Բավականին հանկարծակի կինս որոշեց ինձ տեղահան անել եվ տանել հանգստանալու. Նախաձեռնությունը նույնքան գրավիչ էր, որքան եւ անսպասելի եվ չնախատեսված. Թե ինչպես այդ ամենը ստացվեց, գոհ եմ, թե՝ ոչ ... այս ամենի մասին հուսով եմ առանձին հոդվածով. Հիմա միայն ցանկություն ունեմ պատմել թե ինչպես ինձ քաշեց Օրանժը.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Վաղը սեպտեմբերի 1-ն է: Այս առիթով շնորհավորում եմ բոլոր դպրոցականներին եւ ուսանողներին, հատկապես նրանց, ում համար այդ օրը լինելու է առաջին զանգի կամ ինստիտուտ/համալսարան՝ որպես ուսանող առաջին անգամ ոտքը ներս դնելու օր: Թող որ կատարվի այն ամենը, ինչ կերազեն նրանք այս գիշեր՝ քնելուց առաջ: Աստված տա, որ ուսումը եւ կրթությունը բոլորիս համար դառնան կարիերայի թիվ մեկ գրավականը:
Շնորհավորում եմ նաեւ բոլոր այն ծնողներին, ովքեր ունեն դպրոցական եւ ուսանող երեխաներ:
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Առօրյա | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Մի քանի խոսք և Էստաֆետը կհանձնեմ Լրագիր.ամ-ում հրատարկված հոդվածի հեղինակին` Վլադիմիր Հարությունյանին, ում մասին ոչինչ չգիտեմ: Եկավ Տերը` Դմիտրի Անատոլիեվիչը` Ռուսաստանի նախագահը` Հայաստանի ստրկատերը: Կներեք, բայց պիտի ասեմ` եկել է մեզ էլի էն բանից անի.. ուրախացել ենք, ծափեր ենք տալիս ու ձեռքով եք անում… Եթե քաղաքի կենտրոնում եք ապրում կամ դեպի Մոնումենտ գնացող հատվածում, հաստատ նյարդայնացած կլինեք. ոստիկանական սաբոտաժ: Ամբողջ քաղաքը լի է ոստիկաններով ու պարեկայիններով, ովքեր ազատություն են վայելում. «միրգալկաները միացրել ու կայֆ են ստանում»: Ինչ ազատ է ու երջանիկ… Հասարակ քաղաքացին ստիպված է տանել այս ներվատրոփը, այս լարվածությունը ու մի բան էլ ինքը վճարել: Վճարել իր պետականությամբ, իր հոգով ու իր էությամբ: Այո, մենք վաճառվեցինք… Հայը վաճառվեց: Ուզենք, թե ոչ, սա փաստ է, սա իրականություն է: Կգտնվեն շատերը, ովքեր դեռ չեն պատկերացնի պահի լրջությունը, բայց թող կասկած չլինի, այս 3 օրում մենք թաղել ենք Հայոց պետականությունը: Քանի տարի է` լրջանալ չի ստացվում: Կարծես չի էլ ստացվել` 374-ից հետո: ՄԻ անգամ 1988-ին եղավ, բայց 10 տարի հազիվ տևեց ու մինչ օրս անլուրջ է երկիրը. թուլացել ու հաճույք է ստանում: Սրա պտուղները դեռ հետո ենք տեսնելու: Միայն թե սխալվեմ ես ու ինձ պես մտածողները այս հարցում… ավաղ…
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Վերլուծականներ | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Մոտ ապրիլ-մայիս ամիսներին ծնողական ժողով կազմակերպեցին երեխաներիս դասարանում /114րդ դպրոց/ եվ հանդիսավոր կերպով տեղեկացրին, որ սրանից հետո մենք կարող ենք մեր 2րդ դասարանցի երեխայի առաջադիմության հետեւել օնլայն.
Փաստն նույնքան զարմանալի էր, որքան եվ անիրական. Ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով, ո՞վ է կանգնած այս պրոյեկտը հետեւը, ո՞վ է ֆինանսավորելու.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
5 օրյա պատերազմը երկու տարի անց միայն նկարներով. Նկարներից մի մասն երբեք չեն տեղադրվել ինտերնետ, հավաքված է տարբեր աղբյուրներից, նկարներից 2ը իմ անձնական արխիվից /իմ կամքից անկախ ես նույնպես ստիպված եղա մասնակցել այդ պատերազմին/.
Գնացինք՜
Նախորոք ասեմ, որ նկարների մի մասն տեղադրում եմ օրիգինալ չափով առանց փոքրացնելու. Թույլ ներվերով մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել նկարները դիտելուց.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Թեման, որի մասին կուզենայի խոսել, աչքիս համազգային բնույթ է կրում. Իմ կարծիքով բոլորը այս երկրում փորձում են փախցնել հենց հիմա, այս րոպեին եվ ինչ կարելի է շատ. Օրինակներն, համենայն դեպս վերջին օրերին մի քանիսն են. Առաջ ես նման տենդենցիա չեմ նկատել, ինչի հետ է կապված՝ չգիտեմ. Բայց որ բոլորը փոխցում են փախցնոցի անել - դա ակնհայտ է. Թեման դիտավորյալ թողնում եմ ԲԱՑ լոկ մեկ նպատակով - փորձեք զարգացնել ինքներդ.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 17 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հայաստանը ունիկալ երկրր է: Թեև տարօրինակ նախադասություն ստացվեց, բայց և այնպես, մի փոքր ունիկալ երկրի տպավորություն է թողել, համենայն դեպս` ինձ վրա: Կհիշեք, որ երկու տարի առաջ պատմել էի իմ` Սյունիք այցելությության մասին և մի դեպք էլ մանրամասնել էի` պետավտոտեսուչի հետ կապված: Չէ, այս անգամ պետավտտեսուչի հետ շփում չենք ունեցել, թեև ահագին ոստիկաններ կային Ծաղկաձորում` հավանաբար տուրիստական կենտրոն լինելու պատճառով: Անցյալ տարի լինելով Դիլիջանում, նկատեցի այնտեղի բնության հրաշալի լինելը և բնականաբար տպավորվեցի: Համեմատության համար նշեմ, որ Ծաղկաձորը ահագին զիջումէ թե’ Վանաձորին, թե’ Դիլիջանին:
Այսպիսով, այս տարի որոշեցինք մի քանի ընկերներով հանգստանալ Ծաղկաձորում` հաշվի առնելով տեղի բարձրաճանաչությունը, քանզի տուրիստական կենտրոն համարվող այս տեղանքը (քաղաք բառը չեմ փորձի օգտագործել, քանզի Նյու Յորքը եթե անվանենք քաղաք, ապա էդ դեպքում Ծաղկաձորը ինչ կոչենք) ինքնին հնչեղ է և պետք է տեսնել:
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Առօրյա | 14 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ի՞նչպես մաքսազերծել մեքենան Հայաստանում կամ ինչպես ես «մաքսազերծվեցի» Նորագավիթի մաքսային կետում.
Բաց թողնելով նախաբանը, ասեմ, որ այսօր ես ստիպված էի առավոտյան ժամը 10-ից մինչեւ 18:00-ն անցկացնել Նորագավիթի մաքսային կետում: Թե ինչ ապրումների, ինչ չարչարանքների, նվաստացումների եվ գռփում-զավթումների միջով ես ստիպված եղա անցնել ... դա կպատմեմ հավանաբար վաղը /այսօր չափից ավելի հոգնած եմ/:
Մինչ այդ մի քանի անգամ տեսել էի ՏՎ-ով ինչպես ես մեր սիրելի պրեզիդենտը նվաստացուցիչ տոնով խոսում հարկային եւ մասքային ղեկավարների հետ:
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Բրիտանացի բեռնատարի վարորդ Էնտոնի Լին դատարանի կողմից դատապարտվել է 5 տարվա բանտարկության՝ Լոնդոնի Պիկադիլլի փողոցի վրա գտնվող… «Ռից» հյուրանոցը վաճառելու համար:
Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Հումոր | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Վերջերս գիտնականները առանձնացրել են այն 5 տեսակի երազները, որոնք վկայում են մարդու հոգեկան առողջության որոշակի խնդիրների մասին: Մասնավորապես, երազատեսության մասնագետ Լորի Քուին Լեւենբերգը հայտարարել է, որ տարբեր բնույթի երազներից որոշները կարող են վկայել հոգեկան անկայունության մասին:
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Տարբեր | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը