Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը, ըստ panorama.am-ի՝ ասել է. «Լայնաշերտ ազգային ցանցի ստեղծումը սահմանված է «ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգով»: Այն լինելու է հաջորդ սերնդի լայնաշերտ ցանց եւ ներդրվելու է մինչեւ տարեվերջ: Մեր գերնպատակն է յուրաքանչյուր տուն մինչեւ 100 մեգաբիթ հզորությամբ ինտերնետ կապով ապահովելը»:
aravot.am
Ուղղակի հետաքրքիր է վարչության պետ Վաչե Կիրակոսյանը գիտակցում է թե ի՞նչի մասին է խոսքն, եվ ե՞րբ է տարեվերջը.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ի՞նչ տվեց մեզ այս բանաձեւի ընդունումը. Երեվի ոչինչ. Հերթական անգամ Թուրքիան փողեր ծախսեց, հերթական անգամ պրեզիդենտը վետո կդնի եվ հերթական անգամ սփյուռքը կհասկանա, որ խոստում տալն մեկ այլ բան է ...
Դավութօղլու. Այդ բանաձևով դատավճիռ է կայացվել մի ամբողջ ժողովրդի նկատմամբ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հրավիրել է մամուլի ասուլիս` հնչեցնելու իր գնահատականները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ:
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հայտարարություններ | 12 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
****** ****** ******
Նորից վիրավոր գազանի նման
Լեզուս դուրս գցել վերքս եմ լիզում,
Իմ մութ անձավի ներսում թաքնվել
Ու նորից հիմար փորձեր եմ անում…
Գրառման հեղինակ՝ Alik | Բաժինը՝ Չափածո գործեր | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Դեռեւ 2008 թվականին ամերիկացի դիզայներ Մարկ Դջեյկոբսը սկսեց սոցիալական շարժում ընդեմ Մաշկի Քաղցկեղի, որն կոչվում էր «Protect The Skin You’re In» /Պաշպանիր մաշկը, որում դու Կաս/. Հետեանքում Marc Jacobs բուտիկներում վաճառքի հանվեցին ֆուտբոլկաներ /հիմնականում մոխրագույն գույնի/, որոնց վրա պատկերված էին հայտնի մարդիկ, բայց բոլորն էլ մերկ .
Ֆուտբոլկաների արժեքն էր 35 ԱՄՆ դոլլար, իսկ ամբողջ հասույթը փոխանցվեց Մաշկի քաղցկեղ հետազոտություններուվ զբաղվող բարեգործական ֆոնդ.
Ահա մի քանի նկարներ Վայնոնա Ռայդեր
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
ՄԻ ՈՒՐԻՇ ՍԱՔՈ
Գիշեր է խավար, խավարի մեջ լույս…
Ամպրոպը զարկեց, ամպերն են գոռում,
Փայլեց կայծակը, երկինքն է ճայթում,
Երկինքն է պայթում, երկինքն է ճեղքվում
Ու ցաված աչքից արցունքն է մաղվում:
Մութ գիշերվա մեջ երկինքն է լալիս,
Արցունքն օդի մեջ հեղեղ է տալիս,
Էն մեղավորից հույսը կտրելով
Անզոր գոռոցը գլխիս է տալիս:
Գրառման հեղինակ՝ Alik | Բաժինը՝ Չափածո գործեր | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
,,ԿՌԱՊԱՇՏՆԵՐԸ”
Աստված նորից զարմանք է կտրել,
Աստված չգիտի. ,,Հիմա Ի?նչ անել”,
Հազարամյակներ սովորեցրեց`,
Էլի սկսեցինք կուռքերին պաշտել…
Գրառման հեղինակ՝ Alik | Բաժինը՝ Չափածո գործեր | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հայ ազգային կոնգրեսը 2010 թվականի մարտի մեկին անցկացրեց իր հանրահավաքը: Ասյտեղ պետք է նկատել, որ մարդկանց քանակը բավական շատ էր, ինչը խոսուն փաստ է հենց միայն այն դատարկաբանների համար, ովքեր, առավոտից երեկո նստած, «ազգային-մտածող» դեմքերով պնդում են, թե ՀԱԿ-ի վարանիշը ահավոր ընկել է, ու Կոնգրեսը այլևս երկրում որեւէ էական դեր չի խաղում:
Հարկ է ընդգծել, որ մարդիկ եկել էին մեծ հույսերով ու ակնկալիքներով: Ոմանց մոտ դրանք արդարացան, իսկ ոմանք էլ հիասթափվեցին (թեև ինչից` չեմ հասկանում): Սակայն պետք է հաշվի առնել, որ մարդիկ կարողացան ըմբռնել Տեր-Պետրոսյանի ելույթի հիմնական շեշտադրումները ու ՀԱԿ-ի մեսիջը հասարակությանը:
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Վերլուծականներ | 13 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
* ** *
Ջահելությունն
Ինքնին արդեն մեծ զարդ է,
Նրա ճամփեն
Միշտ գեղեցիկ ու հարթ է,
Երբեմն լեզուն
Մեզ անծանոթ ու խորթ է
Դրանից էլ,
Լինելը նրա հետ քիչ բարդ է…
18.11.09
Գրառման հեղինակ՝ Alik | Բաժինը՝ Չափածո գործեր | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ի սկզբանե, Խոջալու.նետ-ի մասին իմ գրառումներս մաս էին կազմում այլ հոդվածի. Բայց Philosopher-ի խնդրանքով /ես ինքս էլ եմ համաձայն են նրա հետ/ կայացվեց որոշում առանձնացնել 2 հոդվածներն.
Երկար բարակ փնտրտուքներից հետո, մի քանի անգամ ուշադիր ՏՎ-ով նույն կադրերն նայելուց հետո այդպես էլ չհասկացա Խոջալու.նետ-ի իրական հասցեն անգլերեն լեզվով.
ՏՎ-ով պարզ երեւում էր , որ պրեզենտացիա իրենք անում էին իրեն լոկալ ֆայլերով - C://Documents and Settings/....., իսկ xojalu or xojali.net կայքերում մեր ուզած կայքն չկար.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 11 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Գիտեմ, որ գյուտ չարեցի, բայց այսօր Մարտի մեկն է. Շատերի համար գարնան առաջին օրը, մնացածների համար մեզ քաջ ծանոթ դեմքերի տարեդարձն, մարդկանց մի ստվար մասի համար Գորբաչովի ծննդյան նախօրեն, միգուցե կգտնվեն մարդիկ ում համար այսօր կամ ավելի ճիշտ այսօրվա միտինգը կլինի վերջի սկիզբն եվ այլն.
Անձամբ ինձ համար վաղը /հիմա դեռ գիշեր է, չնայած որ Մարտի 1-ն է արդեն / դա առաջին հերթին իմ հոր եվ ընկուհուս ծննդյան օրն է. Հորս ծնունդն այսօր շնորհավորեցինք /վաղը աշխատանքային օր է, համ էլ մարդը իրավունք ունի մի քանի օր ծնունդ նշելու՝ մի օր երեխաների ու թոռների հետ, հաջորդ օրը աշխատանքի տեղն .../. Ծավոք չկարողացա ընկերուհուս շնորհավորել, քանի որ վերջին անգամ նրա հետ խոսել եմ 6-7 տարի առաջ, եվ այն ժամանակ նա արդեն երկու հասուն երեխա ուներ, մի հատ էլ ամուսին. Այժմ չգիտեմ էլ որ երկրում է, այնպես որ ... :-(
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հետընտրակայն Հայաստան | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը