Ինչպես զարգացնել մանր ու միջին բիզնեսը... Հատուկ ռեպորտաժ Ծաղկաձորից
Հուն 26
Serzh Sargsyan

Արդեն 2րդ օրն է, որ TV-ով թմբկահարում են Սերժ Սարգսյանի՝ 5րդ մասիվում բնակչության հետ հանդիպումը: Էկրանից այս ամենը շատ հաջող է երեւում՝ ծափահարություններ, “Առաջ Հայաստան” բացականչություններ, ամբիոնում կանգնած մարդու՝ իրեն ոչ հատուկ փիլիսոփայական եզրահանգումներ եւ այլն…

Ցանկանո՞ւմ եք տեղեկանալ իրականությանը: Խնդրեմ:

Հանդիպումը երեւի պետք է տեղի ունենար 13:00-ի կողմերը: Դրսից լսեցի երեխաների ձայներ՝ կլիներ 12:30-ի կողմերը: Նայում եմ դուրս (ինքս ապրում եմ Նոր Նորքի 3-րդ մասիվում), մեկ էլ տեսնեմ, մեր կողքի դպրոցի երեխաները (մեծերն էին կարծես՝ երեւի 8-10 դասարանցիք), դասարան առ դասարան, իրենց ուսուցիչների ուղեկցությամբ քայլում են դեպի… էլ ո՞ւր, եթե Հանրապետականներն իրենց նախագահի գլխավորությամբ եկել-հասել են մասիվ, մասիվի դպրոցները քանի՞գլխանի են, որ շարունակեն իրենց դասերը…

Ավելի ուշ մեր հարեւանուհուց, ով աշխատում է մեր շենքի կողքի մանկապարտեզում, տեղեկացա, որ, թաղապետարանից հրահանգվել է, ու իրենք էլ մի մարդու պես այցելել են թեկնածուի հետ հանդիպման վայր: Չգնալ չէին կարող՝ ներկա-բացակա պիտի արվեր հենց այնտեղ:

Դե հիմա մի քիչ հաշվարկ անենք՝ բազմապատկեք մասիվի մենկապարտեզների ու դպրոցների թիվը՝ յուրաքանչյուր հինարկից ներկա ստացածների թվով + թաղապետարան + այլ հիմնարկներ, եւ կտեսնեք, որ այս հանդիպմանը շատ քիչ մարդ էր եկել՝ իր սեփական կամքով եւ ցանկությամբ:

Հիմա խնդրում եմ ինձ ասեք՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը հունվարի 25-ին, ուրբաթ օրով, արդյո՞ք համազգային տոն է, որ դադարեցնում են դասերը, մանկապարտեզի աշխատանքները, բոլոր հիմնարկների գործերը ու պաստառներով-դրոշակներով, “Առաջ Հայաստան” երգելով գնում դեպի հանդիպման վայր:

Հանդիպումը տեղի էր ունենում եկեղեցու հարեւանությամբ՝ այդ Եկեղեցին թող վկա լինի իմ խոսքերի ճշմարտությանը…

Հետգրություն՝ ո՞ւմ եմ ընտրելու ես - հաստատ ՈՉ Սերժին, ՈՉ Գեղամյանին, ՈՉ էլ մի հոգի կա, մորուքով, որ իր տնից մենակ ընտրություններից առաջ է դուրս գալիս: ԿԱՄ Լեւոնին, ԿԱՄ Վահանին, ԿԱՄ էլ Արթուրին… տեսնենք…


Ներկա պահին ստացվել է 7 մեկնաբանություն

  1. F5-admin

    Մինչեւ Bloger-ը կմտածի Ձեր հարցի շուրջը, փորձեմ իմ տեսակետը ներկայացնել Ձեզ:

    ՀՅԴ-ին ինքս համարում եմ շատ կայուն եւ հզոր կուսակցություն: Ավելի ճիշտ, ոչ թե հզոր կուսակցություն է, այլ կուսակցություն՝ ի հակադրություն մյուս իրենղ կուսակցություն համարող խմբավորումների, որոնք ոչ ինքնուրույն առաքելություն ունեն, ոչ էլ տեսակետ: Օրինակ՝ նույն Բարգավաճ-ը, դրա ի՞նչն է կուսակցություն, Գագիկի փողերը պրծնեն, կամ էլ Գագիկի հավեսը կորավ, կուսակցությունը որպես այդպիսին մի քանի ժամվա ընթացքում կվերանա: Հանրապետականը կուսակցություն էր, սակայն Սերժի օրոք աստիճանաբար դառնում է իշխանավորների կլուբ (face-control-ով. որքան մարդու աչքերի արտահայտությունը բութ է, այդքան շանսերը մեծ են, որ կընդունվի այս ակումբում):

    Լավ, վերադառնամ Դաշնակցությանը: Դաշնակցությանը ընդդիմադիր չեմ կարող համարել, քանի որ իրենց ընդդիմադիրությունը կարծես թե իր խորը քնից արթնանում է միայն ընտրություններից առաջ: Ընտրությունների ընթացքում լինում են պայմանավորվածություններ (որոնց սկսել են վերջերս անվանել “քաղաքական կոնսուլտացիաներ”, թեեւ ավելի դիպուկ կլիներ կոչել “սակարկություններ պաշտոնների վերաբերյալ"), եւ կարծես թե մինչեւ հիմա դաշնակցությունը կարողանում է որոշ տեղեր “պոկել”: Թող Ռոբերտն ու Սերժը փորձեն կպնել այդ պաշտոններին, Դաշնակցությունը միանգամից, 1 օրվա մեջ կդառնա արմատական ընդդիմություն: Իսկ սա նշանակում է, որ դաշնակներն ավելի շատ մտահոգված են իրենց պաշտոններով, քան թե երկրի վիճակով:

    Առայժմ այսքանը:

  2. Jojoba

    >>>ԿԱՄ Լեւոնին, ԿԱՄ Վահանին, ԿԱՄ էլ Արթուրին… տեսնենք…

    Բլոգեր, ես քեզ չեմ ճանաչում, բայց եթե Արթուրին ընտրես, ես .... առնվազն էլ չեմ մտնի այս սայթ

  3. Jojoba

    Մի հարց. ես իմ ձայնը տալիս եմ Սերժին, ո՞ւմ դիմել, որ նորմալ փող տան…
    Հարգելի ադմին խնդրում եմ օգնի, կյանք տեսաս տղա ես երեվում:

  4. F5-admin

    Իհարկե, հարցդ ընդունեցի որպես կատակ…

    Սակայն, իրականում, իրենք լավ գիտեն, թե ում փող տան: Աստված չանի, որ ընկնես այդ ցուցակում (հեռու բոլորիցս)… որովհետեւ նրանք սովորաբար փող են առաջարկում անողնաշարավոր, թույլ եւ որպես մարդ արարած չհաստատված “անդեմ” դեմքերի:

    Կոպիտ է հնչում, բայց թե փաստը մնում է փաստ

  5. Jojoba

    նրանք սովորաբար փող են առաջարկում անողնաշարավոր, թույլ եւ որպես մարդ արարած չհաստատված “անդեմ” դեմքերի:

    Փողին մուննաթ, շատ տան… պրոբլեմ չկա.. տենց կդառնանք ժամանակավորապես:
    Իսկ ո՞ւմ դիմել

    Իհարկե, հարցդ ընդունեցի որպես կատակ…

    շատ իզուր, սրոչնի փող է պետք, ռեմոնտի մեջ տղա եմ:

  6. F5-admin

    Դե ասա բախտներս բերել է, որ վերջին մերսեդեսներից չեք ուզում գնել smile

  7. Bloger

    Հարգելի A.S., Դաշնակցությանը ես համարում եմ ոչ թե ընդդիմություն, այլ այլընտրանք: Ինչ վերաբերվում է Հայաստանի պատմությանը, դուք պարզապես կրկնում եք այն, ինչի մասին սիրում են փիլիսոփայել պատմություն լավ չիմացող դեմագոգները:

    Տասնամյակներ անց շատ հեշտ է գտնել սխալներ ու քննադատել: Մի մոռացեք, որ Առաջին եւ Երկրորդ Հանրապետությունների ժամանակաշրջանում հայ պետական այրիները չէին կարող ամեն ինչը տեսնել եւ գնահատել 2008-ի հեռուներից: Գուցե եւ սխալներ գործել են, սակայն սա առիթ չի տալիս ոչ ինձ, ոչ Ձեզ, ոչ էլ մեկնումեկին մի ամբողջ կուսակցության անվանել դավաճաններ ու երկիր ծախողներ:

    Դուք հարցնում եք, թե արդյոք ես Վահանին համարում եմ ընդդիմադիր: Եթե ընդդիմադիր չէ, դա դեռ չի նշանակում, որ վատն է, ու պիտի արժանանա համընդհանուր մերժման: Եվ մի փորձեք այն մարդկանց, ում տեսակետը չի համընկնում Ձերինի հետ, անուններ կպցնել: Դուք ունեք Ձեր խոսքը, Վահանն ու իր կուսակցությունն էլ՝ իրենը:

    Դավաճանությունից եք խոսում, եկեք չսկսենք թվարկել, թե ով, երբ ու ինչին է դավաճանել: Ամեն հարց չէ, որ “գոռալով” է լուծվում եւ ամեն մի “գոռոց” չէ, որ հարց կարող է լուծել:

    Եվ, ընդհանուր առմամբ, խոսքի ազատությունն էլ այն չէ, որ ով ինչ ուզի, կարող է խոսալ: Սա նաեւ խոսքի պատասխանատվություն է պահանջում: Այլապես, ամեն ինչ վերածվում է բազարի չարչիների լեզվակռվի: Եթե չեմ սխալվում, մենք այստեղ լեզվակռվի համար չենք հավաքվել, այդպես չէ, հարգելի F5-admin?

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org