F5 բլոգ

Թարմ մտքեր եւ կարծիքներ

Բոլորովին վերջերս` ապրիլի 23-ին, ընկերներիցս մեկի ծնունդն էր: Բալորով գնացել էինք: Գնացինք, կերանք, խմեցինք, երգեցինք, պարեցինք, լաաաավ ուրախացանք (բայց ոչ հայավարի): Հենց ժամը 12-ը խփեց, մեկ րոպե լռությամբ հարգեցինք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը ու դուրս եկանք......


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Նուր | Բաժինը՝ Հումոր | 4 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հիմա շատ են խոսակցությունները, որ Սա մարդ փրկեց, Նա ինչ-ինչ հայտնագործություն արեց ու արդյունքում գնահատող չեղավ. Խոսակցությունները շատ են, բայց վերջում գալիս է մեկը ու ասում ... որ մեր ազգը տենց է .. .չեն գնահատում .. կամ թե Գնա մեռի , արի սիրենք.

Իսկ հիմա տեսեք, ոնց են դրսում սիրում մարդուն գնահատել ու հարգել, պատվել ու մեծարել


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ ՀՀ քաղաքացիներ | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ազիան'-ի ավատարը

image
,,Հետք,, 13 մայիսի

«Համարյա թե բան ա եղել, էլ բանը ոնց ա ըլնում, ըսենց ա ըլնում, որ բանը բանից անցնում պրծնում ա, դե համը հանել պետք չի էլի…»: Էսպես պատասխանեց արդեն այս նյութին վերնագիր դարձած ու թևավոր խոսքի ուժ ունեցող կատակախառն հարցիս, իմ ավտոմեխանիկ ընկերը, երբ նրան հարցմունքեցի` տեսնելով անգոհունակ, թթվածախառը դեմքով: Նրա դժգոհության արտահայտության որոշ վերծանություններ դեռ տեղ կգտնեն հոդվածում: Ուղղակի նրա մտահոգությունը ինձ էլ փոխանցվեց, քանի որ ես էլ եմ հաճախ մտածել, ինչ-որ անում են այստեղ մեր արտիստները, հեռու է իսկական արվեստի էթիկայից:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Ազիան | Բաժինը՝ Խորհուրդներ | 5 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Արդեն անցել են ժամանակները` գնահատականի դիմաց մաղարիչ անելու կամ փող տալու, սակայն դրանց փոխարինման է եկել նոր` ավելի կատարյալ, ավելի նուրբ ու գրագետ ձևը: Ուսուցչի տանը պարապելու սովորությունը եկել է դեռ վաղուց: Մեր դասարանից 5 հոգի լրացուցիչ դասընթացներ է անցկացնում ուսուցչի տանը: Նրանք իմ մոտ ընկերներն են:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ erewanski | Բաժինը՝ Երիտասարդություն | 5 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Այսօր տոն է… Ոչ միայն ռուսների, այլ՝ բոլորի համար: Մեծ հաղթանակով ու միլիոնավոր զոհերի հաշվին վերջ տրվեց աշխարհը զավթելու ֆաշիստական նկրտումներին…

Շնորհավորում եմ բոլորիս եւ առաջին հերթին՝ Մեծ հայրենական պատերազմի ուղղակի կամ անուղղակի մասնակիցներին: Զոհվածների հիշատակը թող միշտ վա՛ռ մնա: Ու, թող որ այլեւս չունենանք պատերազմի հաղթանակի տոներ. թող որ այլեւս պատերազմներ չլինեն…

image


Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Նորություններ | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բոլոր ժամանակներում կարևորվել է կրթություն ստանալը:  Սակայն այսօր հաճախ չես էլ հասկանում, թե ինչու են մարդիկ բուհ ընդունվում, եթե չեն սովորելու կամ դասերի չեն հաճախելու:  Այսօր շատերը ընդունվում են ոչ այնքան սովորելու, որքան դիպլոմով տնային տնեսուհի կամ ավարտած փեսա դառնալու համար: Իսկ այն մարդիկ, ովքեր իսկապես ուզում են սովորել կամ ընդունվում են սովորելու, կրթություն ստանալու համար, կանգնում են մի շատ կարևոր խնդրի առջև. վարձավճարները և դրանց դիմաց գիտելիք չստանալը:

Տարեց տարի գնալով ավելանում են մեր բուհերի ուսումնական վարձը, բայց դրանց դիմաց ստացած գիտելիքը` ոչ այնքան:

Բուհերի ղեկավարները ոչ թե մտածում են գիտելիք տալու, այլ շահութաբեր բիզնեսի մասին, ամենևին էլ չմտածելով որակյալ կադրերի մասին:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Nara-lragrox | Բաժինը՝ Երիտասարդություն | 8 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Չեմ թաքցնի. ինձ շատ դժվար է որեւէ մեկնաբանություն անել այս կապակցությամբ: Նախ, այն պատճառով, որ ոչ մի նոր բան չպարզվեց, երկրորդ՝ չնայած նրան, որ ոչ մի նոր բացահայտում ինձ համար չեղավ - լինելով «հին եվ ծանոթ» երեույթ, որպես 2 տղաների հայր, ամբողջ հոգով ընդվզում եմ սրա դեմ: Եվ երրորդ՝ այս ամենի մեջ տեսնում եմ ինչ-ինչ մութ կետեր, որոնք ինձ՝ մի մարդու, ով ընդամենը հանդիսատեսի կամ ընթերցասերի դերում է, բնականաբար հասու չեն:


Ամեն դեպքում ... ինչ կամ ով էլ լինեն այս երիտասարդները, ոչ-ոք ... կրկնում եմ՝ ոչ-ոք ... ոչ մի կիսագրագետ ու թափթփուկ կամ թեկուզ օրինապաշտ ու պարկեշտ ոստիկան /ինքնին արդեն Նոնսենս է հնչում/ իրավունք չունի ձեռք բարձրացնել մեր երեխաների վրա: Հարցը նրանում չէ, որ մենք բոլորս տղա ենք եղել եւ ժամանակին գոնե մի հատ կռիվ արած կլինենք եւ այսքանով սեփական մաշկին մոտիկ ենք զգում, այլ այն պատճառով, որ ոչ մի բռնատիրական կամ թեկուզ լեգիմիտ իշխանություն նրանց իրավունք չի տվել իրենց նման կերպ վարվել:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Առօրյա | 8 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Զարմանում եմ...image


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Marat | Բաժինը՝ Հասարակություն | 12 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

գլուխս շարժում եմ ձախ ու աջ
հետո աջ ու ձախ
տնօրենիս կողից աչքով ա տալիս դիզայները
կամացից իջացնում եմ մայկաս
որ քշտվել ա վերև
ու բացել ա փոր-մորս

ականջներիս մեջ երգում ա լհասա դե սելան
ինքը երգում ա իրա տխրոտիկության մասին
լսում եմ ու նորից լսում
չեմ կարում կտրվեմ ես լհասայից
չգիտեմ խոսքերը
ու չեմ էլ հասկանում
բայց գիտեմ որ երգում ա իրա հոգու մասին
իրա՜ ի՜մ ու քո՛ հոգու մասին


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Talia | Բաժինը՝ Չափածո գործեր | 6 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ահա, թե ինչ տեսք մենք եվ մեր երեխաները կարող ենք ունենալ ատամնաբույժին այցելելուց հետո.

Այս ռոլիկը միայն yotube-ում մեկ օրվա ընթացքում նայել են ավելի քան մեկ մլն մարդ.

Ես սա միայն սկիզբն է


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հումոր | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Էջի ձեւավորում

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom