Նոր հետազոտություններով պարզվել է, որ եթե աղջիկները իրենց հայրիկների հետ ջերմ հարաբերություններ են պահպանում, ապա իրենց երկրպագուներին ընտրելիս փորձում են նրանց արտաքինը նմանեցնել իրենց հայրերի արտաքինին, իսկ որքան շատ նմանություն են գտնում, այդքան հավանական է դառնում, որ “թեկնածուն” կարժանանա նրանց հավանությանը:
Նույն գիտնականները փորձել են պարզել նաեւ, թե հատկապես ի՞նչ արտաքին առանձնահատկություններ են փորձում գտնել աղջիկները եւ պարզել են, որ խոսքն առաջին հերթին վերաբերվում է դիմագծերին, քթի ձեւին, կզակին եւ աչքերին:
Հետազոտության մանրակրկիտ արդյունքների մասին կարող եք ծանոթանալ, այցելելով http://www.medlinks.ru/article.php?sid=29553
Գրառման հեղինակ՝ Հայարփի | Բաժինը՝ Նորություններ | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Համբույրը՝ ամենահաճելի պաշտպանությունն է ստրեսի և կարիեսի դեմ...
Դրանք ուղղակի բառեր չեն, այլ գիտական փաստարկներ, որոնք մեզ ներկայացնում են գերմանացի գիտնականները:
Բազմաթիվ ատամնաբույժների կարծիքով, հաճախակի և երկարատև համբույրները նպաստում են կարիեսի վերացմանը:
Մեր շուրթերը գրեթե 100 անգամ ավելի զգայուն են, քան մեր մատների ծայրամասերը: Իսկ համբույրները գործի են դնում ավելին քան 34 մկաններ (այդ թվում. 12՝ շրթունքների շրջանում և 17՝ լեզվի վրա):
Կրքոտ համբույրներն ընդունակ են հասցնել սրտի կծկումները մինչև 1 րոպեում 150-ի, ինչը խթանում է թթվածնով գլխուղեղի համապատասխան բաժինների մատակարարումը: Արդյունքում մարդու մոտ որոշակի ժամանակով արագանում են մտածողական գործողությունները և, ինչու չէ, նաև նպաստում է ուշադրության կենտրոնացմանը: Համբուրվողի արյան մեջ բարձրանում է ադրենալինի մակարդակը, ինչն էլ իր հերթին ակտիվացնում է մտավոր և ֆիզիկական գործունեությունը:
Գրառման հեղինակ՝ ՎաՎա | Բաժինը՝ Սեր եւ հույզեր | 27 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հարգելիներս, այսօր ավարտին հասցրեցի (մնացել է ընդամենը մի քանի թերությունների վերացնելը) F5 բլոգի էջի ներկայացման երրորդ տարբերակը, որի անվանումն է “i-թեմա”:
i-թեման տարբերվում է մյուս երկուսից՝ Բլոգին-պրոյից եւ Բլոգ-ֆլյուքսից ինչպես ընդհանուր գունային երանգավորմամբ, այնպես էլ էջի աջ կողմում տեղադրված դաշտերի (բաժիններ, թարմ գրառումներ եւ այլն) ճկուն կառավարմամբ. դուք կարող եք Ձեր հայեցողությամբ փոփոխել առանձին դաշտերի ներկայացման հերթականությունը, ինչպես նաեւ “փակել” այդ դաշտերը:
Կարծում եմ, որ դուք կհավանեք եւ Ձեր ամենօրյա այցելությունների ընթացքում կօգտվեք F5 բլոգի ներկայացման երեք տարբերակներից մեկնումեկը:
Շնորհակալություն եւ խնդրում եմ ավելի ակտիվանաք. ինչ-որ լճացում եմ տեսնում
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Հայտարարություններ | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հայաստանյան յուրաքանչյուր ընտրությունից հետո սովորաբար ընդդիմական կուսակցությունները հանդես են գալիս տվյալ ընտրությունը կասկածի տակ վերցնող մի շարք գործողություններով՝ հարցազրույցներ, ասուսիլսներ, հայտարարություններ, հավաքներ, դիմում Սահմանադրական դատարան եւ այլն: Եւ բոլոր այս դեպքերում նրանք բողոքարկում են, որ ընտրությունները լեգիտիմ չէին, ԱԺ-ն լեգիտիմ չէ, ՀՀ նախագահը լեգիտիմ չէ եւ այլն: Երբեմն լեզվակռվի նմանվող այս երեւույթի մյուս կողմում դիրքավորված իշխանությունը ներկայացնող ուժերն էլ իրենց հերթին համոզված են ընտրական գործընթացների լեգիտիմության մեջ եւ հակառակվում են առաջիններին, թե՝ խախտումներ եղել են, սակայն դրանից ընտրությունների լեգիտիմությունը բնավ չի տուժել… ԼԵգիտիմությունը սկսվում է քննարկվել տարբեր մակարդակներում՝ սկսած ԶԼՄ-ներից, վերջացրած ընտանիքներով: Մեղմ ասած, գալիս է հետընտրական մի շրջան, երբ մարդկանց մեծ մասը, թողած իրենց բան ու գործը, անպայմանորեն իրենց դիրքորոշում են հայտնում ընտանիքի անդամին, հարեւանին, աշխատակցին կամ էլ փողոցներում հարցում անցկացնող հաճախ բարետես արտաքինով երիտասարդ աղջնակներին՝ կապված այս կամ այն գործընթացի լեգիտիմության մասին: «Ոչ, լեգիտիմ չէր...», «Դե, իհարկե, լեգիտիմ էր...», «Ասենք, թե ասեցի, թե լեգիտիմ չէր, ո՞վ է բանի տեղ դնողը...» եւ այլն: Իսկ այդ ակտիվ քննարկողներից որեւէ մեկին եթե հարցնես, թե ի՞նչ է լեգիտիմությունը, գուցեեւ չկարողանա բնորոշել մի քանի բառով:
Այսպիսով՝ ի՞նչ է լեգիտիմությունը:
Լեգիտիմության սկզբունքն իրենից ներկայացնում է այն իրողությունը, երբ որեւէ պետության քաղաքական իշխանությունը համապատասխանում է այն արժեքներին, որի վրա հիմնված է այդ իշխանությունը եւ որի գործունեությունը երաշխավորվում է հենց լեգիտիմության ապահովմամբ: Մ.Դյուվերժեն ավելացնում է նաեւ մեկ այլ բնութագրիչ՝ լեգիտիմ է ցանկացած իշխանություն, որի հետ համաձայն է ժողովուրդը, իմա՝ ժողովրդի մեծամասնությունը:
Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Հասարակություն | 10 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Քոչարյան-Ալիեւ Սանկտ-Պետերբուրգյան հանդիպման շրջանակներում խնդրի կարգավորմանը լծված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից հնչող հայտարարությունը ինձ խիստ մտահոգիչ են թվում:
Մեթյու Բրայզա (ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ). «Կողմերը պայմանավորվել են Լեռնային Ղարաբաղը շրջապատող, հայկական վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձի մասին… Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ բաց, անկեղծ եւ կառուցողական քննարկում է եղել, Սանկտ Պետերբուրգում հունիսի 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ շրջադարձ չի ակնկալվում, բայց առկա է լավատեսություն»:
Յու.Մերզլյակովն (ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ) «Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության կողմից, իսկ մեր երկրները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Բ.Ֆասիե (ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ). «Հայաստանը եւս չի ճանաչել ԼՂ անկախությունը. դա միջազգային իրավունքի խնդիր է»:
Եւ ո՞վ լինի Էլմար Մամեդյարովի տեղը (Ադրբեջանի արտգործնախարար), որ այսքանից հետո ոգեւորված չհայտարարի. «Բանակցային գործընթացի այս փուլում քննարկվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտուց հայկական զորքերի դուրսբերման եւ բռնի տեղահանվածների իրենց բնակության վայրերը վերադառնալու հարցերը»:
Իրոք, այս ամենն ինձ սկսել է խիստ մտահոգել
Գրառման հեղինակ՝ Մտահոգ | Բաժինը՝ Քաղաքականություն | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հարգելիներս, երկար-բարակ մտածելուց հետո (երկարն ավելի շատ ստացվեց, քան բարակը) եւ կայքի որոշ փոփոխություններից հետո F5 բլոգն այլեւս Ձեզ կներկայացվի հիմնական էջերի 2 տարբեր ձեւավորումներով (դիզայն): Առաջինը՝ «բլոգին-պրո» այն է, ինչը դուք տեսնում եք մուտք գործելով f5blog.com, իսկ երկրորդը՝ «բլոգ-ֆլուքս» նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն ինտերնետային կապի արագության խնդիրներ, հետեւաբար, էջում տեղադրված նկարների բացելու դժվարություններ: Այլ կերպ ասած, 2-րդն ավելի «թեթեւ է», սակայն՝ առանց նկարների կամ պատկերների:
Ձեզնից յուրաքանչյուրը կարող է մուտք գործելով F5 բլոգ, ընտրի այն ձեւավորումը, որն իրեն ավելի գրավիչ եւ օգտակար է թվում, իսկ ցանկացած պահի՝ վերադառնա հին ձեւավորմանը: Աջ կողմի սյունակում դուք կտեսնեք էջի ձեւավորման ընտրության վահանակը:
Ցանկանում եմ անմիջապես նշել, որ խոսքը գնում է ոչ թե 2 տարբեր բլոգերի եւ տարբեր տվյալների շտեմարանի, այլ նույն՝ F5 բլոգի ներկայացման 2 տարբեր ձեւերի մասին:
Բնական է, որ Ձեր դիտողությունները եւ առաջարկությունները ամենայն լրջությամբ կընդունվեն եւ կքննարկվեն մեր անձնակազմի կողմից:
Շնորհակալություն
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Հայտարարություններ | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Երբ առաջին անգամ լսեցի գովազգային այս կոչը, մտքովս էլ ինչ ասես չանցավ. նախ, մտածեցի, թե Հայաստանից իմ կարճատեւ բացակայության ընթացքում մեր հանարապետությունում սեքսուալ հեղափոխություն է իրականացվել (իհարկե, ո՛չ իմպիչմենտի կողմից): Հետո ինքն ինձ ուղղեցի՝ երեւի Արմենիա TV-ի «Բացահայտում» հաղորդման այսօրվա հյուրը հայանուն մեծ հասարակագետ պարոն Ադիբեկյանն է՝ սեքսոլոգիայի ոլորտի իր ամենավերջին բացահայտումներով: Չէ, ընտրություններն արդեն ետեւում են, դժվար թե պարոն Ահարոնն ասելիք ունենա: Լավ, ինչի՞ մասին է խոսքը: Կարո՞ ղ է էլի Հայաստանի միակ մարքսիտ ու սեռահոգեբան Դավիթն է կին-տղամարդ հարաբերություններում նոր իմպերիալիստական նյուանսներ հայտնագործել: Կարծես, այս վարկածն էլ է սխալ:
Մտա տուն, հարցնում եմ 9 տարեկան աղջկաս՝ Անուլիկ ջան, ինչի՞ մասին է խոսքը: «Հայրիկ, ուշքդ ո՞ւր է, խոսքը «սոտովիի» նոր գների մասին է»: Պարզվում է՝ Արմենթելը սահմանել է բջջային հեռախոսակապի գիշերային նոր՝ իջեցված սակագներ, ահա՛ թե ինչու է սպասվում թեժ գիշեր:
Գրառման հեղինակ՝ Մտահոգ | Բաժինը՝ Առօրյա | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ես կարող եմ հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Ես կարող եմ աստղ իջեցնել երկնքից: Ես կարող եմ շարժվել լույսի արագությամբ: Ես կարող եմ սիրել ողջ աշխարհը: Ես կարող եմ ավելին… Բայց երբեմն ինձ թվում է, թե պետք է վերջ տալ թմրանյութերին:
Գրառման հեղինակ՝ Քաղաքացի | Բաժինը՝ Հումոր | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հայ անվանի շախմատիստ Լևոն Արոնյանը երեկ տոնել է հերթական հաղթանակը: Հայ գրոսմայստերը Էլիստայում ընթացող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում երեկ պարտության է մատնել Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովին: Այսօր կկայանա հերթական տուրը:
Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի 1-ին շրջանում Արոնյանը 7:5 հաշվով առավելության էր հասել նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) նկատմամբ:
Ներկա պահին ընթացող 2-րդ շրջանի մյուս մրցազույգերն են՝ Լեկո-Բարեեւվ, Ռուբլեւսկի-Գրիշչուկ եւ Գելֆանդ-Կամսկի: Հաջորդ 6 խաղերը տեղի կունենան հունիսի 7-ին, 8-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին (թայ բրեք):
Աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանին մաղթում ենք հաղթարշավի անկասելի շարունակություն մինչեւ շախմատի արքայի թագը:
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Մարզաշխարհ | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հարգելիներս, հայ ֆուտբոլիստները հաճելիորեն զարմացնում են:
Ղազախստանի հավաքականին «դրսում» հաղթելուց մի քանի օր չանցած (1:2), այսօր, ընդամենը մի ժամ առաջ մերոնք սեփական հարկի տակ պարտության մատնեցին լեհերին (խմբի առաջատարներին): Մեր հավաքականի միակ հաղթական գոլը 66-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց Համլետ Մխիթարյանը: Գեղեցիկ գոլ էր. Սուրեն Բաղդասարյանը կասեր՝ հիասքանչ կամ զարմանահրաշ:
Մերոնք լավ խաղացին եւ ամենակարեւորը՝ ԳՆԴԱԿՒՑ ՈՒ ՄՐՑԱԿՑԻՑ ՉԷԻՆ ՎԱԽԵՆՈՒՄ:
Այսպես էլ շարունակեք, տղե՛րք:
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Մարզաշխարհ | 7 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը