F5 բլոգ

Թարմ մտքեր եւ կարծիքներ

Հեռուստատեսության բարոյազրկման ամենավերջին դրսեւորումը «Ճիշտ, թե սուտ» հեռուստաշոուն է

Հայկական հեռուստատեսության վիճակն «անհույս» են ախտորոշում ոչ միայն ամեն ինչին «սև ակնոցով» նայող ընդդիմությունն ու ամեն ինչից դժգոհ փնթփնթանները, այլև իշխանությանը ամեն առիթով ու անառիթ սեր խոստովանողները: Այն, ինչ այսօր կատարվում է հեռուստատեսությունում, կարելի է բնութագրել մի կերպ` բարոյական, հոգեբանական և մշակութային դիվերսիա հայ ազգի դեմ: Եվ զարմանալի է, թե ինչո՞ւ Թուրքիայի կառավարությունը շքանշաններով չի պարգևատրում հայ հեռուստագործիչներին: 


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Բաց նամակներ | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Զզվում եմ-2

Զզվում եմ ապաշնորհ ու երկչոտ կարիերիստներից: Ավելի շատ զզվում եմ իբր թե արդարամիտ ու թափանցիկ UN-ականներից, ովքեր կարող են պաշտոնական վերելք ապահովել մեկի համար, ով մինչ այդ «փայլել» է իր հանձնվողականությամբ, անվճռականությամբ եւ իր պաշտոնական առաքելության տապալմամբ: Մարդ, ով իր հայրենի երկրում չդիմացավ իշխանական ճնշումներին, էդ ո՞նց է դիմանալու միջինասիական վարքերին, բարքերին, փողերին ու բռնակալությանը: Լավ, բա գործի ընդունելուց առաջ մի հատ չեն նայել, թե իր երկրում որպես մարդու իրավունքների պաշտպան, նախագահի իրավունքները եւ իր մորթին պաշտպանելուց բացի ուրիշ էլ ինչ է պաշտպանել:

Ո՜նց եմ զզվում անդեմ դեմքերից…


Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Վերլուծականներ | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Այսօրվա «Առավոտ» օրաթերթի վերջին էջին մի մեծածավալ հայտարարություն-գովազդ տեսա: Որպեսզի այնպես չստացվի, որ մի հատ էլ ես եմ նույն ծառայությունը այս բլոգի էջերից գովազդում, բերեմ ընդամենը մի փոքր մեջբերում:

...Կարող եք դիմել վարքային, տագնապային… խանգարումների, ֆոբիաների, նեւրոզների եւ տարբեր կախվածությունների դեպքում: Առաջարկվում է նաեւ...... Փորձառու խորհրդատուները, ովքեր աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետների սուպերվիզիայի ներքո, նախնական զրույցից հետո կառաջարկեն ձեզ…

Ու ամենավերջում՝

Առաջին կոնսուլտացիան՝ անվճար

Նաեւ՝ մի քանի հեռախոսահամարներ՝ լրացուցիչ տեղեկությունների եւ գրանցման համար…

ԶԶՎՈւՄ ԵՄ նման անդեմ եւ ենթակա չունեցող հայտարարություներից…


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Հասարակություն | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Փորձեմ առանց նախաբանների ներկայացնել նամակը, որը ես ստացա այսօր արտերկրից.

Hi

We have stayed at Dili Villa Hotel recently in Dilijan, from 10 of Jan till the 12th, where we had very poor hotel service and food poisening as well.
The Hotel had a bad smell and the entire atmosphre is not healthy.

I had only one meal at that small hostel, and after few hours had a very bad fealing including vomiting.

Once I was back to my home country I was obliged to visit a doctor, where he advised me some antibiotics to clean my stomach !


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Առողջ ծիծաղը երբեք ավելորդ չի լինում.


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հումոր | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Դե ինչ հարգելի ընկերներ, ժամանակն է արթնանալ ձմեռային քնից եվ ապրել լիարժեք կյանքով. Ահա մի փոքր դրվաք մեր արդի կյանքից.


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հումոր | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բան չմնաց… ժամեր անց պատմություն կդառնա նաեւ 2010-ը՝ իր հաջողություններով եւ բացթողումներով, ձեռքբերումներով եւ կորուստներով, ուրախ եւ տխուր դրվագներով: Ցանկանանք, որ 2011-ի ավարտին այդ տարվա մասին հիշելիս հաջողությունները գերակշռեն բացթողումներին, ձեռքբերումները՝ կորուստներին, իսկ ուրախ պահերը՝ տխուրներին:

Շնորհավոր Նոր Տարի…


Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Առօրյա | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Չար լեզուները պնդում են, որ Գագիկ Բեգլարյանը հեչ էլ չի հեռացել քաղաքապետարանից, եւ գիշերով, երբ բոլոր պահակները քնած են նա դերվիշի շորեր հագած շրջում է «իր» շենքի միջանցքներով, հրամաններ տալիս, ընդունելություններ կազմակերպում .... մի խոսքով դա միայն մեր աչքերին են թոզ պչում. Դեեե… զարգացնել այս միտքը կարելի էր ավելի երկար ու տքնաջան, բայց կփորձեմ շատ չչարաշահել ձեր համբերությունը եվ փորձել միտքս արտահայտել 5 նախադասությամբ /նու մաքսիմում 6 կամ 7/.


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հումոր | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ինչ կցանկանայի տեսնել 2011-ին: Հասկանալով, որ թվարկած ցանկություններս սին են, այս գրառումս կտեղադրեմ «Հումոր» բաժնում:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Հումոր | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Յութուբում 2010 թվականի ամենաթեժ (ամենահաճախ դիտված) 10 վիդեո-կլիպներից 4-ում (այդ թվում՝ 1-ին հորիզոնականում) հայտնվել է դեռահաս Ջաստին Բիբերը, 1-ում՝ (2-րդ տեղում)՝ Շակիրան, 2-ում՝ Էմինեմը (այդ թվում 1-ում՝ Ռիհանայի հետ), 2-ում՝ Լեդի Գագան (1-ում՝ Բեյոնսի հետ) եւ 1-ում՝ Ռիահանան:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Երիտասարդություն | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Էջի ձեւավորում

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom