Կառավարում եւ պահպանում

Ի՞նչ կտա ինձ F5-Բլոգում գրանցվելը

Գրանցվելով բլոգում, դուք անմիջապես ստանում եք «մեկնաբան» («սկսնակ անդամ») կարգավիճակը եւ իրավունք ստանում մեկնաբանել բլոգի էջերում տեղադրված գրառումները եւ հոդվածները: Ըստ Ձեր ցանկության, դուք կարող եք դիմել մեզ եւ դառնալ «հեղինակ» («մշտական անդամ»): «Հեղինակն», ի գերազանցություն «մեկնաբանի», իրավասու է F5-Բլոգում տեղադրել իր սեփական գրառումները: F5-Բլոգի աշխատանքների նկատմամբ առավել հետաքրքրված եւ որպես հմուտ հեղինակ իրենց դրսեւորած անդամները կարող են շարունակել իրենց առաջընթացը՝ դիմելով մեզ «խմբագիր» («լիիրավ անդամ») կարգավիճակ ձեռք բերելու համար: «Խմբագիրն» անմիջական մասնակցություն է ունենում բլոգի կառավարմանը՝ գնահատելով եւ խմբագրելով հեղինակների աշխատանքները եւ վերահսկելով մեկնաբանությունները:

Գրանցումը F5-Բլոգում անվճար է եւ Ձեզ հնարավորություն կտա ստեղծել եւ հետագայում փոփոխել իր անձնական հաշիվը, այդ թվում.

• F5-Բլոգի սահմաններում ստեղծել եւ ցանկացած ժամանակ խմբագրել այցեքարտը (ստորագրություն, ավատար, ֆոտոնկար եւ այլն)
• օգտվել անձնական նամակագրության ճկուն համակարգից (նամակագրություն եւ փոստարկղի լիարժեք կառավարում)
• պատասխանել կամ մեկնաբանել այլ «հեղինակների» աշխատանքները
• դիմել մեզ, դառնալ բլոգի «հեղինակներից» մեկը եւ F5-Բլոգի էջերում տեղադրել իր աշխատանքները
• ստեղծել «մտերիմների» ցուցակ (նաեւ՝ արգելափակել «անցանկալիներից» անձնական նամակների ստացումը) եւ արագորեն ստուգել, թե ովքեր են նրանցից «օն-լայն»

Գրանցվելու համար, դուք պետք է մեզ տրամադրեք Ձեր գործող E-mail հասցեն, ընտրեք ծածկանուն (username, որը կցուցադրվի Ձեր գրառումների կամ մեկնաբանությունների կողքին), մուտքանուն (login) եւ գաղնաբառ (password). վերջին երկուսի մուտքագրմամբ էլ դուք մուտք կգործեք Ձեր հաշվի կառավարման համակարգ):

Ձեր գործող E-mail հասցեն մեզ ընդամենը անհրաժեշտ է F5-Բլոգում Ձեր անհատական հաշիվն ակտիվացնելու համար: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ձեր կողմից E-mail հասցեի տրամադրումը վերջինս բնավ չի դարձնի «սփամ» նամակների նկատմամբ խոցելի, եթե գրանցվելիս (կամ ավելի ուշ) դուք ընտրեք «թաքցնել E-mail-ն բլոգի այլ անդամներից» տարբերակը: Նման եղանակով դուք կարող եք նաեւ Ձեր E-mail-ը թաքցնել F5-Բլոգ-ի այլ անդամներից եւ պատահական այցելուներից, որոնք կկարողանան ըստ Ձեր թույլտվության Ձեզ ուղարկել նամակներ՝ առանց տեսնելու E-mail-ը:


Արդյո՞ք F5-Բլոգն օգտագործում է «cookie»-ներ

F5-Բլոգի սահմաններում «cookie»-ներից օգտվելը կամավոր բնույթ է կրում, սակայն այս մեթոդը կարող է բարձրացնել կայքից օգտվելու հարմարավետությունը: «Cookie»-ների օգտագործմամբ ակտիվանում են այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են՝ ավտոմատ գրանցումը, դիտելը, թե արդյո՞ք բլոգի էջերում Ձեր վերջին այցելությունից հետո տեղադրվել են նոր գրառումներ կամ մեկնաբանություններ եւ այլն: Երբ դուք գրանցվում եք, գրանցման վահանակի վրա դուք հնարավորություն ունեք նշել «Հիշե՞լ» վանդակը եւ հաջորդ անգամները նույն համակարգչից օգտվելուց շրջանցել գրանցման փուլը (այս դեպքում համակարգիչը հիշում է Ձեր ծածկանունը եւ գաղտնաբառը):

Եթե F5-Բլոգում Ձեր անհատական կառավարման համակարգ եք մտնում ոչ Ձեր կամ ընդհանուր օգտագործման համակարգչից (ինտերնետ ակումբ, գրադարան եւ այլն), ապա մենք խորհուրդ կտայինք «չհիշել» Ձեր ծածկանունը եւ գաղտնաբառը, այլապես ավելի ուշ մեկ այլ անձ կարող է Ձեր անունից մուտք գործել մեր F5-Բլոգ:

Եթե դուք որոշել եք հրաժարվել «cookie»-ներից, ապա չի բացառվում, որ բլոգում աշխատելիս հանդիպեք ինտերնետային կապի որոշ խոչընդոտների, հատկապես, եթե Ձեր համակարգիչն ինտերնետին է միանում proxy-կապուղիներով կամ դուք այլ օգտագործողների հետ միաժամանակ օգտվում եք նույն proxy-ից:

Այնուամենայնիվ, մենք խորհուրդ ենք տալիս օգտվել այս հնարավորությունից, հատկապես, եթե դուք ցանկացած պահի կարող եք մաքրել համակարգչի կողմից պահպանված «cooky»-ները:


Ինչպե՞ս մաքրել իմ համակարգչի «cookie»-ները

Դուք կարող եք հեռացնել Ձեր համակարգչի հիշողության մեջ կուտակված բոլոր «cookie»-ները՝ հետեւելով ստորեւ պարզ քայլերին:

Windows XP-ի Internet Explorer-ում կատարեք հետեւյալ գործողությունները.

• սեղմեք «Tools» մենյուն
• հայտնված պատուհանի մենյուի մեջ ընտրեք «Internet Options»-ը
• սեղմեք «General» ենթամենյուի «Delete Cookies» կոճակը:

Mozilla Firefox-ում կատարեք հետեւյալ գործողությունները.

• սեղմեք «Options»-ը
• ընտրեք ձախ կողմի «Privacy» ենթաբաժինը
• գտեք «Cookies» բաժինը եւ սեղմեք «Clear» կոճակը:

«Cookie»-ներից լիարժեք ձերբազատվելու համար դուք կարող եք նաեւ վերամիացնել (restart) Ձեր համակարգիչը:


Ի՞նչ է այցեքարտի «ստորագրությունը»

Գրանցվելուց հետո դուք կարող եք ստեղծել Ձեր «ստորագրությունը»: Այն իրենից ներկայացնում է կարճ տեքստ կամ նկար, որը կարող է ըստ ցանկության ներկայացվել Ձեր ստեղծած բոլոր գրառումների վերջում որպես փոքրիկ ներդիր:

Դուք կարող եք ստեղծել եւ հետագայում խմբագրել Ձեր ստորագրությունը՝ մուտք գործելով Ձեր անհատական հաշվի կառավարման վահանակի («Ղեկ») «Խմբագրել ստորագրությունը» բաժինը:


Ի՞նչ է ավատարը

Ավատարը փոքր պատկեր է, որը հայտնվում է Ձեր բոլոր գրառումների սկզբում՝ ձախ կողմից: Դուք կարող եք օգտագործել F5-Բլոգի կողմից տրամադրվող կամ Ձեր կողմից բեռնավորված սեփական ավատարներից մեկնումեկը: Վերջին դեպքում դուք պետք է ինքներդ ընտրեք Ձեր նախասիրած ավատարը եւ այն բեռնեք Ձեր համակարգչից: Ավատարի փոփոխության մենյուն գտնվում է Ձեր հաշվի կառավարման համակարգում՝ այցեքարտի խմբագրման մեջ:


Ի՞նչ քայլերի դիմել, եթե ես կորցրել եմ իմ հաշվի գաղտնաբառը

Մենք հոգ ենք տարել նաեւ նման դեպքերի մասին: Եթե դուք մոռացել կամ կորցրել եք F5-Բլոգում Ձեր անհատական կառավարման համակարգի մուտքի գաղտնաբառը, առաջարկում ենք բլոգի յուրաքանչյուր էջի աջ սյունակի մուտքի վահանակի ներքեւում սեղմել «Հիշեցնել գաղտնաբառը» հղումը, որը կտեսնեք : Այս քայլով դուք կհայտնվեք մի էջում, որտեղ դուք պետք է մուտքագրեք Ձեր այն E-mail հասցեն, որը նշել էիք գրանցվելիս: Րոպեներ անց Ձեր E-mail-ին կուղարկվի նոր գաղտնաբառ սահմանելու վերաբերյալ համապատասխան հրահանգներ:


Ի՞նչ են իրենցից ներկայացնում «մտերիմների» եւ «արգելափակվածների» ցուցակները

«Մտերիմների» ցուցակից կարելի է օգտվել՝ F5-Բլոգի սահմաններում Ձեր կողմից ընտրված ընկերների գրառումները ամփոփելու համար: Ձեր հաշվի կառավաման վահանակից ընտրելով «Մտերիմների եւ արգելափակվածների ցուցակ» մենյուն, դուք կարող եք խմբագրել առկա տվյալները, ինչպես նաեւ տեսնել, թե ցուցակի անդամներից ովքեր են տվյալ պահին «օն-լայն» եւ նրանց ուղարկել անձնական նամակներ: Դուք կարող եք «Մտերիմների ցուցակում» ավելացնել նոր անդամների անուններ եւ Ձեր անձնական նամակն ուղղել միաժամանակ մի քանի մտերիմների:

«Արգելափակվածների» կամ Ձեր համար «անցանկալի անդամների» ցուցակում կարող եք ավելացնել այն անդամների ծածկանունները, որոնց անձնական նամակները չեք ցանկանում ստանալ:


-վերեւ-

Բլոգից օգտվելու հիմնահարցեր

Ինչպե՞ս կազմակերպել որեւէ թեմայի որոնումը

F5-Բլոգի յուրաքանչյուր էջի վերին աջ անկյունում գտնվում է որոնման դաշտը, որի մեջ դուք պետք է լրացնեք որոնվող բառը եւ սեղմեք «Enter»:

Ըստ տարբեր չափանիշների ավելի նպատակասլաց որոնում իրականացնելու (ըստ հեղինակի, գրառման ամսաթվի, վերնագրի, տեքստի եւ այլն) եւ արդյունքների ներկայացման կարգը սահմանելու համար պարզապես սեղմեք բլոգի յուրաքանչյուր էջի ստորին մասում տեղակայված «Ընդլայնված որոնում» հղումը:


Կարո՞ղ եմ արդյոք նամակ ուղարկել F5-Բլոգի որեւէ անդամի

Այո, կարող եք: Դուք կարող եք անձնական նամակ ուղարկել մեկ այլ անդամի՝ կամ գտնելով նրան անդամների ցուցակից կամ էլ նրա կողմից տեղադրված գրառման մեջ սեղմելով ծածկանունը:

Եթե դուք գրանցված եք եւ մուտք եք գործել F5-Բլոգի համակարգ (login), անհատական նամակ կարող եք ուղարկել նաեւ սեղելով կառավարման վահանակի համապատասխան մենյուն: Նման դեպքերում բացվում է նոր նամակ գրելու էջը, որտեղ էլ կարող եք շարադրել Ձեր նամակի բովանդակությունը եւ վերջում սեղմել «Ուղարկել» կոճակը: Նկատի ունեցեք, որ «սփամ» նամակների հոսքը կանխարգելելու նպատակով հաստեատիրոջ E-mail-ը կարող է եւ մնալ թաքնված:

Նկատի ունեցեք նաեւ, որ դուք կարող եք գրել F5-Բլոգի այն անդամին, որի «անցանկալիների ցուցակում» Ձեր անունն ընդգրկված չէ: Միեւնույն ժամանակ, դուք կարող եք պարզապես F5-Բլոգի մեկ այլ անդամի ուղարկել ըստ Ձեզ նրան հետաքրքրող գրառման հղումը:


Ի՞նչ է անձնական նամակագրությունը

F5-Բլոգի գրանցված անդամները հնարավորություն ունենեն իրար ուղարկել անձնական նամակներ, եթե ինչ-ինչ պատճառներով նրանց E-mail-ը ադմինիստրատորի կողմից չի արգելափակվել:

Նամակներն իրենցից ներկայացնում են փոքրիկ էլ. հաղորդագրություններ, որոնք մատչելի են միայն F5-Բլոգի գրանցված անդամներին: Դուք կարող եք այդ հաղորդագրություններում ներդնել vB կոդ, «սմայլիկներ» եւ նկարներ:

Դուք կարող եք F5-Բլոգի այլ անդամներին ուղարկել նամակ՝ սեղմելով Ձեր հաշվի կառավարման վահանակի նամակագրության բաժնում տեղադրված «Ուղարկել նամակ» հղումը կամ սեղմելով որեւէ գրառման հեղինակի անվանումը: Դուք հնարավորություն ունեք նաեւ նույն նամակը միաժամանակ ուղարկել ֆորումի տարբեր անդամների:

Նամակն ուղարկելիս դուք հնարավորություն ունեք այդ նամակի պատճենը պահպանելու «Ուղարկված նամակներ» փաթեթում:

F5-Բլոգում գրանցվելիս Ձեզ անմիջապես տրամադրվում է անձնական նամակագրության երկու՝ ստացված եւ ուղարկված նամակների փաթեթներ: Փոստարկղն (InBox) իրենից ներկայացնում է ստացված նամակների փաթեթը: Այն պարունակում է Ձեր հասցեով ուղարկված նամակները՝ ներառյալ ուղարկող անդամի անունը, ուղարկման ամսաթիվը եւ ժամը: Ուղարկված նամակների փաթեթը (Sent) պարունակում է Ձեր ուղարկած անձնական նամակների պատճեները, եթե, իհարկե, նամակների ուղարկման վահանակում դուք նշել էիք «Պահպանել պատճենը» վանդակը: Դուք կարող եք նաեւ ինքներդ ստեղծել լրացուցիչ փաթեթ՝ սեղմելով «Փաթեթների կարգավորում» հղումը:

Յուրաքանչյուր փաթեթ օժտված է նամակները կարգավորող մի շարք հնարավորություններով, որը թույլ է տալիս ընտրել նամակները, տեղափոխել դրանք մի փաթեթից դեպի մյուսը կամ պարզապես հեռացնել այդ փաթեթից: Ամենայն հավանականությամբ դուք կարիք կունենաք ժամանակ առ ժանամակ հեռացնել հին նամակները, որոնց թիվը վերոնշյալ փաթեթներում ադմինիստրատորի կողմից հավանաբար սահմանափակված կլինի: Նամակների թվի թույլատրելի քանակն անցնելիս դուք հնարավորություն չեք ունենա ուղարկել կամ ստանալ նոր նամակներ:

Նոր նամակը կարդալուց հետո դուք կարող եք պատասխանել այդ նամակին կամ դրա պատճենը վերահասցեավորել (forward) F5-Բլոգի այլ անդամների: Դուք կարող եք նաեւ ստացված նամակն արագորեն փոխանցել Ձեր «մտերիմների ցուցակի» անդամներին:


Ի՞նչ են կցորդ ֆայլերը

Կցորդ ֆայլերը (attachment) Ձեր կողմից գրված անձնական նամակին կցված ֆայլեր են, որնոնք նամակի հետ միասին ուղարկվում են հասցեատիրոջը: Դուք մեկ նամակին կարող եք կցել ոչ ավելի, քան 3 ֆայլ: Այսպիսի կցորդները կարող են լինել նկարներ, փաստաթղթեր, zip ֆայլեր եւ այլն: Ձեր նոր գրառմանը որեւէ ֆայլ կցելու համար պարզապես գրառման շարադրման էջի ներքեւում սեղմեք [Attachments] կոճակը եւ Ձեր համակարգչից ընտրեք այն ֆայլը, որը ցանկանում եք կցել Ձեր գրառմանը:


Կոդային կոճակներ եւ «հույզիկներ»

Այս միջոցները թույլ են տալիս Ձեզ հեշտությամբ տեղադրել vBcode-եր Ձեր գրառումների եւ նամակների մեջ: Այս հնարավորությունից օգտվելու համար պարզապես սեղմեք համապատասխան կոճակը կամ ցուցակից ընտրեք vBcode-ի տողը (օրինակ՝ [b]-ն համապատասխանում է հաստ տառաձեւին, [i]-ն` թեք տառաձեւին եւ այլն):

«Հույզիկներն» (smilies) օգտագործելու համար պարզապես սեղմեք այն «հույզիկը», որը ցանկանում եք տեղադրել Ձեր նամակում: «Հույզիկների» ամբողջական տարատեսակը դիտելու համար սեղմեք համապատասխան հղումը:


-վերեւ-

Հոդվածների ստեղծում եւ «հրապարակում»

Հոդվածի գրման եւ F5-Բլոգում տեղադրման սկզբունքները

F5-Բլոգը պարունակում է էլեկտրոնային խմբագրի հասարակ համակարգ, որը թույլ է տալիս «օն-լայն» ստեղծել գրառումներ եւ տեղադրել համապատասխան բաժնում: Հեղինակներն այս համակարգից օգտվելու հրահանգների մասին կստանան լրացուցիչ տեղեկատվություն: Բոլոր դեպքերում, այս «օն-լայն» խմբագրից օգտվելն առանձնահատուկ դժվարություն չի ներկայացնի Ձեզնից շատերի համար:


-վերեւ-

Տպել | Տեղեկացնել