ մի վարպետ,
Իմ գործի գիտակ,
Եվ իմ գործից դուրս լրիվ անգիտակ.
Գործը` ամեն ինչ, գործից դուրս` ոչինչ…
Ասենք մի քարտաշ ու կամ էլ պատշար,
Բայց ոչ «գրաշար»:
Քարի ցեխի հետ թող կյանքս տաշվեր,
Ձեռքերս մաշվեր,
Բայց ոչ ուղեղս այսպես «թրաշվեր»,
Միտքս «տալաշվեր»…
«Պատշարը բարդ է, քարտաշը զարդ է…
Քեզ համար շատ է»:
Դե, որ այդպես է,
Թող որ լինեի գոնե աղբատար,
Թող ողջ կյանքիցս աղբի հոտը գար,
Միայն գլխումս մտքից հոտ չգար,
Միտքն իրեն «թթված», ավելորդ չզգար:
Ի՞նչ, սա էլ շատ է…
Այդ դեպքում թող որ ուղեղս փտի,
Գլուխս հոտի,
Ու միտքն իմ ճիշտ մի կկվի նման
Իր բույնը լքի,
Ուրիշ բույն փնտրի:
11.03.09
Գրառման հեղինակ՝ Alik | Բաժինը՝ Չափածո գործեր | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
ԻՄ ՆԵՐՍՈՒՄ
Մաքուր, թափանց է ներսը իմ,
Կարող ես ամեն ինչ տեսնել,
Նույնիսկ թույլ և անզեն աչքերով
Կարող ես ամեն ինչ զննել…
Կարող ես տեսնել ինքդ քեզ,
Կարող ես հետդ խոսել,
Կարող ես գտնել քո կեսին
Եվ նույնիսկ հետը կիսվել:
Կարող ես գտնել քո վիշտը
Կարող ես քո ցավը տեսնել,
Կարող ես լսել հառաչդ
Ու կողքին հանգիստ նստել:
Կարող ես կշտամբել Կարոյին,
Մարոյի հորը՝ ցավակցել,
Կարող ես կարեկցել Սարոյին
Կամ էլ՝ մոր ողբը լսել:
Կարող ես տեսնել Անուշին
Հերարձակ, խելագար ու անէ,
Կարող ես խոսել Մարոյին`
Լացակում, վախեցած ու լուսե:
Կտեսնես նաև Սաքոյին
Չարքերից հոգնած, հալածված,
Ձայն կտա նա իր շներին,
Բայց չարքերն կգան ընդառաջ:
Կտեսնես նաև Գիքորին
Կլսես զառանցը նրա,
Մոտ կզգաս վերքը աշխարհի
Ու կընկնես քիթ- բերնի վրա…
Մաքուր է ու բաց ներսը իմ
Կարող ես հանգիստ ներս մտնել…
Բայց թող տուր, ուշքի եկ, մերձավոր,
Դժվար է այնտեղից դուրս ելնել:
07.11.09
Գրառման հեղինակ՝ Alik | Բաժինը՝ Չափածո գործեր | 18 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Բարեւ բոլորիդ, շուտով այս կայքում կտեղադրեմ իմ ստեղծագործությունները: Մեծ ակնկալիքներ ունեմ Ձեր կողմից հնչած գնահատականների ու կարծիքների վերաբերյալ:
Գրառման հեղինակ՝ Alik | Բաժինը՝ Բարեւ, ե՛ս եմ | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը