Այսօր թերթ.ամ-ից տեղեկացա, որ՝
Փարիզի նախկին քաղաքապետ Ժակ Շիրակը Ֆրանսիայի մայրաքաղաքի այժմյան իշխանություններին կվերադարձնի 2,2 մլն եվրո, իսկ վերջիններս իրենց հերթին դատարանից hետ կվերցնեն քաղաքապետարանում կեղծ աշխատատեղերի գործով նախկին քաղաքապետի դեմ ներկայացված հայցը։
Ֆրանսիացիք ապացուցեցին, որ օրերից մի օր պաշտոնական դիրքի չարաշահումը եւ կեղծիքը կարող է եւ ստանալ արժանի հակահարված: Մնում է մենք էլ մեկ-մեկ լսենք նման լուրեր՝ մեր երկրի մասին…
Հ.Գ. Թերթ.ամ-ում պատահաբար կամ էլ մտածված (հաշվի առնելով ԲՀԿ-ի դեմ վերջին ինտրիգները) այս հոդվածի ներքո տեղադրված էր ԲՀԿ-ի նախագահի պատկերը… Երեւի ընդունենք սա որպես վրիպակ (որը, չեմ էլ կասկածում, որ մամուլի ասուլիսի կամ այլ հայտարարությունների առիթ կհանդիսանա )
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Նորություններ | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Եթե բաց թողնենք նախաբանը, ապա կարելի է սկսել այսպես ...
Այնպես ստացվեց, որ ինձ բախտ վիճակվեց 2 օր անցկացնել Նարկո-Կլինիկայում: Խնդրում եմ մի հարցրեք, թե ինչպես եւ ինչու… Վերջին հաշվով դա նույնիսկ կարեւոր էլ չէ: Կարեւորն այն է ինչ է տեղի ունենում ԱՅՆՏԵՂ… ճաղերից այն կողմ.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Записки Нарколога | 21 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
2009-ի սեպտեմբերի 11-ին Մեդվեդեվի հրամանով սեպտեմբերի 13-ը օրացույցում ավելացվեց որպես պրոֆեսիոնալ տոն՝ Ծրագրավորողների օր.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Դասընթաց
Ուշադրություն: “Մեդիա-Մոդել” ընկերությունը 17-25 տարեկան անձանց հրավիրում է
“Քո հաջողության երաշխիքը” կրթական-առաջնորդական-սոցիալականացնող դասընթացին:
Դասընթացը ներառում է տեսանյութերով, ինտերակտիվ և դիդակտիկ խաղերով հարուստ 8 հանդիպում, որը կտրամադրի կյանքում և աշխատանքում հաջողության հասնելու համար համալիր գիտելիքներ: Ավարտին կտրվի վկայական, որը կօգնի մասնակիցներին` հետագա կարիերան ապահովելու համար /առավելություն աշխատանքի անցնելու դեպքում/:
Դասընթացը նախատեսվում է սկսել հոկտեմբերի 1-ից, շաբաթական 2 անգամ` երեկոյան ժամերին: Դասընթացի արժեքն է 10 000 դրամ` ամբողջ կուրսի համար: Մասնակցելու համար ուղարկե’ք Ձեր CV-ն հասցեին: Մանրամասների համար զանգահարել 270 873 կամ 094 135 133 կամ օգտվեք http://www.hr.am/Job/previewtraining/tr/513/fl/1/t/ կայքից :
Գրառման հեղինակ՝ Ազիան | Բաժինը՝ Հայտարարություններ | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Վերնագիրը հնում սիրված երգերից մեկի տողերից էր, որտեղ քնարական հերոսը ափսոսում էր ժամանակի անցնելու համար և որ այդ ընթացքում կյանքը չէր ստացել ու ինքն էլ հիմա ճերմակել և մեղադրում է դրա համար ... բայց ո՞ւմ:
Ժամանակը անցնում է ինքնաբերաբար և բնականաբար լինում են հաճելի ու տհաճ պահեր, իրադարձություններ, որոնք խաթարում կամ էլ խրախուսում են մարդկության զարգացումը:
Ահա, այդպիսի մի պահերից էր 2008 թվականը` Հայաստանի ու հայ ժողովրդի համար: ՀՀ Առաջին Նախագահի գլխավորությամբ այդ հուժկու շարժումը անցավ 2.5 տարի ու այժմ կանգնած է կարևորագույն ընտրության առաջ:
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Վերլուծականներ | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
«Մարաղա՝ 20-րդ դարի Գողգոթա». «Մարդկանց դաժանորեն սպանել են, որովհետև նրանք հայ են եղել»
«Ժամանակակից Գողգոթա, պարզապես` շատ ավելի դժոխային», այսպես է բնութագրել դքսուհի Քերոլայն Քոքսը 1992 թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից մեկում` Մարաղայում, կատարված ողբերգությունը:
1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերել ու հրկիզել են գյուղը, ողջակիզել ու անմարդկային դաժանություններով տանջամահ արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ ուղղությամբ:
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Նորություններ | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հետաքրքիր է ինչու են Հայաստանում գրվում օրենքները, տեղադրվում ավտոճանապարհային նշաններ, եթե ի սկզբանե ոչ ոք չի պատրասվում այն կատարել:
Եթե հիշում եք մի քանի ամիս առաջ ես արդեն մի քանի անգամ արծարծեցի Խաչիկ Դաշտենցի անվան N 114 միջն. դպրոցի պրոբլեմը եվ (այստեղ). խոսքը, եթե հիշում եք, գնում էր դեպի դպրոց երթեւեկության արգելքի մասին:
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Թվում է, թե վատ չէ մրցակցի դաշտում վաստակած մեկ միավորը: Սակայն, հաշվի առնելով, որ
1. Մակեդոնացիք մեզնից թույլ էին
2. Մերոնք ահագին 100 տոկոսանոց գոլեր չօգտագործեցին
ահագին տխրեցուցիչ խաղ էր…
Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Մարզաշխարհ | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ակամայից հիշեցի ժամանակները, երբ Վազգեն Սարգսյանի հասցեին ասված ամեն մի թթու խոսք ասող դառնում էր ազգի թշնամի. Կամ հիշում եք, երբ Հայրիկյանը Դեմիրճյան հորը անվանել էր կումունիստ եվ ազգովի Հայրիկյանին տրաս էին հանել ... եվ խեղճն էլ չգիտեր ինչպես արդարանար. Այ հիմա էլ պատկերացնում եմ, որ վերնագիրը կարդալուց հետո ... որոշ մարդիկ /ներողություն արտահայտության համաը՝ բլոգերներ/ շունչը պահած եվ օճառները ափի մեջ սեղմած սպասելու են հարմար պահի ...
Օղորմի՝
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Երեկ մի քանի հոգով (+ փոքր տղես) գնացել էինք ստադիոն: Դե ունեմ մի ընկեր, որը համոզեց-տարավ բոլորիս… Լավ, չեմ փոշմանել, որ գնացինք… դե, մասսովկա, կանաչ դաշտ, ինչ-որ ակնկալիքներ, մի մեծ խումբ ֆուտբոլասեր երիտասարդներ (աղջիկ-տղա)՝ արեւելյան տրիբունայում (մեր հարեւանությամբ): Ոչ շատ հետաքրքիր խաղ, հերթական պարտությունը… սրանց մասին չէ, որ կուզենայի հիշատակել այդ հոդվածում: Այլ ընդամենը մի քանի պահ, որոնք, իհարկե, հարամ արեցին կենդանի խաղը դիտելու մեր ոգեւորությունը
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Մարզաշխարհ | 13 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը