Յոթ անգամ չափել ու ճիշտ կտրել Լեւոն Արոնյանը կրկին հաղթեց
Հուն 28
Levon in Talin

Խոսքերն, ինձ թվում է, ավելորդ են, դիտեք ինքներդ: Միայն ավելացնեմ, որ հանդիպումն անցել է խիստ ջերմ մթնոլորտում (չհաշված 1 անդուր եւ չհաջողված դրվագի): 1500-ից ավելի բնակիչներ ՒՆՔՆԱԿԱՄ եկել էին հանդիպելու նախագահի թեկնածուին: Եվ հեռացան հրապարակից՝ չփոշմանելով, որ եկան ու լսեցին Լեւոնին:




Տեսահոլովակի բնօրինակը

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 5 մեկնաբանություն

  1. Jojoba

    Արդեն հստակ է, որ Առաջին Նախագահը ուժ է, ուժ ` անկասելի , անհաղթահարելի:
    Պայքար,Պայքար մինչեւ վերջ ...

    Իսկ ի՞նչ կասես Արմենի ապուշ արտահայտությունների մասին. էդ էլ է ուժ` անկասելի՞

    Տպավորություն կա, որ էդ տղան դիտավորյալ է անբախ անբախ խոսում:

  2. arcadi

    Կներեք, Արմենն ո՞վ է… լուսաբանեք փլիզ smile

  3. Քաղաքացի

    Հաղթելու ենք…

    Արմենն ով է?

  4. Jojoba

    Armen Sargsyan (Vazgen Sargsyan’s brother)

  5. Bloger

    Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի հայտարարությունը, կապված Թալինյան միջադեպի “հերոս” Սարգիս Կարապետյանի հետ

    Հունվարի 27-ին, Թալինում, Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ տեղի է ունեցել մեզ համար ցավալի միջադեպ: Իր անխոհեմ պահվածքի համար ժողովրդի կողմից նվաստացման ու պարսավանքի է ենթարկվել Սարգիս Կարապետյանը: Նա Արցախյան ազատամարտին մեծ ծառայություններ մատուցած մեր մարտական ընկերն է: Այս դեպքը տեղի չէր ունենա, եթե այն չունենար իր շարժառիթները, հիմքերն ու պատճառները: Ուստի մենք մեզ պարտավոր ենք զգում ժողովրդին տեղեկացնելու հետեւյալի մասին.

    2003թ նախագահական ընտրությունների նախօրյակին իշխանություններին հաջողվեց կոտրել ընդդիմադիր հայացքներ ունեցող Սարգիսի նման խիզախ մարդուն: Նախ զենք կրելու մեղադրանքով նրան կարճաժամկետ բանտարկեցին եւ պայման դրեցին, որ իշխանությունների հետ համագործակցելու դեպքում ազատություն կստանա, իսկ եթե ոչ` երկարատև բանտարկություն: Դժբախտաբար Սարգիսը համաձայնվեց եւ այդ օրվանից դարձավ իշխանությունների գործիքն ու ենթական:

    Ազատություն ստանալուց հետո, ամիսներ անց, Սարգիսը մեզ պատմել է, որ հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ եւ նրանից առձեռն վերցրել է որոշակի գումար: Նա նույնիսկ փորձ արեց այդ գումարից բաժին հանել նաեւ մեզ: Բայց մենք կտրականապես հրաժարվել ենք և իրեն հորդորել, որ հետ կանգնի նման քայլերից, խելքի գա, որ իր տեղը ոչ թե իշխանական ճամբարն է, այլ` ժողովրդի կողքին: Սարգիսը ոչ միայն չլսեց մեզ, այլև շարունակեց այդ գործը եւ խաղալիք դարձավ իշխանությունների մանկլավիկ Գառնիկ Իսագուլյանի ձեռքին: Վերջինիս հրահանգով բացեց սեփական կուսակցություն, միացավ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանողների ոհմակին և այդ օրվանից ժողովրդի կողմից սիրված Սաքոն կորցրեց իր բարի համբավն ու երբեմնի հեղինակությունը: Սրանով իշխանությունները կրկին անգամ բացահայտեցին իրենց էությունը եւ Սաքոյի նման մարդուն ներքաշելով նյութապաշտական աշխարհ, բարոյալքեցին ու ոչնչացրին նրան:

    Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին մենք կոչ ենք անում ապագայում զգուշանալ նման սադրանքներից եւ լինել ավելի հանդուրժող: Միաժամանակ կոչ ենք անում Արցախյան պատերազմի մասնակիցներին լինել սթափ եւ գործիք չդառնալ այս հակահայ ռեժիմի ձեռքին: Ազատամարտիկի տեղը ժողովրդի կողքին է: Այսօրվա համաժողովրդական շարժման հզոր, անհաղթահարելի հեղեղը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ առաջ է շարժվում: Իսկական ազատամարտիկը պետք է լինի այդ շարժման մասնակիցն ու զինվորը:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org