F5-Բլոգ

  1. F5-admin

    22-07-07-02:55 AM

    11

    Հարգելի arcadi եւ Քո հետքերով, հիշեցնում եմ Ձեզ, որ դուք F5-բլոգում հյուր չեք, այլ լիարժեք անդամներ, այնպես որ Ձեզ հյուրի պես մի պահեք ու հյուրասենյակում շատ մի մնացեք smile

    Թեեւ, մյուս կողմից էլ, Ձեր երկխոսությունը ինձ հուշեց, որ կարելի է ավելացենել առանձին մի բաժին՝ F5-բլոգի անդամների “թափանցիկ” շփման համար (դե, “թաքնված” խոսակցությունների համար կարող էիք օգտվել անձնական նամակագրությունից): Ձեր կարծիքները, փլիզ:

    Հիմա անցնեմ Քո հետքերով-ի (դե չի հնչում, էլի, խորհուրդ կտամ սա դարձնել Ձեր ստորագրությունը) առաջարկությանը՝ հույզիկների վերաբերյալ: Ինքս դեմ եմ, թեեւ այդ հնարավորությունը կա: Ինչո՞ւ. որ չվերածվի ֆորումի, որտեղ ավելի շատ ծիծաղիկներ կան, քան բառեր: Թեեւ որ բոլորովդ ցանկանաք, ես էլ գուցե մտափոխվեմ:

  1. Narkosh

    26-02-08-15:19 PM

    12

    Barev sireli blog. Es arajin angamem aycelum, bayc hamozvac karogem asel, voch verjin. Shnorhakalutyunem haytnum @nkerojs chisht uggutyun cuyc talu hamar! @nkerojs magtumem, vor yerbevice chhusahatvi, amen inch lave linelu

  1. Jojoba

    11-05-09-04:44 AM

    13

    Հարգելի Ադմին,

    հիմա եթե ես խնդրեմ քեզ ձեր կայքից հեռացնել իմ բոլոր մեկնաբանություններն, դու կհանե՞ս:

    Ուղղակի, սա մի հարց է, որ պետք է հետաքրքրի առաջին հերթին քեզ, հետո նաեւ կայքի բոլոր անդամներին:

    Հիմա դուրս է գալիս, որ ես գրում-գրում եմ այստեղ, բոլորին «քլնգում», բոլորի հետ բառախաղով զբաղվում, հետո, ելնելով ինչ-որ հանգամանքներից, դիմում եմ, թե՝ «Խնդրում եմ (կամ`առանց խնդրանքի, պահանջում եմ) հեռացրեք իմ բոլոր մեկնաբանություններն ու հոդվածները»:

    Էհ, հետո՞:

    Դնելու ես սիրուն հերթով բոլորը ջնջես կամ փակե՞ս… Ոչի՞նչ, որ մնացած մեկնաբանություններն առանց հեռացվածների դառնում են ուղղակի անիմաստ: Հետո՞, դնենք մնացածի մեկնաբանություններն էլ ջնջե՞նք:

    Արդեն կարծեմ 2-3 նման դեպք եղել է, որ նման հարցով դիմում են ...

    Ինձ թվում է, որ արժե մի առանձին տեղ սա քննարկել եւ միգուցե փոփոխություններ մտցնել կայքի TOS-ում:

  1. F5-admin

    11-05-09-05:06 AM

    14

    Հարգելի Ժոժոբա, չէի ցանկանում տեղեկացնել, բայց նման նամակ ստացա մեր սցենարիստից՝ hovax77-ից, ով պահանջում է հեռացնել իր բոլոր մեկնաբանությունները:

    Պատճառաբանում է, որ մեկնաբանությունները սկսել են անձնավորված բնույթ կրել… Նաեւ ավելացրել էր, որ՝ մանրամասնությունների մեջ խորանալու ու նամակագրությունը շարունակելու կարիք չի տեսնում: Կարծես, ինքս տոգորված էի իր հետ հետագա նամակագրությամբ: Լավ, հարցը դա չէ:

    Ես ցանկանում էի սկզբից հեռացնել իր բոլոր մեկնաբանությունները, նույնիսկ գրեցի իրեն այդ մասին:

    Բայց այս քո տողերը կարդացի, մի հատ էլ մեր ռուդոլֆյան թեման նայեցի, ու համոզվեցի, որ, ինչպես դու նշեցիր, այլ մարդկանց ահագին մեկնաբանություններ կդառնան պարզապես անիմաստ:

    Ու պատասխանեցի իրեն, որ անհնար է: Սակայն, չգիտես ինչու, հիմա էլ նամակս հետ է գալիս, թե

    Delivery to the following recipient failed permanently:

    ********@rambler.ru

    Technical details of permanent failure:
    Google tried to deliver your message, but it was rejected by the recipient domain. We recommend contacting the other email provider for further information about the cause of this error. The error that the other server returned was: *******
    Recipient address rejected: Account deleted by user (state 14).

    Երեւի հեռացրել է իր այս ռամբլեռային հասցեն, որ ընդհանրապես իր հետքերը կորցնեմ: Ափոոս, ինչպիսի՜ կորուստներ…

    Լավ, ինչեւիցե, հուսով եմ, որ գոնե այս տողերը կկարդա ու կհասկանա, որ մենք իր գրառումները չենք հեռացնելու:

    Իսկ Գրանցման կանոններում ես ավելացրել եմ մեկնաբանությունները հեռացնելու կետը արդեն մի քանի շաբաթ առաջ:

  1. F5-admin

    11-05-09-05:11 AM

    15

    Պատճառաբանում է, որ մեկնաբանությունները սկսել են անձնավորված բնույթ կրել…

    Ես, իհարկե, մեկ անգամ էլ կթերթեմ բոլոր մեկնաբանությունները եւ, եթե հայտնաբերեմ իր հասցեին (ոչ թե ստեղծագործության) որեւէ անձնական վիրավորանք ներկայացնող տողեր, դրանք կհեռացվեն:

    Իսկ իր մեկնաբանությունները, ինչպես արդեն նշեցի՝ կմնան:

  1. F5-admin

    11-05-09-06:26 AM

    16

    Հարգելի hovax77, եթե դժվար չէ, մի հատ մեր ռուդոլֆյան թեման նայիր եւ տես, թե որ համարի տակ տեղադրված մեկնաբանություններում է ինչ-որ բան անձնավորվել:

  1. Jojoba

    09-07-09-04:29 AM

    17

    Հարգելի Նառա, այսպիսին են այս կայքի օրենքները. Հայերենը ընդունված է, որպես «պետական լեզու» այս կայքում, հետեւաբար եւ շփվել կարելի է միայն հայերեն.

    Հասկանալով քո պրոբլեմն ասեմ, որ մի տարի առաջ, երբ առաջին անգամ ես սկսեցի այստեղ գրել ... հայերեն մեկ նախադասությունը տպելու համար ինձնից պահանջվում էր 10-12 րոպե. Եթե սկզբում դա տանջանք էր գրել 2 նախադասությունը, ապա հիմա բավականին վարժ տպում եմ, որն էլ եվ քեզ եմ ցանկանում. Հասկանում եմ, որ մտածում ես դժվար թե քեզ պետք գա .. բայց ինչ գիտես ինչ կլինի վախն.

    Ամեն դեպքում բարով ես եկել.

    Պ.ս. Ես էլ գնամ մտածեմ -» մի հատ Ջեկսոնի մասին հոդված եմ ուզում գրել ...

  1. Sevak

    28-06-10-20:58 PM

    18

    Շնորհավորանքներ + կայքի հեղինակներին, նման հետաքրքիր և բովանդակալից կայքի ստեղծման կապակցությամբ: (Հիմա մոդայա + դնելsmile )

  1. Democrat

    29-06-10-20:55 PM

    19

    Ողջույն, Սեվակ, կսպասենք գրառումներիդ (թե չէ ես էլ ամեն օր մի 4-5 հատ գրում եմ)

  1. Philosopher

    30-06-10-02:46 AM

    20

    Ողջույն Սևակ, ակտիվացրու այս բլոգը, եղայր… Մեր հույսը դու ես: smile

    Democrat, Էդ որտե՞ղ ես 4-5 հատ ամեն օր գրում, որ մենք դեռ չենք տեսել…

Էջ 2/2 •  <  1 2


Հյուրամատյանի գրառումը կատարեք այստեղ


-վերեւ-

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը