F5 բլոգ

Թարմ մտքեր եւ կարծիքներ

Չեմ պատրաստվում մեկնաբանել ... միայն կհավելեմ, որ վերնագիրն իմն է եվ ես ամաչում եմ, որ ՌՖ-ի քաղաքացի եմ.

Եվս մեկ փաստ, որի մասին դեռեւս չեմ հանդիպել ոչ մի ԶԼՄ-ում՝ կենտրոնի գետնանցումներից մեկում սպանվել է մեկ մոսկվայի հայ - 15 դանակի հարված եվ ...


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հեքիաթ շարքից

Նա գիտեր Կապույտ ճնճղուկների արահետի տեղն այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուրը: Ինչպես բոլորս` նա մտածում էր, որ մի օր կգնա այնտեղ, երբ բոլոր գործերն ավարտի:

Մարդը գտնվում էր ճանապարհի կեսին: Ու, թեպետ, ենթադրաբար, ոչ ոք չգիտեր, թե նա ոնց էր մտածում, սակայն հավանականությունների տեսության համաձայն` նա հենց այդպես էլ մտածում էր:

Նման մարդիկ, սովորաբար նիհար ու բարձրահասակ են լինում` դեմքի անհետաքրքիր դիմագծերով ու անհասկանալի արժեհամակարգով: Նման մարդկանց մտահայելուց, սովորաբար, որևէ հետաքրքիր կերպար կամ միտք չեմ կարողանում երկնել:

Նրան առաջին հայացքից բարետես չէիր անվանի: Ավելին: Առաջին հայացքից պարզ էր դառնում ճշմարտությունը, որ Մարդը չափազանց անհետաքրքիր ու ամենակարևորը` անհրապույր անձ է: Բայց դա միայն առաջին հայացքից:
Մարդը մտածում էր բոլորի ու ամենքի մասին: Աշխարհն առանց նրա կդադարեցներ իր պտույտը, և այդ պարզ ճշմարտությունը չափազանց լավ հայտնի էր Մարդուն: Ամեն առավոտ նա աշխարհին բարի լույս էր ասում` նրա զարգացման ընթացքում հսկայական ներդրում ունենալու գիտակցությամբ:

Մարդը չափազանց զբաղված էր: Նրա ձեռքին էին նայում իր ընտանիքի անդամները, ընկերներն ու բարեկամները, մի խումբ այլ մարդիկ, ու, ընդհանրապես, աշխարհը:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Talia | Բաժինը՝ Արձակ գործեր | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հեքիաթ շարքից

Ի՞նչն էր ինձ խանգարում գնալ Կապույտ ճնճղուկների արահետ: Ես գիտեի դրա տեղն ու քանիցս եղել էի այնտեղ:

Դա մի տեղ էր, որտեղ իմ լրջությունն ինձնից օտարվելով` վերածվում էր պատումի:

Մի տեղ, որտեղ ծղոտից խրճիթ կար ու շաքարից լուսամուտ:

Տեղ, որտեղ անտառը թավ էր, օդը` համեղ, քարը` փափուկ:

Այնտեղ ժայռից կաթ ու մեղր չի բխում, որովհետև ես չեմ սիրում կաթ: Փոխարենը շոկոլադի գետեր կան, որոնք հոսում են խրճիթիդ կողքով:

***


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Talia | Բաժինը՝ Արձակ գործեր | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Գագիկ Բեգլարյանի հրաժարականի մասին չխոսեմ. բոլորս էլ տեղեկացված ենք այս դեպքի մասին: Սակայն հետաքրքիր է ոստիկանապետի մոտեցումը.

«Մենք հետաքրքրվել ենք համապատասխան մամլո ծառայությունից, որտեղ մեզ ասել են, որ թերթում տպագրվածը դեպքի առթիվ չափազանցված է եղել: Անձի առեւանգում կամ մարմնական վնասվածք այս պահին չկա: Չկա նաեւ հայտարարություն տվող, տուժող որեւէ մեկը չի ճանաչվել: Ուղղակի դեպքի մասին զեկուցվել է Հանրապետության նախագահին: Ուղղակի մենք չունենք տուժող եւ նման հաղորդագրություն, թե նրան առեւանգել են, ծեծել են: Նա մարմնական վնասվածք չունի, այս պահին որեւէ բան ավելացնել չեմ կարող» ,-«Ա1+»-ին ասաց նա:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Վերլուծականներ | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հետեւելով Աստանայում ընթացող զարգացումներին (Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ձախողում, երկկողմանի հանդիմանքներ եւ սպառնալիքներ...) տպավորություն է ստեղծվում, որ «կրքերը թեժանում» են, հակասությունները՝ սրվում, եւ վերջ է դրվում բանակցությունների երկարամյա ստատուս-քվոյին: Վտանգավոր եւ պայթյունավտանգ զարգացումներ են, չեմ թաքցնում:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ | 4 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Էս երկիրը լրիվ խփնվել ա: Հա, էս մի նյութը չեմ համեմելու գեղեցիկ խոսքերով, վեհ գաղափարներ խառնելով: Էլ չի օգնում: Պետք ա մենակ ժառգոն, բողոք-դիմում, բայց առօրյա-խոսակցական, փողոցային լեզվով:
Ես իրոք չեմ կարողանում հասկանալ, միթե մեզ մոտ անգամ 40-50 տարեկան մարդիկ են լրիվ իրենց ամոթը, աբուռը կորցրել: Վերջապես, ինչ է, էլ արդեն մարդկություն չի մնացել: Ստորև ներկայացվող դրվագը շատ տիպիկ է: Ինչ է, էս միլիցեքը խեղճ կնոջը արդեն 4-5 հոգով են վնասազերծո՞ւմ: Ողբամ կառավարությանդ, ողբամ վարչապետիդ, ողբամ երկիրդ, որ էս ծեր տատիկը կարող է վտանգ սպառնալ, որ ներքոնշյալ մեծ-մեծ մարդիկ, իհարկե չափերը նկատի ունեմ, թե չէ անհրաժեշտ տեղում լողլողացղ զանգված է լոկ, հազիվ են “վնասազերծում” տատիկին:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Նորություններ | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Իսկ դու՞

Այսօր համալսարանի բակում պատահաբար հանդիպեցի ընկերոջս. Խոսեցինք դեսից դենից, եվ երբ հարցրեցի գործից ... բժիշկ ընկերս մի պահ կանգ առավ, հոգոծ հանեց, ու ասաց, որ կրկին փոշմանել է իր ընտրած մասնագիտության համար. Քանի որ ավելի նյարդային ու դժվար գործ դժվար թե մարդը «իր կամքով ընտրի». Կասեք ինչու չէ՞, բայց հավատացեք, որ նորմալ փսիխիկա ունեցող մարդը չի կարող այդքան սերտ կապեր ունենալ մահվան հետ. Հարցը նրանում չէ, որ բժիշկը-բժիշկ չի, այլ այն, որ մի հասարակությունում երբ երեխա են մորթում ... ոչ թե փողոց դուրս գալ չես կարողանում, այլեւ ապրելդ չի գալիս.

Պատմեց թե ինչպես մի քանի օր առաջ, հենց իր հերթապահության ժամանակ հիվանդանոց են բերել, որին ուղղակի մորթել էին. Փորձեմ ինձ ազատել մանրամասներն ներկայացնելուց, առանց այն էլ ձեռքերս մինչեւ հիմա դողում են. Փոխանցեմ ինչ են գրում թերթերը.


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Առանց մեկնաբանության…


Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Հումոր | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

junior eurovision 201012-ամյա Վլադիմիր Արզումանյանը` «Մամա» երգով, հաղթեց Մինսկում ընթացող մանկական Եվրատեսիլի եզրափակիչում:  120 միավորով` ծնունդով ստեփանակաերտցի փոքրիկը զբաղեցրեց առաջին հորիզոնականը` մեկ միավորով առաջ անցնելով Ռուսաստանից: Նա հանդես եկավ 10-րդ համարի տակ: Շնորհավորում ենք Վլադիմիրին, ով առաջինը դարձավ մրցույթի 14 երկիր-մասնակիցների շարքում:


Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Նորություններ | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Մեջբերում թերթից

sahakashvili

Այսօր տեղի է ունեցել Թբիլիսին և Ախալքալաքը կապող ճանապարհի բացումը։ Բացման արարողությանը մասնակցել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Ինչպես հայտնում է GHN–ը, 224 կմ երկարությամբ նոր ճանապարհը թույլ կտա Թբիլիսիից Ախալքալաք հասնել 2,5 ժամում՝ նախկին 8 ժամվա փոխարեն։

Ճանապարհաշինական աշխատանքների համար ծախսվել է 209 մլն դոլար, նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ կառավարության և «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի աջակցությամբ։

Նշենք, որ 224 կմ երկարություն ունեցող ճանապարհի շինարարության համար պահանջվել է 2 տարի։

Հետաքրքիր է, թե քանի լումա են ծախսել մեր ցեղակրոնները Վրաստանի իրենց ցեղակիցների համար…


Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Նորություններ | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Էջի ձեւավորում

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom