Ինչո՞ւ պետք է հավատամ, որ ընտրություններն այս անգամ կանցնեն նորմալ: Չէ՞ որ մինչեւ հիմա ինչ տեսնում եմ, փաստում են հակառակը: Խնդրում եմ նախօրոք կարդալ իմ վերջին երկու գրառումները՝ ժողովրդավարության եւ լեգիտիմության վերաբերյալ:
1. Ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում գործող վարչապետը «լարել է» իշխանական բոլոր լծակները:
Հավաքվում են անձնագրեր, պետական հիմնարկների մարդկանց հետ կատարվում են «անհատական եւ խմբային աշխատանքներ»՝ զգուշացումների, հավաստիացումներ ստանալու, նաեւ՝ բռնի կերպով հանրահավաքներ տանելու, այնտեղ ներկա-բացակա անելու իմաստով: Ըստ որում, աշխատողները պետք է «պատասխան տան» ոչ միայն իրենց, այլ նաեւ իրենց ընտանիքի անդամների կատարած ընտրությունների համար: Խոսքս հիմնականում հետեւյալ հիմնարկների մասին է՝ մանկապարտեզներ, դպրոցներ, թաղապետարանի ենթակայությամբ գործող այլ հիմնարկներ, ինչպես նաեւ՝ հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ եւ այլն: Մի խոսքով՝ ինչքան պետական հիմնարկ կա, բոլորը աշխատում են հանուն «Առաջ Հայաստանի»: Փաստորեն, մեզ անհրաժեշտ է ոչ թե ժողովրդի, այլ վախեցած կամ պարտադրանքի ուժով նվաստացած մարդկանց ամբոխի «պտիչկաները»: Այս մասին փաստում են թե ընդդիմության ներկայացուցիչները, թե իշանության ներկայացուցիչները (ի դեմս Վահան Հովհաննիսյանի եւ իշխանամետ ՀՅԴ կուսակցության, եւ թե եվրոպացի դիտորդները):
2. Հեռուստատեսությունը աշխատում է միմիայն ի օգուտ գործող վարչապետի:
Ցուցադրում են Ս.Սարգսյանի հետ ժողովրդի հանդիպման ընթացքը՝ շեշտը դնելով «օրգազմի» մեջ ընկած եւ «Առաջ Հայաստան» ղժժացող ամբոխի բազմաքանակությանը (թեեւ նման ամբոխին ժողովուրդ անվանելը մի քիչ շատ կլիներ), իսկ մյուս թեկնածուների դեպքում՝ ինչ-որ կտրտված հատվածներ, ոչ ամբողջական նախադասություններ, մի քանի ծերունիների զարմացած աչքեր: Բոլոր ալիքներն՝ անխտիր, կամ վախեցած են, կամ կաշառված, կամ էլ ստրկացած:
3. Գործող նախագահը եւ իր իմացությամբ՝ Ռուսաստանի պաշտոնյաները կոպտորեն միջամտում են նախընտրական ընթացքին:
Քոչարյանը պաշտպանել կարող է թեկնածուներից յուրաքանչյուրին, սակայն ոչ նման անմակարդակ ձեւով: Նախագահ է վերջապես, երկրի առաջին դեմքը, եւ ոչ թե ինչ-որ մեկը: Բանը հասել է նրան, որ հեռուստատեսությամբ հայտարարում է, որ թեկնածուներից Տեր-Պետրոսյանը պարտության դեպքում չի հետապնդվի եւ կարող է Դուբայ չփախչել: Նախ՝ փախչող լիներ, կփախներ: Ներկայիս վարչակազմն էլ բռնող լիներ՝ Վանոյին կբռներ: Եվ երկրորդը, ինքն ո՞վ է, որ որոշի, թե ում եւ երբ պիտի հետապնդվի: Դատախա՞զ է, ոստիկանապե՞տ, թե՞ նախագահ: Ռուսները չգիտեմ ինչու որոշում են հենց հիմա «ռեւերանսներ անել» ու ակնհայտորեն ասել, թե ում կնախընտրեին նախագահի պաշտոնում: Իրենց թողնենք, ավելի լավ կլիներ, որ Մեդվեդեւը լիներ ՀՀ նախագահ:
4. Ժողովուրդը խորը անվստահությամբ է վերաբերվում այս ընտրություններին:
Մարդկանց մեծ մասը համոզված է, որ իրականում ընթանալու է ոչ թե ընտրություն, այլ նկարչություն՝ իրենց իսկ մասնակցությամբ եւ իրենց իսկ հերթական անգամ «ոչխարի տեղ» դնելով: Ասեմ անկեղծ՝ ես ինքս չեմ հավատում, որ սկսած ընտրատեղամասերից, վերջացրած՝ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովից ոչ թե ընտրության արդյունքների անաչառ ու ազնիվ արձանագրողներին են լինելու (որի համար կոչված են), այլ՝ այդ իսկ արդյունքները կեղծողները: Թող փորձեն՝ չկեղծեն, գլուխները կջարդվի:
5. Հայոց բանակը, որի 16-ամյակի տոնակատարությունը վերածվեց «Առաջ Հայաստանի», լրջորեն պատրաստվում է ընտրակեղծիքների:
Նախ՝ բանակի տոնը նշվում էր առանց այդ բանակի հիմնադրողների (Լեւոնի, Վազգեն Մանուկյանի եւ մյուսների), որն առանձին թեմա է: Այնուհետեւ՝ մտեք ցանկացած զորամաս, որտեղ բարեկամ կամ ընկեր ունեք ծառայող, հարցրեք բարեկամաբար այդ տղային, թե ինչ է կատարվում այս օրերին եւ ինչ է պլանավորվում, ու մի հատ էլ, նեղություն քաշեք, փետրվարի 20-ին հարցրեք, եւ նոր կզգաք, թե ինչ պիտի իրականում լինի փետրվարի 19-ին:
Շարունակելի… (իմ կամ Ձեր կողմից)
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
Ներկա պահին ստացվել է 8 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Հայրս աշխատում է այդ համակարգում. կարող եմ միայն նշել, որ առանց որեէ բացատրության հավաքվել է բոլորի անձնագրային տվյալները՝ ներառյալ ընտանիքի անդամների:
Ի՞նչ նպատակով եւ ինչպե՞ս է օգտագործվելու՝ չեմ պատկերացնում:
01-02-08 • 01:48 AMՄոռացա ասել, որ նույնը կատարվել է մանկապարտեզում: Ստիպել են ծնողներին նշել իրենց անուն ազգանունը՝ առանց անձնագրային տվյալների:
01-02-08 • 01:50 AMԱդմին, որ քո սայթում շատ գրաոումներ անել, թույլ կտա՞ս signature դնեմ
Մի հատ էլ կիսանեկդոտ: Վերջերս հայկական պոպուլյար ֆորումներից մեկը -jigyarov.net գնել էր պերմանենտ ռեդիրեկտ դեպի լեվոնպրեզիդենտ.ամ (approx 1 day). Վերջում պարզվեց, որ սայթի տերը չէր վճարել հոստի համար, եւ հոստի տերն էլ որպես տուգանք մարդկանց ուղղորդում էր դեպի այս սայթը, մինչեւ չստացավ իր փողը:
01-02-08 • 01:56 AMՀարգելի Jojoba, դուք եւ մյուսները կարող եք signature դնել, սակայն դա կերեւա միայն Ձեր գրառումների, այլ ոչ թե մեկնաբանությունների վերջում: Պարզապես մտեք Ձեր հաշիվների կառավարման էջը (տե՛ս աջ սյունակի ներքեւի մասը՝ Կառավարման վահանակի Ղեկ-ը), եւ ամեն ինչ պարզ կդառնա:
01-02-08 • 11:10 AMԱնձնագրերի եւ տվյալների հավաքելը հետապնդում է մի քանի նպատակ:
1. Ստեղծել վախի մթնոլորտ, այսինքն՝ «մենք Ձեր եւ Ձեր ընտանքի մասին ամին ինչ գիտենք»: Նույն կերպ, տներ են այցելում ոստիկաններ, իբր թե ստուգելու, թե արդյո՞ք ընտրացուցակները ճիշտ են կազմված, իրականում, մի կողմից ոստիկանի մուտքը բնակարան միշտ էլ հաճելի չէ, մյուս կողմից նշում են, թե ովքե՞ր են բացակայելու ընտրությունների օրը քաղաքից: Երեւի հասկանալի է, թե այդ ցուցակը (այն մարդկանց, ովքեր բացակայելու են քաղաքից) ինչի համար կարող է օգտագործվել:
2. Իրենք հաշվետվություն ունեն տալու, թե քանի՞ հոգու են «իրենցով արել»: Այսինքն, հետո այդ ցուցակները ներկայացնում են իրենց շեֆերին՝ որպես «Առաջ Հայաստան»-ականների ցուցակ, ու դրա համար փող ստանում: Սա ինչ-որ մի տեղ լավ է այնքանով, որ կենտրոնական շտաբերի փողերը մսխվում է անձնագիր հավաքողների օղակում ու չի հասնում տեղ: Այսինքն՝ ներկայացնում են, որ փող են բաժանել (ընտրակաշառք) մի 1000 հոգու, իրականում տված են լինում մի 100 հոգու: Մնացածը դնում են իրենց գրպանը: (Սա իմ ենթադրությունն է՝ հիմնված անցյալ ընտրությունների փորձի վրա եւ նման մարդկանց հետ ընտրություններից հետո զրուցելուց հետո)
3. Իսկ ոչի՞նչ, որ մարզերում հավաքում են ոչ թե անձնագրի պատճեները, այլ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ: Գյուղեր կան, որտեղ մարդկանց բերելու են ընտրատեղամաս, ասեն՝ վերցրու քո անձնագիրը ու մտիր քվեարկելու: Գյուղացին, որ ունի ջրի, հոսանքի, տրակտորի ու, ընդհանուր առմամբ, գյուղապետից ու գյուղի «քյոխվեքից» կախված հազար ու մի խնդիր, վախենում է, ընկճվում, ու մյուս կողմից էլ «հիպնոսված է», որ մեկ է, Սերժն է անցնելու, մտածում է՝ էլ ինչո՞ւ հակառակվի նրանց: Ահա թե որտեղ է ընտրակեղծիքը, ու եթե Եվրոպային մի քանի հոգի գալու է իբր թե դիտելու, կարող է շատ-շատ կարծիք կազմի Պռոշյանի վրայի խորովածի որակից, քան թե ընտրությունների նորմալ ընթացքից:
Մի խոսքով, ընտրություններն արդեն իսկ ազատ ու անկախ չեն, իսկ ընտրատեղամասերի մեծ մասում նորմալ քվեարկություն կընթանա, սակայն քվեարկողները ոչ թե ազատ ու անկախ մարդիկ են, այլ ստրկացած ու վախեցած «զոմբիներ», որոնք, լեզուները չորացած դողդողալով մտնելու են իրենց խցերը, նշեն Սերժին, ամեն կերպ փորձեն ցույց տալ, որ՝ տեսե՛ք, մենք Ձեզ չենք խաբել, հանկարծ մեզ չպատժեք, ու վազեն իրենց տները: Ու նույն օրվա իրիկունն էլ օղի են կոնծելու ու նույն Սերժին հայոյելու:
01-02-08 • 11:42 AMԻմ գրառումը հաստատող մեկ փաստ (ես գրել էի “… Մի խոսքով՝ ինչքան պետական հիմնարկ կա, բոլորը աշխատում են հանուն «Առաջ Հայաստանի»"):
Կարդում ենք A1plus-ում.
01-02-08 • 22:04 PMՄի մեջբերում էլ իմ կողմից՝ նույն հանրահավաքի վերաբերյալ, դարձյալ Ա1պլյուսից.
02-02-08 • 02:09 AMՄի բան կարող եմ ասել, որ ինչքան ուզում են հավաքեն, ինչ ուզում են անեն, միևնույնն է ժողովուրդը այս անգամ ավելի քան վճռական է և հետևաբար անկախ ընտրությունների հրապարակված արդյունքներից իշխանափոխություն է լինելու: Էլ համբերելու տեղ չկա: Ես պատրաստ եմ դրան, իսկ դուք?
02-02-08 • 14:14 PM