arcadi
04-06-07-14:55 PM
1hargeli F5-admin, kxndrei mek angam el aseiq, te inchpes karox em katarel grarumner dzer site-um
04-06-07-17:43 PM
2Հարգելի Արկադի,
պարզապես գրեք մեզ Ձեր մտադրության մասին: Եթե համապատասխան բաժինը մեզ մոտ բացակայում է, հոգ չէ, առաջարկեք, եւ այն շուտով կհայտնվի բաժինների ցանկում: Ծայրահեղ դեպքում տեղադրեք այն «Տարբեր» բաժնում:
Եվ մի ՄԵԾ խնդրանք-պահանջ էլ մեր կողմից: ԳՐԵՔ ՀԱՅԵՐԵՆ, այլապես մենք ստիպված կլինենք կասեցնել Ձեր գրանցումը:
Քաղաքացի
11-06-07-14:06 PM
3Ֆ5-ադմին ջան խնդրում եմ դու էլ հայերեն գրի` այդ թվում և քո ստորագրությունը:
11-06-07-15:50 PM
4Հարգելի Քաղաքացի ՋԱՆ, շնորհակալ եմ դիտողությանդ համար, սակայն ստորագրությունս անգլերեն է կատարված՝ ելնելով որոշ հանգամանքներից: Խոսքս մեր կայքի search engine optimization-ի եւ indexation-ի մասին է: Թող F5 blog-ը հայտնվի նաեւ անգլալեզու directory-ներում, գուցե սփյուռքի հայերն էլ պատահաբար տեղեկանան կայքի մասին եւ միանան մեր քննարկումներին:
Քաղաքացի
11-06-07-23:13 PM
5Տրամաբանական է…
Քո հետքերով
20-07-07-18:33 PM
6Կարծես, թե ես էլ ձեզ միացա: Փոքր-ինչ թեմաներին ծանոթանալուց հետո, ես էլ կմասնակցեմ քննարկումներին:
21-07-07-00:51 AM
7Հարգելի Քո հետքերով (մի քիչ լավ չի հնչում, բայց դա էական չէ, համ էլ՝ ինքներդ եք ընտրել այս ծածկանունը):
Մի խոսքով. ուրախ ենք, որ դուք միացաք F5 բլոգին: Թե որքանով գրավիչ եւ հետաքրքիր կլինի մեր կայքի քննարկումները Ձեզ համար, կախված է նաեւ Ձեզնից: Խնդրում ենք լինել ակտիվ, թեեւ հասկանալի պատճառներով, ամառը ամեն տեսակի ակտիվությունները մի քիչ նվազում են: Ցանկացած պահի դուք կարող եք դառնալ նաեւ հեղինակ եւ մեր բլոգում հրապարակել Ձեր սեփական գրառումները. դրա համար անհրաժեշտ է պարզապես դիմել Ձեզ:
Մեկ անգամ եւս՝ ողջույն:
Քո հետքերով
21-07-07-19:05 PM
8Շնորհակալություն F5-admin բարյացկամ ընդունելության համար:
F5 բլոգում թեմաների քննարկմանը կմասնակցեմ այնքանով, որքանով ինձ կների ժամանակս և ուղեղիս պարունակությունը: Բնությունը կնոջն ասել է՝ գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն եղիր, եթե կամենում ես, բայց շրջահայաց դու պարտավոր ես լինել: Կաշխատեմ հենց այդ «շրջահայացությունը» չկորցնել այստեղ (ոչ միայն), և որքանով որ հնարավոր է, հետաքրքիր և ցանկալի անդամ լինել F5 բլոգի համար:
Ինչ վերաբերվում է ծածկանվանս, ապա դա էլ իր նախապատմությունն ու դրդապատճառներն ունի, որի մասին հարմար առիթի դեպքում կխոսեմ (կգրեմ): Իսկ հիմա կարճ և հասարակ՝ մուտքս բարի F5 բլոգ: Ի դեպ, կարծում եմ արտահայտիչ սմայլիկների առկայությունը F5 բլոգի գրառումներին շատ ավելի հետաքրքիր էֆֆեկտներ կարող է տալ:
arcadi
21-07-07-21:14 PM
9Միանում եմ ադմինին եւ ողջունում եմ գեղեցիկ սեռի հերթական ներկայացուցչին: Հույս ունեմ, որ Ձեր ակտիվությամբ օրինակ կծառայեք մեր բոլգի մյուս աղջիկներին:
Քո հետքերով
22-07-07-02:25 AM
10Արկադի, քեզ ևս շնորհակալություն գեղեցիկ սեռի հերթական ներկայացուցչին ուշադրություն դարձնելու համար:
Հ.գ այնքան եք հիշեցնում, որ բլոգին հարկավոր են իրենց ակտիվությամբ աչքի ընկնող անդամներ , որ ես ինքս ինձանից կամաչեմ, եթե դա տեղի չունենա: