Ահաբեկչությունը դա փորձություն է հասարակության համար, եվ ամեն մի հասարակություն չէ, որ հանձնում է այս տեստ վստահորեն. Քաղաքական օպոնենտները փրփուրը բերաններին հերթով մեղադրում են Պուտինյան ռեժիմը, «Գրանտով սնվողներին», որոնք պահը չեն կորցնում նավակն ճոճելու, կամ էլ արտերկրի հատուկ ծառայություններին. Մարդիկ ավելի կենցաղային մակարդակի վրա են իրենց հարցերը լուծում՝
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Այո… ցավալի փաստ էր, մեր արքան պարտվեց… Իհարկե՝ մրցավարների միջնորդությամբ: Բայց թե իր մեղքի չափն էլ կար:
Մենակ այն, որ ամբողջ շեշտը դրել էր վերջին ռաունդների վրա, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէր… Թեեւ, մեծ էր հավանականությունն այն բանի, որ 11-ում կամ 12-ում վերջապես կտապալեր Դիրելին: Բանը գնում էր դրան… ուղղակի մի քիչ հայավարի տաքարյունություն արեց… կատաղած էր համ իր հակառակորդի, համ էլ մրցավարի վրա… Հեչ որ չլինի, մի հատ մաքուր, թեկուզ կարճատեւ նագդաուն չհաշվեցին… Ինչքան նակդաունի բերած միավորն էր պետք Արթուրին ու վատ իմաստով՝ նրա մրցակցին, որքան դրա հոգեբանական կողմը…
Ամեն դեպքում, հուսանք, որ մյուս մարտերին տակտիկապես ավելի լավ կպատրաստվի մեր հայրենակիցը…
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Մարզաշխարհ | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հուսով եմ, որ հասկանում եք, որ վերնագիրն մի քիչ «ձգված» է. Որպես այդպիսին/գողական աշխարհի օրենքներով/ ես այսօր «գործ տվեցի», բայց դե ... դա այնքան էլ գործ տալ չէր, այլ ինչպես ինձ համոզեց ոստիկանության աշխատակիցն՝ «Հաղորդում» արեցի կամ տվեցի. Մինչեւ վերջերս ես համոզված էի, որ «հաղորդում տալ - հաղորդման գալ» դրանք եկեղեցական հասկացողություններ են, պարզվեց, որ իրաբավանական լեքսիկոնում նույնպես կա նման արտահայտություն.
Լավ մի խոսքով պատմեմ ամեն ինչ հերթականությամբ.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Խորհուրդներ | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Սերժ Սարգսյանը Սիրիայում հայտարարել է, որ Հայաստանը պատրաս է զիջել Ղարաբաղյան Հանրապետության Սահմանադրության մեջ որպես պետության անքակտելի մասը կազմող տարածքները, այն է 7 ազատագրված շրջանները` Քելբաջար, Լաչին, Զանգելան, Ջեբրաիլ, Կուբաթլու, Ֆիզուլի և Աղդամ:
Առաջին անգամ Հայկական կողմը բացահայտորեն հաստատեց այն, ինչից ամենաշատը կարելի էր վախենալ ու տարակուսել: Ազատագրված տարածքներին Սերժ Սարգսյանը կոչում է անվտանգության գոտի ու պնդում է, որ դրանք հատուկ ու միտումնավոր կերպով չեն բնակեցվել, որ հետո տրվեն Ադրբեջանին: Հարկ է նշել, որ այս քաղաքական թիմը տարիներ շարունակ շահարկում էր հենց այս Ղարաբաղի հարցը ու սրա միջոցով մնում իշխանության ու աղաղակում` ոչ մի զիջում: Բանը հասավ անգամ այնտեղ, որ Սերժ Սարգսյանը պնդում էր նախագահական ընտրությունների ժամանակ, թե Տեր-Պետրոսյանին երևի 3 տարի է անհրաժեշտ Ղարաբաղը «ծախելու» համար: Փաստորեն, պետք չէ միամիտ լինել` 2-ը լիովին բավական են:
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Քաղաքականություն | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ինչպես եղավ
Հոգեպես ցնցված ու վիրավորված`,
Սիրտներդ խոցված, թարախակալված,
Ուղեղով շեղված ու խելագարված,
Նախանձի ահեղ բոցով բռնկված`,
,,Հեղափոխության” դաժան մարտիկներ,
,,Իշխանափոխի” դառը ,,խորտիկներ”
Աչքն ամեն ինչի ու բանի չռած`,
Թե քիչ մեղմ լինենք` , քած ու պոռնիկներ…
Գրառման հեղինակ՝ Alik | Բաժինը՝ Չափածո գործեր | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Կյանքի բերումով այնպես է ստացվել, որ ես երբեք տանը փող չեմ պահել. Այս սովորությունը իմ մեջ ձեւավորվեց, երբ առուփախի տարիներին /կամ ինչպես ռուսներն են սիրում ասել «Խելառ 90-ականներին»/ ստիպված եղել ապրել օտար երկրներում. Դա այն տարիներն էին, երբ մի գիշերվա մեջ մարդիկ կարող էին բառացիորեն միլիոնատեր դառնալ. /վերջին խոսքերս իհարկե Ռուսաստանի եվ մասնավորապես Մոսկվայի մասին է /
Հիշեցնեմ, որ այդ ժամանակ մարդկանց առնվազն 30 տոկոսը կամ ինչ որ մի բան էին վաճառում, կամ գիտեին մեկին, որ վաճառում է կամ ունի ապրանք. Իսկ քանի որ ուսանողությունը ամեն ժամանկներում միշտ եղել է հասարակության ամենաճկուն խավն, ապա ես անձամբ չէի ճանաչում մեկին, ով չէր զբաղվում Ֆարց-ով /ֆարցովկա/. Հետեւաբար մի պատահական հաջող ծանոթություն /ասենք մի որեւէ նորաբաց սրճարանում/ կարող էր դառնալ առաջին /եվ միգուցե վերջին/ միլիոնի գրավականը.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 18 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ուշացած սեր
ՍԻՐՈՒՑ ՉԽՈՍԵՆՔ
Սիրո մասին մի խոսեք,
Միտքս խռով է լինում,
Սիրուց բան չեմ հասկանում,
Բայց սիրտս է խորովվում…
Գրառման հեղինակ՝ Alik | Բաժինը՝ Չափածո գործեր | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Բոլորը քեզ
,,Խոսքս” ոչինչ է
,,Երգս”` ,,բայաթի”,
Ծիծաղս լացի է նման
Հառաչս` բառաչի…
**********
Գրառման հեղինակ՝ Alik | Բաժինը՝ Չափածո գործեր | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Երկու կաթ մեղր
Երկու կաթ մեղր իրար խառնվեն
Հետո ախար ո?նց նրանց բաժանես,
Ոնց էլ բաժանես պիտի շիրոտվես,
Ձեռքերդ իզուր պիտի կեղտոտես…
Գրառման հեղինակ՝ Alik | Բաժինը՝ Չափածո գործեր | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Առավոտ կանուխ (իհարկե, մեր ժամանակով) հետեւցի ու ականատես եղա Վիկի փայլուն հաղթանակին:
Մարտն ավարտվեց ոչ ժամանակից շուտ ու ձգվեց ամբողջ 12 ռաունդ: Մեր Վիկի առավելությունը զգալի էր, որոշ ռաունդներում՝ ակնհայտ:
Երեք մրցավարներն էլ հաղթանակը շնորհեցին Վիկին:
Շնորհավորանքներս Հայաստանի ու Ավստրալիայի դրոշերի ներքո հաղթած վանաձորցուն:
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Մարզաշխարհ | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը